Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ

Գրականության Նոբելյան մրցանակ (շվեդերեն՝ Nobelpriset i litteratur), հեղինակավոր պարգև, որն ամեն տարի հանձնում է Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում ակնառու ներդրումների համար։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է, որոնք հիմնվել են Ալֆրեդ Նոբելի կտակով՝ գրված 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում, և տրվում են քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտներում բացառիկ նվաճումների համար[1]։ Համաձայն Նոբելի կամքի՝ մրցանակի պատասխանատուն Նոբելյան հիմնադրամն է, և պարգևատրում է կոմիտեն, որը բաղկացած է Շվեդական ակադեմիայի կողմից ընտրված հինգ անդամներից[2]։ Գրականության Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից։ Այդ ընթացքում տրվել է 109 մրցանակ 113 մարդու[3]։ Պարգևատրություն տեղի չի ունեցել յոթ տարի՝ 1914, 1918, 1935, 1940-1943 թվականներին[3][Ն 1]։ 1901 թվականին առաջին մրցանակակիրը եղել է ֆրանսիացի պոետ և ակնարկագիր Սյուլի-Պրյուդոմը։ Մրցանակի պատմության ողջ ընթացքում միաժամանակ երկու մրցանակակիրներ պարգևատրվել են չորս անգամ՝ 1904, 1917, 1966 և 1974 թվականներին։ Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Պետեր Էնգլունդի կարծիքով՝ դա պայմանավորված է գրականության բնույթով՝ ի տարբերություն գիտության կամ հարակից ոլորտների, որտեղ կարելի է աշխատել միասին[4]։ Յուրաքանչյուր մրցանակակիր ստանում է մեդալ, պատվոգիր և դրամական պարգև, որն ամեն տարի տարբեր է[5]։ 1901 թվականին Պրյուդոմն ստացել է 150,782 շվեդական կրոնա, որը 2007 թվականի դեկտեմբերի դրությամբ համարժեք է 7,731,004 շվեդական կրոնայի։ Մրցանակը տրվում է Նոբելի մահվան տարելիցի օրը՝ դեկտեմբերի 10-ին` Ստոկհոլմում տեղի ունեցող ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ[6]։

Շվեդական ակադեմիայի շենքը, որտեղ ամեն տարի տեղի է ունենում գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ընտրությունը

1958 թվականին արժանանալով մրցանակին` ռուս գրող Բորիս Պաստեռնակը Խորհրդային Միության կառավարության ճնշման տակ ստիպված էր հրաժարվել դրանից։ 1964 թվականի Ժան Պոլ Սարտրը հրաժարվեց ընդունել Նոբելյան մրցանակը, քանի որ նա հետևողականորեն հրաժարվում էր բոլոր պաշտոնական պատիվներից[7]։

Գրականության Նոբելյան մրցանակի արժանացել են 14 կին, ավելին, քան որևէ այլ Նոբելյան մրցանակի, բացառությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակը[8]։ 1901-2015 թվականների մրցանակակիրների միջին տարիքը կազմում է 65 տարի։ Գրականության նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը եղել է Ռեդյարդ Կիպլինգը, որն ստացել է պարգևը 1907 թվականին՝ 42 տարեկանում։ Ամենատարեցը պարգևատրման պահին եղել է Դորիս Լեսինգը՝ 88 տարեկան։ Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկում ամենատարածված ծննդյան օրերը մայիսի 21-ը և փետրվարի 28-ն են[9]։ Ոչ ոք մեկից ավելի գրականության Նոբելյան մրցանակի չի արժանացել։ Ամենատարածված ժանրն արձակն է, 76 մրցանակակիրներ եղել են արձակագիր[10]։

Մրցանակի հանձնման ժամանակ հայտնի է դառնում միայն հաղթողի անունը։ Մնացած առաջադրված թեկնածուների անունները և Նոբելյան կոմիտեի անդամների կարծիքները գաղտնի են պահվում. հրապարակվում է միայն 50 տարի անց։ Մրցանակի պաշտոնական կայքում հասանելի է մինչև 1950 թվականը ներառյալ եղած թեկնածուների մասին տեղեկատվությունը։

Թեկնածուների ընտրությունԽմբագրել

Համաձայն Նոբելյան հիմնադրամի կանոնադրության՝ գրականության մրցանակին թեկնածուներ կարող են առաջադրել հետևյալ անձինք[11].

