Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաև (ռուս.՝ Николай Александрович Бердяев, մարտի 6 (18), 1874[1][2], Կիև, Ռուսական կայսրություն[3][4][5] - մարտի 24, 1948(1948-03-24)[3][5][6][…], Կլամար[3][5]), ռուս փիլիսոփա, սոցիոլոգ, ինքնատիպ քաղաքական մտածող։

Picto infobox auteur.png
Նիկոլայ Բերդյաև
Николай Бердяев
NBerdyaev.jpg
Ծնվել էմարտի 6 (18), 1874[1][2] Կիև, Ռուսական կայսրություն[3][4][5]
Մահացել էմարտի 24, 1948(1948-03-24)[3][5][6][…] (74 տարեկան) Կլամար[3][5]
ԳերեզմանClamart Communal Cemetery
Բնակության վայր(եր)Կիև, Սանկտ Պետերբուրգ, Բեռլին, Մոսկվա, Փարիզ և Կլամար
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա, Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ, Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1937–1954).svg ՌԽՖՍՀ և Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Դավանանքուղղափառություն
ՈւղղությունRussian religious philosophy?, էքզիստենցիալիզմ և personalism?
Մասնագիտությունփիլիսոփա, հրապարակախոս, համալսարանի դասախոս և աստվածաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, philosophical anthropology?, Գոյաբանություն, կրոնի փիլիսոփայություն, բարոյագիտություն և քաղաքական փիլիսոփայություն
ԱնդամակցությունRussian Student Christian Movement? և Moscow Religious and Philosophical Society?
Ալմա մատերՇևչենկոյի անվան համալսարան
Գիտական աստիճանաստվածաբանության դոկտոր և պատվավոր դոկտոր (1947)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[7]
Ազդվել էՅակոբ Բյոմե[8], Իմանուիլ Կանտ[8], Ֆրիդրիխ Շելինգ[8], Արթուր Շոպենհաուեր[8], Ֆրիդրիխ Նիցշե[8], Ֆեոդոր Դոստոևսկի[8], Լև Տոլստոյ[8], Նիկոլայ Ֆյոդորով[8], Վլադիմիր Սոլովյով[8], Sergei Bulgakov?[8], Կոնստանտին Լեոնտև, Սյորեն Կիերկեգոր, Ալեքսեյ Խոմյակով և Franz Xaver von Baader?
ԿուսակցությունUnion of Liberation?
Ամուսին(ներ)Lydia Yudifovna Berdyaev?
ՀայրAlexandre Michailovitch Berdiaev?
ՄայրAlina Sergeevna Kudasheva?
Commons-logo.svg Nikolai Berdyaev Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բերդյաևն անցում է կատարել մարքսիզմից իդեալիզմի, ապա՝ ուղղափառության։ Նա փորձել է համակցել սոցիալիզմի գաղափարը քրիստոնեության բացարձակ ճշմարտության հետ։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակ Բերդյաևը գրավում է հակաբոլշևիկյան դիրք և վտարվում Ռուսաստանից։ Բերդյաևը քաղաքական փիլիսոփայության կենտրոնական, «հավերժական հարցերն են» անձն ու ազատությունը, մարդն ու պետությունը։ Ըստ նրա, ազատությունը, անձի իրավունքները՝ կյանքի հիմնարար արժեքներն են և տրված են ի վերուստ։ Այս բացարձակ գաղափարները արտամարդկային և արտապատմական (կրոնական) բնույթ ունեն։ Մարդուց վեր է միայն Աստված։ Միայն քրիստոնեական արժեքները կարող են երաշխավորել անձի իրական ազատությունը։ Բերդյաևի կարծիքով, պետության առաջացումն անհնար է բացատրել ռացիոնալիստական պատճառներով, քանի որ այն իռացիոնալիստական, խորհրդապաշտական հիմք ունի։ Այս առումով նա մերժում է Ժան Ժակ Ռուսոյի հասարակական դաշինքի տեսությունը։ Ըստ Բերդյաևի, այդ տեսությունում հասարակությունն ու պետությունը զրկված են օրգանական ամբողջականությունից, իսկ մարդը՝ օրգանական անհատականությունից։

