Լև Նիկոլաևիչ Տոլստոյ[Ն 1] (ռուս.՝ Лев Никола́евич Толсто́й, օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1828[1][2][3][…], Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4][5][…] - նոյեմբերի 7 (20), 1910[2][5][6], Աստապովո, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[7][8]), ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկը, 1854-1855 թվականների Սևաստոպոլի պաշտպանության մասնակից։ Լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող, ում հեղինակավոր կարծիքն առաջացրել է կրոնաբարոյական նոր հոսանք՝ տոլստոյականություն։ Կայսերական Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1873), բելետրիստիկայի պատվավոր ակադեմիկոս (1900)[16]։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (փետրվարի 26, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Լև Տոլստոյ
Лев Толстой
Ծնվել էօգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1828[1][2][3][…]
ԾննդավայրՅասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4][5][…]
Վախճանվել էնոյեմբերի 7 (20), 1910[2][5][6] (82 տարեկան)
Վախճանի վայրԱստապովո, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[7][8]
ԳերեզմանՅասնայա Պոլյանա
Գրական անունЛ. Н. Т. և Л. Н.[9]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, փիլիսոփա, վիպասան, մանկավարժ, ակնարկագիր, մանկագիր, օրագրի հեղինակ, արձակագիր, հրապարակախոս և էսպերանտիստ
Լեզուֆրանսերեն և ռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[10][11]
ԿրթությունԿազանի կայսերական համալսարան
Ստեղծագործական շրջան1847-1910
Ժանրերպատմվածք, վիպակ, վեպ և դրամա
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՊատերազմ և խաղաղություն[12], Աննա Կարենինա[12], Խոստովանություն, Աստծո թագավորությունը մեր մեջ է, Ի՞նչ է արվեստը, Պատանեկություն, Մանկություն, Հաջի Մուրադ, Կրեյցերյան սոնատ, Հարություն, Ձյունամրրիկ, Որտեղ սերն է, այնտեղ էլ Աստված է, Երիտասարդություն, Հայր Սերգեյ, Սևաստոպոլյան պատմություններ, Լուսավորության պտուղները և Որն է իմ հավատը
Ստեղծագործությունների ցանկLeo Tolstoy bibliography?
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «Սևաստապոլի պաշտպանության համար» մեդալ
մեդալ «1853-1856 թվականների պատերազմի հիշատակին»
և Medal In memory of 50th anniversary of defence of Sevastopol[13]
ԱմուսինՍոֆյա Տոլստայա[14]
ԶավակներՍերգեյ Տոլստոյ, Տատյանա Սուխոտինա-Տոլստայա, Իլյա Տոլստոյ, Լև Լվովիչ Տոլստոյ[15], Մարիա Տոլստայա, Andrey Tolstoy?, Mikhail Tolstoy? և Ալեքսանդրա Տոլստայա
ԱզգականներIlya Andreyevich Tolstoy?, Tatyana Tolstoy-Paus?, Նիկիտա Իլիչ Տոլստոյ, Ֆյոկլա Տոլստայա, Վիկտորիա Տոլստայա, Pyotr Olegovich Tolstoy? և Վլադիմիր Տոլստոյ
Изображение автографа
Կայքtolstoy.ru
Լև Տոլստոյ Վիքիքաղվածքում
Լև Տոլստոյ Վիքիդարանում
 Leo Tolstoy Վիքիպահեստում

Դեռ կենդանության օրոք որպես ռուս գրականության գագաթ ճանաչված գրող[17], Լև Տոլստոյի արվեստը նշանավորեց ռուսական և համաշխարհային ռեալիզմի զարգացման նոր փուլը՝ յուրահատուկ կամուրջ դառնալով 19-րդ դարի դասական վեպի և 20-րդ դարի գրականության ավանդույթների միջև։ Լև Տոլստոյը հսկայական ազդեցություն ունեցավ եվրոպական հումանիզմի էվոլյուցիայի, ինչպես նաև՝ համաշխարհային գրականության ռեալիստական ավանդույթների զարգացման վրա։ Լև Տոլստոյի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել և բեմականացվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում, նրա պիեսները բեմադրվել են աշխարհի բեմերում[17]։

Առավել հայտնի են Տոլստոյի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Հարություն» վեպերը, «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն»[Ն 2] ինքնակենսագրական եռագրությունը[18][17], «Կազակներ», «Իվան Իլյիչի մահը», «Կրեյցերյան սոնատ», «Հաջի Մուրադ» վիպակները, «Սևաստոպոլյան պատմություններ» ակնարկների շարքը, «Կենդանի դիակ» և «Խավարի իշխանություն» դրամաները, «Խոստովանություն» և «Ո՞րն է իմ հավատը» ինքնակենսագրական կրոնափիլիսոփայական ստեղծագործությունները և այլն։

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

Ծագում էր ազնվական ընտանիքից, ինչպես նշում են հայտնի աղբյուրները՝ 1351 թվականից։ Հայրական կողմից նրա նախնիներից էր կոմս Պետրոս Անդրեի Տոլստոյը, որ հայտնի է արքայազն Ալեքսեյ Պետրոսի հետաքննության մեջ իր ունեցած դերով, որի համար էլ նշանակվեց Գաղտնի գրասենյակի ղեկավարը[19]։ Պետրոս Անդրեևիչի թոռան՝ Իլյա Անդրեևիչի նկարագրությունը տրված է Տոլստոյի «Պատերազմ և Խաղաղություն» ստեղծագործության մեջ, որտեղ մարմնավորում է բարեհոգի կոմս Ռոստովին։ Իլյա Անդրեևիչի տղան՝ Նիկոլայ Անդրեևիչ Տոլստոյը (1794-1837) Լև Նիկոլաևիչ Տոլստոյի հայրն էր։ Լև Տոլստոյի հայրը որոշ կենսագրական և բնավորության գծերով ուներ նմանություններ Նիկոլայի հորը՝ «Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործությունների մեջ և մի փոքր էլ «Պատերազմ և խաղաղություն» ստեղծագործության մեջ Նիկոլայ Ռոստովին։ Բայց իրական կյանքում նա տարբերվում էր Նիկոլայ Ռոստովից ոչ միայն լավ կրթությամբ, այլև համոզմունքներով, որոնք թույլ չէին տալիս ծառայել Նիկոլայ Առաջինին։ Մասնակցում էր Ռուսաստանի կողմից Նապոլեոնի դեմ կազմակերպած Ռուսաստանի արտասահմանյան բանակի արշավանքին, միևնույն ժամանակ մասնակցել է նաև Լեյպցիգի «ժողովուրդների պայքարին», գերեվարվել՝ ֆրանսիացիների կողմից, սակայն կարողացել է փախուստի դիմել և հաշտություն կնքելուց հետո պաշտոնաթող է եղել Պավլոգրադյան գուսարական գնդում գնդապետի աստիճանով։ Շուտով պաշտոնաթողությունից հետո ստիպված եղավ անցնել ծառայողական աշխատանքի, որպեսզի հոր՝ Կազանի նահանգապետի պարտքերի պատճառով երկար ժամանակով չբանտարկվի, ով մահացել էր պաշտոնի չարաշահման համար անցկացվող հետաքննության ընթացքում։ Հոր բացասական կերպարը թույլ տվեց Նիկոլայ Իլյիչին ընտրել իր կյանքի իդեալը․ անկախ անձնական կյանք՝ ընտանեկան երջանկությամբ[20]։ Որպեսզի կարգի բերի իր գործերը Նիկոլայ Իլյիչը (ինչպես Նիկոլայ Ռոստովը) ամուսնացավ ոչ այնքան երիտասարդ իշխանուհու՝ Մարիա Նիկոլաևնայի հետ, 1822 թվականին, որ Վոլկոնսկիների տոհմից էր․ ամուսնությունը հաջողված էր։ Նրանք ունեցան հինգ երեխա՝ Նիկոլայ (1823-1860), Սերգեյ (1826-1904), Դմիտրի (1827-1856), Լև և Մարիա (1830-1912)։

Լև Տոլստոյի մորական պապը եկատերինյան գեներալ էր՝ Նիկոլայ Սերգեևիչ Վոլկոնսկին, մի քանի նմանություններ ուներ դաժան ծերուկ Բոլկոնսկի իշխանի հետ «Պատերազմ և Խաղաղություն» ստեղծագործությունից։ Լև Տոլստոյի մայրը որոշ դրվագներում նման է Իշխանուհի Մարիային՝ կրկին «Պատերազմ և Խաղաղություն»-ից, որ հիանալի պատմասաց էր։

Բացի Վոլկոնսկիներից, Լև Տոլստոյը ուներ բարեկամական կապեր նաև այլ ազնվական ընտանիքների հետ, ինչպիսիք էին Գորչակովները, Տրուբեցկիները և այլք։


Մանկություն խմբագրել

 
Մ․ Վոլկոնսկայայի ուրվապատկերը՝ գրողի մոր միակ նկարը, 1810-ական թթ
 
Նիկոլայ Իլյիչ Տոլստոյ՝ գրողի հայրը, 1820-ական թթ

Լև Տոլստոյը ծնվել է 1828 թվականի օգոստոսի 28-ին, Տուլսկի նահանգի Կրապիվենյան գավառում, մայրական ժառանգական կալվածքում՝ Յասնայա Պոլյանայում։ Ընտանիքի չորրորդ զավակն էր։ 1830 թվականին, երբ դեռ երկու տարեկան էլ չկար, մահացավ մայրը՝ դստեր ծնվելուց կես տարի հետո, այսպես կոչված՝ «հետծննդյան տենդից»[Ն 3]։

Որբացած երեխաների դաստիարակությունն իր ձեռքը վերցրեց հեռավոր բարեկամուհին՝ Տ. Երգոլսկայան։ 1837 թվականին ընտանիքը տեղափողվեց Մոսկվա՝ հաստատվելով Պլյուշչիխայում, քանի որ ավագ որդին պատրաստվում էր համալսարան ընդունվել։ Շուտով հանկարծամահ եղավ հայրը՝ Նիկոլայ Իլյիչը՝ անկատար թողնելով գործերը (այդ թվում՝ ընտանեկան ունեցվածքի հետ կապված որոշ դատական հայցեր), և երեք կրտսեր երեխաները կրկին հաստատվեցին Յասնայա Պոլյանայում՝ Երգոլսկայայի և հորաքրոջ՝ երեխաների խնամակալ նշանակված կոմսուհի Ա․ Օստեն-Սակենի հսկողությամբ։ Այստեղ Լև Նիկոլաևիչը մնաց մինչև 1840 թվականը, երբ մահացավ կոմսուհի Օստեն-Սակենը, և երեխաները տեղափոխվեցին Կազան՝ իրենց նոր խնամակալի՝ հոր զարմուհու՝ Պ. Ի. Յուշկովայի մոտ։

Յուշկովների տունը համարվում էր ամենաուրախներից մեկը Կազանում. ընտանիքի բոլոր անդամները բարձր էին գնահատում արտաքին փայլը։ «Իմ բարի հորաքույրը,- պատմում էր Տոլստոյը,- մաքրագույն էակ, միշտ ասում էր, որ ոչինչ չի ցանկանում ինձ համար առավել, քան այն, որ ես կապ ունենամ ամուսնացած կնոջ հետ»[18]։

Լև Նիկոլաևիչը ցանկանում էր փայլել հասարակության մեջ, բայց նրան խանգարում էին բնածին ամաչկոտությունն ու անհրապույր արտաքինը։ Մեր կենցաղի կարևորագույն գաղափարների՝ կյանքի, մահվան, Աստծո, սիրո, հավերժության մասին, ինչպես ինքը՝ Տոլստոյն էր բնորոշում, տարաբնույթ խոհերը իրենց կնիքն էին թողնում կյանքի այդ շրջանի նրա բնավորության վրա։ «Հարություն» վեպում, «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակներում նկարագրված՝ Իրտենևի և Նեխլյուդովի՝ ինքնակատարելագործման ձգտումները վերցված են գրողի՝ այդ ժամանակվա սեփական ճգնավորական փորձերից։ Այդ բոլորը, գրում է քննադատ Սեմյոն Վենգերովը, բերեց նրան, որ Տոլստոյի մոտ ձևավորվեց, «Պատանեկություն» վիպակում իր իսկ խոսքերով ասած, «զգացմունքների թարմությունն ու մտքի պայծառությունը ոչնչացնող մշտական բարոյական վերլուծության սովորություն»[18]։

Կրթություն խմբագրել

 
Այն տունը, որտեղ ծնվել է Լ․ Տոլստոյը 1898 թ

Նրա կրթությամբ սկզբում զբաղվում էր ֆրանսիացի տնային դաստիարակ Սեն-Տոման («Պատանեկություն» վիպակի հերոս St.-Jérôme-ի նախատիպը), ով փոխարինեց բարեհոգի գերմանացի Ռեսելմանին. վերջինիս Տոլստոյը պատկերել է «Մանկություն» վիպակի հերոս Կարլ Իվանովիչի դերում։

1843 թվականին Պ. Ի. Յուշկովան, իր վրա վերցնելով իր անչափահաս եղբորորդիների խնամակալության դերը (չափահաս էր միայն ավագը՝ Նիկոլայը)՝ նրանց բերեց Կազան։ Իր եղբայրների՝ Նիկոլայի, Դմիտրիի և Սերգեյի օրինակով, Լևը որոշեց ընդունվել Կազանի Արքայական համալսարան, որտեղ մաթեմատիկական ֆակուլտետում աշխատում էր Լոբաչևսկին, իսկ Արևելագիտականում՝ Կովալևսկին։ 1844 թվականի հոկտեմբերի 3-ին Լև Տոլստոյն ընդգրկվեց արևելյան լեզուների (արաբա-թուրքական) բաժնում՝ որպես վճարովի ուսանող։ [21] Ընդունելության քննություններին, մասնավորապես «թուրք-թաթարերենից», նա գերազանց արդյունք ցույց տվեց։ Սակայն տարվա ընթացքում տվյալ առարկաներից թերանալով՝ չհանձնեց փոխադրական քննությունը և ստիպված էր կրկին անցնել առաջին կուրսի ծրագիրը։

Ամբողջական կուրսի կրկնությունից խուսափելով՝ տեղափոխվեց իրավագիտական ֆակուլտետ, որտեղ որոշ առարկաների գնահատականների հետ կապված խնդիրները շարունակվեցին։ 1846 թվականի մայիսյան փոխադրական քննությունները բավարար հանձնելով (ստացել է մեկ հատ հինգ, երեք հատ չորս և չորս հատ երեք. միջին գնահատականը ստացվել է երեք)՝ Լև Նիկոլաևիչը փոխադրվեց երկրորդ կուրս։[22] Իրավագիտական ֆակուլտետում Լև Տոլստոսը սովորեց ընդամենը երկու տարի։ «Նրա համար բարդ էր պարտադրված ամեն բան։ Այն ամենը, ինչ նա կյանքում սովորել է, սովորել է ինքնուրույն, արագ, միանգամից, համառ աշխատանքով», - գրել է Ս. Ա. Տոլստայան իր «Լ. Ն. Տոլստոյի կենսագրության վերաբերյալ նյութերում»։ [23] 1904 թվականին Տոլստոյը հիշում էր. «․․․առաջին տարին ես ոչինչ չարեցի։ Երկրորդ տարում սկսեցի պարապել․․․ այնտեղ էր պրոֆեսոր Մայերը, ով ինձ հանձնարարություն տվեց. Եկատերինայի «Խրատի» և Մոնտեսքյուի «Օրենքի ոգու» համեմատությունը․․․ այդ աշխատանքն ինձ գրավեց, և ես մեկնեցի գյուղ, սկսեցի կարդալ Մոնտեսքյու, այդ ընթերցանությունն իմ առջև բացեց անծայրածիր հորիզոններ, ես սկսեցի կարդալ Ռուսո և թողեցի համալսարանը՝ հենց այն պատճառով, որ ցանկացա պարապել»[24]։

Գրական գործունեության սկիզբ խմբագրել

 
Իր օրագիրը Տոլստոյը վարել է երիտասարդ տարիներից մինչև կյանքի ավարտը: Գրառումներ 1891-1895 թթ օրագրից:

1847 թվականի մարտի 11-ից Տոլստոյը Կազանի հոսպիտալում էր։ Մարտի 17-ից նա սկսեց օրագիր պահել, որտեղ, Բենջամին Ֆրանկլինի օրինակով, իր առջև ինքնակատարելագործման խնդիրներ ու նպատակներ էր դնում, նշում այդ խնդիրների իրագործման հետ կապված նվաճումներն ու անհաջողությունները, վերլուծում էր իր թերություններն ու մտքի ընթացքը, իր արարքների շարժառիթները[25]։ Այդ օրագիրը, որոշ ընդմիջումներով, նա պահեց ողջ կյանքի ընթացքում։

Բուժումն ավարտելով՝ 1847 թվականի ամռանը Տոլստոյը թողեց համալսարանը և մեկնեց բաժանման արդյունքում իրեն բաժին հասած «Յասնայա Պոլյանա»[26]։ Այստեղ նրա գործունեությունը նկարագրված է մասնավորապես «Կալվածատրոջ առավոտը» ստեղծագործության մեջ. Տոլստոյը ձգտում էր նորովի կառուցել իր հարաբերությունները գյուղացիների հետ։ Ժողովրդի առջև երատասարդ կալվածատիրոջ մեղքի զգացումն ինչ-որ կերպ մեղմելու նրա փորձերը վերաբերում են նույն թվականին, երբ լույս տեսան Դ. Վ. Գրիգորովիչի «Անտոն-Գորեմիկան» և Ի. Ս. Տուրգենևի «Որսորդի հիշատակարանի» սկիզբը։

Իր օրագրում Տոլստոյն ինքն իր համար ձևակերպել էր կյանքի կանոնների ու նպատակների մեծ քանակություն, սակայն հաջողվում էր հետևել դրանց չնչին մասին միայն։ Հաջողվածների շարքում էին անգլերենի, երաժշտության և իրավագիտության լուրջ պարապմունքները։ Բացի այդ, ո՛չ օրագրում, ո՛չ նամակներում չի արտացոլվել Տոլստոյի մանկավարժական և բարեգործական գործունեության սկիզբը, չնայած 1849 թվականին նա առաջին անգամ գյուղացի երեխաների համար դպրոց բացեց, որտեղ հիմնական մանկավարժը ճորտ գյուղացի Ֆոկա Դեմիդովիչն էր, սակայն հաճախ Լև Նիկոլաևիչն ինքն էր անցկացնում պարապմունքները[20]։

1848 թվականի հոկտեմբերի կեսերին Տոլստոյը մեկնեց Մոսկվա՝ հաստատվելով Արբատի շրջանում, որտեղ ապրում էին նրա բարեկամներից ու ընկերներից շատերը։ Նա բնակություն հաստատեց Իվանովայի տանը, որ գտնվում էր Նիկոլոպեսկովյան նրբանցքում։ Մոսկվայում նա որոշել էր պատրաստվել թեկնածուական քննություններին, սակայն պարապմունքներն այդպես էլ չսկսվեցին։ Դրա փոխարեն նրան գրավեց կյանքի մեկ այլ կողմը՝ աշխարհիկ կյանքը։ Բացի այդ, 1848-1849 թվականների ձմռանը Լև Նիկոլաևիչը տարվեց թղթախաղով և, քանի որ մոլի խաղացող էր և ոչ միշտ էր իր քայլերը կշռադատում, հաճախ պարտվում էր[27]։

1849 թվականի փետրվարին, մեկնելով Պետերբուրգ, ժամանակն անց էր կացնում իր ապագա կնոջ քեռու՝ Կ. Ա. Իսլավինի հետ մշտական խրախճանքներում («Իսլավինի հանդեպ ունեցածս համակրանքի պատճառով ես պետերբուրգյան կյանքիցս ութ ամիս կորցրի»)։ Գարնանը Տոլստոյն սկսեց իրավունքի թեկնածուի քննություններ հանձնել. երկու քննությունները՝ քրեական իրավունքից և քրեական դատավարությունից, հաջողությամբ հանձնեց, սակայն առանց երրորդ քննությունը հանձնելու՝ մեկնեց գյուղ[28]։

Հետագայում նա ժամանակ առ ժամանակ գալիս էր Մոսկվա, որտեղ հաճախ ժամանակն անց էր կացնում մոլեխաղերով, ինչը երբեմն վատ էր անդրադառնում նրա ֆինանսական վիճակի վրա։ Կյանքի այդ շրջանում Տոլստոյն առանձնապես հետաքրքրվում էր երաժշտությամբ (նա ինքը վատ չէր նվագում ռոյալի վրա և բարձր էր գնահատում այլոց կատարմամբ իր սիրած ստեղծագործությունները)։ Երաժշտությամբ տարվելը հետագայում արդյունք դարձավ «Կրեյցերյան սոնատի» ստեղծման[29]։

Տոլստոյի սիրած երգահաններն էին Բախը, Հենդելը և Շոպենը։ Երաժշտության հանդեպ հակվածության զարգացմանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ 1848 թվականին Պետերբուրգում, պարի դասի ոչ այնքան հարմար իրավիճակում նա հանդիպեց գերմանացի տաղանդավոր, սակայն ճանապարհից շեղված երաժշտի հետ, որը հետագայում դարձավ «Ալբերտ» վիպակի հերոսը։ 1849 թվականին Լև Նիկոլաևիչն իր տանը՝ Յասնայա Պոլյանայում բնակեցրեց երաժիշտ Ռուդոլֆին, որի հետ չորս ձեռքով նվագում էին ռոյալի վրա։ Այդ ընթացքում երաժշտությամբ տարվելով՝ նա օրական մի քանի ժամ նվագում էր Շումանի, Շոպենի, Մոցարտի, Մենդելսոնի ստեղծագործությունները։ 1840-ական թվականների վերջերին, իր ծանոթներից մեկի՝ Զիբինի հետ համահեղինակությամբ, Տոլստոյը հորինեց մի վալս, որը 1900-ականների սկզբին կատարեց երգահան Ս. Ի. Տանեևի ներկայությամբ, որն էլ իրականացրեց այդ ստեղծագործության (Տոլստոյի միակ երաժշտական ստեղծագործության) նոտաներով գրառումը[30]։ Շատ ժամանակ էր վատնվում նաև խրախճանքների, թղթախաղի և որսորդության վրա։

1850-1851 թվականների ձմռանը Տոլստոյն սկսեց գրել «Մանկությունը»։ 1851 թվականի մարտին գրեց «Անցած օրվա պատմությունը»։ Տոլստոյի կողմից համալսարանը թողնելուց չորս տարի անց Յասնոյե Պոլյանա եկավ Կովկասում ծառայող նրա եղբայրը՝ Նիկոլայը, որը կրտսեր եղբորն առաջարկեց իրեն միանալ՝ զինվորական ծառայության անցնելով Կովկասում։ Լևը միանգամից չհամաձայնեց, սակայն Մոսկվայում խոշոր չափերի պարտությունն արագացրեց վերջնական որոշումը։ Գրողի կենսագիրները նշում են եղբոր՝ Նիկոլայի զգալի և դրական ազդեցությունը կենսական հարցերում անփորձ պատանի Լևի վրա։ Ծնողների բացակայության պարագայում ավագ եղբայրը նրա համար և՛ ընկեր էր, և՛ ուսուցիչ[31]։