  • Շվեդական ակադեմիայի, այլ ակադեմիաների, ինստիտուտների և համանման նպատակներ ու խնդիրներ ունեցող միավորումների անդամներ,
  • տարբեր ուսումնական հաստատությունների գրականության և լեզվաբանության պրոֆեսորներ,
  • գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ,
  • համապատասխան երկրներում գրական արվեստը ներկայացնող հեղինակային միությունների նախագահներ։

Թեկնածուների հայտերի և ընտրության գնահատականը տալիս է գրականության Նոբելյան հանձնաժողովը։ Դրանցից էլ Շվեդական ակադեմիան ընտրում է դափնեկիրներին[11]։

ԴափնեկիրներԽմբագրել

1900-ական թթ.1910-ական թթ.1920-ական թթ.1930-ական թթ.1940-ական թթ.1950-ական թթ.

1960-ական թթ.1970-ական թթ.1980-ական թթ.1990-ական թթ.2000-ական թթ.2010-ական թթ.2020-ական թթ.

1900-ականներԽմբագրել

Տարի Պատկեր Մրցանակակիր Երկիր Լեզու(ներ) Պարգևատրման հիմնավորում Հավակնորդներ Ժանր(եր)
1901   Սյուլի-Պրյուդոմ   Ֆրանսիա ֆրանսերեն «հատուկ նշանավորում նրա բանաստեղծական երկերի համար, որոնք վեհ իդեալիզմի, գեղարվեստական կատարելության և սրտի ու ինտելեկտի հազվագյուտ համադրության ապացույցներ են»
[12]
պոեզիա, ակնարկ
1902   Թեոդոր Մոմզեն   Գերմանիա գերմաներեն «ի նշան պատմագրական արվեստի մեծագույն վարպետության՝ հատուկ հիշատակելով «Հռոմի պատմություն» կոթողային աշխատությունը»
[13]
պատմական, իրավագիտական
1903   Բյոռնստեռնե Բյոռնսոն   Նորվեգիա նորվեգերեն «որպես հարգանքի տուրք նրա երևելի, վեհաշուք և բազմակողմանի քնարերգությանը, որը միշտ աչքի է ընկել թե՛ իր ոգեշնչման թարմությամբ, թե՛ ոգու հազվագյուտ մաքությամբ»
[14]
պոեզիա, վեպ, դրամա
1904   Ֆրեդերիկ Միստրալ   Ֆրանսիա պրովանսալերեն «ի նշան նրա քնարերգական ստեղծագործության ինքնատիպության և ճշմարիտ ոգեշնչման համար, որը ճշտորեն արտացոլում է բնության տեսարանները և իր ժողովրդի մարդկանց ազգային ոգին և, ի հավելում, պրովանսալերենի վերաբերյալ նշանակալի բանասիրական աշխատանքների համար»
[15]
պոեզիա, լեզվաբանական
  Խոսե Էչեգարայ   Իսպանիա իսպաներեն «ի նշան բազմաթիվ փայլուն երկերի, որոնք անհատական և յուրօրինակ կերպով կյանքի են կոչել իսպանական դրամայի վեհ ավանդույթները»
[15]
դրամա
1905   Հենրիկ Սենկևիչ   Լեհաստան լեհերեն «որպես էպիկական գրող նշանակալի երախտիքի համար»
[16]
վեպ
1906   Ջոզուե Կարդուչչի   Իտալիա իտալերեն «հաշվի առնելով ոչ միայն խոր գիտելիքները և քննադատական ուսումնասիրությունները՝ առաջին հերթին որպես հարգանքի տուրք ստեղծագործական էներգիայի, ոճի թարմության և քնարական ուժի համար, որոնցով բնորոշվում են նրա պոետական գլուխգործոցները»
[17]
պոեզիա
1907   Ռեդյարդ Կիպլինգ   Մեծ Բրիտանիա
(Ծնվել է   Հնդկաստանում)
անգլերեն «հաշվի առնելով դիտողականության ուժը, երևակայության ինքնատիպությունը, գաղափարների հասունությունը և պատմողական ուշագրավ տաղանդը, որով բնութագրվում են այս աշխարհահռչակ հեղինակի ստեղծագործությունները»
[18]
վեպ, պատմվածք, պոեզիա
1908   Ռուդոլֆ Էյքեն   Գերմանիա գերմաներեն «ի նշան ճշմարտության լրջորեն որոնումների, մտքերի խորաթափանց ուժի, տեսլականի լայն շրջանակի և նվիրման ջերմության ու ուժի, որոնցով իր բազմաթիվ գործերում նա պաշտպանում և զարգացնում է կյանքի իդեալիստական փիլիսոփայությունը»
[19]
փիլիսոփայական
1909   Սելմա Լագերլյոֆ   Շվեդիա շվեդերեն «գնահատանք բարձր իդեալիզմին, վառ երևակայությանը և հոգևոր ընկալմանը, որով բնութագրվում են նրա ստեղծագործությունները»
[20]
վեպ, պատմվածք