Բերդյանի կարծիքը պետության մասինԽմբագրել

 
Նիկոլայ Բերդյաև, 1912

Պետությունը գործում է մեղսավոր աշխարհում և այդ պատճառով սերտորեն առնչվում է չարիքին։ Ինքնին պետությունը՝ սահմանված ի վերուստ, չարիք չէ, բայց կարող է դառնալ չարիք, եթե հերքվի կամ մոռացության տրվի նրա կրոնական հիմքը։ «Կեսարի թագավորության» և «Աստվածային թագավորության» տարբերությունների հաղթահարումը տանում է դեպի կամ պետության աստվածացում, բացարձակացում, կամ դրա նույն ականացում հասարակության հետ։ Առաջին դեպքում անխուսափելիորեն ծնվում է ոչնչով չսահմանափակված բռնապետություն, երկրորդ դեպքում՝ հասարակության անսահմանափակ իշխանություն անձի նկատմամբ։ Բերդյաևի կարծիքով, «պետությունը պետք է լինի ուժեղ, բայց պետք է իմանա իր սահմանները», որոնք հաստատում է քրիստոնեությանը։

Միայն սահմանափակ պետությունը կարող է կարգավորել մարդկանց արտաքին հարաբերությունները, միայն այդպես ընկալված պետությունն է ապահովում անհատի ազատությունն ու անկախությունը։ Բանն այն է, որ ըստ Բերդյաևի, քաղաքացիական հասարակությունն անսահմանափակ է իր ոտնձգություններում, «պատրաստ է կլանել մարդուն ամբողջությամբ, մյուս կողմից՝ պետությունը փրկում է մարդուն անձը կլանող կոլեկտիվիզմից»։ Այստեղ նշմարվում է մարդու համար փրկարար պետական գործոնի գերակայության գաղափարը։

Բերդյաևի հայեցակարգը հոգևոր կյանքի մասինԽմբագրել

Քաղաքական առումով ևս կարևոր նշանակություն ունի Բերդյաևի հայեցակարգը հոգևոր ազատության մասին։ «Ազատ էակներին վայել չէ ամեն ինչում միշտ մեղադրել արտաքին ուժերը և նրանց մեղքով իրենց արդարացնել... Մենք կազատագրվենք արտաքին լծից միայն այն դեպքում, երբ կազատագրվենք ներքին ստրկությունից, այսինքն՝ կստանձնենք պատասխանատվություն»։ Իսկ մարդու ներքին, հոգևոր ազատությունը էապես կախված է այն բանից, թե ինչպես է ընկալվում պատմությունը, «Ոգով ազատ է նա, ով դադարել է ընկալել պատմությունը իբրև արտաքուստ թելադրված, և սկսել է ընկալել պատմությունը իբրև հոգևոր իրականության ներքին իրողություն, իբրև իր սեփական ազատությունը»։

Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքներըԽմբագրել

Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքները ազատ են ծայրահեղություններից։ Այսպես, ռուսական կոմունիզմի հիմնական աղբյուրը համարելով ռուսական ազգային բնավորությունը և չընդունելով կոմունիզմը, նա երբեք ռազմական ընդդիմության մեջ չէր բոլշևիկյան Ռուսաստանին, քննադատելով ամբողջատիրությունը՝ ցանկանում էր ժողովրդավարական կարգերի հաստատում Ռուսաստանում, իսկ ժողովրդին՝ ազատություններ և իրավունքներ։

ՊատկերասրահԽմբագրել

Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաևի գերեզմանը Ֆրանսիայի Կլամար գերեզմանատանը
Սուրբ Զատիկի տոնին, 2013 թ.

Հիմնական երկերն ենԽմբագրել

  • «Կրոնական նոր գիտակցությունը և հասարակայնությունը» (1907),
  • «Անհավասարության փիլիսոփայությունը» (1923),
  • «Ռուսական գաղափարը» (1946

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ., Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ., Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ., Москва

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 421