Պարտքերը մարելու համար անհրաժեշտ էր կրճատել սեփական ծախսերը, և 1851 թվականի գարնանը Տոլստոյն հապշտապ, առանց որոշակի նպատակի, Մոսկվայից մեկնեց Կովկաս։ Շուտով նա որոշեց անցնել զինվորական ծառայության, սակայն դրա համար պակասում էին Մոսկվայում թողած որոշ փաստաթղթեր, որոնց սպասելով՝ Տոլստոյը մոտ հինգ ամիս ապրեց Պյատիգորսկում՝ հասարակ հյուղակում։ Ժամանակի մեծ մասը նա անց էր կացնում որսորդությամբ՝ կազակ Եպիշկայի հետ, որը դարձավ «Կազակներ» վիպակի հերոսներից մեկի՝ Երոշկայի նախատիպը[18]

 
Տոլստոյը և իր եղբայր Նիկոլայը Կովկաս մեկնելուց առաջ, 1851 թ

1851 թվականի աշնանը, Թիֆլիսում քննություն հանձնելով, Տոլստոյն ընդունվեց 20-րդ հրաձգային բրիգադի 4-րդ գումարտակ՝ որպես ենթասպա, Թերեքի ափին, Կիզլյարի մոտ գտնվող Ստարոգլադովյան կազակական ավանում։ Որոշ փոփոխություններով այն պատկերված է «Կազակներ» վիպակում։ Վիպակն արտացոլում է մոսկովյան կյանքից փախած երիտասարդ ազնվականի ներաշխարհը։ Կազակական ավանում Տոլստոյը կրկին սկսեց գրել և 1852 թվականի հուլիսին այն ժամանակ առավել հայտնի դարձած «Սովրեմեննիկ» ամսագրի խմբագրություն ուղարկեց ապագա ինքնակենսագրական եռագրության առաջին՝ «Մանկություն» հատվածը՝ ստորագրված լոկ «Լ. Ն. Տ.» ինիցիալներով[18]։ Ձեռագրի հետ նա խմբագրություն ուղարկեց նաև մի նամակ, որում ասվում էր. «...ես անհամբերությամբ սպսում եմ ձեր գնահատականին, որը կամ կոգևորի ինձ՝ սիրած զբաղմունքը շարունակելու հարցում, կամ կստիպի այրել ողջ սկսածը»[32]։

Ստանալով «Մանկության» ձեռագիրը՝ «Սովրեմեննիկի» խմբագիր Ն. Ա. Նեկրասովն իսկույն նկատեց դրա գրական արժեքը և մի սիրալիր նամակ գրեց հեղինակին, որը վերջինիս վրա բավականին ոգևորիչ ազդեցություն ունեցավ։ Ի. Ս. Տուրգենևին ուղղված նամակում Նեկրասովը նշել է. «Սա նոր և, կարծում եմ, հուսալի տաղանդ է»[33]։ Դեռևս անհայտ հեղինակի ձեռագիրը հրատարակվեց արդեն սեպտեմբերին։ Այդ ընթացքում սկսնակ և ոգեշնչված հեղինակը ձեռնամուխ եղավ «Զարգացման չորս դարաշրջան» քառագրության շարունակությանը, որի վերջին՝ «Երիտասարդություն» մասն այդպես էլ մնաց անավարտ։ Նա ֆաբուլա էր մտածում «Կալվածատիրոջ առավոտը» (ավարտված պատմվածքը զուտ հատված էր «Ռուս կալվածատիրոջ վեպի»), «Հարձակում» և «Կազակներ» ստեղծագործությունների համար։ 1852 թվականի սեպտեմբերի 18-ին «Սովրեմեննիկում» տպագրված «Մանկությունն» արտակարգ հաջողություն ունեցավ. հրապարակումից հետո հեղինակին անմիջապես սկսեցին դասել ականավոր երիտասարդ գրական գործիչների շարքում՝ այն ժամանակ արդեն հայտնի դարձած Ի. Ս. Տուրգենևի, Գոնչարովի, Դ. Վ. Գրիգորովիչի, Օստրովսկու հետ միասին։ Գրաքննադատներ Գրիգորևը, Աննենկովը, Դրուժինինը և Չերնիշևսկին գնահատեցին հոգեբանական վերլուծության խորությունը, հեղինակի մտադրությունների լրջությունն ու իրատեսական գաղափարների պայծառությունը[18]։

Համեմատաբար ավելի ուշ շրջանի գործունեութունը բնորոշ է Տոլստոյի համար. նա երբևէ իրեն չի համարել պրոֆեսիոնալ գրական գործիչ՝ ընկալելով պրոֆեսիոնալիզմը ոչ թե ապրելու պայմաններ ապահովող մասնագիտության իմաստով, այլ՝ գրական հետաքրքրությունների գերիշխանության։ Նա սրտին մոտ չէր ընդունում գրական կուսակցությունների հետաքրքրությունները, տհաճությամբ էր զրուցում գրականության մասին՝ գերադասելով հավատի, բարոյականության և հասարակական հարաբերությունների մասին զրույցները[18]։

Զինվորական ծառայություն խմբագրել

 
Հուշասյուն Սևաստոպոլի պաշտպանության (1854-1855) մասնակից Լ․ Տոլստոյի հիշատակին

Լինելով յունկեր՝ Լև Նիկոլաևիչը երկու տարի մնաց Կովկասում, որտեղ մասնակցեց Շամիլի գլխավորած՝ լեռնականների հետ մի շարք ընդհարումներին՝ ենթարկվելով կովկասյան զինվորական կյանքի վտանգներին։ Նա Գեորգիևյան խաչի իրավունք ուներ, սակայն, սեփական սկզբունքներին համապատասխան, այն «զիջեց» իր պաշտոնակից ընկերոջը՝ պաշտոնակցի ծառայողական պայմանների զգալի բարելավումը վեր դասելով սեփական փառասիրությունից։ Ղրիմի պատերազմի սկսվելուն պես Տոլստոյը տեղափոխվեց Դունայի բանակ՝ մասնակցելով Օլթենիցի ճակատամարտին և Սիլիսթրիի շրջապատմանը, իսկ 1854 թվականի նոյեմբերից մինչև 1855 թվականի օգոստոսի վերջը մնաց Սևաստոպոլում[18]։

Երկար ժամանակ ապրում էր 4-րդ բաստիոնում, որը հաճախակի հարձակումների էր ենթարկվում, Չորնիի ճակատամարտում մարտկոցի հրամանատար էր, ներկա է եղել Մալախով Կուրգանի գրոհի ժամանակ տեղի ունեցած ռմբակոծությանը։ Չնայած կենցաղային դժվարություններին և պաշարման սարսափներին՝ Տոլստոյն այդ ժամանակ գրեց «Անտառահատում» պատմվածքը, որում արտացոլվել են կովկասյան տպավորությունները, և «Սևաստոպոլյան պատմությունների» առաջին՝ «Սևաստոպոլը 1854 թվականի դեկտեմբերին» պատմվածքը, որն ուղարկեց «Սովրեմեննիկին»։ Պատմվածքն իսկույն տպագրվեց և հետաքրքրությամբ ընթերցվեց ռուս ընթերցողի կողմից՝ արտակարգ ազդեցություն գործելով Սևաստոպոլի պաշտպաններին բաժին հասած սարսափների նկարագրությամբ։ Պատմվածքը նկատվեց ռուս կայսր Ալեքսանդր II-ի կողմից.[34]նա հրամայեց խնայել տաղանդավոր սպային[18][35][Ն 4][36]։

Դեռ կայսր Նիկոլայ 1-ինի կենդանության օրոք Տոլստոյը մտադիր էր հրետանավոր սպաների հետ հրատարակել «Զինվորական թերթիկ» էժան և հանրամատչելի ամսագիրը, սակայն ամսագրի նախագիծն իրականացնել այդպես էլ չհաջողվեց։ «Իմ նախագծին ի պատասխան՝ ողորմած տեր կայսրը մեծահոգաբար թույլ տվեց մեր հոդվածները տպագրել «Ինվալիդ»-ում», - դառնորեն հեգնում էր Տոլստոյն այդ առիթով։[34]

  Ռմբակոծության ժամանակ չորրորդ բաստիոնի Յազոնովյան ռեդուտում գտնվելու, սառնասրտության և իրավիճակը տնօրինելու ունակության համար։
- Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշանին ներկայացումից[37]։
 
 
Լև Տոլստոյի չիրականացված հրատարակության շապիկի նախագիծը, 1854

Սևաստոպոլի պաշտպանության համար Տոլստոյը պարգևատրվեց Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով՝ «Արիության համար» մակագրությամբ, «1854-1855 թվականներին Սևաստոպոլի պաշտպանության համար» և «1853-1856 թվականների պատերազմի հիշատակին» մեդալներով։ Արդյունքում նրան պարգևատրեցին «Սևաստոպոլի պաշտպանության 50-ամյակին նվիրված» երկու մեդալով. արծաթե՝ որպես Սևաստոպոլի պաշտպանության մասնակցի, և բրոնզե՝ որպես «Սևաստոպոլյան պատմություների» հեղինակի[38]։

Տոլստոյը, խիզախ սպայի համբավն ու փայլուն հռչակը վայելելով, կարիերայի մեծ հնարավորություն ուներ։ Բայց և այնպես, նրա կարիերան ձախողվեց զինվորական ոճով գրված մի քանի երգիծական երգի պատճառով։ Երգերից մեկը նվիրված էր 1855 թվականի օգոստոսի 4 (16)-ին ձախողված ռազմական գործողությանը, երբ գեներալ Ռեադը, սխալ հասկանալով գլխավոր հրամանատարի հրամանը, գրոհեց Ֆեդյուխինյան բարձունքը։ «Как четвёртого числа, нас нелёгкая несла горы отбирать» վերնագրով երգը, որ մի շարք հայտնի գեներալների անուններ էր շոշափում, մեծ հաջողություն ունեցավ։ Երգի համար Լև Նիկոլաևիչը ստիպված էր պատասխան տալ շտաբի պետի օգնական Ալեքսեյ Յակիմախի առաջ։ Գրոհից անմիջապես հետո, օգոստոսի 27-ին (սեպտեմբերի 8-ին) Տոլստոյը որպես սուրհանդակ ուղարկվեց Պետերբուրգ, որտեղ նա ավարտեց «Սևաստոպոլը 1855 թվականի մայիսին» և գրեց «Սևաստոպոլը 1855 թվականի օգոստոսին, որը գրողի արդեն ամբողջական ստորագրությամբ տպագրվեց «Սովրեմեննիկի» 1856 թվականի առաջին համարում։ «Սևաստոպոլյան պատմությունները» վերջնականապես ամրապնդեց նրա հեղինակությունը՝ որպես նոր գրական սերնդի ներկայացուցչի, և 1856 թվականի նոյեմբերին գրողն ընդմիշտ լքեց զինվորական ծառայությունը[18]։

Ճանապարհորդություններ Եվրոպայում խմբագրել

Պետերբուրգում երիտասարդ գրողին գրկաբաց ընդունեցին բարձրաշխարհիկ սրահներում և գրական խմբակներում։ Նա հատկապես մտերմացավ Ի. Ս. Տուրգենևի հետ, որի հետ որոշ ժամանակ ապրում էին նույն բնակարանում։ Տուրգենևը նրան ներկայացրեց «Սովրեմեննիկ»-ի խմբակում, որից հետո Տոլստոյն ընկերական հարաբերություններ հաստատեց այնպիսի անվանի գրական գործիչների հետ, ինչպիսիք էին Ն. Ա. Նեկրասովը, Ի. Ս. Գոնչարովը, Ի. Ի. Պանաևը, Դ. Վ. Գրիգորովիչը, Ա. Վ. Դրուժինինը, Վ. Ա. Սոլոգուբը[18]։

Այդ ժամանակ գրվեցին «Բուքը», «Երկու հուսար», ավարտվեցին «Սևաստոպոլն օգոստոսին» և «Պատանեկությունը», շարունակվում էր աշխատանքն ապագա «Կազակների» վրա[28]։

Սակայն ուրախ և հագեցած կյանքն իր դառը հետքը թողեց Տոլստոյի հոգում։ Նույն այդ ժամանակ նրա և գրական խմբակի գրողների միջև տարաձայնություններ ծագեցին։ Արդյունքում «մարդիկ զզվեցրին նրան, և նա ինքն իրեն զզվեցրեց»։ Եվ 1857 թվականի սկզբին Տոլստոյն, առանց որևէ ափսոսանքի, թողեց Պետերբուրգն ու մեկնեց արտասահման[18]։

Առաջին արտերկրյա ուղևորության ընթացքում նա այցելեց Փարիզ, որտեղ նրան սարսափեցրեց Նապոլեոն 1-ինի անձի պաշտամունքը («Չարագործի աստվածացում. սարսափելի է»), միաժամանակ նա այցելում էր պարահանդեսներ, թանգարաններ, հիանում էր «սոցիալական ազատության զգացումով»։ Սակայն գիլյոտինով մահապատժին ներկա գտնվելն այնպիսի ծանր ազդեցություն թողեց Տոլստոյի վրա, որ նա լքեց Փարիզը և ուղևորվեց դեպի ֆրանսիացի գրող և մտածող Ժ. Ժ. Ռուսոյի հետ կապված վայրեր՝ Ժնևյան լիճ։ 1857 թվականի գարնանը Ի. Ս. Տուրգենևն այսպես է նկարագրում իր հանդիպումները Տոլստոյի հետ՝ վերջինիս՝ Պետերբուրգից անսպասելի հեռանալուց հետո։

  «Իսկապես, Փարիզն ամենևին համահունչ չէ նրա հոգեկերտվածքին։ Տարօրինակ մարդ է նա. ես այդպիսիններին չեմ հանդիպել և չեմ հասկանում։ Բանաստեղծի, կալվինականի, ֆանատիկոսի, բարոնի խառնուրդ, որն ինչ-որ կերպ հիշեցնում է Ռուսոյին, բայց Ռուսոյից ավելի ազնիվ, բարձր բարոյականության տեր և միաժամանակ ոչ հաճելի անձնավորություն»։
- Ի. Ս. Տուրգենև, ստեղծ. և նամակ. ամբողջ. հավաքածու, Նամակներ, հատ. 3-րդ, էջ 52
 

Ուղևորություններն Արևմտյան Եվրոպայով (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, 1857 և 1860-1861 թվականներին) գրողի վրա ավելի շատ բացասական ազդեցություն ունեցան։ Եվրոպական կենսակերպից իր հիասթափությունը նա արտահայտել է «Առվույտ» պատմվածքում։ Տոլստոյի հիասթափության պատճառը հարստության և աղքատության միջև այն ահռելի հակասությունն էր, որ նա կարողացավ տեսնել եվրապական մշակույթի հոյակապ արտաքին շղարշի տակ[18]։

 
Սովրեմեննիկի գրականագետների լուսանկարման օրը, Լևիցկին իր սրահում նկարեց յուրաքանչյուր գրողին:
 
Սովրեմեննիկի ռուս գրողները՝ Գոնչարով, Տուրգենև, Տոլստոյ, Գրիգորովիչ, Դրուժինին, Օստրովսկի։ Լևիցկիի լուսանկարը, 1856 թվականի փետրվարի 15:

Լև Նիկոլաևիչը գրում է «Ալբերտ» վիպակը։ Միաժամանակ ընկերները շարունակում են զարմանալ նրա տարօրինակություններով։ 1857 թվականի աշնանը Ի. Ս. Տուրգենևին ուղղված նամակում Պ. Վ. Աննենկովը պատմում է ամբողջ Ռուսաստանն անտառապատելու՝ Տոլստոյի ծրագրի մասին, իսկ Վ. Պ. Բոտկինին ուղղված իր նամակում Լև Տոլստոյը հայտնում է, թե շատ ուրախ է, որ չի հետևել Տուրգենևի՝ զուտ գրող դառնալու խորհրդին։ Այնուամենայնիվ, առաջին և երկրորդ ուղևորությունների միջև գրողը շարունակեց աշխատանքը «Կազակներ»-ի վրա, գրեց «Երեք մահ» պատմվածքը և «Ընտանեկան երջանկություն» վեպը։

Վերջին վեպը հրատարակվեց Մ. Կատկովի «Ռուսկիյ վեստնիկ»-ում։ «Սովրեմեննիկ» ամսագրի հետ Տոլստոյի համագործակցությունը, որ սկիզբ էր առել 1852 թվականից, ավարտվեց 1859 թվականին։ Նույն թվականին Տոլստոյը մասնակցեց Գրական ֆոնդի կազմակերպմանը։ Սակայն նրա կյանքը չէր սահմանապակվում զուտ գրական հետաքրքրություններով. 1858 թվականի դեկտեմբերի 22-ին նա քիչ էր մնում զոհվեր արջաորսի պահին։ Մոտավորապես այդ նույն ժամանակ սիրավեպ է սկսում գեղջկուհի Ակսինյա Բազիկինայի հետ, հասունանում են ամուսնության պլանները[39]։

Հաջորդ ուղևորության ընթացքում նրան հիմնականում հետաքրքրում էին ժողովրդական կրթությունն ու այն հաստատությունները, որոնք նպատակ ունեին բարձրացնել աշխատավոր ժողովրդի կրթության մակարդակը։ Ժողովրդական կրթության հարցերը նա, թե՛ տեսականորեն, թե՛ պրակտիկայում, մանրազնին ուսումնասիրում էր Գերմանիայում և Ֆրանսիայում՝ մասնագետների հետ զրույցներով։ Գերմանիայի ականավոր մարդկանցից նրան առավել հետաքրքրեց Բերտոլդ Աուերբախը, որը ժողովրդական կենցաղին նվիրված «Շվարցվալդյան պատմվածքներ»-ի հեղինակն էր և մի շարք ժողովրդական օրացույցների խմբագիր։ Տոլստոյն այցելեց նրան և փորձեց մտերմանալ։ Բացի այդ, նա հանդիպեց նաև գերմանացի մանկավարժ Դիստերվեգի հետ։ Բրյուսելում գտնվելու ընթացքում Տոլստոյը ծանոթացավ Պրուդոնի և Լելևելի հետ։ Լոնդոնում այցելեց Ա. Ի. Գերցենին, ներկա գտնվեց Չարլզ Դիքենսի դասախոսությանը[18]։

Ֆրանսիայի հարավով երկրորդ ճանապարհորդության ընթացքում Տոլստոյի տրամադրության լրջությանը նպաստեց նաև այն, որ տուբերկուլոզից, հենց նրա ձեռքերի վրա, մահացավ նրա սիրելի եղբայրը՝ Նիկոլայը։ Եղբոր մահը Տոլստոյի վրա հսկայական ազդեցություն ունեցավ[18]։

Աստիճանաբար գրաքննությունը 10-12 տարով սառեց Լև Տոլստոյի նկատմամբ, ընդհուպ մինչև «Պատերազմ և խաղաղություն» վեպի ի հայտ գալը. նա ինքն էլ չէր ձգտում գրական գործիչների հետ մտերմության, բացառություն անելով միայն Աֆանասի Ֆետի համար։ Այդ խորթացման պատճառներից մեկը Տոլստոյի և Տուրգենևի միջև ծագած տարաձայնություններն էին, որոնք ծագեցին այն ժամանակ, երբ երկու արձակագիրները հյուրընկալվել էին Ֆետի կալվածքում՝ Ստեպանովկայում, 1861 թվականի մայիսին։ Վեճը, որ քիչ էր մնում ավարտվեր մենամարտով, փչացրեց երկու գրողների միջև հարաբերությունները հետագա 17 տարիների ընթացքում[40]։

Բուժումը բաշկիրական քոչվորական Կարալիկ ավանում խմբագրել

1862 թվականի մայիսին Լև Նիկոլաևիչը, որ տառապում էր ընկճախտից[41], բժիշկների խորհրդով մեկնեց Սամարայի նահանգի բաշկիրական Կարալիկ ֆերման, որպեսզի բուժվի այն ժամանակ նոր և մոդայիկ կումիսաբուժության մեթոդով։ Սկզբնապես նա պատրաստվում էր գնալ Սամարայից ոչ հեռու գտնվող Պոստնիկով կումիսաբուժարան, սակայն, իմանալով, որ այդ նույն ժամանակ այնտեղ են գալու բազմաթիվ բարձրաստիճան չինովնիկներ (բարձրաշխարհիկ հասարակություն, որին երիտասարդ կոմսը տանել չէր կարողանում), ուղղվեց դեպի բաշկիրական Կարալիկ քոչվորական գյուղակը, որ գտնվում էր Կարալիկ գետի ափին, Սամարայից 130 մղոն հեռավորության վրա։ Այնտեղ Տոլստոյն ապրում էր բաշկիրական վաչկավրանում (յուրտում), սնվում էր գառան մսով, ընդունում էր արևային լոգանքներ, խմում էր կումիս, թեյ, բացի այդ, բաշկիրների հետ շաշկի խաղալով էր զբաղվում։ Առաջին անգամ նա այնտեղ մնաց մեկուկես ամիս։ 1871 թվականին, երբ նա արդեն գրել էր «Պատերազմ և խաղաղությունը», նա կրկին վերադարձավ Կարալիկ՝ առողջության վատթարացման պատճառով։ Իր տպավորությունների մասին նա այսպես է գրել. «Ձանձրույթն ու անտարբերությունն անցան, ինձ զգում եմ սկյութացու կարգավիճակում, և ամեն ինչ նոր է ու հետաքրքիր...Նոր և հետաքրքիր շատ բան կա. և՛ բաշկիրները, որոնք Հերոդոտոսին են հիշեցնում, և՛ ռուս մուժիկները, և՛ գյուղերը՝ սքանչելի հատկապես ժողովրդի պարզությամբ ու բարությամբ»[42]։

Կարալիկով հիացած՝ Տոլստոյն այստեղ կալվածք գնեց և արդեն հաջորդ՝ 1872 թվականի ամառն անցկացրեց սեփական կալվածքում, ողջ ընտանիքի հետ[42]։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

 
Տոլստոյի երկրորդ ամսագիրն ավելի հաջողակ էր, քան առաջինը, սակայն հրատարակվել էր միայն մեկ տարի:
 
Լ.Ն. Տոլստոյի, 1862 թվականին: Տուլինովի լուսանկարը, Մոսկվա:

1859 թվականին, դեռևս ճորտ գյուղացիների ազատագրումից առաջ, Տոլստոյը գործնականորեն սկսեց զբաղվել դպրոցների կազմակերպմամբ ինչպես իր Յասնոյե Պոլյանայում, այնպես էլ՝ ողջ Կրապիվենյան գավառում[43]։

Յասնոպոլյանյան դպրոցը պատկանում էր մանկավարժական յուրօրինակ փորձարկումների թվին. գերմանական մանկավարժության դպրոցի առջև խոնարհման դարաշրջանում Տոլստոյը կտրականապես մերժեց ամեն տեսակի կանոնակարգում և կարգապահություն դպրոցում։ Նրա կարծիքով, ուսուցման պրոցեսում ամեն ինչ պետք է լինի անհատական՝ և՛ ուսուցիչը, և՛ աշակերտը, և՛ նրանց փոխհարաբերությունները։ Յասնոպոլյանյան դպրոցում երեխաները նստում էին՝ ով որտեղ կամենար, որքան կամենար և ինչպես կամենար։ Դասավանդման որոշակի ծրագիր գոյություն չուներ։ Ուսուցչի միակ խնդիրն այն է, որ կարողանար հետաքրքրել դասարանին։ Պարապմունքներն հաջող էին ընթանում։ Դրանք վարում էր ինքը՝ Տոլստոյը, մի քանի հիմնական և մի քանի ժամանակավոր (իր մտերիմ ծանոթներից և այցելուներից) ուսուցիչների օգնությամբ[18]։