1910-ականներԽմբագրել

Տարի Պատկեր Մրցանակակիր Երկիր Լեզու(ներ) Պարգևատրման հիմնավորում Հավակնորդներ Ժանր(եր)
1910   Պաուլ Հեյզե   Գերմանիա գերմաներեն «հարգանքի տուրք իդեալիզմով լեցուն կատարյալ արվեստին, որը նա հանդես է բերել իր երկար բեղմնավոր գործունեության ընթացքում որպես քնարական բանաստեղծ, դրամատուրգ և աշխարհահռչակ պատմվածագիր»
[21]
պոեզիա, դրամա, վեպ, պատմվածք
1911   Մորիս Մետեռլինկ   Բելգիա ֆրանսերեն «գնահատանք նրա բազմակողմանի գրական գործունեությանը և հատկապես նրա դրամատիկ գործերի համար, որոնք ուշագրավ են հարուստ երևակայությամբ և պոետական մտապատկերներով, որոնք էլ բացահայտվում են երբեմն հեքիաթների կերպարանքով, խոր ոգեշնչմամբ, որի դեպքում դրանք մի առեղծվածային կերպով դիմում են ընթերցողների սեփական զգացումներին և խթանում են նրանց երևակայությունը»
[22]
դրամա, պոեզիա, ակնարկ
1912   Գերհարդ Հաուպտման   Գերմանիա գերմաներեն «հատկապես ի նշանավորում դրամատիկական արվեստի ոլորտում բեղմնավոր, բազմազան և ուշագրավ գործերի»
[23]
դրամա, վեպ
1913   Ռաբինդրանաթ Թագոր   Հնդկաստան բենգալի և անգլերեն «իր խորապես զգայական, թարմ և գեղեցիկ չափածոյի համար, որոնցով նա կատարյալ հմտությամբ կերտել է իր բանաստեղծական մտքերը, արտահայտել դրանք իր սեփական անգլերեն բառերով՝ դառնալով արևմուտքի գրականության մի մասը»
[24]
պոեզիա, վեպ, դրամա, պատմվածք, երաժշտական
1914
Չի շնորհվել։
1915   Ռոմեն Ռոլան   Ֆրանսիա ֆրանսերեն «որպես հարգանքի տուրք նրա գրական ժառանգության վեհ գաղափարներին և ճշմարտության հանդեպ կարեկցանքի ու սիրո, որոնցով նա բնութագրում է տարբեր մարդկային տիպերը»
[25]
վեպ
1916   Վերներ Ֆոն Հեյդենստամ   Շվեդիա շվեդերեն «ի նշան մեր գրականության նոր դարաշրջանի առաջատար ներկայացուցիչ լինելուն»
[26]
պոեզիա, վեպ
1917   Կարլ Ադոլֆ Գիելերուպ   Դանիա դանիերեն «բազմազան և հարուստ քնարերգության համար, որը ոգեշնչված է բարձր գաղափարներով»
[27]
պոեզիա
  Հենրիկ Պոնթոպիդան   Դանիա դանիերեն «Դանիայի այժմյան օրերի վավերական պատկերման համար»
[27]
վեպ
1918
Չի շնորհվել։
1919   Կարլ Շպիտելեր   Շվեյցարիա գերմաներեն «հատուկ գնահատանք նրա էպիկական «Օլիմպյան գարուն» գործին»
[28]
պոեզիա

