Հարրի Մարտինսոն
Հարրի Էդմունդ Մարտինսոն (շվեդերեն՝ Harry Edmund Martinson, մայիսի 6, 1904[1][2][3][…] կամ 1904[4], Jämshög church parish, Շվեդիա[5] - փետրվարի 11, 1978[1][2][3][…] կամ 1978[4], Ստոկհոլմ), շվեդ գրող։ Շվեդական ակադեմիայի անդամ (1949)։
Հարրի Մարտինսոն շվեդերեն՝ Harry Martinson | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | շվեդերեն՝ Harry Edmund Martinson |
Ծնվել է | մայիսի 6, 1904[1][2][3][…] կամ 1904[4] |
Ծննդավայր | Jämshög church parish, Շվեդիա[5] |
Վախճանվել է | փետրվարի 11, 1978[1][2][3][…] կամ 1978[4] |
Վախճանի վայր | Ստոկհոլմ |
Գերեզման | Silverdals cemetery[6] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Շվեդական ակադեմիա և Fem unga? |
Պարգևներ | |
Ամուսին | Մոա Մարտինսոն |
Կայք | harrymartinson.org |
![]() |
Եղել է նավաստի։ «Բնություն» (1934), «Պասսատ» (1945), «Ցիկադա» (1953) ժողովածուներին, որ մեծ մասամբ սպիտակ ոտանավորով են գրված, բնորոշ է բնությունը փիլիսոփայորեն իմաստավորելու ձգտումը։ Առավել նշանակալի գործերից են «Աննպատակ ճանապարհորդություններ» (1932), «Մնաս բարով, Կապ» (1933) ուղեգրությունները և «Ճանապարհ դեպի Կլոքրիկե» (1948) վեպը, որոնցում Մարտինսոնը զարգացրել է այն ուտոպիական գաղափարը, թե բուրժուական քաղաքակրթության չարիքը հաղթահարելու միջոցը անվերջ թափառելն է։ «Եղինջը ծաղկում է» (1935) և «Կյանքի ուղին» (1936) ինքնակենսագրական վեպեր են։ «Անիարա» (1956) պոեմում Մարտինսոնը հեռատեսորեն է նայում տեխնիկական առաջընթացին, որը, նրա կարծիքով, սպառնում է մարդկության գոյությանը։ Նոբելյան մրցանակի համատեղ դափնեկիր Էյվինդ Յոնսոնի հետ (1974)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Harry E Martinson (швед.) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 Jämshögs kyrkoarkiv, Födelse- och dopböcker. Huvudserien, SE/LLA/13196/C I/10 (1895-1912), bildid: 00104804_00221, sida 222
- ↑ https://www.svenskagravar.se/gravsatt/91756530 — Svenskagravar.se.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1974/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Martinson, Harry
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 346)։ |