1862 թվականին Տոլստոյն սկսեց հրատարակել «Յասնայա Պոլյանա» մանկավարժական ամսագիրը, որտեղ գլխավոր աշխատակիցը հենց ինքն էր։ Չչարաշահելով հրատարակչի կոչումը՝ Տոլստոյը կարողացավ թողարկել ամսագրի միայն 12 համար, որոնցից վերջինները լույս տեսան ուշացումով՝ 1863 թվականին[44]։ Տեսական հոդվածներին զուհագեռ, նա գրեց նաև մի շարք պատմվածքներ, առակներ և փոխադրություններ՝ հարմարեցված տարրական դպրոցի համար։ Միասին վերցրած՝ Տոլստոյի մանկավարժական հոդվածները կազմում են նրա ստեղծագործությունների ժողովածուի մի ամբողջ հատոր։ Այն ժամանակ դրանք աննկատ մնացին։ Կրթության մասին Տոլստոյի տված սոցիոլոգիական հիմքին, այն բանին, որ Տոլստոյը կրթվածության, գիտության, մշակույթի և տեխնիկայի հաջողությունների մեջ տեսնում էր բարձր դասակարգի կողմից ժողովրդի շահագործման միայն հեշտացված և կատարելագործված ձևեր, ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Ավելին, եվրոպական կրթվածությանն ու «առաջադիմությանն» ուղղված Տոլստոյի հարձակումներից շատերը եզրակացրին, որ Տոլստոյը «պահպանողական» է[18]։

Շուտով Տոլստոյը թողեց մանկավարժությամբ զբաղվելը։ Ամուսնությունը, սեփական երեխաների ծնունդը, «Պատերազմ և խաղաղություն» վեպը գրելու հետ կապված պլանները տասը տարով հետաձգեցին նրա մանկավարժական միջոցառումները։ Միայն 1870-ականների սկզբին նա հանձն առավ սեփական «Այբբենարանի» ստեղծումը և հրատարակեց այն 1872 թվականին, իսկ այնուհետև լույս ընծայեց «Նոր այբբենարանը» և «Ռուսերեն գրքեր ընթերցանության համար» չորս գրքից բաղկացած շարքը[45], որը, երկար քաշքշուքից հետո, Ժողովրդական լուսավորության նախարարության կողմից հաստատվեց որպես ձեռնարկ տարրական կրթական հաստատությունների համար։ 1870-ական թվականների սկզբին յասնոպոլյանյան դպրոցի ուսումնական պարապմունքները կարճ ժամանակով վերականգնվեցին[46][47]։

Յասնոպոլյանյան դպրոցի փորձը հետագայում պիտանի եղավ մի շարք հայրենական մանկավարժների համար։ Այսպես, Ս. Տ. Շացկին, 1911 թվականին հիմնելով իր «Առույգ կյանք» դպրոց-գաղութը, առաջնորդվում էր մանկավարժական համագործակցության ոլորտում Տոլստոյի փորձով[47]։

Լև Տոլստոյի հասարակական գործունեությունը 1860-ական թվականներին խմբագրել

1861 թվականի մայիսին Եվրոպայից վերադառնալուց հետո Լ. Ն. Տոլստոյին առաջարկեցին դառնալ խաղաղարար միջնորդ Տուլայի նահանգի Կրապիվենյան գավառի 4-րդ տեղամասում։ Ի տարբերություն նրանց, ովքեր ժողովրդին վերաբերվում էին որպես փոքր եղբոր, որին պետք է բարձրացնել, Տոլստոյը, ընդհակառակը, մտածում էր, որ ժողովուրդն անսահմանորեն բարձր է մշակութային դասակարգերից, և որ պարոնայք պետք է ընդօրինակեն ռուս մուժիկի ոգու վեհությունը։ Այդ պատճառով էլ, ընդունելով միջնորդի պաշտոնը, նա ակտիվորեն պաշտպանում էր գյուղացիների հողային իրավունքները՝ հաճախ խախտելով թագավորական հրամանները։ «Միջնորդությունը հետաքրքիր և գրավիչ գործ է, սակայն վատն այն է, որ ամբողջ ազնվականությունն սկսեց ատել ինձ ողջ հոգով»:[48] Միջնորդի աշխատանքն ընդլայնեց գյուղացիների կյանքի հետազոտման շրջանակը՝ գրողին գեղարվեստական ստեղծագործության նյութ հաղորդելով։

1866 թվականի հուլիսին Տոլստոյը հանդես եկավ զինվորական դաշտային դատարանում՝ որպես Յասնոյե Պոլյանայից ոչ հեռու տեղակայված Մոսկովյան հետևակային գնդի վաշտային գրագիր Վասիլի Շաբունինի պաշտպան։ Շաբունինը հարվածել էր սպային, որը հրամայել էր ճիպոտահարել իրեն՝ ոչ սթափ վիճակում գտնվելու համար։ Տոլստոյն ապացուցում էր Շաբունինի անմեղսունակությունը, սակայն դատարանը վերջինիս մեղավոր ճանաչեց և դատապարտեց մահապատժի։ Շաբունինին գնդակահարեցին։ Այս դրվագը մեծ ազդեցություն ունեցավ Տոլստոյի վրա, քանի որ նա այդ սարսափելի երևույթի մեջ տեսնում էր այն անողոք ուժը, որ բռնության վրա հիմնված պետությունն էր ներկայացնում[49]։ Այդ առիթով նա գրեց իր հրապարակախոս ընկերոջը՝ Պ. Ի. Բիրյուկովին.

 
- «Այդ դեպքն իմ կյանքի վրա առավել մեծ ազդեցություն ունեցավ, քան նախկին բոլոր կարևոր թվացող իրադարձությունները՝ կարողության կորուստ կամ հավելում, հաջողություններ կամ անհաջողություններ գրականության մեջ, նույնիսկ մտերիմների կորուստը»[50]։
 

Ստեղծագործական ծաղկման շրջան խմբագրել

 
Լև Տոլստոյ (1876)

Ամուսնությունից հետո առաջին 12 տարվա ընթացքում Տոլստոյն ստեղծեց «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» վեպերը։ Տոլստոյի գրական կյանքի այս երկրորդ շրջանի սահմանին է կանգնած դեռևս 1852 թվականին մտադրված և 1861-1862 թվականներին ավարտված «Կազակները», որում առավել ներկայանալի է հասուն Տոլստոյի տաղանդը։

Տոլստոյի համար ստեղծագործության մեջ կարևորագույն հետաքրքրությունը «կերպարների պատմությունն է, նրանց անընդհատ և բարդ շարժումն ու զարգացումը»։ Նրա նպատակն է՝ ցույց տալ անհատի՝ բարոյապես աճելու, կատարելագործվելու, շրջապատին դիմակայելու համար սեփական հոգու հզորությանն ապավինելու ունակությունը[51]։

Պատերազմ և խաղաղություն խմբագրել

 
1873 թվականին հրատարակված «Պատերազմ և խաղաղություն» գրքի կազմը

«Պատերազմ և խաղաղություն» վեպին նախորդեց «Դեկաբրիստներ» վեպը (1860-1861), որին հեղինակը բազմիցս անդրադարձել է, սակայն այդպես էլ չի ավարտել։ Իսկ «Պատերազմ և խաղաղությունը» աննախադեպ հաջողություն ունեցավ։ Վեպից մի հատված՝ «1805 թվական» վերնագրով, հայտնվեց 1865 թվականի «Ռուսկի վեստնիկում», 1868 թվականին լույս տեսան վեպի երեք մասերը, որոնց շուտով հետևեցին մյուս երկուսը[Ն 5]։ Վեպի առաջին չորս հատորներն արագ սպառվեցին, և հարկ եղավ երկրորդ հրատարակության, որը լույս տեսավ 1868 թվականի հոկտեմբերին։ Վեպի հինգերորդ և վեցերորդ հատորները լույս տեսան մեկ հրատարակությամբ՝ ավելի մեծ տպաքանակով[52]։

«Պատերազմ և խաղաղություն» վեպը բացառիկ երևույթ է ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան գրականության մեջ։ Այդ ստեղծագործությունն իր մեջ պարփակել է հոգեբանական վեպի ողջ խորությունն ու նվիրականությունը՝ էպիկական բազմաքանդակ որմնանկարի ուժով ու ծավալով։ Գրողը, Վլադիմիր Լակշինի խոսքով, դիմել է «1812 թվականի ժողովրդական գիտակցության արտակարգ վիճակին, երբ բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչներ համախմբվել էին օտարերկրյա զավթիչների դեմ պայքարում», որն էլ, իր հերթին, «դյուցազներգության հիմք է դարձել»[17]։

Ռուս ազգային գծերը հեղինակը ցույց է տվել «հայրենասիրության թաքնված ջերմության», ցուցադրական հերոսականության մերժման, արդարության հանդեպ խաղաղ հավատի, հասարակ զինվորների համեստ արժանապատվության և խիզախության մեջ։ Նա նապոլեոնյան զորքի դեմ Ռուսաստանի պատերազմը պատկերել է որպես համաժողովրդական կռիվ։ Ստեղծագործության էպիկական ոճը հաղորդվում է պատկերների ամբողջականությամբ և ճկունությամբ, ճակատագրերի ճյուղավորվածությամբ ու խաչաձևմամբ, ռուսական բնության անզուգական պատկերներով։[17]

Տոլստոյի վեպում լայնորեն ներկայացված են հասարակության ամենատարբեր շերտերը՝ կայսրերից ու թագավորներից մինչև հասարակ զինվորներ, Ալեքսանդր I-ի գահակալության շրջանի բոլոր տարիքներն ու խառնվածքները։

Տոլստոյն ինքը գոհ էր իր ստեղծագործությունից, սակայն 1871 թվականի հունվարին Ա. Ա. Ֆետին ուղարկած նամակում նա գրել է. «Որքան երջանիկ եմ, որ «Պատերազմի» նման բազմաբառ դատարկաբանություն էլ երբեք չեմ գրելու»:[53] Բայց դա չի նշանակում, որ Տոլստոյը հերքում էր իր ողջ ստեղծագործության կարևորությունը։ 1906 թվականին Տոկուտոմի Ռոքի այն հարցին, թե իր որ ստեղծագործությունն է Տոլստոյն ամենաշատը սիրում, գրողը պատասխանել է՝ «Պատերազմ և խաղաղություն»։

Աննա Կարենինա խմբագրել

Ոչ պակաս դրամատիկ և լուրջ ստեղծագործություն է ողբերգական սիրո պատմությունը՝ «Աննա Կարենինա» վեպը (1873-1876)։ Ի տարբերություն նախորդ աշխատության, այս վեպում տեղ չունի լինելիության երանությամբ անվերջ սքանչանալու պատրանքը։ Լևինի և Կիտիի գրեթե ինքնակենսագրական վեպում դեռ առկա են երջանիկ ապրումներ, սակայն Դոլիի ընտանեկան կյանքում ավելի շատ դառնություն կա, իսկ Աննա Կարենինայի և Վռոնսկու սիրո դժբախտ վերջաբանում այնքան հոգեկան ցավ կա, որ այդ վեպն, ըստ էության, անցման դեր է կատարում դեպի Տոլստոյի ստեղծագործության երրորդ՝ դրամատիկ փուլը[18]։

Վեպում ավելի քիչ են «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերոսներին հատուկ հոգեկան ապրումների պարզությունն ու հստակությունը, առավել ընդգծված են նրբազգացությունը, ներքին լարվածությունն ու անհանգստությունը։ Գլխավոր կերպարների բնույթն ավելի բարդ է և նրբագեղ։ Հեղինակը ձգտում է արտահայտել սիրո, հիասթափության, խանդի, հուսահատության, հոգու պայծառացման նրբերանգները[17]։

Տվյալ ստեղծագործության պրոբլեմատիկան Տոլստոյին անմիջականորեն տանում էր դեպի 1870-ական թվականների մտավոր շրջադարձը։[17]

Այլ ստեղծագործություններ խմբագրել

 
Վալս՝ հորինված Տոլստոյի և գրի առնված Ս․ Տանեևի կողմից, փետրվարի 10, 1906 թ

1879 թվականի մարտին Լև Տոլստոյը Մոսկվայում ծանոթացավ Վասիլի Շչեգոլյոնոկի հետ, և այդ նույն թվականին վերջինս գրողի հրավերով այցելեց Յասնայա Պոլյանա, որտեղ անցկացրեց մեկ-մեկուկես ամիս։ Շչեգոլյոնոկը Տոլստոյին ներկայացրեց բազմաթիվ ժողովրդական ավանդազրույցներ, բիլինաներ և առասպելներ, որոնցից ավելի քան քսանը Տոլստոյը գրի առավ (այդ գրառումները տպագրվել են Տոլստոյի երկերի XLVIII հոբելյանական հրատարակության մեջ), իսկ որոշ պատմությունների սյուժեները Տոլստոյը, եթե անգամ գրի չէր առնում, հիշում էր. նրա ստեղծագործություններից վեցի աղբյուր հանդիսանում են հենց Շչեգոլյոնոկի պատմածները («Ինչով են մարդիկ ապրում» (1881), «Երկու ծերունի» և «Երկու իմաստուն» (1885), «Կորնեյ Վասիլև» և «Աղոթք» (1905), «Ծերունին եկեղեցում» (1907))։ Դրա հետ մեկտեղ, Տոլստոյը ջանասիրաբար գրի առավ շատ ասացվածքներ, առածներ, Շչեգոլյոնոկի ներկայացրած առանձին արտահայտություններ և բառեր[54]։

Տոլստոյի նոր աշխարհընկալումն առավել ամբողջական է արտահայտվել նրա «Խոստովանություն» (1879-1880, հրատարակվել է 1884 թվականին) և «Ո՞րն է իմ հավատը» (1882-1884) ստեղծագործություններում։ Սիրո քրիստոնեկան, անշահախնդիր և զգայական ու մարմնական սիրո հետ պայքարող որակին Տոլստոյը նվիրել է «Կրեյցերյան սոնատ» (1887-1889, հրատարակվել է 1891 թվականին) և «Դևը» (1889-1890, հրատարակվել է 1911 թվականին) վիպակները։ 1890-ական թվականներին, փորձելով տեսականորեն հիմնավորել մշակույթի վերաբերյալ իր հայացքները, նա գրեց «Ի՞նչ է մշակույթը» տրակտատը (1897-1898)։ Սակայն այդ տարիների նրա գլխավոր գեղարվեստական ստեղծագործությունը «Հարություն» վեպն էր (1889-1899), որի սյուժեն հիմնված էր իրական դատական գործի վրա։ Այս ստեղծագործության մեջ եկեղեցական ծեսերի խիստ քննադատությունը Տոլստոյի՝ 1901 թվականին Սրբազան սինոդի կողմից առաքելական եկեղեցուց վտարման հիմնական պատճառը դարձավ։ 1900-ականների սկզբի մեծագույն նվաճումն էին «Հաջի Մուրադ» վիպակը և «Կենդանի դիակ» դրաման։ «Հաջի Մուրադում» հավասարապես բացահայտվում է Շամիլի և Նիկոլայ I-ի դաժանությունը։ Վիպակում Տոլստոյը գովերգել է պայքարելու խիզախությունը, դիմակայելու ուժը և կյանքի հանդեպ սերը։ «Կենդանի դիակ» դրաման Տոլստոյի նոր գեղարվեստական փնտրտուքի վկայությունն է՝ օբյեկտիվորեն մոտ չեխովյան դրամային։[17]

Շեքսպիրի ստեղծագործությունների գրաքննադատություն խմբագրել

«Շեքսպիրի և դրամայի մասին» իր քննադատական ակնարկում,[55] Շեքսպիրի մի քանի ամենահայտնի ստեղծագործությունների (մասնավորապես՝ «Լիր արքայի», «Օթելլոյի», «Ֆալստաֆի», «Համլետի» և այլն) հիման վրա, Տոլստոյը սուր քննադատության է ենթարկել Շեքսպիր-դրամատուրգի ունակությունները։ «Համլետի» ներկայացման ժամանակ նա, իր խոսքերով, «խորապես տառապել է արվեստի գործ հիշեցնող այդ կեղծ նմանակի պատճառով»[18]։

Մասնակցությունը Մոսկվայի մարդահամարին խմբագրել

 
Լև Տոլստոյը մանուկ, հասուն և տարեց հասակում

Լև Տոլստոյը մասնակցեց 1882 թվականի Մոսկվայի մարդահամարին։[56] Այդ մասին նա այսպես է գրել. «Ես առաջարկեցի մարդահամարի միջոցով տեղեկանալ Մոսկվայում տիրող աղքատության մասին և օգնել գործով ու նյութապես, և այնպես անել, որ Մոսկվայում չլինեն աղքատներ»։

Տոլստոյը գտնում էր, որ մարդահամարի հետաքրքրությունն ու նշանակությունը հասարակության համար այն է, որ այն կամա, թե ակամա, հայելու նման արտացոլում է ողջ հարակությունը և մեզնից յուրաքանչյուրին։ Նա իր համար ընտրել էր ամենաբարդ տարածքներից մեկը՝ Պրոտոչնի նրբանցքը, որտեղ գտնվում էր աղքատների օթևանը. այդ մռայլ երկհարկանի շենքը Մոսկվայի չքավորների շրջանում անվանում էին «Ոսկեգույն ամրոց»։ Ստանալով Դումայի կարգադրությունը՝ Տոլստոյը մարդահամարից մի քանի օր առաջ սկսեց իրեն տրված պլանի համաձայն շրջել տարածքով։ Իսկապես, ստորին աստիճանին չքավորներով ու խոր հուսահատության մեծ հայտնված մարդկանցով լի կեղտոտ օթևանը Տոլստոյի համար ժողովրդի սարսափելի աղքատությունն արտացոլող հայելի հանդիսացավ։[57] Թարմ զգացողությունների ազդեցության ներքո Տոլստոյը գրեց իր՝ «Մոսկվայի մարդահամարի մասին» հայտնի հոդվածը, որում նշեց, որ մարդահամարն իրականում սոցիոլոգիական ուսումնասիրություն էր և գիտական նպատակ էր հետապնդում։[58]

Չնայած Տոլստոյի կողմից մարդահամարի բարի նպատակների մասին պաշտոնապես հայտարարելը, բնակչությունը կասկածանքով վերաբերվեց այդ միջոցառմանը։ Այդ առիթով Տոլստոյը գրել է. «Երբ մեզ ասացին, որ ժողովուրդն արդեն տեղեկացված է բնակարանների շրջայցի մասին և հեռանում է, մենք տանտիրոջը խնդրեցինք փակել դարպասը, իսկ ինքներս դուրս եկանք բակ՝ հեռացող մարդկանց համոզելու»[59]։ Լև Նիկոլաևիչը հույս ուներ հարուստների մեջ կարեկցանք արթնացնել քաղաքի չքավորների հանդեպ, գումար հավաքել, համախմբել այդ գործին աջակցել ցանկացողներին և մարդահամարի անվան տակ շրջել աղքատների բոլոր օթևանները։ Բացի մարդահամարի հետ կապված պարտականությունները, գրողը ցանկանում էր շփման մեջ մտնել դժբախտների հետ, մանրամասն ծանոթանալ նրանց կարիքներին և օգնել գումարով ու աշխատանքով, Մոսկվայից հեռանալու, երեխաներին՝ դպրոցներում, իսկ ծերերին՝ ծերանոցներում և անկելանոցներում տեղավորելու հարցում։[60]

Լև Տոլստոյը Մոսկվայում խմբագրել

 
«Բոլկոնսկիների տունը» Մոսկվայում (Վոզդվիժենկա 9)

Ինչպես գրում է մոսկվայագետ Ալեքսանդր Վասկինը, Լև Տոլստոյը Մոսկվա է այցելել ավելի քան հարյուր հիսուն անգամ։ Պահպանվել են գրողի կյանքի և ստեղծագործության հետ կապված շատ կառույցներ՝ Պլյուշչիխա, Սիվցև Վրաժեկ, Տվերսկայա փողոցների, Սմոլենսկի բուլվարի, Նիժնի Կիսլյովսկի, Զեմլեդելչեսկի, Վոզնեսենսկի նրբանցքների և, վերջապես, Դոլգոխամովնիչեսկի նրբանցքի (այժմ՝ Լև Տոլստոյի փողոց) վրա։ Գրողը հաճախակի է եղել նաև Կրեմլում, որտեղ ապրում էր նրա կնոջ ընտանիքը՝ Բերսերը։ Տոլստոյը սիրում էր ոտքով շրջել Մոսկվայում, նույնիսկ ձմռանը։ Վերջին անգամ նա Մոսկվա է այցելել 1909 թվականին[61]։

Բացի այդ, Վոզդվիժենկա փողոց, 9 հասցեում էր գտնվում Լև Նիկոլաևիչի պապի՝ իշխան Նիկոլայ Սերգեևիչ Վոլկոնսկու տունը՝ գնված 1816 թվականին Պրասկովյա Վասիլևնա Մուրավյովա-Ապոստոլից (դուստրը գեներալ-պորուչիկ Վասիլի Գրուշեցկու[62], որն էլ հենց կառուցել էր այդ տունը[63], կինը գրող-սենատոր Իվան Մուրավյով-Ապոստոլի, մայրը երեք Մուրավյով-Ապոստոլ դեկաբրիստ-եղբայրների)։ Իշխան Վոլկոնսկին տան սեփականտերն էր հինգ տարի շարունակ, այդ պատճառով տունը Մոսկվայում հայտնի է նաև որպես իշխան Վոլկոնսկիների դաստակերտի գլխավոր բնակավայր կամ որպես «Բոլկոնսկիների տուն»։ Տունը Լ. Ն. Տոլստոյի կողմից նկարագրվել է որպես Պիեր Բեզուխովի տուն։ Լև Նիկոլաևիչին այդ տունը քաջ ծանոթ էր. երիտասարդ տարիներին նա հաճախակի էր այստեղ պարահանդեսների մասնակցում, որտեղ և սիրահետում էր հրաշագեղ իշխանուհի Պրասկովյա Շչերբատովային. «Տխուր և քնաթաթախ մեկնեցի Ռյումինների մոտ, և հանկարծ գլխիս խփեց. Պ(րասկովյա) Շ(չերբատովա)ն հրաշք է։ Դրանից թարմ վաղուց չէր եղել»։ Գեղեցկուհի Պրասկովյայի գծերով նա օժտեց Կիտի Շչերբացկայային՝ «Աննա Կարենինայից»[64]։

1886, 1888 և 1889 թվականներին Լև Տոլստոյը երեք անգամ ոտքով Մոսկվայից հասավ Յասնոյե Պոլյանա։ Առաջին ուղևորության ժամանակ նրա ուղեկիցներն էին քաղաքական գործիչ Միխայիլ Ստախովիչը և նկարիչ Նիկոլայ Գեի որդին՝ Նիկոլայ Գեն։ Երկրորդի ժամանակ՝ նույն Նիկոլայ Գեն, իսկ ճանապարհի կեսից (Սերպուխովից) նրանց միացան նաև Ա. Ն. Դունաևը և Ս. Դ. Սիտինը (հրատարակչի եղբայրը)։ Երրորդ ճամփորդության ընթացքում Լև Նիկոլաևիչին ուղեկցում էր նրա նոր ընկերն ու համախոհը՝ 25-ամյա ուսուցիչ Եվգենի Պոպովը[65]։

