Ալբերտո Մորավիա (իտալերեն՝ Alberto Moravia, նոյեմբերի 28, 1907(1907-11-28)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4][5] - սեպտեմբերի 26, 1990(1990-09-26)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[5]), իսկական ազգանունը՝ Պինկերլե, իտալացի գրող, լրագրող։

Ալբերտո Մորավիա
իտալերեն՝ Alberto Moravia
Paolo Monti - Servizio fotografico - BEIC 6361580 (cropped).jpg
Ծննդյան անունիտալերեն՝ Alberto Moravia
Ծնվել էնոյեմբերի 28, 1907(1907-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 26, 1990(1990-09-26)[1][2][3][…] (82 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[5]
ԳերեզմանԿամպո Վերանո[6]
Գրական անունAlberto Moravia[7]
Մասնագիտությունգրող
Լեզուիտալերեն և ֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա
Ժանրերվեպ, Սցենար և էսսե
Ուշագրավ աշխատանքներԱնտարբեր մարդիկ, Դավանակից, Հռոմեական պատմվածքներ, Agostino?, Արհամարհանք (վեպ), Boredom?, Q3319197?, Q56300457? և Q3822156?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԿուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինԷլզա Մորանտե և Կարմեն Լերա
Համատեղ ապրողԴաչիա Մարաինի
Ալբերտո Մորավիա Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Alberto Moravia Վիքիպահեստում

Մորավիայի ստեղծագործության սոցիալ-հոգեբանական պրոբլեմատիկան որոշվել է դեռևս նրա առաջին վեպում («Անտարբեր մարդիկ», 1929), որտեղ ցույց է տրված իտալական բուրժուազիայի երիտասարդ սերնդի հոգեկան ունայնությունը։ 30-ից 40-ական թվականներին իր ստեղծագործությունների հակաֆաշիստական երգիծական ուղղվածության համար Մորավիան հետապնդվել է ֆաշիստական վարչակարգի կողմից։ «Հռոմեացի կինը» (1947) և «Հարմարվողը» (1951) հետպատերազմյան վեպերը ֆաշիզմի բարոյական մերկացումն են։ Նեոռեալիզմի ազդեցությունն են կրում «Հռոմեական պատմվածքներ» (1954), «Նոր հռոմեական պատմվածքներ» (1959) ժողովածուները՝ Հռոմի չքավորների ծանր կյանքի մասին, և «Չոչարա» (1957, հայ․ հրտ․ 1962) վեպը, որը ներկայացնում է մի հասարակ կնոջ ճակատագիրը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 60-70-ական թթ․ գործերում («Ձանձրույթ», 1960, «Ուշադրություն», 1965, «Ես և նա», 1971, վեպեր, «Ավտոմատ», 1963, «Դրախտ», 1970, պատմվածքների ժողովածուներ) Մորավիան զարգացնում է ժամանակակից բուրժուազիայի «սպառողական հասարակության» մեջ մարդու օտարացման, հոգևոր աղքատացման թեման։ Մորավիայի ստեղծագործության մեջ քննադատական ռեալիզմը բարդանում է ֆրեյդական մոտիվներով, հեգնական կասկածամտությամբ։ Մորավիան գրել է նովելներ, պիեսներ, ճամփորդական նոթեր (այդ թվում՝ «Մեկ ամիս ՍՍՀՄ-ում», 1958) և գիրք Աֆրիկայի մասին («Ի՝նչ ցեղից ես», 1972)։ 1973 թվականին նա հրապարակում է իր «Ուրիշ կյանք» («Un'altra vita») պատմվածքների նոր հավաքածուն, իսկ 1976 թվականին՝ «Բոո» («Boh») հավաքածուն։ 1978 թվականին լույս է տեսնում իր նոր վեպը `«Ներքին կյանք» («La vita interiore»)։ 1983 թվականին հրատարակում է «Բանն այն է…» («La cosa») պատմվածքների ժողովածուն նվիրված իր նոր կյանքի ընկեր, իսպանուհի Կարմեն Լերային, որը համարյա 47 տարի երիտասարդ էր գրողից։ Մորավիան ամուսնանում է նրա հետ 1986 թվականին, ինչն առիթ է հանդիսանում շատ ասեկոսեների և սկանդալների։ 80-ական թվականների երկրորդ կեսին լույս է տեսնում իր «Ստեղծագործությունների հավաքածուն »`ընդգրկելով համապատասխանաբար 1927-ից 1947 և 1948-ից 1968 թվականները։ 1984 թվականին նա դառնում է Եվրախորհրդի պատգամավոր, որպես իտալական կոմունիստական կուսակցության անկախ թեկնածու։ 1990 թվականին հայտնի լրագրող Ալեն Էլկանի հետ միասին գրում է «Մորավիայի կյանքը» («Vita di Moravia»). աշխարհահռչակ ինքնակենսագրությունը։ Ալբերտո Մորավիան մահացել է Հռոմի իր բնակարանում 1990 թվականի սեպտեմբերի 26-ին և թաղվել Հռոմի Կոմպո Վերանո գերեզմանոցում։ Հետմահու լույս են տեսնում իր վաղ շրջանի «Ռոմիլդո» («Romildo», 1993) և «Կորած պատմություններ» («Racconti dispersi», 2000). պատմվածքների ժողովածունները։

ՍտեղծագործություններըԽմբագրել

  • La cortigiana stanca (Հոգնած կուրտիզանուհին, 1927)
  • Gli indifferenti (Անտարբեր մարդիկ, 1929)
  • L’imbroglio (Խաբեություն, 1937)
  • I sogni del pigro (Ալարկոտի երազանքները, 1940)
  • La mascherata (Դիմակահանդես, 1941)
  • Agostino (Ագոստինո, 1944)
  • L’epidemia (Համաճարակ, 1944)
  • La romana (Հռոմեացի կինը, 1947)
  • Il conformista (Դավանակից, 1947)
  • La disubbidienza (Չենթարկվելը, 1948)
  • L’amore coniugale e altri racconti (Ամուսնական սեր և այլ պատվածքներ, 1949)
  • I racconti (Պատմվածքներ, 1952)
  • Racconti romani (Հռոմեական պատմվածքներ, 1954)
  • Il disprezzo (Արհամարհանք, 1954)
  • La ciociara (Չոչարա, 1957)
  • Nuovi racconti romani (Նոր հռոմեական պատմվածքներ, 1959)
  • La noia (Ձանձրույթ, 1960)
  • L’automa (Ռոբոտ, 1962)
  • L’uomo come fine e altri saggi (Մարդը որպես վերջաբան և ուրիշ էսեներ, 1963)
  • L’attenzione (Ուշադրություն, 1965)
  • Una cosa è una cosa (Առարկան առարկա է, 1967)
  • La vita è gioco (Կյանքը խաղ է, 1969)
  • Il paradiso (Դրախտ, 1970)
  • Io e lui (Ես և նա, 1971)
  • A quale tribù appartieni? (Ի՞նչ ցեղից ես, 1972)
  • Un’altra vita (Ուրիշ կյանք, 1973)
  • Al cinema (Ֆիլմ, 1975)
  • Boh (Բոո, 1976)
  • La vita interiore (Ներքին կյանք, 1978)
  • La cosa (Բանն այն է..., 1983)
  • Vita di Moravia (Մորավիայի կյանքը, 1990)

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են