Լուի Արագոն
Լուի Արագոն (ֆր.՝ Louis Aragon, ի ծնե անունը՝ Լուի-Մարի Անդրիյո, ֆր.՝ Louis-Marie Andrieux, հոկտեմբերի 3, 1897[1][2][3][…], Փարիզ - դեկտեմբերի 24, 1982[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ։ Եղել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ:
Լուի Արագոն ֆր.՝ Louis Aragon | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանվել է | դեկտեմբերի 24, 1982[1][2][4][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Moulin de Villeneuve |
Գրական անուն | Jacques Destaing[6], Arnaud Saint Romain[6], Arnaud de Saint-Roman[6], François la Colère[6] և Témoin des martyrs[6] |
Մասնագիտություն | բժիշկ-գրող, լրագրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, վիպասան, արվեստի քննադատ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և պատմաբան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կարնոյի լիցեյ |
Ժանրեր | վեպ և պոեզիա |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Լ'Յումանիտե |
Պարգևներ | Ռենոդո մրցանակ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ և Ռազմական խաչ 1939—1945 թթ. |
Ամուսին | Էլզա Տրիոլե |
Լուի Արագոն Վիքիդարանում | |
Louis Aragon Վիքիպահեստում |
Ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 3-ին, Փարիզում: 1915 թ. ընդունվել է համալսարանի բժշկական ֆակուլտետը, բայց ընդամենը մեկ տարի անց, ուսումը կիսատ թողնելով, մեկնել է ռազմաճակատ: Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է որպես սանիտար: Պատերազմից հետո ակտիվորեն մասնակցել է գրական կարևոր իրադարձություններին: 1919-1924 թվականներին անդամակցել է դադաիստների փարիզյան խմբին, 1924 թվականին Անդրե Բրետոնի ու Ֆիլիպ Սուպոյի հետ ընթացք տվել սյուրռեալիստական շարժմանը: 1927 թվականին ընդունվել է ֆրանսիական կոմկուսի շարքերը և սկսել է մեծ եռանդով զբաղվել լրագրողական աշխատանքով՝ աշխատակցելով Ֆրանսիայի կոմկուսի օրգան հանդիսացող «Յումանիտե» թերթին: 1932 թվականին գրողների ինտերնացիոնալ խմբի կազմում այցելել է Խորհրդային Միություն՝ ծանոթանալու սոցիալիստական Ուրալի նորակառույցներին, եղել է Մագնիտոգորսկի, Չելյաբինսկի շինհրապարակներում և այդ այցի տպավորություններն արտացոլել բանաստեղծությունների «Ուռա՜, Ուրա՛լ» շարքում:
1928 թվականին ամուսնացել է ռուսական ավանգարդի մուսան համարվող Լիլի Բրիկի կրտսեր քրոջ՝ ֆրանսիացի բանաստեղծուհի և թարգմանչուհի Էլզա Տրիոլեի հետ, ում բազում բանաստեղծություններ է նվիրել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայում ֆաշիստ զավթիչների դեմ ծավալված Դիմադրության շարժմանը:
1957 թվականին արժանացել է միջազգային լենինյան մրցանակի՝ ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար: Ֆրանսիայում մասայականացրել է խորհրդային գրականությունը, 1953-1972 թվականներին խմբագրել է «Les lettres francaises» ամսագիրը, որը տպագրվում էր ֆրանսիական կոմկուսի աջակցությամբ: 1972 և 1977 թվականներին խորհրդային կառավարության կողմից պարգևատրվել է նաև Հոկտեմբերյան հեղափոխության և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով: Հետագա տարիներին կտրուկ արտահայտվել է ԽՍՀՄ-ում տիրապետող կոմունիտական ավտորիտար ռեժիմի դեմ, բողոքել, դատապարտել խորհրդային այլախոհ գրողների նկատմամբ սանձազերծված հալածանքները, դատական շինծու վարույթները: 1968 թվականին բողոքի իր ձայնն է բարձրացրել ընդդեմ խորհրդային զորքերի՝ Չեխոսլովակիայում իրականացրած ռազմական միջամտության:
Նրա միջամտությամբ է Սերգեյ Փարաջանովը բանտից ազատ արձակվել։
1955 թվականին նա հրատարակել է մի ծավալուն հոդված՝ նվիրված հայ գրականությանը, ուր հատկապես բարձր է գնահատել Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործությունները[8]։ Նրա «Կարմիր աֆիշ» բանաստեղծությունը նվիրված է Միսաք Մանուշյանին[9]:
Խորհրդային տարիներին Երևանում առանձին գրքով լույս է տեսել Լուի Արագոնի բանաստեղծությունների և պատմվածքների ընտրանին՝ հայերեն թարգմանությամբ: Նրա բանաստեղծությունների մի փոքրիկ փունջ զետեղվել է 1984 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Ֆրանսիական պոեզիա» ժողովածուում։
2015 թվականին Երևանում հայերեն հրատարակվել է նաև Արագոնի «Իռենի ճեղքը» վիպակը, որը նա գրել էր 1928-ին[10]։
2012 թվականի մարտի 27-ին Փարիզում՝ Սեն Լուի կղզում բացվել է Լուի Արագոնի անունը կրող հրապարակ:
ԳրականությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Louis Aragon — 1834.
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118503774 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Czech National Authority Database
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 298։
- ↑ «Գարուն», 1967, № 4, էջ 65։
- ↑ «Իռենի ճեղքը» վեպը հասանելի է նաև հայ ընթերցողներին
Արտաքին հղումներԽմբագրել
- Իռենի ճեղքը վիպակը յուփաբ գրախանութում
- Լուի Արագոնի բանաստեղծությունները
- Լուի Արագոն «Գրական ընտրանի» հաղորդաշար Հեղինակ` Անի Փաշայան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 682)։ |