Հոգևոր ճգնաժամ և քարոզչություն խմբագրել

Իր «Խոստովանություն» աշխատության մեջ Տոլստոյը գրել է, որ 1870-ական թվականների վերջերից անլուծելի թվացող հարցերն սկսել են տանջել իրեն. «Լավ, ասենք 6000 դեսյատին հող ունեցա Սամարայի նահանգում, 300 գլուխ էլ ձիեր, հետո՞», գրականության ոլորտում. «Լավ, ասենք Գոգոլից, Պուշկինից, Շեքսպիրից, Մոլիերից, աշխարհի բոլոր գրողներից ավելի ճանաչված դարձա, հետո՞ ինչ»։ Երեխաների դաստիարակության մասին մտածելիս՝ նա ինքնիրեն հարց էր տալիս՝ ինչի՞ համար։ Մտորելով այն մասին, թե «ինչպե՞ս ժողովուրդը կարող է հասնել բարեկեցության», նա «հանկարծ ինքնիրեն ասում էր. իմ ի՞նչ գործն է»։ Մի խոսքով, նա «սկսեց հասկանալ, որ այն, ինչի վրա ինքը հենվում էր, խարխլվել է, որ այն, ինչով ինքն ապրում էր, այլևս գոյություն չունի»։ Եվ այս ամենի բնական արդյունքը ինքնասպանության մասին միտքն էր։

  «Ես՝ երջանիկ մարդս, ինքս ինձնից պահում էի պարանը, որպեսզի չկախվեմ պահարանների միջև ձգվող գերանից, սեփական սենյակումս, որտեղ ամեն օր մենակ էի լինում, և դադարեցի զենքով որսի գնալ, որպեսզի չգայթակղվեմ ինքս ինձ կյանքից զրկելու չափազանց հեշտ տարբերակով։ Ինքս էլ չգիտեի՝ ինչ եմ ուզում. ես վախենում էի կյանքից, հեռու էի փախչում նրանից, բայց, այդուհանդերձ, դեռ ինչ-որ ակնկալիք ունեի»[66]։  

Որպեսզի գտնի իրեն հուզող հարցերի պատասխանները, Տոլստոյն սկսեց զբաղվել աստվածաբանության ուսումնասիրությամբ և գրեց ու 1891 թվականին Ժնևում հրատարակեց իր «Դոգմատիկ աստվածաբանության ուսումնասիրություն» աշխատությունը, որում քննադատության ենթարկեց միտրոպոլիտ Մակարիայի (Բուլգակովի) «Ուղղափառ-դոգմատիկ աստվածաբանությունը»[67]։ Նա զրուցում էր հոգևորականների և վանականների հետ, այցելում էր Օպտինա անապատի անապատականներին (1877, 1881 և 1890 թվականներին), կարդում էր աստվածաբանական տրակտատներ, զրուցում էր հայր Ամվրոսիի[68], իր ուսմունքի մոլի հակառակորդ Կոնստանտին Լեոնտևի հետ։ 1890 թվականի մարտի 14-ին Տերտի Ֆիլիպովին ուղղված նամակում Լեոնտևը տեղեկացնում էր, որ իրենց զրույցի ժամանակ ինքը Տոլստոյին ասել է. «Ցավալի է, Լև Նիկոլաևիչ, որ ես ֆանատիկոս չեմ։ Հարկ էր գրել Պետերբուրգ, որտեղ ես կապեր ունեմ, որ Ձեզ աքսորեն Տոմսկ, և որ ո՛չ կոմսուհուն, ո՛չ ձեր դուստրերին թույլ չտան այցելել Ձեզ, և որ Ձեզ քիչ գումար ուղարկեն։ Քանի որ Դուք դրականորեն վնասակար եք»։ Ինչին ի պատասխան Լև Նիկոլաևիչը ջերմեռանդորեն բացականչել է. «Կոնստանտին Նիկոլաևիչ, սիրելի՛ս, գրե՛ք, ի սեր աստծո, թող ինձ աքսորեն։ Դա իմ երազանքն է։ Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի կառավարության առաջ վարկաբեկեմ ինքս ինձ, բայց ինձ ամենը ներվում է։ Խնդրում եմ՝ գրե՛ք»[69]։ Որպեսզի բնագրով ուսումնասիրի քրիստոնեական ուսուցման սկզբնաղբյուրները, Տոլստոյն ուսումնասիրում էր հին հունարեն և հին եբրայերեն (վերջինիս ուսումնասիրության հարցում նրան աջակցում էր Մոսկվայի րաբունի Շլոմո Մինորը[70])։ Միևնույն ժամանակ նա այցելում էր աղանդավորներին, մտերմանում գյուղացի քարոզիչ Վասիլի Սյուտաևի հետ, զրուցում մալականների, շտունդիստների հետ։ Լև Նիկոլաևիչը կյանքի իմաստն էր փնտրում փիլիսոփության ուսումնասիրությամբ, ճշգրիտ գիտությունների արդյունքներին ծանոթանալով։ Նա աշխատում էր որքան հնարավոր է պարզեցնել ամեն ինչ, ապրել բնությանը և հողագործությանը մոտ կյանքով[18]։

Տոլստոյն աստիճանաբար հրաժարվեց հարուստ կյանքի հաճույքներից ու հարմարությունից, սկսեց զբաղվել ֆիզիկական աշխատանքով, հագնել պարզագույն հագուստ, դարձավ բուսակեր, ընտանիքին նվիրաբերեց իր ողջ կարողությունը, հրաժարվեց գրական սեփականության իրավունքից։ Բարոյական կատարելության հասնելու անկեղծ ձգտման ճանապարհին սկիզբ առավ Տոլստոյի ստեղծագործության երրորդ շրջանը, որի բնորոշ գիծը պետական, հասարակական և հոգևոր բոլոր հնացած ձևերի հերքումն էր[18]։

Ալեքսանդր III-ի գահակալման սկզբում Տոլստոյը գրավոր դիմեց կայսրին՝ խնդրելով աստվածաշնչյան ամենաներող ոգով ներում շնորհել արքայասպաններին[71]։ 1882 թվականի սեպտեմբերից նրա վրա գաղտնի հսկողություն սահմանվեց՝ սեկտանտների հետ նրա հարաբերությունները պարզելու համար։[72] 1883 թվականի սեպտեմբերին Տոլստոյը հրաժարվեց երդվյալ ատենակալի իր պարտականություններից՝ դա բացատրելով իր կրոնական համոզմունքների հետ անհամատեղելիությամբ։ Հենց այդ ժամանակ նա զրկվեց Տուրգենևի մահվան կապակցությամբ հասարակական ելույթի իրավունքից։ Աստիճանաբար տոլստոյան գաղափարներն սկսեցին ներթափանցել հասարակության մեջ։ 1885 թվականի սկզբին Ռուսաստանում Տոլստոյի կրոնական համոզմունքների հղումով զինվորական ծառայությունից հրաժարվելու նախադեպը եղավ։ Տոլստոյի հայացքների զգալի մասը Ռուսաստանում հրապարակվել չէին կարող. դրանք ամբողջությամբ տեղ գտան միայն նրա կրոնական-սոցիալական տրակտատների արտասահմանյան հրատարակություններում[18]։

Տոլստոյի՝ այդ շրջանում գրված ստեղծագործությունների հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէր։ Օրինակ, առավելապես ժողովրդական ընթերցանության համար նախատեսված ոչ մեծ վիպակներում և լեգենդներում («Ինչով են մարդիկ ապրում» և այլն) Տոլստոյը, իր անդավաճան երկրպագուների կարծիքով, հասել է գեղարվեստական կատարելության։ Միաժամանակ, այն մարդկանց կարծիքով, ովքեր Տոլստոյին մեղադրում էին այն բանում, որ նա արվեստագետից վերածվել է քարոզչի, հստակ նպատակով գրված այդ գեղարվեստական խրատները խիստ գաղափարամետ էին։ «Իվան Իլյիչի մահվան» բարձրագույն և սարսափելի ճշմարտությունը, որը, երկրպագուների կարծիքով, այդ ստեղծագործությունը հավասարեցնում է հանճար Տոլստոյի գլխավոր ստեղծագործություններին, իսկ մյուսների կարծիքով, օժտված է դիտավորյալ կոշտությամբ, ընդգծում էր հասարակության բարձր խավերի անխղճությունը և հասարակ «խոհանոցային մուժիկ» Գերասիմի բարոյական գերազանցությունը։ Հակասական արձագանքների արժանացավ նաև «Կրեյցերյան սոնատը» (գրված 1887-1889 թվականներին, հրատարակված 1890 թվականին). ամուսնական հարաբերությունների վերլուծությունը ստիպեց մոռանալ այն զարմանալի պայծառությունն ու զգացմունքայնությունը, որով գրվել էր այդ վիպակը։ Գրաքննությունն արգելեց երկի հրատարակությունը. այն հաջողվեց տպագրել միայն Ս. Տոլստայայի ջանքերով, ով կարողացավ հասնել Ալեքսանդր III-ի հետ տեսակցության։ Արդյունքում, թագավորի անձնական թույլատվությամբ, վիպակը տպագրվեց գրաքննության կողմից կրճատված տարբերակով՝ Տոլստոյի երկերի ժողովածուում։ Ալեքսանդր III-ը գոհ մնաց վիպակից, սակայն ոչ թագուհին։[73] Իսկ «Խավարի իշխանությունը» ժողովրդական դրաման, Տոլստոյի երկրպագուների կարծիքով, դարձավ գրողի գեղարվեստական ուժի մեծագույն արտահայտությունը. ռուսական գյուղացիական կենցաղի նեղ ժողովրդագրական վերարտադրության մեջ Տոլստոյն այնպես էր խտացրել համամարդկային գծերը, որ դրաման հսկայական հաջողություն ունեցավ աշխարհի բոլոր բեմերում[18]։

 
Լ. Ն. Տոլստոյը և իր օգնականը կազմում են կարիքավոր գյուղացիների ցուցակները։ Ձախից աջ՝ Պ. Բիրյուկովը, Գ. Ռաևսկին, Պ. Ռաևսկին, Լ. Տոլստոյը, Ի․ Ռաևսկին, Ա. Նովիկովը, Ա. Ցինգերը, Տ. Տոլստայան։ Գյուղ Բեգիչևկա, Ռյազանի նահանգ։ Լուսանկարը՝ Պ. Ֆ. Սամարինի, 1892 թվական:

1891-1892 թվականների սովի տարիներին Տոլստոյը Ռյազանի նահանգում կազմակերպեց սովյալների և կարիքավորների օգնության հաստատություններ։ Նա բացեց 187 ճաշարան, որտեղ կերակրվում էր 10 հազ. մարդ, ինչպես նաև՝ մի քանի ճաշարան երեխաների համար։ Իրականացվում էր վառելափայտի, սերմերի և սերմացու կարտոֆիլի բաշխում, գնվում և հողագործներին էին բաժանվում ձիեր (գրեթե բոլոր տնտեսություններում սովի տարում ձիերը վերացել էին), բարեգործության նպատակով հավաքվեց մոտ 150 000 ռուբլի[74]։

Վերջին խոշոր ստեղծագործության մեջ՝ «Հարություն» վեպում, Տոլստոյը քննադատել է դատական գործընթացը և բարձրաշխարհիկ արքուբարքը, ծաղրաբար ներկայացրել հոգևորականությանն ու ժամասացությունը։

«Աստծո արքայությունը ձեր մեջ է․․․» տրակտատը Տոլստոյը գրել է ընդմիջումներով՝ գրեթե 3 տարի՝ 1890 թվականի հուլիսից մինչև 1893 թվականի մայիսը։ Գրաքննադատ Վլադիմիր Ստասովի («19-րդ դարի առաջին գիրքը») և Իլյա Ռեպինի («այս ստեղծագործությունը սարսափելի հզոր է») հիացմունքին արժանացած տրակտատը գրաքննության պատճառով հնարավոր չէր հրատարակել Ռուսաստանում, և այն հրատարակվեց արտասահմանում։ Գիրքը հսկայական քանակությամբ գաղտնի տարածվեց Ռուսաստանում։ Իսկ հենց Ռուսաստանում առաջին լեգալ հրատարակությունը հայտնվեց 1906 թվականի հուլիսին, բայց նույնիսկ դրանից հետո գիրքը հանվում էր վաճառքից։ Տրակտատն ընդգրկվեց Տոլստոյի երկերի ժողովածուում՝ հրատարակված արդեն հեղինակի մահից հետո՝ 1911 թվականին[75]։

1908 թվականի դեկտեմբերի 6-ին Տոլստոյն իր օրագրում գրեց. «Մարդիկ սիրում են ինձ այն անարժեք բաների համար՝ «Պատերազմ և խաղաղություն» և այլն, որոնք նրանց շատ կարևոր են թվում»:[76]

1909 թվականի ամռանը Յասնայա Պոլյանայի այցելուներից մեկն իր հիացմունքն ու երախտագիտությունը արտահայտեց՝ «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» վեպերի ստեղծման համար։ Տոլստոյը պատասխանեց. «Դա նույնն է, որ Էդիսոնի մոտ գան և ասեն. «Ես Ձեզ շատ եմ հարգում այն բանի համար, որ դուք լավ մազուրկա եք պարում»։ Ես մեծ նշանակություն եմ տալիս իմ բոլորովին այլ գրքերին (կրոնական)»[77]։ Այդ նույն տարում Տոլստոյն այսպես է բնութագրել իր գեղարվեստական ստեղծագործությունների դերը. «Դրանք ուշադրություն են հրավիրում իմ լուրջ գործերի վրա»[78]։

Տոլստոյի ստեղծագործության վերջին շրջանի որոշ քննադատներ հայտարարեցին, որ նրա գեղարվեստական ուժը տուժել է տեսական հետաքրքրությունների գերակշռության արդյունքում, և որ Տոլստոյն այժմ ստեղծագործում է միայն հանրամատչելի ձևով իր հասարակական-կրոնական հայացքների քարոզչությունն իրականացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Նաբոկովը, օրինակ, հերքում է Տոլստոյի մոտ քարոզչական կոնկրետությունը և նշում, որ նրա ստեղծագործության ուժն ու համամարդկային իմաստը ոչ մի ընդհանրություն չունեն քաղաքականության հետ և պարզապես ճնշում են նրա ուսմունքը. «Ըստ էության, Տոլստոյ-մտածողին միշտ զբաղեցրել են երկու թեմա՝ կյանքը և մահը։ Իսկ այդ թեմաներից չի խուսափի և ոչ մի արվեստագետ»[79]։ Կարծիք կար, որ «Ի՞նչ է արվեստը» աշխատության մեջ Տոլստոյը բացարձակապես հերքում է և հաճախ նսեմացնում Դանթեի, Ռաֆայելի, Գյոթեի, Շեքսպիրի, Բեթհովենի և այլոց գեղարվեստական արժեքը. նա գալիս է այն եզրակացության, որ «որքան շատ ենք մենք տրվում գեղեցկությանը, այնքան հեռանում ենք բարությունից»՝ հաստատելով ստեղծագործության մեջ բարոյականության գերիշխանությունը գեղեցկության նկատմամբ[80]։

Եկեղեցուց հեռացնելը խմբագրել

 
սինոդի որոշումը հռչակվել է 1901 թվականի փետրվարի 24-ին և հրապարակվել «Եկեղեցական տեղեկագրերում»

Լև Տոլստոյն ի ծնե եղել է ուղղափառ քրիստոնյա։ Չնայած դրան, նա, ինչպես իր ժամանակի կրթված հասարակության ներկայացուցիչների զգալի մասը, պատանեկության և երիտասարդության տարիներին անտարբեր է եղել կրոնական հարցերի նկատմամբ։ Սակայն 1870-ական թվականների կեսերին նա սկսեց մեծ հետաքրքրություն ցուցաբերել ուղղափառ եկեղեցու ուսմունքի և արարողակարգի հանդեպ[67]. «հնարավոր ամեն ինչ կարդացի եկեղեցու ուսմունքի վերաբերյալ, ավելի քան մեկ տարի հետևեցի եկեղեցու բոլոր կանոններին՝ պաս պահելուց մինչև եկեղեցական բոլոր ժամերգություններին մասնակցելը»։ Այս ամենի արդյունքը եղավ բացարձակ հիասթափությունը եկեղեցու դավանանքից[81]։ Ուղղափառ եկեղեցու ուսմունքից հրաժարվելու շրջադարձային պահը եղավ 1879 թվականի երկրորդ կեսը[82]։ 1880-ականներին Տոլստոյը կանգնեց եկեղեցական դավանաբանության, հոգևորականության, պաշտոնական եկեղեցու հանդեպ միանշանակ քննադատական վերաբերմունքի դիրքերում[67]։ Նրա մի շարք ստեղծագործությունների հրատարակությունն արգելվեց ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ գրաքննության կողմից։ 1899 թվականին լույս տեսավ Տոլստոյի «Հարություն» վեպը, որում հեղինակն արտացոլում է իր ժամանակի Ռուսաստանի բոլոր հասարակական խավերի կյանքը. հոգևորականությունը պատկերված է մեխանիկորեն և հապշտապ ծիսակարգերն իրականացնողի դերում, իսկ սառը և ցինիկ Տոպորովին շատերն ընդունեցին որպես Սրբազան սինոդի օպեր-պրոկուրոր Կոնստանտին Պոբեդոնոսցևի ծաղրական կերպար։

Իր ուսմունքը Տոլստոյն օգտագործում էր նախ և առաջ իր իսկ կենսակերպում։ Նա հերքում էր անմահության մասին եկեղեցական մեկնաբանությունները և մերժում եկեղեցու հեղինակությունը։ Նա չէր ընդունում այն կարգը, որը, նրա կարծիքով, կառուցված էր բռնության և հարկադրանքի վրա[16]։ Նա քննադատում էր եկեղեցական ուսմունքը, որի համաձայն «երկրային կյանքն իր ուրախություններով, գեղեցկությամբ, խավարի դեմ գիտակցության պայքարով, մինչև ինձ ապրած բոլոր մարդկանց կյանքը, իմ ողջ կյանքը՝ ներքին պայքարով և մտքի հաղթանակով, ոչ թե իրական, այլ անհույս ընկած ու անպետք կյանքն է, իսկ իրական, մաքուր ու անմեղ կյանքը հավատի մեջ է, այսինքն՝ երևակայության, այսինքն՝ խելահեղության»։ Լև Տոլստոյը համաձայն չէր եկեղեցու այն տեսության հետ, որ մարդն ի ծնե, իր էությամբ, մեղավոր ու արատավոր է, քանի որ նրա կարծիքով, այդ տեսությունը «արմատապես ոչնչացնում է այն լավագույնը, որ կա մարդկային էության մեջ»։ Տեսնելով, թե ինչպես է եկեղեցին արագ կորցնում ժողովրդի վրա իր ազդեցությունը, գրողը, Կոնստանտին Լոմունովի կարծիքով, հանգեց այն եզրակացության, որ «կենդանի ամեն բան անկախ է եկեղեցուց»[83]։

1901 թվականի փետրվարին սինոդը վերջնականապես հանգեց Տոլստոյին հրապարակայնորեն դատելու և եկեղեցուց դուրս հայտարարելու մտքին։ Դրանում ակտիվ դեր խաղաց մետրոպոլիտ Անտոնին (Վադկովսկին)։ Ինչպես հիշատակվում է եկեղեցական-գրասենյակային մատյաններում, փետրվարի 22-ին Պոբեդոնոսցևն այցելեց Նիկոլայ II-ին՝ Ձմեռային պալատ և մոտ մեկ ժամ զրուցեց նրա հետ։ Որոշ պատմաբանների կարծիքով, Պոբեդոնոսցևը թագավորի մոտ էր եկել ուղիղ սինոդից՝ արդեն պատրաստի որոշումով:[84]

1901 թվականի փետրվարի 24-ին սինոդի պաշտոնական մարմին հանդիսացող, «Սրբազան սինոդի կողմից հրատարակվող «Եկեղեցական տեղեկագրերում»» հրապարակվեց «Սրբազան սինոդի 1901 թվականի փետրվարի 20-21-ի № 557 որոշումը կոմս Լև Տոլստոյի մասին՝ հունառուսական ուղղափառ եկեղեցու հավատարիմ հետևորդներին ուղղված ուղերձով».

 
«Լև Տոլստոյը դժոխքում»: Կրոնի և աթեիզմի պատմության թանգարանի հավաքածու, 1883: Կուրսկի նահանգի Ս. Տազով եկեղեցու որմնանկարի դրվագում Տոլստոյն է՝ սատանայի գրկում

Եկեղեցու պատմության դոկտոր, հոգևորական Գեորգի Օրեխանովի կարծիքով, Տոլստոյի վերաբերյալ սինոդի որոշումը ոչ թե անեծք է, այլ այն փաստի արձանագրումը, որ գրողն ինքն իր սեփական ցանկությամբ հրաժարվել է եկեղեցուց։ Բացի այդ, սինոդի՝ փետրվարի 20-22-ի վավերագրում ասվում է, որ Տոլստոյը կարող է եկեղեցի վերադառնալ, եթե դարձի գա և ապաշխարի։ Այնուամենայնիվ, գրողը, նրա շրջապատը և ռուս հասարակայնությունը համարեցին, որ այդ որոշումը անարդարացի է և դաժան։ Այսպես, երբ Տոլստոյը ժամանեց Օպտինա անապատ, այն հարցին, թե ինչու՞ չի այցելում հոգևոր հայրերին, նա պատասխանեց, որ չի կարող, քանի որ վտարված է եկեղեցուց[86]։

«Պատասխան սինոդին»-ում Լև Տոլստոյը հաստատեց եկեղեցու հետ իր կապերը խզելու փաստը. «Այն, որ ես հրաժարվել եմ իրեն ուղղափառ համարող եկեղեցուց, լիովին արդարացի է։ Բայց ես նրանից հրաժարվել եմ ո՛չ այն պատճառով, որ ապստամբել եմ աստծո դեմ, այլ, ընդհակառակը, քանի որ ողջ էությամբ ուզում եմ ծառայել աստծուն»[87]։ Տոլստոյը հերքում էր սինոդի կողմից իրեն առաջադրված մեղադրանքները. «սինոդի որոշումն ընդհանրապես շատ թերություններ ունի. այն անօրինական է կամ դիտավորյալ երկիմաստ. այն կամայական է, անհիմն, ոչ ճշմարիտ և, բացի այդ, պարունակում է զրպարտություն և վատ զգացմունքների ու արարքների սադրանք»։ «Պատասխան սինոդին»-ում Տոլստոյը մանրամասն բացահայտում է այդ դրույթները՝ խոստովանելով ուղղափառ եկեղեցու դոգմաների և աստծո ուսմունքի իր սեփական ըմբռնման միջև մի շարք զգալի տարբերությունների մասին[81]։

սինոդի որոշումը հասարակության որոշակի հատվածի վրդովմունքն առաջացրեց. Տոլստոյի հասցեին գալիս էին բազմաթիվ համակրական նամակներ ու հեռագրեր։[88] Միևնույն ժամանակ, այդ որոշումը հրահրեց նաև հասարակության մյուս հատվածի՝ սպառնալիքներով և հայհոյանքներով լի նամակների հոսքը[81]։

1909 թվականի նոյեմբերին նա մի միտք գրառեց, որը վկայում էր կրոնի՝ նրա լայն ըմբռնման մասին.