1920-ականներԽմբագրել

Տարի Պատկեր Մրցանակակիր Երկիր Լեզու(ներ) Պարգևատրման հիմնավորում Հավակնորդներ Ժանր(եր)
1920   Կնուտ Համսուն   Նորվեգիա նորվեգերեն «կոթողային «Հողի հյութերը» գործի համար»
[29]
վեպ
1921   Անատոլ Ֆրանս   Ֆրանսիա ֆրանսերեն «ի նշան գրական փայլուն նվաճումների, որոնք բնութագրվում են ոճի նրբաճաշակությամբ, մարդկային խոր կարեկցանքով, գրավչությամբ և ճշմարիտ գալիական խառնվածքով»
[30]
վեպ, պոեզիա
1922   Խասինտո Բենավենտե ի Մարտինես   Իսպանիա իսպաներեն «փայլուն վարպետության համար, որով նա շարունակում է իսպանական դրամայի մեծանուն ավանդույթները»
[31]
դրամա
1923   Ուիլյամ Բաթլեր Եյթս   Իռլանդիա անգլերեն «նրա մշտապես ոգեշունչ պոետական արվեստի համար, որը ժողովրդական ոգին արտահայտել է բարձր գեղարվեստական ձևով»
[32]
պոեզիա
1924   Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ   Լեհաստան լեհերեն «իր հզոր ազգային «Գեղջուկներ» վեպի համար »
[33]
վեպ
1925   Ջորջ Բեռնարդ Շոու   Իռլանդիա անգլերեն «նրա աշխատանքների համար, որոնք աչքի են ընկնում իդեալիզմով և մարդասիրությամբ, դրանց խթանող սատիրայով, որը զուգակցվում է հազվագյուտ պոետական գեղեցկությամբ»
[34]
դրամա, գրաքննադատություն
1926   Գրացիա Դելեդա   Իտալիա իտալերեն «նրա իդեալիստական ոգեշնչմամբ գործերի համար, որոնցում ճկուն պարզությամբ պատկերել է հարազատ կղզու կյանքը, և ընդհանրապես մարդկային խնդիրների հանդեպ խոր կարեկցանքի համար»
[35]
պոեզիա, վեպ
1927   Անրի Բերգսոն   Ֆրանսիա ֆրանսերեն «նրա հարուստ և կենսահաստատ գաղափարների ու փայլուն վարպետության համար, որով էլ այդ գաղափարները կյանքի են կոչվել»
[36]
փիլիսոփայական
1928   Սիգրիդ Ունսեթ   Նորվեգիա
(Ծնվել է   Դանիայում)
նորվեգերեն «հատկապես սկանդինավյան միջնադարի ազդեցիկ նկարագրման համար»
[37]
վեպ
1929   Թոմաս Մանն   Գերմանիա գերմաներեն «գլխավորապես նրա փայլուն «Բուտենբրոկներ» վեպի համար, որը դարձել է ժամանակակից գրականության դասական և որի ճանաչումն օրըստօրե աճում է»
[38]
վեպ, պատմվածք, ակնարկ

