Զահարիա Ստանկու (ռումիներեն՝ Zaharia Stancu, հոկտեմբերի 5, 1902(1902-10-05)[1][2], Salcia, Teleorman County, Ռումինիա - դեկտեմբերի 5, 1974(1974-12-05)[1][2], Բուխարեստ, Ռումինիա), ռումին գրող և քաղաքական գործիչ։ ՌԽՀ ակադեմիայի ակադեմիկոս (1955

Զահարիա Ստանկու
ռումիներեն՝ Zaharia Stancu
Ծնվել էհոկտեմբերի 5, 1902(1902-10-05)[1][2]
ԾննդավայրSalcia, Teleorman County, Ռումինիա
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1974(1974-12-05)[1][2] (72 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանԲելլու գերեզմանատուն
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծ, գրող, լրագրող և փիլիսոփա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի համալսարանի գրականության ֆակուլտետ
Գրական ուղղություններռեալիզմ, սոցիալիստական ռեալիզմ և նատուրալիզմ
ԱնդամակցությունՌումիիայի գրողների միություն և Ռումինական ակադեմիա
ԿուսակցությունՌումինիայի աշխատավորական կուսակցություն և Communist Party of Romania?
ԱշխատավայրGazeta literară?[3]
Պարգևներ
ԶավակներHoria Stancu?
 Zaharia Stancu Վիքիպահեստում

Ավարտել է Բուխարեստի համալսարանի փիլիսոփայական-բանասիրական ֆակուլտետը (1932)։ Գրական ասպարեզ է մտել բանաստեղծություններով («Պարզ երգեր», 1927)։ Հանդես է եկել որպես հրապարակախոս, աշխատակցել է ձախ և դեմոկրատական մամուլին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ հակաֆաշիստական գործունեության համար արգելափակվել է համակենտրոնացման ճամբարում։ Ֆաշիստական վարչակարգի տապալումից (1944) հետո եղել է Ազգային թատրոնի տնօրենը (1946-1952), 1958-1968 թվականներին՝ «Գազետա լիտերարե» («լատին․՝ Gazeta Literara») թերթի գլխավոր խմբագիրը, 1966-1974 թվականներին՝ ՌԽՀ ԳԽ նախագահը։ Ետպատերազմյան տարիներին, 1969 թվականից՝ ՌԿԿ ԿԿ-ի և պետական խորհրդի անդամ։ Հիմնականում գրել է արձակ գործեր։

Ստանկուի «Ոտաբոբիկը» (1948) վեպը, «Դառն արմատներ» էպոպեան, «Խելահեղ անտառ» (1963), «Անձրև ու քամի» (1969) վեպերը գլխավորապես հիմնված են ինքնակենսագրական նյութի վրա, տալիս են նախապատերազմյան և ետպատերազմյան Ռումինիայի սոցիալական ու քաղաքական կյանքի պատկերը։ Գրել է նաև պատմվածքներ («Նեղ և խոր ակոս», 1949, «Կյանքի համար», 1951, «Սիրային պատմվածքներ», 1970 և այլն)։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զահարիա Ստանկու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 106