  «Ես չեմ ուզում լինել քրիստոնյա, ինչպես չեմ ուզում, որ լինեն բրահմայականներ, բուդդայականներ, կոնֆուցիականներ, տաոսիստներ, մուսուլմաններ և այլն։ Մեզնից յուրաքանչյուրն իր հավատի մեջ պետք է գտնի այն, ինչն ընդհանուր է բոլորի համար և, հրաժարվելով բացառիկից, սեփականից, ընդունել այն, ինչ ընդհանուր է»:[78]  

2001 թվականի փետրվարի վերջին կոմսի ծոռը՝ Վլադիմիր Տոլստոյը, ով Տոլստոյի Յասնայա Պոլյանայի տուն-թանգարանի կառավարիչն էր, նամակով դիմեց Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ին՝ խնդրելով վերանայել սինոդի վերոհիշյալ որոշումը[89]։ Նամակին ի պատասխան Մոսկվայի պատրիարքարանում հայտարարեցին, որ Լև Տոլստոյին եկեղեցուց արտաքսելու 105 տարի առաջ ընդունված որոշումը վերանայել հնարավոր չէ, քանի որ (եկեղեցու հետ փոխհարաբերությունների մասով քարտուղար Միխայիլ Դուդկոյի խոսքերով) դա սխալ կլինի անել այն մարդու բացակայությամբ, ում նկատմամբ կիրառվել է այդ որոշումը[90]։ 2009 թվականի մարտին Վլադիմիր Տոլստոյն արտահայտեց սինոդի որոշման մասին իր կարծիքը. «Ես ուսումնասիրել եմ փաստաթղթերը, կարդացել այն ժամանակվա թերթերը, ծանոթացել արտաքսման շուրջ հասարակական քննարկման նյութին։ Եվ ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ այդ վավերագիրը ռուսական հասարակության մեջ համընդհանուր պառակտման ազդակ է հանդիսացել։ Պառակտվել է արքայական ընտանիքը, բարձրաշխարհիկ արիստոկրատիան, կալվածատեր ազնվականությունը, մտավորականությունը, տարատոհմիկ խավերը և հասարակ ժողովուրդը։ Պառակտվել է ողջ ռուս ժողովուրդը»[91]։

Յասնայա Պոլյանայից հեռանալը, մահը և թաղումը խմբագրել

Լ. Ն. Տոլստոյի նամակը կնոջը՝ թողնված Յասնայա Պոլյանայից մեկնելուց առաջ

Հոկտեմբերի 28, 1910 թվական, Յասնայա Պոլյանա

Իմ մեկնումը կվշտացնի քեզ։ Ցավում եմ, բայց հասկացի՛ր և հավատա՛, որ ես չէի կարող այլ կերպ վարվել։ Իմ դրությունը տանը դառնում է, դարձել է անտանելի։ Բացի մնացած ամենից, ես այլևս չեմ կարող ապրել այն շքեղության մեջ, որում ապրել եմ մինչ օրս, և անում եմ այն, ինչ սովորաբար անում են իմ տարիքի ծերունիները. հեռանում եմ աշխարհիկ կյանքից, որպեսզի վերջին օրերս ապրեմ առանձնության և խաղաղության մեջ։

Խնդրում եմ, հասկացի՛ր դա և մի՛ արի հետևիցս, եթե նույնիսկ իմանաս, թե որտեղ եմ։ Քո գալը կվատթարացնի իմ և քո վիճակը, բայց չի փոխի որոշումս։ Շնորհակալ եմ քեզ՝ համատեղ ազնիվ ապրած 48 տարիների համար, և խնդրում եմ՝ ների՛ր ինձ այն ամենի համար, ինչում մեղավոր եմ եղել քո առաջ, ինչպես և ես եմ ներում քեզ՝ իմ առջև գործած բոլոր մեղքերիդ համար։ Խորհուրդ եմ տալիս քեզ՝ հարմարվել այն նոր կարգավիճակին, որում հայտնվել ես իմ հեռանալու պատճառով, և իմ հանդեպ չարությամբ չտրամադրվել։ Եթե ինչ-որ բան ունենաս ինձ հաղորդելու, փոխանցի՛ր Սաշայի միջոցով. նա գիտի՝ որտեղ եմ ես, և կփոխանցի՝ ինչ հարկավոր է։ Բայց ասել, թե որտեղ եմ ես, նա չի կարող, քանի որ խոստացել է ոչ ոքի ոչինչ չասել։

Լև Տոլստոյ

Հոկտեմբերի 28

Իմ իրերն ու ձեռագրերը հավաքելն ու ինձ ուղարկելը ես հանձնարարել եմ Սաշային։

Լ. Տ.[92]

 
Յասնայա Պոլյանան, որտեղ գրողն ապրել է կյանքի մեծ մասը

1910 թվականի հոկտեմբերի 28-ի (նոյեմբերի 10-ի) գիշերը Լև Տոլստոյը, իրականացնելով կյանքի վերջին տարիներն իր հայացքներին համապատասխան ապրելու որոշումը, գաղտնի և ընդմիշտ լքեց Յասնայա Պոլյանան միայն իր անձնական բժշկի՝ Դ. Մակովիցկու ընկերակցությամբ։ Այդ պահի դրությամբ Տոլստոյն անգամ գործողությունների հստակ պլան չուներ։[93] Իր վերջին ուղևորությունը Տոլստոյն սկսեց Շչոկինո կայարանից։ Նույն օրը, Գորբաչովո կայարանում մեկ այլ գնացք տեղափոխվելով, հասավ Կոզելսկ կայարան, կառապան վարձեց և ուղղվեց դեպի Օպտինա անապատ, իսկ այնտեղից էլ, հաջորդ օրը՝ Շամորդինյան միաբանություն, որտեղ հանդիպեց քրոջը՝ Մարիա Նիկոլաևնա Տոլստայային։ Ավելի ուշ գաղտնի Շամորդինո ժամանեց Տոլստոյի դուստրը՝ Ալեքսանդրա Լվովնան։[93]

Հոկտեմբերի 31-ի (նոյեմբերի 13-ի) առավոտյան Տոլստոյը և իր ուղեկիցները Շամորդինոյից ուղևորվեցին դեպի Կոզելսկ, որտեղ նստեցին արդեն կայարան ժամանած դեպի հարավ մեկնող № 12 գնացքը։ Գնացք նստելիս չհասցրին տոմսեր գնել. հասնելով Բելյովա՝ տոմսեր ձեռք բերեցին մինչև Վոլովո կայարան։ Տոլստոյի ուղեկիցները հետագայում նույնպես հավաստեցին, որ ուղևորությունն ինչ-որ հստակ նպատակ չէր հետապնդում։ Խորհրդակցելուց հետո որոշեցին գնալ Տոլստոյի քրոջ աղջկա՝ Ե. Դենիսենկոյի մոտ՝ Նովոչերկասկ, որտեղ ցանկանում էին արտասահմանյան անձնագրեր ստանալ և մեկնել Բուլղարիա, իսկ եթե չստացվեր, կմեկնեին Կովկաս:[93] Սակայն ճանապարհին Տոլստոյը մրսեց և հիվանդացավ կրուպոզային թոքաբորբով և ստիպված հենց առաջին խոշոր բնակավայրի մոտ իջավ գնացքից։ Դա Աստապովո կայարանն էր (այժմ՝ Լև Տոլստոյ, Լիպեցկի մարզ)։[94]

Լև Տոլստոյի հիվանդության մասին լուրը մեծ իրարանցում առաջացրեց ինչպես բարձրագույն շրջանակներում, այնպես էլ՝ Սրբազան սինոդի անդամների շրջանում։ Նրա առողջականի և գործերի դրության մասին պարբերաբար ծածկագրված հեռագրեր էին ուղարկվում ներքին գործերի նախարարություն և Մոսկվայի երկաթուղային ոստիկանության վարչություն։ Սինոդի գաղտնի արտակարգ նիստ հրավիրվեց, որի ժամանակ, օբեր-պրոկուրոր Լուկյանովի նախաձեռնությամբ, հարց բարձրացվեց Լև Նիկոլաևիչի հիվանդության վատագույն ելքի դեպքում եկեղեցու դիրքորոշման վերաբերյալ։ Սակայն հարցը դրական լուծում այդպես էլ չստացավ[95]։

Լև Նիկոլաևիչին փրկել էին ջանում վեց բժիշկներ, բայց նրանց օգնության առաջարկին գրողը միայն պատասխանեց. «Աստված ամեն ինչ կկարգավորի»։ Իսկ երբ նրան հարցրին, թե ինչ է ուզում ինքն անձամբ, նա պատասխանեց. «Ուզում եմ, որ ինձ ոչ ոք չձանձրացնի»։ Վերջին գիտակցված խոսքերը, որ Տոլստոյն արտաբերեց մահից մի քանի ժամ առաջ, ուղղված էին ավագ որդուն, ով հուզմունքից չկարողացավ հասկանալ, բայց դրանք լսեց բժիշկ Մակովիցկին. «Սերյոժա․․․ ճշմարտությունը․․․ ես շատ եմ սիրում, ես սիրում եմ բոլորին․․․»:[96]

Նոյեմբերի 7-ին (20-ին) ժամը 06:05-ին, մեկ շաբաթ տևած ծանր,[94] տանջալից հիվանդությունից հետո (շնչահեղձ էր լինում)[97] Լև Նիկոլաևիչ Տոլստոյը վախճանվեց կայարանապետ Ի. Օզոլինի տանը։[98]

Երբ Տոլստոյը մահից առաջ ժամանեց Օպտինո անապատ, միաբանության հոգևոր հայրը և մենաստանի կառավարիչն էր Վարսոնոֆի վանահայրը։ Տոլստոյը չհամարձակվեց մենաստան մտնել, և վանահայրը նրա հետևից մեկնեց Աստապովո կայարան, որպեսզի գրողին հնարավորություն տա հաշտվելու եկեղեցու հետ։ Սակայն նրան թույլ չտվեցին մտնել Տոլստոյի մոտ, ինչպես թույլ չտվեցին նաև ուղղափառ հավատացյալ նրա մի քանի մոտ ազգականների[68][99]։

 
Լև Տոլստոյի թաղման արարողությունը։ Հայ ուսանողներ Մ. Բարխուդարյանը, Ե. Խոջամիրյանը, Ռ. Պարոն-Սարկիսովը (կենտրոն) ու Օ. Մեբուրնուտովը (կենտրոն)՝ դագաղը բռնած

1910 թվականի նոյեմբերի 9-ին Լև Տոլստոյի թաղման արարողությանը Յասնայա Պոլյանայում մի քանի հազար մարդ էր հավաքվել։ Հավաքվածների մեջ էին գրողի ընկերներն ու նրա արվեստի երկրպագուները, տեղի գյուղացիներն ու մոսկովյան ուսանողներ, ինչպես նաև՝ պետական մարմինների ներկայացուցիչներ և ոստիկաններ, ովքեր Յասնայա Պոլյանա էին ուղարկվել իշխանության կողմից, որը մտավախություն ուներ, որ Տոլստոյի հետ հրաժեշտի արարողությունը կարող է ուղեկցվել հակապետական հայտարարություններով, հնարավոր է, նույնիսկ ցույցով։ Բացի այդ, Ռուսաստանում դա հայտնի մարդու առաջին հասարակական հուղարկավորությունն էր, որ պետք է ընթանար ոչ ուղղափառ արարողակարգով (առանց հոգևորականների ու աղոթքների, առանց մոմերի ու սրբապատկերների), ինչպես ցանկացել էր ինքը՝ Տոլստոյը։ Արարողությունը խաղաղ ընթացք ունեցավ, որը նշվեց ոստիկանական զեկուցագրերում։ Հրաժեշտ տվողները, բացարձակ կարգուկանոն պահպանելով, ցածրաձայն երգեցողությամբ ուղեկցեցին Տոլտոյի դագաղը կայարանից մինչը նրա կալվածքը։ Մարդիկ հերթով լուռ մտնում էին սենյակ՝ գրողին հրաժեշտ տալու[100]։

Նույն օրը թերթերում հրապարակվեց Լև Տոլստոյի վախճանի մասին ներքին գործերի նախարարի հաղորդագրությունը՝ Նիկոլայ II-ի մակագրությամբ. «Խորապես ցավում եմ մեծ գրողի վախճանի կապակցությամբ, ով տաղանդի ծաղկման շրջանում իր ստեղծագործություններում արտացոլեց ռուսական կյանքի փառահեղ ժամանակաշրջանի կերպարները։ Աստված հոգին լուսավորի»[101][102]։

 
Լև Տոլստոյի գերեզմանը

1910 թվականի նոյեմբերի 10 (23)-ին Լև Տոլստոյին թաղեցին Յասնայա Պոլյանայում, անտառում, կիրճի եզրին, որտեղ մանկության տարիներին նա եղբոր հետ որոնում էր բոլոր մարդկանց երջանկացնելու գաղտնիքը պահող «կանաչ փայտիկը»։ Երբ հանգուցյալին գերեզման էին իջեցնում, բոլոր ներկաներն ակնածանքով ծնկի իջան[100]։

1913 թվականի հունվարին հրապարակվեց կոմսուհի Ս. Տոլստայայի 1912 թվականի դեկտեմբերի 22-ի նամակը, որում նա հաստատում էր մամուլում ծավալվող այն լուրը[103], որ իր ամուսնու գերեզմանի վրա ոմն հոգևորական իր ներկայությամբ հուղարկավորության ծիսակարգ է կատարել, և միաժամանակ հերքում էր հոգևորականի կեղծ լինելու մասին լուրը։ Կոմսուհին մասնավորոպես գրում էր[103]. «Նաև հայտարարում եմ, որ Լև Նիկոլաևիչը մահից առաջ երբևէ ցանկություն չի հայտնել ըստ ծիսակարգի չհուղարկավորվելու մասին, իսկ ավելի վաղ իր օրագրում գրել է. «Եթե հնարավոր է, ապա (թաղել) առանց հոգևորականների և ծիսակարգի։ Բայց եթե դա տհաճ լինի ներկաների համար, ապա թող լինի սովորական հուղարկավորություն, ինչպես ընդունված է, միայն որքան հնարավոր է հասարակ և քիչ ծախսատար»:[104] Հոգևորականը, որը կամավոր համաձայնել էր խախտել Սրբազան սինոդի որոշումը և հուղարկավորության գաղտնի ծիսակարգ կատարել եկեղեցուց արտաքսված կոմսի գերեզմանի վրա, Գրիգորի Կալինովսկին էր՝ Պոլտավայի նահանգի Պերեյասլավսկի գավառի Իվանկով գյուղի հոգևորականը։ Շուտով նա զրկվեց պաշտոնից, բայց ոչ թե Տոլստոյի գերեզմանի վրա անօրինական ծիսակարգի, այլ «ոչ սթափ վիճակում մի գյուղացի սպանելու համար հետաքննության մեջ գտնվելու պատճառով, ընդ որում, վերը նշված հոգևորական Կալինովսկին չխրախուսվող բարոյական հատկանիշների ու վարքագծի տեր անձնավորություն է, ցանկացած կեղտոտ գործի ընդունակ մոլի հարբեցող», - այդպես էր հաղորդվում հետախուզական ժանդարմական ամփոփագրերում[105]։

Պետերբուրգի պահակային ստորաբաժանման գնդապետ ֆոն Կոտենի զեկույցը Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարին.

  «Ի հավելում ս. թ. նոյեմբերի 8-ի տեղեկությունների, Ձերդ Գերազանցությանը զեկուցում եմ նոյեմբերի 9-ին Լև Տոլստոյի հուղարկավորության օրվա առիթով տեղի ունեցած ուսանողական հուզումների մասին։ Ժամը 12-ին հայկական եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն, որին ներկա է եղել մոտ 200 աղոթող մարդ, որոնց մեծամասնությունը եղել են հայեր և քիչ թվով ուսանողներ։ Արարողությունից հետո աղոթողները ցրվել են, սակայն մի քանի րոպե անց եկեղեցի են սկսել գալ ուսանողներ և ուսանողուհիներ։ Պարզվել է, որ համալսարանի և Կանանց բարձրագույն կուրսերի շենքի մուտքի դռան վրա հայտարարություն է փակցված եղել, որ Լ. Տոլստոյի հոգեհանգստյան արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին, ժամը 1-ին՝ վերը նշված եկեղեցում։

Հայ հոգևորականությունը կրկնակի արարողակարգ իրականացրեց, որի վերջում եկեղեցին արդեն չէր տեղավորում բոլոր աղոթողներին, որոնց զգալի մասը կանգնած մնաց հայկական եկեղեցու գավթում և բակում։ Արարողության վերջում գավթում և բակում կանգնածները երգեցին «Հավերժ հիշատակը»․․․»:[106]

 

Մահվանից երկու տարի առաջ, 1909 թվականի հունվարի 22-ին Տոլստոյն իր օրագրում գրել է.

  «Երեկ քահանայապետն էր եկել․․․ Հատկապես տհաճ է, որ նա խնդրում էր մահանալիս իրեն տեղյակ պահել։ Հանկարծ դրանք ինչ-որ բան չհորինեն՝ մարդկանց հավատացնելու համար, թե իբր ես մահից առաջ «զղջացել եմ»։ Ուստի նորից եմ հայտարարում, կարծես թե կրկնում եմ, որ եկեղեցի վերադառնալ և մահից առաջ հաղորդվել չեմ կարող այնպես, ինչպես չեմ կարող մահից առաջ անպարկեշտ բառեր արտասանել և անպարկեշտ նկարներ դիտել։ Ուրեմն այն, ինչ կասեն մահից առաջ իմ զղջման և հաղորդվելու մասին, սուտ է»:[107]  

Տոլստոյի մահվանն արձագանքեցին ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Ռուսաստանում մահացածի դիմանկարներով ուսանողական և բանվորական ցույցեր տեղի ունեցան, որոնք մեծ գրողի վախճանի արձագանքը հանդիսացան։ Տոլստոյի հիշատակը հարգելու համար Մոսկվայի և Պետերբուրգի բանվորները դադարեցրին որոշ գործարանների ու ֆաբրիկաների աշխատանքը։ Տեղի էին ունենում լեգալ և անլեգալ ժողովներ, հանդիպումներ, թռուցիկներ էին տարածվում, չեղյալ էին հայտարարվում երեկույթներն ու համերգները, սգի ընթացքում փակվել էին թատրոններն ու կինոթատրոնները, դադարեցվել էր գրախանութների և խանութների առևտուրը։ Շատերն էին ցանկանում մասնակցել գրողի հուղարկավորության արարողությանը, սակայն իշխանությունը, տարերային հուզումներից զգուշանալով, ամեն կերպ խոչընդոտում էր դրան։ Մարդիկ չէին կարողանում իրականացնել իրենց մտադրությունը, այդ պատճառով Յասնայա Պոլյանան հեղեղվել էր ցավակցական հեռագրերով։ Ռուսական հասարակության առաջադեմ հատվածը վրդովված էր տարիներ շարունակ Տոլստոյին արհամարհած, նրա ստեղծագործություններն արգելած և, վերջապես, նրա հիշատակի մեծարմանը խոչընդոտող իշխանության պահվածքից։

Ընտանիք խմբագրել

 
Քույրեր Ս. Տոլստայան (ձախից) և Տ. Բերսը (աջից), 1860-ական թվականներ

Լև Նիկոլաևիչը պատանեկան տարիներից ծանոթ էր Լյուբով Ալեքսանդրովնա Իսլավինայի հետ (ամուսնական ազգանունը՝ Բերս (1826-1886)), սիրում էր խաղալ նրա երեխաների՝ Լիզայի, Սոնյայի և Տանյայի հետ։ Երբ Բարսերի դուստրերը մեծացան, Լև Նիկոլաևիչը մտածում էր ամուսնանալ նրանց ավագ դստեր՝ Լիզայի հետ. երկար ժամանակ տատանվում էր, մինչև որ որոշում կայացրեց միջնեկ դստեր՝ Սոֆյայի օգտին։ Սոֆյա Անդրեևնան համաձայնեց ամուսնանալ, երբ ինքը 18 տարեկան էր, իսկ կոմսը՝ 34, և 1862 թվականի սեպտեմբերի 23-ին Լև Նիկոլաևիչն ամուսնացավ Սոֆյայի հետ[16]՝ նախապես խոստովանելով իր նախաամուսնական կապերի մասին[108]։

Դա նրա կյանքի ամենալուսավոր ժամանակաշրջանն էր. նա իսկապես երջանիկ էր՝ մեծ մասամբ կնոջ գործնականության, նյութական ապահովվածության, ստեղծագործական բացառիկ տաղանդի և, դրանով պայմանավորված, եվրոպական ու համաշխարհային հռչակի շնորհիվ։ Կնոջ մեջ նա գտավ իսկական օգնականի՝ բոլոր առումներով. քարտուղարի բացակայության ժամանակ նա մի քանի անգամ մաքրագրում էր ամուսնու սևագրությունները։ Սակայն շատ շուտով երջանկությունը խաթարվեց անխուսափելի չնչին տարաձայնություններով, անցողիկ վեճերով, փոխադարձ անհամաձայնությամբ, որը տարիների ընթացքում ավելի խորացավ[18]։

Լև Տոլստոյն իր ընտանիքին, այսպես կոչված, «կյանքի պլան» առաջարկեց, որի համաձայն նա մտադիր էր եկամտի մի մասը հատկացնել աղքատներին և դպրոցներին, իսկ ընտանիքի կենսակերպը (կյանքը, սնունդը, հագուստը) զգալիորեն պարզեցնել, նաև վաճառել և բաժանել «ավելորդ ամեն բան»՝ դաշնամուրը, կահույքը, կառքերը։ Կնոջը՝ Սոֆյա Անդրեևնային, այսպիսի պլանը ակնհայտորեն ձեռնտու չէր, որի արդյունքում նրանց միջև ծագեց առաջին լուրջ կոնֆլիկտը, և սկիզբ դրվեց կնոջ «չհայտարարված պատերազմի»՝ հանուն երեխաների բարեկեցիկ ապագայի։ Իսկ 1892 թվականին Տոլստոյը մի առանձին վավերագիր ստորագրեց, որով կնոջն ու երեխաներին հանձնեց ողջ անշարժ գույքը՝ չցանկանալով սեփականատեր լինել։ Այդուհանդերձ, Տոլստոյ ամուսինները միասին սիրով ապրեցին մոտ 50 տարի[32]։ [Ն 6]:

Այդ ամենից բացի, նրա ավագ եղբայրը՝ Սերգեյ Նիկոլաևիչ Տոլստոյը, պատրաստվում էր ամուսնանալ Սոֆյա Անդրեևնայի կրտսեր քրոջ՝ Տատյանա Բերսի հետ։ Սակայն Սերգեյի ոչ պաշտոնական ամուսնությունը գնչու երգչուհի Մարիա Միխայլովնա Շիշկինայի հետ (ով նրանից չորս երեխա ուներ) անհնարին դարձրեց Սերգեյի և Տատյանայի ամուսնությունը[110]։

Դրանից բացի, Սոֆյա Անդրեևնայի հայրը՝ պալատական բժիշկ Անդրեյ Գուստավ (Եվստաֆիևիչ) Բերսը մինչև Իսլավինայի հետ ամուսնությունը Իվան Սերգեևիչ Տուրգենևի մորից՝ Վարվարա Պետրովնա Տուրգենևայից մի աղջիկ ուներ։ Մոր կողմից Վարյան Իվան Տուրգենևի հարազատ քույրն էր, իսկ հոր կողմից՝ Ս. Տոլստայայի, այսպիսով, ամուսնության հետ միասին Լև Տոլստոյը Իվան Տուրգենևի հետ բարեկամություն ձեռք բերեց։[28]

 
Լև Տոլստոյը կնոջ և երեխաների հետ, 1887

Լև Նիկոլաևիչի և Սոֆյա Անդրեևնայի ամուսնությունից ծնվեց 13 երեխա, որոնցից հինգը մահացան մանուկ հասակում։

Երեխաները.