1930-ականներԽմբագրել

Տարի Պատկեր Մրցանակակիր Երկիր Լեզու(ներ) Պարգևատրման հիմնավորում Հավակնորդներ Ժանր(եր)
1930   Սինքլեր Լյուիս   ԱՄՆ անգլերեն «պատմողական ուժեղ և գեղարվեստական արվեստի, նաև հազվագյուտ տաղանդի համար՝ խելացի ու սրամիտ կերպով ստեղծելու կերպարների նոր տիպեր»
[39]
վեպ, պատմվածք, դրամա
1931   Էրիկ Կարլֆելդտ   Շվեդիա շվեդերեն «Էրիկ Աքսել Կարլֆելդտի պոեզիայի համար»
[40]
պոեզիա
1932   Ջոն Գոլսուորսի   Մեծ Բրիտանիա անգլերեն «պատմողական հզոր արվեստի համար, որն իր բարձրակետին է հասել «Ֆորսայթների պատմության» մեջ»
"[41]
վեպ
1933   Իվան Բունին   Ֆրանսիա (Ծնվել է   Ռուսաստանում) ռուսերեն «խստապահանջ վարպետության համար, որով նա զարգացրել է ռուսական դասական արձակի ավանդույթները»
[42]
պատմվածք, պոեզիա, վեպ
1934   Լուիջի Պիրանդելլո   Իտալիա իտալերեն «դրամատիկական և բեմական արվեստի համարձակ և հնարագետ վերածննդի համար»
[43]
դրամա, վեպ, պատմվածք
1935
Չի շնորհվել։
1936   Յուջին Օ'Նիլ   ԱՄՆ անգլերեն «իր դրամատիկ գործերի ուժի, ազնվության և զգացմունքերի խորության համար՝ նորովի մեկնաբանելով ողբերգության գաղափարը»
[44]
դրամա
1937   Ռոժե-Մարթեն Դյու Գար   Ֆրանսիա ֆրանսերեն «գեղարվեստական ուժի և ճշմարտության համար, որոնցով նա պատկերել է մարդկային կոնֆլիկտը, նաև ժամանակակից կյանքի հիմնական կողմերը «Տիբոների ընտանիքը» վիպաշարում»
"[45]
վեպ
1938   Պեռլ Բակ   ԱՄՆ անգլերեն «չինացի գեղջուկների կյանքի հարուստ և ճշմարտացի էպիկական պատկերման և նրա կենսագրական գլուխգործոցների համար»
[46]
վեպ, կենսագրական
1939   Ֆրանս Էմիլ Սիլանպյա   Ֆինլանդիա ֆիններեն «իր երկրի գյուղացիության կյանքը խոր ըմբռնելու և սքանչելի արվեստի համար, որոնցով նա պատկերել է նրանց կյանքն ու կապը Բնության հետ»
[47]
վեպ

1940-ականներԽմբագրել

Տարի Պատկեր Մրցանակակիր Երկիր Լեզու(ներ) Պարգևատրման հիմնավորում Հավակնորդներ Ժանր(եր)
1940
Չի շնորհվել։
1941
Չի շնորհվել։
1942
Չի շնորհվել։
1943
Չի շնորհվել։
1944   Յոհանես Ենսեն   Դանիա դանիերեն «բանաստեղծական երևակայության հազվագյուտ ուժի և հարստության համար, որոնք զուգորդված են ինտելեկտուալ հետաքրքրությունների լայն շրջանակի և յուրօրինակ, թարմ ոճի հետ»
[48]
պոեզիա
1945   Գաբրիելա Միստրալ   Չիլի իսպաներեն «նրա քնարերգության համար, որը ոգեշնչված է հզոր զգացմունքներով, և նրա անունը դարձնում է ողջ Լատինական Ամերիկայի իդեալիստական ձգտումների խորհրդանիշ»
[49]
պոեզիա
1946   Հերման Հեսսե   Շվեյցարիա
(Ծնվել է   Գերմանիայում)
գերմաներեն «ոգեշնչող գործեր համար, որոնք հանդես գալով համարձակությամբ և թափանցիկությամբ՝ ծառայում են դասական հումանիստական գաղափարների և ոճի բարձր որակների օրինակ»
[50]
վեպ, պոեզիա
1947   Անդրե Ժիդ   Ֆրանսիա ֆրանսերեն «նրա համապարփակ և գեղարվեստորեն նշանակալի գործերի համար, որոնցում մարդկության խնդիրները և պայմանները ներկայացված են ճշմարտության հանդեպ անվախ սիրով ու սուր հոգեբանական ներըմբռնումով»
[51]