  1. Սերգեյ (1863-1947), երգահան, երաժշտագետ։
  2. Տատյանա (1864-1950)։ 1899 թվականին ամուսնացել է Միխայիլ Սերգեևիչ Սուխոտինի հետ։ 1917-1923 թվականներին եղել է Յասնայա Պոլյանայի դաստակերտ-թանգարանի հսկիչը։ 1925 թվականին դստեր հետ արտագաղթել է։ Դուստրը՝ Տատյանա Միխայլովնա Սուխոտինա-Ալբերտինի (1905-1996)։
  3. Իլյա (1866-1933), գրող, մեմուարիստ։ 1916 թվականին լքել է Ռուսաստանը և մեկնել ԱՄՆ։
  4. Լև (1869-1945), գրող, քանդակագործ։ Արտագաղթել է Ֆրանսիա, Իտալիա, այնուհետև՝ Շվեդիա։
  5. Մարիա (1871-1906)։ 1897 թվականին ամուսնացել է Նիկոլայ Լեոնիդովիչ Օբոլենսկու (1872-1934) հետ։ Մահացել է թոքաբորբից։ Թաղված է Կրապիվենսկի գավառի Կոչակի գյուղում (այժմ՝ Տուլայի նահանգ, Շչեկինսկի շրջան, գյուղ Կոչակի)։
  6. Պյոտր (1872-1873)։
  7. Նիկոլայ (1874-1875)։
  8. Վարվարա (1875-1875)։
  9. Անդրեյ (1877-1916), Տուլայի նահանգապետին կից հատուկ հանձնարարությունների գծով պետական պաշտոնյա։ Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից։ Մահացել է Պետրոգրադում՝ արյան վարակումից։
  10. Միխայիլ (1879-1944)։ 1920 թվականին արտագաղթել է, ապրել Թուրքիայում, Հարավսլավիայում, Ֆրանսիայում և Մարոկոյում։ Մահացել է 1944 թվականի հոկտեմբերի 19-ին Մարոկոյում։
  11. Ալեքսեյ (1881-1886)։
  12. Ալեքսանդրա (1884-1979)։ 16 տարեկանում դարձավ հոր օգնականը։ Ըստ կտակի՝ ստացել է հոր գրական ժառանգության հեղինակային իրավունքը։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցության համար պարգևատրվել է Գեորգիևյան երեք խաչով և ստացել գնդապետի կոչում։ 1929 թվականին արտագաղթել է ԽՍՀՄ-ից, 1941 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ Մահացել է 1979 թվականին՝ Վալեյ Քոթեջում (Նյու Յորքի նահանգ)։
  13. Իվան (1888-1895)։

2010 թվականի դրությամբ հայտնի է Լև Տոլստոյի, ընդհանուր առմամբ, 350 հետնորդ (ներառյալ ինչպես ապրողները, այնպես էլ՝ մահացածները), ովքեր ապրել և ապրում են աշխարհի 25 երկրներում։ Դրանց մեծ մասը 10 երեխա ունեցած Լև Լևի Տոլստոյի՝ Լև Նիկոլաևիչի երրորդ որդու հետնորդներն են։ 2000 թվականից սկսած, երկու տարին մեկ, Յասնայա Պոլյանայում կայանում են գրողի հետնորդների հանդիպումները միմյանց հետ[111]։

Ընտանիքը Տոլստոյի ստեղծագործություններում խմբագրել

 
Լ. Ն. Տոլստոյը վարունգի մասին հեքիաթ է պատմում թոռներին՝ Իլյուշային և Սոնյային, 1909 թվական, Կրյոկշինո, լուսանկարը՝ Վլադիմիր Չերտկովի: Սոֆյա Անդրեևնա Տոլստայան՝ ապագայում՝ Սերգեյ Եսենինի վերջին կինը

Լև Տոլստոյը, ինչպես անձնական կյանքում, այնպես էլ՝ արվեստում, կենտրոնական դերը հատկացնում էր ընտանիքին։ Գրողի կարծիքով, մարդկային կյանքի գլխավոր հաստատությունը ոչ թե պետությունն է կամ եկեղեցին, այլ հենց ընտանիքը։ Տոլստոյն իր ստեղծագործական կյանքի հենց սկզբից կլանված էր ընտանիքի մասին մտքերով ու գաղափարներով և իր առաջին իսկ ստեղծագործությունը՝ «Մանկությունը», նվիրել է ընտանիքին։ Երեք տարի անց, 1855 թվականին, նա գրում է «Մարկյորի գրառումները» պատմվածքը, որտեղ արդեն զգացվում է գրողի ձգտումը մոլեխաղերի և կանանց նկատմամբ։ Նույնն արտացոլվում է նաև «Ընտանեկան երջանկություն» վեպում, որում կնոջ և տղամարդու փոխհարաբերությունները զարմանալիորեն նման են իր իսկ՝ Տոլստոյի և Սոֆյա Անդրեևնայի ամուսնական հարաբերություններին։ Ընտանեկան կյանքի երջանիկ տարիներին (1860-ական թվականներին), ստեղծված կայուն մթնոլորտում, հոգևոր-ֆիզիկական հավասարակշռության և բանաստեղծական ներշնչանքի պայմաններում գրվեցին գրողի երկու մեծագույն ստեղծագործությունները՝ «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա»։ Սակայն եթե «Պատերազմ և խաղաղություն» վեպում Տոլստոյն ամուր կանգնած է ընտանեկան արժեքների պահպանման դիրքերում, հաստատակամ է իր իդեալին հավատարմության մեջ, ապա «Աննա Կարենինայում» նա արդեն կասկածում է այդ իդեալի հասանելիությանը։ Երբ նրա անձնական ընտանեկան կյանքում հարաբերությունները բարդացան, դա արտացոլվեց նաև այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են «Իվան Իլյիչի մահը», «Կրեյսերյան սոնատը», «Դևը» և «Հայր Սերգիյը»[112]։

Լև Նիկոլաևիչ Տոլստոյն ընտանիքին ամենամեծ ուշադրությունն էր հատկացնում։ Նրա մտորումները չեն սահմանափակվում ամուսնական հարաբերություններով։ «Մանկություն», «Պատանեկություն» և «Երիտասարդություն» եռագրության մեջ հեղինակը տվել է երեխայի ներաշխարհի վառ գեղարվեստական նկարագրությունը, որում կարևոր դեր են խաղում երեխայի սերը ծնողների հանդեպ և հակառակը՝ այն սերը, որ նա ստանում է ծնողներից։ «Պատերազմ և խաղաղությունում» Տոլստոյն արդեն առավել ամբողջությամբ բացահայտել է ընտանեկան հարաբերությունների և սիրո տարբեր տեսակները։ Իսկ «Ընտանեկան երջանկության» և «Աննա Կարենինայի» մեջ ընտանեկան սիրո բազմազան տեսանկյունները պարզապես կորսվում են «eros»-ի ուժի առաջ։ Քննադատ և փիլիսոփա Նիկոլայ Ստրախովը «Պատերազմ և խաղաղություն» վեպի լույս տեսնելուց հետո նշել է, որ Տոլստոյի բոլոր նախորդ ստեղծագործությունները կարելի է դասել նախնական հետազոտությունների կատեգորիայի շարքին, որոնք ավարտվեցին «ընտանեկան ժամանակագրության» ստեղծումով[112]։

Փիլիսոփայություն խմբագրել

Լև Տոլստոյի կրոնական և բարոյական իմպերատիվներն աղբյուր հանդիսացան տոլստոյականության շարժման համար, որը կառուցվել էր երկու հիմնարար դրույթների վրա՝ «պարզեցման» և «չարին բռնությամբ չընդդիմադրելու»[Ն 7]։ Վերջինը, համաձայն Տոլստոյի, ամրագրված է Աստվածաշնչում և Քրիստոսի ուսուցման, ինչպես նաև՝ բուդդայականության առանցքն է հանդիսանում։ Քրիստոնեության էությունը, ըստ Տոլստոյի, կարելի է արտահայտել մի պարզ կանոնով. «Եղի՛ր բարի և մի՛ ընդդիմացիր չարին՝ բռնությամբ» («Բռնության օրենք և սիրո օրենք», 1908)։[113]

Տոլստոյի ուսմունքի կարևորագույն հիմքը դարձան Աստվածաշնչի՝ «Սիրե՛ք ձեր թշնամուն» արտահայտությունը և Լեռնային քարոզը։ Նրա ուսուցման հետևորդները՝ տոլստոյականները, պահպանում էին Լև Նիկոլաևիչի հռչակած հինգ պատգամները՝ մի՛ զայրացիր, մի՛ շնացիր, մի՛ երդվիր, չարին բռնությամբ մի՛ ընդդիմացիր, սիրի՛ր թշնամուդ՝ ինչպես քո հարազատին[16]։

Ուսմունքի հետևորդների շրջանում, և ոչ միայն, մեծ ժողովրդականություն էին վայելում Տոլստոյի «Որն է իմ հավատը», «Խոստովանություն» և այլ գրքեր։ Տոլստոյի՝ կյանքի ուսուցման վրա ազդել են տարաբնույթ գաղափարական հոսանքներ՝ բրահմայականությունը, բուդդայականությունը, կոնֆուցիականությունը, իսլամը, ինչպես նաև՝ բարոյախոս-փիլիսոփաների ուսմունքները (Սոկրատես, ուշ շրջանի ստոիկներ, Կանտ, Շոպենհաուեր)[114]։

Տոլստոյը մշակել էր ոչ բռնի անիշխանության հատուկ գաղափարախոսություն. այն կարելի է բնութագրել որպես քրիստոնեական անիշխանություն[115], որը հիմնվում էր քրիստոնեության խոհամիտ իմաստավորման վրա։ Բռնությունը չարիք համարելով, նա ենթադրում էր պետության լուծարում, բայց ոչ թե բռնության վրա հենված հեղափոխության, այլ՝ ցանկացած պետական պարտավորությունից հասարակության յուրաքանչյուր անդամի ինքնակամ հրաժարվելու ճանապարհով, լինի դա զինապարտություն, հարկերի վճարում և այլն[116]։ Լև Տոլստոյը ենթադրում էր. «Անարխիստները ճիշտ են ամեն ինչում. նրանք մերժում են գոյություն ունեցող բարքերը և հաստատում, որ այդ պայմաններում ոչինչ չի կարող իշխանության բռնությունից ավելի վատ լինել։ Սակայն նրանք չարաչար սխալվում են՝ կարծելով, թե անիշխանություն կարելի է հաստատել հեղափոխության միջոցով»[117]։

Լև Տոլստոյի «Աստծո արքայությունը ձեր մեջ է» աշխատության մեջ[118] ոչ բռնի ընդդիմության գաղափարը մեծ ազդեցություն է ունեցել Մահաթմա Գանդիի վրա, ով ռուս գրողի հետ նամակագրական կապի մեջ է եղել[119][120]։

Ռուսական փիլիսոփայության պատմաբան Վասիլի Զենկովսկու կարծիքով Լև Տոլստոյի հսկայական փիլիսոփայական նշանակությունը, ոչ միայն Ռուսաստանի համար, մշակույթը կրոնական հիմքի վրա կառուցելու նրա ձգտման և ապակրոնականացումից ազատվելու նրա սեփական փորձի մեջ է[121]։

Մատենագրություն խմբագրել

Լև Տոլստոյի գրածներից պահպանվել է 174 գեղարվեստական ստեղծագործություն, այդ թվում՝ անավարտ երկեր և սևագրություններ։ Ինքը՝ Տոլստոյը, իր միայն 78 ստեղծագործություններն էր համարում ավարտուն, և միայն դրանք են տպագրվել նրա կյանքի օրոք և տեղ գտել երկերի ժողովածուներում։ Մնացած 96 աշխատանքները մնացել են գրողի արխիվում և միայն նրա մահից հետո են լույս տեսել[122]։

Նրա առաջին տպագրված գործն է «Մանկություն» վիպակը (1852 թվական)։ Կյանքի օրոք առաջին հրատարակված գիրքն է «Կոմս Տոլստոյի զինվորական պատմությունները» (1856 թվական, Սանկտ Պետերբուրգ)[123]։ Նույն տարում լույս տեսավ նրա երկրորդ գիրքը՝ «Մանկություն և պատանեկություն»։ Կյանքի օրոք Տոլստոյի վերջին տպագրված գեղարվեստական ստեղծագործությունն էր «Նպաստավոր հող» գեղարվեստական ակնարկը, որը նվիրված էր 1910 թվականի հունիսի 21-ին Մեշչերսկում երիտասարդ գյուղացու հետ Տոլստոյի հանդիպմանը։ Ակնարկը հրապարակվեց 1910 թվականին «Խոսք» թերթում։ Մահվանից մեկ ամիս առաջ Լև Տոլստոյն աշխատում էր «Աշխարհում մեղավորներ չկան» վիպակի վրա[122]։

Ստեղծագործությունների ժողովածուների հրատարակություն խմբագրել

 
«Կրեյսերյան սոնատ». Միխայիլ Էլպիդինի ժնևյան հրատարակությունը. առանց կրճատումների, 1901:

1886 թվականին Լև Նիկոլաևիչի կինն առաջին անգամ իրականացրեց գրողի երկերի ժողովածուի հրատարակությունը։[124] Գրականագիտության համար փուլային դարձավ Տոլստոյի երկերի լիակատար (հոբելյանական) ժողովածուն՝ 90 հատորով (1928-1958), որն ներառել էր բազմաթիվ նոր գեղարվեստական տեքստեր, նամակներ և օրագրեր։[17]

Բացի այդ, ավելի ուշ էլ բազմիցս հրատարակվել են նրա ստեղծագործությունների ժողովածուներ. 1951-1953 թվականներին՝ «Երկերի ժողովածու 14 հատորով» (Մոսկվա, Գրակպետհրատ), 1958-1959 թվականներին՝ «Երկերի ժողովածու 12 հատորով» (Մոսկվա, Գրակպետհրատ), 1960-1965 թվականներին՝ «Երկերի ժողովածու 20 հատորով» (Մոսկվա, «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատ.), 1972 թվականին՝ «Երկերի ժողովածու 12 հատորով» (Մոսկվա, «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատ.), 1978-1985 թվականներին՝ «Երկերի ժողովածու 22 հատորով» (Մոսկվա, «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատ.), 1980 թվականին՝ «Երկերի ժողովածու 12 հատորով» (Մոսկվա, «Սովրեմեննիկ» հրատ.), 1987 թվականին՝ «Երկերի ժողովածու 12 հատորով» (Մոսկվա, «Պրավդա» հրատ.)։

Թարգմանություններ խմբագրել

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում, 30 տարվա ընթացքում, մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում հրատարակվել է Տոլստոյի գրքերի 10 միլիոն օրինակ, 10 լեզուներով։ ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Միությունում հրատարակվել է Տոլստոյի ստեղծագործությունների 60 միլիոն օրինակ՝ 75 լեզուներով[125]։

Համաշխարհային ճանաչում խմբագրել

Ռուսաստանի տարածքում ստեղծվել է Լև Տոլստոյի կյանքին և ստեղծագործությանը նվիրված չորս թանգարան։ Տոլստոյի Յասնայա Պոլյանայի դաստակերտը՝ շրջակա անտառներով, դաշտերով, այգիներով ու հողային տարածքներով վերածվել է թանգարան-արգելոցի, որի մասնաճյուղն է Լև Տոլստոյի՝ Նիկոլսկոյե-Վյազեմսկոյե գյուղի թանգարան-դաստակերտը։ Պետության պահպանության տակ է գտնվում Տոլստոյի մոսկովյան դաստակերտը (Լև Տոլստոյի փողոց, 21), որն անձամբ Վլադիմիր Լենինի կարգադրությամբ վերածվել է տուն-թանգարանի։ Թանգարանի է վերածվել նաև Մոսկվա-Կուրսկ-Դոնբաս երկաթուղու Աստապովո կայարանի տունը (այժմ՝ Լև Տոլստոյի կայարան, Մոսկվայի երկաթուղի), որտեղ մահացել է գրողը։ Տոլստոյի թանգարաններից ամենամեծը, որը նաև գրողի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրությամբ զբաղվող գիտահետազոտական կենտրոն է, Լ. Տոլստոյի պետական թանգարանն է Մոսկվայում (Պրեչիստենկա փողոց, տուն 11/8)։ Ռուսաստանում գրողի անունով անվանակոչվել են բազմաթիվ դպրոցներ, ակումբներ, գրադարաններ և այլ մշակութային հաստատություններ։ Նրա անունն են կրում շրջկենտրոն և երկաթգծի կայարան (նախկին Աստապովո) Լիպեցկի մարզում, շրջան և շրջկենտրոն Կալուգայի մարզում, ավան (նախկին Ստարի Յուրտ) Գրոզնիի մարզում, որտեղ Տոլստոյը եղել է պատանեկության տարիներին[125]։ Ռուսաստանի շատ քաղաքներում կան Լև Տոլստոյի անունը կրող հրապարակներ և փողոցներ։ Գրողի հուշարձանները կանգնեցված են Ռուսաստանի և աշխարհի տարբեր քաղաքներում։ Ռուսաստանում Լև Նիկոլաևիչ Տոլստոյի հուշարձաններ կան Մոսկվայում, Տուլայում (որպես Տուլայի նահանգի ծնունդ), Պյատիգորսկում, Օրենբուրգում[126]։

Տոլստոյի ստեղծագործությունների նշանակությունն ու ազդեցությունը խմբագրել

Լև Տոլստոյի արվեստի մեկնաբանման և ընկալման բնույթը, ինչպես նաև առանձին արվեստագետների և գրական գործընթացների վրա նրա ազդեցության բնույթը, մեծ մասամբ պայմանավորված է յուրաքանչյուր երկրի, նրա պատմական ու գեղարվեստական զարգացման առանձնահատկություններով։ Այսպես, ֆրանսիացի գրական գործիչները նրան ընկալում էին, նախևառաջ, որպես արվեստագետի, ով հակադրվում էր նատուրալիզմին և կարողանում էր կյանքի իրական պատկերը համատեղել ոգեշնչման և բարձր բարոյականության հետ։ Անգլիացի գրողները հենվում էին ավանդական «վիկտորիանական» կեղծ բարեպաշտության դեմ պայքարող նրա արվեստի վրա, որում տեսնում էին բարձր գեղարվեստական համարձակություն։ ԱՄՆ-ում Լև Տոլստոյը հենարան դարձավ այն գրողների համար, ովքեր հաստատում էին սուր սոցիալական թեմատիկան արվեստում։ Գերմանիայում առավել մեծ նշանակություն ձեռք բերեցին նրա հակամիլիտարիստական ելույթները. գերմանացի գրականագետներն ուսումնասիրում էին պատերազմի ռեալիստական արտահայտության նրա փորձը։ Սլավոնական ժողովուրդների գրողներին գրավում էր «փոքր» ազգերի հանդեպ նրա կարեկցանքը և նաև նրա ստեղծագործությունների ազգային-հերոսական թեմատիկան։[127]

Լև Տոլստոյը հսկայական ազդեցություն ունեցավ եվրոպական հումանիզմի, համաշխարհային գրականության մեջ ռեալիստական ավանդույթների զարգացման վրա։ Նրա ազդեցությունն են կրել Ֆրանսիայում՝ Ռոմեն Ռոլանը, Ֆրանսուա Մորիակը և Ռոժե Մարտեն դյու Գարը, ԱՄՆ-ում՝ Էռնեստ Հեմինգուեյը և Թոմաս Վուլֆը, Անգլիայում՝ Ջոն Գոլսուորսին և Բեռնարդ Շոուն, Գերմանիայում՝ Թոմաս Մանը և Աննա Զեգերսը, Շվեդիայում՝ Ավգուստ Ստրինդբերգը և Արթուր Լունդկվիստը, Ավստրիայում՝ Ռայներ Ռիլկեն, Լեհաստանում՝ Էլիզա Օժեշկոյը, Բոլեսլավ Պրուսը, Յարոսլավ Իվաշկևիչը, Չեխոսլովակիայում՝ Մարիա Պույմանովան, Չինաստանում՝ Լաո Շեն, Ճապոնիայում՝ Տոկուտոմի Ռոկը, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն այդ ազդեցությանը ենթարկվել է յուրովի։[17]

Արևմտյան հումանիստ-գրողները, այնպիսիք, ինչպիսիք են Ռոմեն Ռոլանը, Անատոլ Ֆրանսը, Բեռնարդ Շոուն, եղբայրներ Հենրիխ և Թոմաս Մաները, ուշադրությամբ ականջ էին դնում հեղինակի մերկացնող ձայնին «Հարություն», «Լուսավորության պտուղները», «Կրեյցերյան սոնատ», «Իվան Իլյիչի մահը» ստեղծագործություններում։ Տոլստոյի քննադատական աշխարհընկալումը ներթափանցում էր նրանց գիտակցության մեջ ոչ միայն նրա հրապարակախոսական և փիլիսոփայական աշխատանքների, այլև գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով։ Հենրիխ Մանն ասում էր, որ Տոլստոյի ստեղծագործությունները գերմանական մտավորականության համար հակաթույն են նիցշեականության դեմ։ Հենրիխ Մանի, Ժան-Ռիշար Բլոկի, Հեմլին Հարլենդի համար Լև Տոլստոյը բարոյական մաքրության և հասարակական չարության դեմ անհանդուրժողականության օրինակ էր և գրավում էր նրանց որպես ճնշողների թշնամի և ճնշվածների պաշտպան։ Տոլստոյի աշխարհայացքի գեղագիտական գաղափարներն այս կամ այն կերպ արտացոլվել են Ռոմեն Ռոլանի «Ժողովրդական թատրոն» գրքում, Բեռնարդ Շոուի և Բոլեսլավ Պրուսի հոդվածներում («Ի՞նչ է արվեստը» տրակտատը) և Ֆրենկ Նորիսի «Վիպագրի պատասխանատվությունը» գրքում, որում հեղինակը բազմիցս հղում է արել Տոլստոյին։[127]

Ռոմեն Ռոլանի սերնդի արևմտաեվրոպական գրողների համար Լև Տոլստոյը հանդիսանում էր ավագ եղբայր, ուսուցիչ։ Նա դարասկզբի գրական-գաղափարական պայքարում դեմոկրատական և ռեալիստական ուժերի ձգողականության կենտրոնն էր, ինչպես նաև՝ ամենօրյա սուր վեճերի առարկա։ Միևնույն ժամանակ, ավելի ուշ շրջանի գրողների՝ Լուի Արագոնի կամ Էռնեստ Հեմինգուեյի համար Տոլստոյի արվեստը դարձավ մշակութային հարստության մաս, որը նրանց կողմից մարսվում էր դեռ պատանեկան տարիներից։ Մեր օրերում շատ արտասահմանյան արձակագիրներ, ովքեր իրենց նույնիսկ չեն համարում Տոլստոյի աշակերտներ և կողմնորոշված չեն նրա հանդեպ իրենց վերաբերմունքի մեջ, նույնպես իրացնում են համաշխարհային գրականության նվաճում դարձած նրա ստեղծագործական փորձի տարրերը։[127]

Լև Նիկոլաևիչ Տոլստոյը 16 անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի[128]։

Գրողները, մտածողները և կրոնական գործիչները Տոլստոյի մասին խմբագրել

  • Ֆրանսիացի գրող և Ֆրանսիական ակադեմիայի անդամ Անդրե Մորուան պնդում էր, որ Լև Տոլստոյը մշակույթի ողջ պատմության ընթացքում երեք մեծագույն գրողներից մեկն է (Շեքսպիրի և Բալզակի կողքին)[32]։
  • Գերմանացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի մրցանակակիր Թոմաս Մանն ասել է, որ աշխարհը դեռ չի ճանաչել մի այնպիսի արվեստագետի, ում մեջ էպիկական, հոմերոսյան սկիզբը լինի նույնքան հզոր, որքան Տոլստոյի մեջ է, և որ վերջինիս ստեղծագործություններում առկա են էպոսի տարերքն ու աննկուն ռեալիզմը[129]։
  • Հնդիկ փիլիսոփա և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդին Տոլստոյին համարել է իր ժամանակի ամենաազնիվ մարդը, ով երբեք չի ձգտել թաքցնել ճշմարտությունը կամ այն ներկայացնել ավելի վառ գույներով՝ չվախենալով ո՛չ հոգևոր, ո՛չ աշխարհիկ իշխանություններից, իր քարոզչությունն ամրապնդելով գործով և հանուն ճշմարտության գնալով ցանկացած զոհողության[130]։
  • Ռուս գրող և մտածող Ֆեոդոր Դոստոևսկին 1876 թվականին ասել է, որ միայն Տոլստոյն է փայլում նրանով, որ, բացի պոեմից, «ամենայն մանրամասնությամբ ծանոթ է իր պատկերած իրականությանը (պատմական և ընթացիկ)»[131]։
  • Ռուս գրող և քննադատ Դմիտրի Մերեժկովսկին Տոլստոյի մասին գրել է. «Նրա դեմքը մարդկության դեմքն է։ Եթե այլ աշխարհների բնակիչներ հարցնեին մեր աշխարհին՝ ո՞վ ես դու, մարդկությունը կարող էր պատասխանել՝ մատնանշելով Տոլստոյին՝ ահա ես»[129]։
  • Ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկն այսպես է արտահայտվել Տոլստոյի մասին. «Տոլստոյը ժամանակակից Եվրոպայի միակ և մեծագույն հանճարն է, Ռուսաստանի ամենամեծ հպարտությունը, մարդ, ում միայն անունը սրբություն է. մաքրամաքուր, պաշտամունքային գրող»[129]։
  • Ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը «Դասախոսություններ ռուս գրականությունից» անգլերեն աշխատության մեջ գրել է. «Տոլստոյն անգերազանցելի ռուս արձակագիր է։ Մի կողմ թողնելով նրա նախորդներ Պուշկինին և Լերմոնտովին՝ բոլոր մեծագույն ռուս գրողներին կարելի է դասավորել հետևյալ հերթականությամբ. առաջին՝ Տոլստոյ, երկրորդ՝ Գոգոլ, երրորդ՝ Չեխով, Չորրորդ՝ Տուրգենև»[132]։
  • Ռուս հոգևոր փիլիսոփա և գրող Վասիլի Ռոզանովը՝ Տոլստոյի մասին. «Տոլստոյը միայն գրող է և ոչ մարգարե, ոչ սուրբ, այդ պատճառով էլ նրա ուսմունքը ոչ ոքի չի թևավորում»[129]։
  • Հայտնի աստվածաբան Ալեքսանդր Մենն ասում էր, որ Տոլստոյն առ այսօր հանդիսանում է խղճի ձայն և կենդանի նախատինք այն մարդկանց համար, ովքեր վստահ են, թե ապրում են բարոյական սկզբունքներին համապատասխան[129]։

Քննադատություն խմբագրել

 
«Հսկան և պիգմեյները. Լև Տոլստոյը և ժամանակակից գրողները»: Ծաղրանկար

Տոլստոյի մասին դեռ կենդանության օրոք գրել են քաղաքական ամենատարբեր ուղղվածության բազմաթիվ թերթեր և ամսագրեր։ Նրա մասին գրվել են հազարավոր քննադատական հոդվածներ և գրախոսություններ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները գնահատվել են հեղափոխական-դեմոկրատական քննադատության կողմից։ Սակայն «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» և «Հարություն» վեպերը գրողի ժամանակակից գրաքննադատության կողմից լիովին չեն բացահայտվել և չեն մեկնաբանվել[133]։ Նրա «Աննա Կարենինա» վեպն ըստ արժանվույն չի գնահատվել 1870-ական թվականների գրաքննադատության մեջ. վեպի գաղափարային համակարգը մնացել է չբացահայտված, ինչպես և նրա զարմանալի գեղարվեստական ուժը։ Միևնույն ժամանակ ինքը՝ Տոլստոյը, ոչ առանց հեգնանքի, գրել է. «Եթե կարճատես քննադատները կարծում են, թե ես ցանկացել եմ նկարագրել միայն այն, ինչ ինձ դուր է գալիս, ինչպես է ճաշում Օբլոնսկին կամ ինչպիսին են Կարենինայի ուսերը, ապա նրանք չարաչար սխալվում են»[134]։

Գրական քննադատություն խմբագրել

Մամուլում առաջին անգամ Տոլստոյի դեբյուտի մասին բարյացակամ արտահայտվեց «Հայրենական նոթերի» հեղինակ Ստեպան Դուդիշկինը[135] 1854 թվականին՝ «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակներին նվիրված հոդվածում[136]։ Սակայն երկու տարի անց, 1856 թվականին, նույն այդ քննադատը «Մանկություն» և «Պատանեկություն», «Զինվորական պատմություններ» գրքերի վերաբերյալ բացասական գրախոսություն հրապարակեց։[137] Նույն տարում լույս տեսավ այդ գրքերի մասին Ն. Չերնիշևսկու գրախոսությունը, որում քննադատն ուշադրություն էր հրավիրում մարդու հոգեբանության հակասական զարգացման բացահայտման՝ հեղինակի ունակության վրա[135]։ Չերնիշևսկին այդտեղ ևեթ նշում է Ս. Դուդիշկինի կողմից Տոլստոյին ուղղված մեղադրանքների անհեթեթության մասին։ Մասնավորապես, առարկելով քննադատի այն դիտողության դեմ, թե իբր Տոլստոյն իր ստեղծագործություններում չի պատկերել կանացի կերպարներ, Չերնիշևսկին ուշադրություն է հրավիրում «Երկու հուսար»-ի Լիզայի կերպարի վրա։[138] 1855-1856 թվականներին Տոլստոյի արվեստը բարձր գնահատականի է արժանացրել նաև «մաքուր արվեստի» տեսաբաններից մեկը՝ Պ. Աննենկովը՝ նշելով Տոլստոյի և Տուրգենևի ստեղծագործությունների գաղափարական խորությունը[135] և այն, որ գաղափարը և գեղարվեստական միջոցներով դրա արտահայտությունը Տոլստոյի մոտ միաձուլված են[139]։ Այդ նույն ժամանակ «գեղագիտական» քննադատության մեկ այլ ներկայացուցիչ՝ Ա. Դրուժինինը, «Ձյունամրրիկ», «Երկու հուսար» և «Զինվորական պատմություններ» ստեղծագործությունների գրախոսականներում Տոլստոյին բնութագրել է որպես հասարակական կյանքի հմուտ գիտակի և մարդկային հոգու նրբազգաց հետազոտողի[135]։ Այդուհանդերձ, սլավոնասեր Կոնստանտին Ակսակովը 1857 թվականին «Ժամանակակից գրականության քննություն» հոդվածում, բարձր գնահատելով Տոլստոյի և Տուրգենևի արվեստը, նշել է նաև ավելորդ մանրամասնությունների առկայությունը, որոնց պատճառով «կորում է այդ հիրավի հիասքանչ ստեղծագործությունները մեկ ամբողջության մեջ կապող ընդհանուր գիծը»[135]։

1870-ական թվականներին Պյոտր Տկաչովը, որը գտնում էր, որ գրողի խնդիրը իր ստեղծագործության մեջ հասարակության «առաջադեմ» հատվածի ազատատենչ ձգտումներն արտահայտելն է, «Աննա Կարենինա» վեպին նվիրված «Սալոնային արվեստ» հոդվածում խիստ բացասաբար է արտահայտվել Տոլստոյի ստեղծագործության մասին[135]։

Ն. Ստրախովը «Պատերազմ և խաղաղություն» վեպն իր մասշտաբայնությամբ համեմատել է Պուշկինի ստեղծագործության հետ։ Տոլստոյի հանճարեղությունն ու նորարարությունը, քննադատի կարծիքով, «պարզ» միջոցներով ռուսական կյանքի ներդաշնակ և համապարփակ պատկերը ստեղծելու կարողության մեջ է։ Գրողին բնորոշ օբյեկտիվությունը թույլ է տվել նրան «խորը և ճշմարտացի» արտացոլել հերոսների ներաշխարհի զարգացման դինամիկան, որը Տոլստոյի մոտ չի ենթարկվում ի սկզբանե տրված որևէ սխեմայի և կարծրատիպի։ Քննադատը նշել է նաև մարդու մեջ լավագույն գծերը գտնելու հեղինակի ձգտումը։ Ստրախովը վեպում առավել գնահատում է այն, որ հեղինակին հետաքրքրում է ոչ միայն անհատի հոգեկան հատկանիշները, այլև վերանձնական՝ ընտանեկան և հասարակական գիտակցության խնդիրը[135]։

Փիլիսոփա Կոնստանտին Լեոնտևը 1882 թվականին հրատարակած «Մեր նոր քրիստոնյաները» գրքույկում կասկած է հայտնել Դոստոևսկու և Տոլստոյի ուսմունքների հասարակական-կրոնական հիմնավորվածության շուրջ։ Լեոնտևի կարծիքով Դոստոևսկու պուշկինյան ճառը և Տոլստոյի «Ինչով են ապրում մարդիկ» պատմվածքը ցույց են տալիս նրանց կրոնական հայացքների խակությունը և եկեղեցու հայրերի աշխատություններին այդ գրողների ոչ բավարար ծանոթ լինելը։ Լեոնտևը գտնում է, որ տոլստոյյան «սիրո դավանանքը», որ ընդունվել է «հակասլավոնասերների» մեծամասնության կողմից, աղավաղում է քրիստոնեության իրական էությունը։ Այլ էր Լեոնտևի վերաբերմունքը Տոլստոյի գեղարվեստական ստեղծագործությունների հանդեպ։ «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» վեպերը քննադատը հայտարարել է համաշխարհային գրականության ամենահզոր ստեղծագործությունները «վերջին 40-50 տարիների ընթացքում։ Ռուս գրականության մեծագույն թերությունը համարելով Գոգոլից սկիզբ առնող՝ ռուսական իրականության «նվաստացումը», քննադատը ենթադրում է, որ միայն Տոլստոյը կարողացավ հաղթահարել այդ ավանդույթը՝ պատկերելով «ռուսական բարձր դասը․․․ վերջապես մարդավայել, այսինքն՝ անաչառորեն, երբեմն նույնիսկ բացահայտ սիրով»[135]։ Նիկոլայ Լեսկովը, 1883 թվականին, «Կոմս Լ. Տոլստոյը և Ֆ. Դոստոևսկին որպես հերետիկոսներ (վախի դավանանքը և սիրո դավանանքը)» հոդվածում քննադատեց Լեոնտևի գրքույկը՝ նրան մեղադրելով «իրերը հեշտությամբ խեղաթյուրելու», սուրբ հայրերի գրվածքները չիմանալու և դրանցից ընտրված միակ փաստարկը չհասկանալու մեջ (ինչը Լեոնտևն ինքն էլ էր խոստովանում)։

Լեսկովը կիսում էր Ստրախովի հիացմունքը Տոլստոյի ստեղծագործությունների հանդեպ։ Տոլստոյի «սիրո դավանանքը» հակադրելով Լեոնտևի «վախի դավանանքին»՝ Լեսկովը կարծում էր, որ հենց առաջինն է իսկապես մոտ քրիստոնեական բարոյականության էությանը[135]։

Ավելի ուշ, ի տարբերություն դեմոկրատ քննադատների մեծամասնության, Տոլստոյի արվեստը բարձր է գնահատել Անդրեևիչը (Եվգենի Սոլովյով)[135], ով իր հոդվածները հրապարակում էր «լեգալ մարքսիստների» «Ժիզն» ամսագրում։ Ուշ Տոլստոյի մոտ նա հատկապես գնահատում էր «պատկերման անհասանելի ճշմարտությունը», գրողի ռեալիզմը, որ մերկացնում էր «մշակույթի, հասարակական կյանքի պայմանականությունները»՝ բացահայտելով «բարձրագոչ խոսքերի տակ թաքնված սուտը» («Ժիզն», 1899, № 12)[140]:

Քննադատ Ի. Իվանովը 19-րդ դարի վերջի գրականության մեջ տեսնում է Մոպասանից, Զոլայից և Տոլստոյից սկիզբ առնող «նատուրալիզմը», որն ընդհանուր բարոյական անկման արտահայտություն է[135]։

Կոռնեյ Չուկովսկու խոսքով «միայն պատկերացրեք՝ «Պատերազմ և խաղաղությունը» գրելու համար ինչ սարսափելի ագահությամբ պետք էր հարձակվել կյանքի վրա, աչքերով և ականջներով կլանել շրջապատը և կուտակել այդ ողջ հարստությունը․․․» («Տոլստոյը որպես գեղարվեստական հանճար» հոդվածը, 1908)[135][141]։

19-20-րդ դարերի սահմանագծին զարգացում ստացած մարքսիստական գրական քննադատության ներկայացուցիչ Վլադիմիր Լենինը գտնում էր, որ Տոլստոյն իր ստեղծագործություններում հանդես է գալիս որպես ռուս գյուղացիության իրավունքների պաշտպան[135]։

Ռուս գրող և բանաստեղծ, գրականության Նոբելյան մրցանակի մրցանակակիր Իվան Բունինը «Տոլստոյի ազատագրումը» ուսումնասիրության մեջ (Փարիզ, 1937) Տոլստոյ-արվեստագետի էությունը բնութագրել է բարդագույն մտավոր-գեղագիտական որոնումների ճանապարհին «գազանային սկզբի» և նրբաճաշակության լարված փոխազդեցությամբ[142]։

Կրոնական քննադատություն խմբագրել

Տոլստոյի կրոնական հայացքների հակառակորդն ու քննադատն էին եկեղեցու պատմաբան Կոնստանտին Պոբեդոնոսցևը, Վլադիմիր Սոլովյովը, քրիստոնեական փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևը, աստվածաբան-պատմաբան Գրիգորի Ֆլորովսկին, աստվածաբանական գիտությունների թեկնածու Յոհան Կրոնշտադտսկին։

Գրողի սոցիալական հայացքների քննադատություն խմբագրել

Ռուսաստանում ուշ Տոլստոյի սոցիալական և փիլիսոփայական հայացքները մամուլում բացահայտ քննարկելու հնարավորությունը հայտնվեց 1886 թվականին՝ նրա երկերի ժողովածուի 12-րդ հատորում «Եվ ի՞նչ անել» հոդվածի կրճատ տարբերակը հրապարակելուց հետո։[143]

12-րդ հատորի շուրջ բանավեճը բացեց Ալեքսանդր Սկաբիչևսկին՝ Տոլստոյին քննադատելով մշակույթի և գիտության վերաբերյալ նրա հայացքների համար։ Նիկոլայ Միխայլովսկին, ընդհակառակը, պաշտպանեց մշակույթի վերաբերյալ Տոլստոյի հայացքները. «Կոմս Տոլստոյի երկերի 12-րդ հատորում շատ է խոսվում, այսպես կոչված, «գիտություն՝ գիտության համար» և «մշակույթ՝ մշակույթի համար» գաղափարների անհեթեթության և անօրինականության մասին․․․ Կոմս Տոլստոյն այդ առումով իրավացի է, և մշակույթի նկատմամբ դա վերին աստիճանի նշանակալից վերաբերմունք է առաջնակարգ արվեստագետի կողմից»:[144]

Արտասահմանում Տոլստոյի հոդվածին արձագանքեցին Ռոմեն Ռոլանը, Ուիլյամ Հոուլեսը, Էմիլ Զոլան։ Ավելի ուշ Ստեֆան Ցվեյգը, բարձր գնահատելով հոդվածի առաջին՝ նկարագրական հատվածը («․․․հազիվ թե երկրի երեսին երբևէ սոցիալական քննադատությունն ավելի հանճարեղ կերպով ցուցադրված լինի, որքան չքավորների ու նվաստների այդ սենյակների պատկերումն է), միաժամանակ նկատել է. «բայց հենց երկրորդ մասում ուտոպիստ Տոլստոյն ախտորոշումից անցնում է թերապիային և աշխատում է առաջարկել վերափոխման օբյեկտիվ տարբերակներ, յուրաքանչյուր հասկացություն դառնում է անորոշ, ուրվագծերը խամրում են, իրար հաջորդող մտքերը սայթաքում են։ Եվ այդ շփոթվածությունն աճում է խնդրից խնդիր»:[145]

Վլադիմիր Լենինը 1910 թվականին Ռուսաստանում տպագրված «Լ. Տոլստոյն ու ժամանակակից աշխատավորական շարժումը» հոդվածում գրել է «կապիտալիզմի և փողի իշխանության հասցեին» Տոլստոյի «անզոր անեծքների» մասին։ Ըստ Լենինի՝ Տոլստոյի կողմից ժամանակակից կարգերի քննադատությունն «արտացոլում է միլիոնավոր գյուղացիների հայացքների բեկումը, այն գյուղացիների, որոնք հենց նոր ազատագրվել են ճորտությունից և հասկացել, որ այդ ազատությունն իր հետ բերել է սնանկացման, սովամահության, տնանկության նոր սարսափներ․․․»:[146][147] Ավելի վաղ, «Լև Տոլստոյը՝ որպես ռուսական հեղափոխության հայելի» աշխատության մեջ (1908) Լենինը գրել է, որ Տոլստոյը ծիծաղելի է, ինչպես մարդկության փրկության նոր բաղադրատոմսեր հայտնագործած մարգարե։ Բայց, միևնույն ժամանակ, նա հզոր է՝ Ռուսաստանում բուրժուական հեղափոխությունից առաջ ռուս գյուղացիության մեջ տիրող գաղափարների և տրամադրությունների արտահայտման մեջ։ Միևնույն ժամանակ, Տոլստոյը բացառիկ է, քանի որ նրա հայացքներն արտահայտում են հեղափոխության՝ որպես գյուղացիական բուրժուական հեղափոխության, յուրահատկությունները[148][133]:48-50: «Լ. Տոլստոյ» հոդվածում (1910) Լենինը մատնանշում է, որ Տոլստոյի հակասական հայացքներն «արտացոլում են հետռեֆորմյան, բայց նախահեղափոխական դարաշրջանի ռուս հասարակության տարբեր դասերի ու շերտերի հոգեբանությունը որոշող հակասական պայմաններն ու ավանդույթները»[149]։

Գեորգի Պլեխանովը «Պատկերացումների խառնուրդ» հոդվածում (1911) բարձր է գնահատել Տոլստոյի կողմից մասնավոր սեփականության քննադատությունը։[150]

Վլադիմիր Կորոլենկոն 1908 թվականին Տոլստոյի մասին գրել է, որ քրիստոնեության առաջին դարերի ավանդույթների հաստատման մասին նրա հիասքանչ երազանքը կարող է մեծապես ազդել պարզ հոգիների վրա, բայց մյուսները չեն կարող հետևել նրան՝ դեպի այդ «երազանքների երկիր»։ Կորոլենկոյի կարծիքով, Տոլստոյը գիտեր, տեսնում և զգում էր հասարակական կարգի միայն ամենացածր և ամենաբարձր խավերը, և նրա համար հեշտ էր հրաժարվել «միակողմանի» բարելավումներից, ինչպիսին էր, օրինակ, սահմանադրական կարգը[133]:43-44[151]:

Մաքսիմ Գորկին հիացմունքով էր վերաբերվում Տոլստոյ արվեստագետին, սակայն քննադատում էր նրա ուսմունքը[133]։ Այն բանից հետո, երբ Տոլստոյը դեմ արտահայտվեց զեմստվոյական շարժմանը, Գորկին, արտահայտելով իր համախոհների դժգոհությունը, գրեց, որ Տոլստոյն ինքն իր գաղափարի գերին է, հեռացել է ռուսական կյանքից և դադարել է ականջ դնել ժողովրդի ձայնին՝ Ռուսաստանի վրա չափազանց բարձր թևածելով[152]։

Սոցիոլոգ և պատմաբան Մաքսիմ Կովալևսկին ասում էր, որ Տոլստոյի տնտեսական ուսմունքը (որի հիմնական գաղափարը վերցված է Աստվածաշնչից), միայն ցույց է տալիս, որ Քրիստոսի վարդապետությունը, որ հրաշալի հարմարեցված էր Գալիլեայի հասարակ բարքերին, գյուղացիական և հովվերգական կյանքին, չի կարող որպես օրենք ծառայել ժամանակակից քաղաքակրթությունների համար[153]։

Տոլստոյի ուսմունքի հետ հիմնավոր բանավեճ է հանդիսանում ռուս փիլիսոփա Իվան Իլյինի «Չարի դեմ ուժով դիմակայելու մասին» հետազոտությունը (Բեռլին, 1925)[154]։

Տոլստոյի ստեղծագործությունների էկրանավորում խմբագրել

Լև Տոլստոյին և նրա ընտանիքին է նվիրված ռեժիսոր Սերգեյ Գերասիմովի «Լև Տոլստոյ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը (1984)։ Ֆիլմը պատմում է գրողի կյանքի վերջին երկու տարիների և նրա մահվան մասին։ Գլխավոր դերակատարն է ինքը՝ ռեժիսորը, Սոֆյա Անդրեևնայի դերում հանդես է գալիս դերասանուհի Տամարա Մակարովան։ «Նրա կյանքի եզերքը» ֆիլմում (1985) գրողի դերը կատարել է դերասան Ալեքսանդր Վոկաչը։ «Ուրիշ ինչ են ասում տղամարդիկ» ֆիլմում (2011) Լև Տոլստոյի երգիծական դերը կատարել է Վլադիմիր Մենշովը։ «Երկրպագուհին» ֆիլմում (2012) գրողի դերում հանդես է եկել դերասան Իվան Կրասկոն[155]։

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Տոլստոյը, ստեղծված ժողովրդական արտասանական ավանդույթին համապատասխան, ինքնիրեն անվանում էր «Լյով», այդպես էին նրան անվանում նաև կինը, որդին՝ Սերգեյը, և Վ. Չերտկովը։ Դրանով հանդերձ, նրա շատ ընկերներ, օրինակ՝ Ն. Ստրախովը, Պ. Բիրյուկովը, Իվան Գորբունով-Պոսադովը, նրան անվանում էին Լև Նիկոլաևիչ, ոչ թե Լյով Նիկոլաևիչ։
  2. Ինքը՝ Տոլստոյը, իր վեպի գաղափարն ավելի լայն էր տեսնում, քան պարզապես ինքնակենսագրական ստեղծագործություն։
  3. «Պատերազմ և խաղաղություն» վեպում համապատասխան հանգամանքներում մահանում է Լիզա Բոլկոնսկայան՝ Անդրեյ Բոլկոնսկու կինը, իսկ «Աննա Կարենինա» վեպում գլխավոր հերոսուհին երազում ձայն է լսում, որը կանխագուշակում էր մահ ծննդաբերության ժամանակ։
  4. Ինքը՝ Տոլստոյը, արդյունքում համոզված էր, որ իր պատմվածքը կարդացել է Նիկոլայ I-ը, սակայն վերջինս մահացել է 1855 թվականի փետրվարի 18-ին, իսկ պատմվածքը տպագրվել է «Սովրեմեննիկի» 1855 թվականի հուլիսյան համարում։ Բայց Տոլստոյը հավանական էր համարում, որ Նիկոլայը կարող էր պատմվածքը կարդալ ձեռագիր տարբերակով։ Գրողի կենսագիր Պ. Բիրյուկովը 1905-1906 թվականներին, դիմելով Տոլստոյին, գրել է. «Պետք է մեկընդմիշտ պարզել այն հարցը, թե կարդացե՞լ է, արդյոք, Նիկոլայ I-ը Ձեր «Սևաստոպոլյան պատմությունները». ես հակված եմ մտածելու, որ ոչ․․․»
  5. Վեպին առաջինն արձագանքեց ռազմական պատմաբան Նիկոլայ Լաչինովը՝ այն ժամանակ՝ «Ռուսկի ինվալիդ»-ի աշխատակից, հետո՝ խմբագիր. «Կոմս Տոլստոյի վերջին վեպի վերաբերյալ» // Ռուսկի ինվալիդ, 1868, № 96 /ապրիլի 10/ (Բաբաև Է., Լև Տոլստոյը և իր դարաշրջանի ռուսական լրագրությունը, ՄՊՀ, Մոսկվա, 1993, էջ 33,34 ISBN 5-211-02234-3)
  6. Հոր մահից հետո երեխաները Սոֆյա Անդրեևնայից 1000-6000 ռուբլու սահմաններում «պարտքով (իբր)» գումար են խնդրում։ 1914 թվականի մայիսի 31-ին նա իր օրագրում նշել է. «Հազար անգամ իրավացի էր Լև Նիկոլաևիչը, որ հարստացրեց մուժիկներին, այլ ոչ իր որդիներին։ Միևնույն է, ամբողջը վատնելու էին թղթախաղի և խրախճանքների վրա»[109]
  7. Աստվածաշունչ ըստ Մատթեոսի (5:39)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բաշկիրական հանրագիտարան (ռուս.)Башкирская энциклопедия, 2005. — 4344 с. — ISBN 978-5-88185-053-1
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Morson G. S. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Венгеров С. Толстой, Лев Николаевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIII. — С. 448—457.
  4. 4,0 4,1 4,2 Толстой Лев Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Лакшин В. Я. Толстой Л. Н. // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.
  6. 6,0 6,1 6,2 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  7. 7,0 7,1 7,2 http://www.biography.com/people/leo-tolstoy-9508518
  8. 8,0 8,1 8,2 Archivio Storico Ricordi — 1808.
  9. Л. Н. История моего детства (ռուս.) // Современник / под ред. А. С. Пушкин, П. А. Плетнёв, А. А. Краевский, В. Ф. Одоевский, П. А. ВяземскийСПб.: Иван Иванович Панаев, Николай Алексеевич Некрасов, 1852. — Т. XXXI, вып. 9. — С. 5—104.
  10. http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/00905999708408490
  11. http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/13507486.2011.574682
  12. 12,0 12,1 https://www.biography.com/people/leo-tolstoy-9508518
  13. https://web.archive.org/web/20130511000305/http://historymania.info/view_post.php?id=141
  14. Rodovid(բազմ․) — 2005.
  15. Pas L. v. Genealogics — 2003.
  16. 16,0 16,1 16,2 16,3 ։
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 БСЭ, 1977
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 18,16 18,17 18,18 18,19 18,20 18,21 18,22 18,23 , Толстой Лев НиколаевичЭнциклопедический словарь Брокгауза и Ефрона, հ. 33, СПб, «АО «Ф. А. Брокгауз - И. А. Ефрон»», 1901, էջ 478 — 448-457 էջ։
  19. Անատոլի Շիկման «Պատմական գործիչներ․ Կենսագրական տեղեկատու», Մոսկվա, 1997, էջ 896
  20. 20,0 20,1 Նինա Նիկիտինա «Լև Տոլստոյի առօրյան Յասնայա Պոլյանայում», Մոսկվա, 2007, էջ 113(չաշխատող հղում)
  21. Эйхенбаум Б. М., 1969, էջ 92
  22. Бирюков П. Н., 2000, Глава 6. Юность
  23. ЛМ, 1978, Том 1. Материалы к биографии Л. Н. Толстого и сведения о семействе Толстых и преимущественно гр. Льва Николаевича Толстого, էջ 34
  24. Эйхенбаум Б. М., 1969, էջ 97
  25. Алексеева Г., Пешкова М. (2010 թ․ սեպտեմբերի 19). «Լև Տոլստոյ։ Ամերիկյան երկխոսություններ». Эхо Москвы. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  26. Краткий биографический очерк, написанный со слов графа Л. Н. Толстого его женой гр. С. А. Толстой 25 октября 1878 года. — 1910. — С. 510.
  27. Гусев Н. Н. 1828 - 1855, 1954, Глава шестая. От выхода из университета до отъезда на Кавказ (1847-1851) VII, էջ 251-253
  28. 28,0 28,1 28,2 Эйхенбаум Б. М., 1969
  29. «Биографический словарь». Толстой Лев Николаевич. Slovarus.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  30. Воззрение Толстого на музыку էջ 308 — 242-245 էջ։
  31. Толстой С. М., 1990, Глава VIII. Николай Николаевич Толстой, էջ 166-169
  32. 32,0 32,1 32,2 Калюжная Л. С. «Лев Николаевич Толстой (1828-1910)». Великие писатели. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  33. Некрасов Н. А. Полн. собр. соч. и писем, т. 10. - М., «Правда», 1952, с. 179
  34. 34,0 34,1 Бурнашева Н. И., 2002
  35. , Комментарии. Севастополь в декабре месяцеТолстой Л. Н. Полное собрание сочинений: В 100 т. - Художественные произведения: В 18 т, հ. II, М., «Наука», 2002, էջ 567 — 393-394 էջ։
  36. Бурнашева Н. И., Комментарии. Севастополь в декабре месяце, Толстой Л. Н. Полное собрание сочинений: В 100 т. - Художественные произведения: В 18 т, հ. II, М., «Наука», 2002, էջ 567 — 393-394 էջ։
  37. Мартынова З. С., Антощук К. Ф., Фоменко Л. И., Вихристюк Г. И. Н. И. Пирогов - участник Крымской кампании 1853-1856 гг. // Pirogov.com.ua.
  38. «Historymania. Награды в честь обороны Севастополя в Крымской войне 1854-1856». historymania.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9–ին-ին.
  39. , Толстовские героини и непреодолимые «границы»Лев Толстой. Сквозь рубежи и межы, Саппоро, 2011, էջ 88 — 5 էջ։
  40. , XII, Мои воспоминания 1848-1889, М., 1983։
  41. Сегалин Г.В., 3. Приступы патологического изменения настроения. Приступы депрессии, Эвропатология личности и творчества Льва Толстого, 1930։
  42. 42,0 42,1 Ерофеев В.В. «Заволжская жизнь Льва Толстого». портал «Самарская губерния: история и культура». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  43. Лев Толстой, М., 1963, էջ 864։
  44. «Педагогика общеобразовательной школы». Ясная Поляна. Издательство "Просвещение". Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  45. Гусев Н. Н. 1869 - 1881, 1963, Глава вторая. «Азбука» (1871-1872), էջ 57-58
  46. Каменев А.И. (2013 թ․ հունվարի 31). «Мысли М.И.Драгомирова о долге, чести и доблести русского офицера / Записи из тетради 1891-1895 гг». Правда Драгомирова И "кривда" Толстого. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  47. 47,0 47,1 Фомичёв А.В., Сергеенкова Е. Г., Максимова А. А., Орлова Е. В. (2011). «Педагогическая деятельность Л.Н. Толстого». История отечественного образования. Московская школа: от цифирной до цифровой. Методический центр Северного учебного округа Департамента образования города Москвы. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  48. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVIII. Письма, էջ 572
  49. Гусев Н. Н. 1855 - 1869, 1957, Глава двенадцатая. Л. Н. Толстой в 1863-1869 годах. XIV, էջ 658-663
  50. Гусев Н. Н. 1855 - 1869, 1957, Глава двенадцатая. Л. Н. Толстой в 1863-1869 годах. XIV, էջ 663
  51. Опульская Л. Д. Роман-эпопея Л. Н. Толстого «Война и мир»: Кн. для учителя. - М.: Просвещение, 1987. - С. 16-17. - 176 с.
  52. Гусев Н. Н. 1855 - 1869, 1957, Глава двенадцатая. Л. Н. Толстой в 1863-1869 годах. XVIII, էջ 676-678
  53. ПСС, 90 т., 1928-1958, Серия третья. Письма. Т. 61, էջ 247
  54. Соколов Ю. М. Лев Толстой и сказитель Щеголёнок // Л. Н. Толстой: К 120-летию со дня рождения. (1828-1948) / Коммент. и ред. Н. Н. Гусева. - М.: Гос. лит. музей, 1948. - Т. II. - С. 200-207. - (Летописи Государственного литературного музея; Кн. 12)
  55. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XV
  56. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVI. «О переписи в Москве», էջ 424-425
  57. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVI. «О переписи в Москве», էջ 97-104
  58. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVI. «О переписи в Москве», էջ 97
  59. {{{заглавие}}} : журнал.
  60. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVI. «Так что же нам делать?», էջ 176
  61. Московские адреса Льва Толстого, М., 2012։
  62. «Воздвиженка, 9. Дом В. В. Грушецкого». Москва. Архитектурный путеводитель. Ул.Воздвиженка. 1997. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23–ին-ին.
  63. «Дом старика Болконского». Узнай Москву. Департамент культурного наследия города Москвы. 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին.
  64. «Дом Болконских на Воздвиженке, 9». Воздвиженка. Достопримечательности Москвы. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  65. , Е. И. Попов (1864 - 1938)О Толстом друзья и близкие։
  66. Мережковский Д. С., Часть первая. Жизнь Л. Толстого и Достоевского. Первая глава, Толстой и Достоевский, 1902։
  67. 67,0 67,1 67,2 Холодюк А.Г. (2010 թ․ հոկտեմբերի 19). «В Цюрихе проходит выставка, рассказывающая о жизни, деятельности и религиозно-этических исканиях Льва Толстого». Церковно-Научный Центр «Православная Энциклопедия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  68. 68,0 68,1 Можарова М.А. «Последнее посещение Л.Н. Толстым Оптиной пустыни». Введенский ставропигиальный мужской монастырь Оптина Пустынь. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  69. К. Н. Леонтьев (старец Климент) - письмо священнику И. И. Фуделю от 28 февраля 1890 г. Оптина Пустынь
  70. , Минор Шломо ЗалманКраткая еврейская энциклопедия, հ. V, Иерусалим, 1990, էջ 864 — 357–358 էջ։
  71. Блок А. А., Солнце над Россией (Восьмидесятилетие Льва Николаевича Толстого), Л. Н. Толстой в русской критике: Сборник статей (2-е, доп.), М., 1952 — 358 էջ։
  72. Лит. энциклопедия, 1939
  73. Шкловский В. Б., 1963, Как рождалась книга, էջ 627
  74. Зверев А. М., Туниманов В. А., Часть третья. Переворот. Голод, Лев Толстой, М., 2006, էջ 816 — 140 էջ։
  75. Свобода и догма. Жизнь и творчество Артура Кёстлера (Новый мир), М., 1997։
  76. ПСС, 90 т., 1928-1958, Серия вторая. Дневник, записные книжки и отдельные записи 1907-1908. Т. 56, էջ 162
  77. Гусев Н.Н., Два года с Л. Н. Толстым, М., 1973, էջ 462 — 273 էջ։
  78. 78,0 78,1 Бирюков П. Н., 2000, Глава 15.
  79. Набоков В. В. Лекции по русской литературе / переводчик:И. Н. Толстой. — 1981. — 440 с. — 7000 экз. — ISBN 5-86712-025-2 // - Лекция была прочитана на Празднике Искусств в Корнельском университете 10 апреля 1958 года. Стр. 215-216.
  80. И. С. Тургенев, Л. Н. Толстой и маркиз Астольф де Кюстин / Лев Николаевич Толстой - в сторону славянофилов (Нева), СПб., 2008։
  81. 81,0 81,1 81,2 Толстой Л.Н. (1901 թ․ ապրիլի 4). «Ответ Синоду». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  82. Ореханов Г. Л. Л. Н. Толстой и Русская Православная Церковь. К истории конфликта. Вторая половина XIX - начало XX в. // «Исторический архив». 2009, № 6, стр. 134.
  83. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XV, էջ 388
  84. Клибанов, 1989, էջ 433
  85. 85,0 85,1 Определение святейшего синода от 20-22 февраля 1901 года, с посланием верным чадам православныя грекороссийския церкви о графе Льве Толстом // «Церковные ведомости, издаваемые при святейшем правительствующем синоде», 24 февраля 1901, № 8, стр. 45-47 (общая годовая пагинация).
  86. Ореханов Г.Л. {{{заглавие}}} : журнал. — ИД «Фома». — В. 108. — № 4. — ISSN 1813-8993.
  87. Толстой Л.Н. (1901 թ․ ապրիլի 4). «Ответ Синоду». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  88. Клибанов, 1989, էջ 434
  89. «Правнук Льва Толстого предлагает Патриарху Алексию отменить "решение" об отлучении писателя от церкви». ИТАР-ТАСС. 2001 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  90. «Решение об отлучении Льва Толстого от церкви пересмотреть невозможно». Православие.Ru. 2006 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  91. Выжутович В.В. (2009 թ․ մարտի 19). «Наследный хранитель». Российская газета. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  92. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XX. Письмо С. А. Толстой 28 октября 1910 г., էջ 316
  93. 93,0 93,1 93,2 Шифман А. И., 1978, Глава VIII, էջ 41
  94. 94,0 94,1 Шифман А. И., 1978, Глава VIII, էջ 42
  95. Петров Г.И. {{{заглавие}}} / Под ред. В. Ф. Реута. — Знание.
  96. Маковицкий Д. П., 1979-1981, Т. 90, кн. 4, էջ 430
  97. Маковицкий Д. П., 1979-1981, Т. 90, кн. 4, էջ 431
  98. Шифман А. И., 1978, Глава 4. Уход и смерть Л. Н. Толстого, էջ 156
  99. Верина А. {{{заглавие}}} : журнал. — В. 42. — № 10. — ISSN 1813-899-3.
  100. 100,0 100,1 Никелл У. «Смерть Толстого и жанр публичных похорон в Росии». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  101. «Правительственный вестник», 1910, № 242, от 9 ноября
  102. Лифшиц Г. М., 1961, Том 2, էջ 324
  103. 103,0 103,1 Панихида на могиле графа Л. Н. Толстого // «Нижегородский церковно-общественный вестник», 1913, № 1 (6 января), стб. 21-22.
  104. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XXII. Дневник. 27 марта 1895 г., էջ 14
  105. Чисников В. Н. {{{заглавие}}} : журнал. — № 9.
  106. Лифшиц Г. М., 1961, Том 2, էջ 342
  107. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XXII. Избранные дневники 1895-1910
  108. Шкловский В. Б., 1963, Женитьба на барышне, էջ 350-351
  109. Дневники в двух томах. Том 2. Дневники 1901-1910. Ежедневники. Серия литературных мемуаров., М., 1978։
  110. Молоткова П.А. «Всё смешалось в доме Толстых». Аргументы и факты. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  111. «Многочисленные потомки Льва Толстого припали к корням и истокам». Вести.ру. 2010 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  112. 112,0 112,1 Маартен М., Проблема семьи в творчестве Л. Н. Толстого, 1850-1870-е гг., М., 2000 — 211 էջ։
  113. ПСС, 90 т., 1928-1958, Серия первая. Произведения. Т. 37, էջ 149
  114. Новая философская энциклопедия: в 4 т., հ. IV, М., 2000-2001։
  115. Новая философская энциклопедия: в 4 т., հ. I, М., 2000-2001։
  116. «Формы анархизма». Анархизм. Большая энциклопедия Кирилла и Мефодия. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  117. «Толстой Л. Н. Путь жизни. - М., 1993. - С. 211-230; раздел «Суеверие государства»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  118. ПСС, 90 т., 1928-1958, Серия первая. Произведения. Т. 28, էջ 1-294
  119. Martin E. Hellman (1994 թ․ հոկտեմբերի 2). «Resist Not Evil» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  120. Полонская Л.Р. {{{заглавие}}} : журнал. — № 4.
  121. Зеньковский В. В. «Философские взгляды Л. Н. Толстого». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
  122. 122,0 122,1 Жданов, Зайденшур, 1961, էջ 437-438.
  123. Смирнов-Сокольский Н.П. (1983). «Ещё о прижизненных изданиях». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  124. Жданов, Зайденшур, 1961, էջ 440.
  125. 125,0 125,1 «Наследие Л.Н.Толстого». Музей Толстого на станции Астапово. 2011 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  126. «Виды г. Оренбурга». Министерство культуры и внешних связей Оренбургской области. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
  127. 127,0 127,1 127,2 Мотылёва, 1961
  128. «Nomination Database - Literature».
  129. 129,0 129,1 129,2 129,3 129,4 ««Всё о нём». Современники писателя». Толстой.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  130. Ганди М. (1960). «Мой Толстой (выдержка из речи М. Ганди в связи со столетием со дня рождения Л. Н. Толстого, заимствованная из сборника его работ и высказываний, вышедшего в Индии под названием «Все люди - братья» (на английском языке) в 1960 году)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  131. Достоевский Ф. М. Полн. собр. соч.: В 30 т. - Л.: Наука, 1976. - т. 17. - с. 142-143.
  132. Набоков В. В. Лекции по русской литературе. - М., 2001.
  133. 133,0 133,1 133,2 133,3 Бычков С. П., Толстой в оценке русской критики, Л. Н. Толстой в русской критике: Сборник статей (2-е доп.), М., 1952։
  134. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVIII. Письмо Н. Н. Страхову 23 и 26 апреля 1876 г., էջ 784-785.
  135. 135,00 135,01 135,02 135,03 135,04 135,05 135,06 135,07 135,08 135,09 135,10 135,11 135,12 История русской литературной критики, М., «Высшая школа», 2002, էջ 463։
  136. Дудышкин С. С. «(О творчестве Л. Н. Толстого)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  137. Гусев Н. Н. 1855 - 1869, 1957, Глава третья. В Москве и Петербурге (1856-1857). V, էջ 102-103
  138. Гусев Н. Н. 1855 - 1869, 1957, Глава третья. В Москве и Петербурге (1856-1857). XI, էջ 131
  139. Анненков П. В. ««О мысли в произведениях изящной словесности»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  140. Михайлова М. В. «Е. А. Соловьёв-Андреевич: биобиблиографическая справка». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  141. Чуковский К. И. «Толстой как художественный гений». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  142. Ничипоров И.Б. (2010 թ․ հոկտեմբերի 16). «И. Бунин о Л. Толстом-художнике». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  143. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVI. «Так что же нам делать?». Комментарии, էջ 436-438
  144. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVI. «Так что же нам делать?». Комментарии, էջ 438-439
  145. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVI. «Так что же нам делать?». Комментарии, էջ 439-440
  146. Ленин В. И., ПСС, 1967, Т. 20. - С. 40
  147. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVI. «Так что же нам делать?». Комментарии, էջ 440-441
  148. Ленин В. И., ПСС, 1967, Т. 17. - С. 210
  149. Ленин В. И., ПСС, 1967, Т. 20. - С. 20-21
  150. Собр. соч., 22 т., 1978-1985, Том XVI. «О переписи в Москве». Комментарии, էջ 440-441
  151. , Лев Николаевич Толстой: (Статья первая). VI.Л. Н. Толстой в русской критике: Сб. ст (2-е изд., доп), М., 1952 — 344-345 էջ։
  152. Роллан Р. Жизнь Толстого / Ромен Роллан. Собр. соч. - Том 2. Жизни великих людей. - М.: Гослитиздат, 1954. - С. 336.
  153. Ковалевский М. М. «Мораль Толстого». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  154. , Иван Ильин. О России и российской культуре. Критика Л. Толстого и толстовстваИстория философии: Запад - Россия - Восток. Кн. третья: Философия XIX-XX вв. : Уч. для вузов (2-е изд), М., 1998 — 355-358 էջ։
  155. Цулая, Дарико (08.10.2012). «Кинопоиск». Известные писатели в кино: Cамые яркие образы. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.

Գրականություն խմբագրել

Գրքեր խմբագրել

Գրողները Տոլստոյի մասին խմբագրել

  • Бунин И. А. Освобождение Толстого Արխիվացված 2013-07-28 Wayback Machine // И. А. Бунин. Собр. соч. в 6 т. - М.: Худ. лит., 1988.
  • Да здравствует весь мир! (О Льве Толстом), М., 2010, էջ 188։
  • Горький М. Лев Толстой Արխիվացված 2013-07-28 Wayback Machine // М. Горький. Собр. соч. в 22 т. - 2-е изд., испр. автором. - М.-Л.: ГИЗ, 1927. - Т. 15.
  • Л. Толстой и Достоевский, М., 2000, էջ 586։
  • Роллан Р. Жизнь Толстого // Ромен Роллан. Собр. соч. - М.: Гослитиздат, 1954. - Т. 2. «Жизни великих людей». - С. 219-368.

Գրականագետների աշխատություններ խմբագրել

  • , Толстой Лев НиколаевичБольшая советская энциклопедия, հ. 26 (3-е изд), М., 1977։
  • Лев Толстой, М., 1963, էջ 864։
  • , Из студенческих лет Л. Н. ТолстогоО прозе, Л., 1969, էջ 116 — 91-116 էջ։

Տոլստոյականների ստեղծագործություններ խմբագրել

  • Биография Л. Н. Толстого в 4-х томах, 1905-1922, հ. I-IV, М., 2000։
  • , Воспоминания секретаря Льва ТолстогоО Толстом. Воспоминания и рассказы, Тула, 1978, էջ 479։
  • Лев Николаевич Толстой. Материалы к биографии с 1828 по 1855 год, М., 1954, էջ 720։
  • Лев Николаевич Толстой. Материалы к биографии с 1855 по 1869 год, М., 1957, էջ 720։
  • , Лев Николаевич Толстой. Материалы к биографии с 1870 по 1881 год, М., 1963, էջ 917։
  • У Толстого. 1904-1910: «Яснополянские записки» : В 4 кн, հ. 90, М., 1979-1981։

Մարքսիստական քննադատություն խմբագրել

  • , Толстой Л. Н.Литературная энциклопедия, հ. XI, М., 1939, էջ 824։

Թեմատիկ ամփոփումներ և հուշագրություններ խմբագրել

  • Русское православие: вехи истории, М., 1989 — 433-434 էջ։
  • «Толстой и Толстые». Очерки из истории рода („Tolstoï et les Tolstoï“. Essais de histoire de la famille), М., 1990, էջ 228։
  • Л. Н. Толстой в воспоминаниях современников : в 2 т, հ. 1-2, М., 1978, էջ 623 + 672։
  • Лев Толстой в Иерусалиме: Материалы международной научной конференции «Лев Толстой: После юбилея» / Сост. Е. Д. Толстая. - М.: Новое литературное обозрение, 2013. - 432 с., ил. - (Научная библиотека). 1500 экз., ISBN 978-5-444-80111-6

Հոդվածներ խմբագրել

Ակադեմիական հետազոտություններ խմբագրել

  • , Комментарии. «Севастополь в декабре месяце»Толстой Л. Н. Полн. собр. соч. : в 100 т. - Худ. произведения : в 18 т, հ. II, М., 2002 — 393-394 էջ։
  • , Художественные произведения [в юбилейном собрании сочинений Л. Н. Толстого]Лев Толстой, հ. 69. Кн. 2, М., 1961 — 436-471 էջ։
  • , Политическая борьба вокруг смерти ТолстогоЛев Толстой, հ. 69. Кн. 2, М., 1961 — 321-402 էջ։
  • , Толстой и современные зарубежные писателиЛев Толстой, հ. 69. Кн. 1, М., 1961 — 141-150 էջ։

Քննադատների և մշակույթի գործիչների արձագանքներ խմբագրել

Լև Տոլստոյի ստեղծագործություններ խմբագրել

Երկերի ժողովածու խմբագրել

Կինոժամանակագրություն և ձայնագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 44