Նոբելյան հանձնաժողով
Նոբելյան հանձնաժողով, կազմակերպություն, որը կատարում է Նոբելյան մրցանակների դափնեկիրների ընտրության աշխատանքների մեծ մասը։ Գոյություն ունի 5 Նոբելյան հանձնաժողովներ, որոնցից յուրաքանչյուրը որոշում է կայացնում Նոբելի կողմից հիմնադրված հինգ անվանակարգերից յուրաքանչյուրում։
Չորս Նոբելյան հանձնաժողովներ, որոնք աշխատում են ֆիզիկայի[1], քիմիայի[2], ֆիզիոլոգիայի կամ բժշկության և գրականության մրցանակների վրա[3], Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի, Կարոլինի ինստիտուտի և Շվեդական ակադեմիայի հատուկ մարմիններն են։ Այս հանձնաժողովները միայն առաջադրում են մրցանակի թեկնածուներ, վերջնական որոշումներ են կայացվում «մեծ ժողովների» ժամանակ, որոնց մասնակցում են ակադեմիաների բոլոր անդամները ֆիզիկայի, քիմիայի և գրականության մրցանակակրի ընտրության ժամանակ և թագավորական ինստիտուտի Նոբելյան վեհաժողովի 50 անդամներ ֆիզիոլոգիայի և բժշկության մրցանակի ընտրության համար[4][5]։ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն, որը գտնվում է Ստորտինգում (Նորվեգիայի խորհրդարանում) և Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի մաս է կազմում, ընդ որում նա ինչպես ընտրում է թեկնածուներին, այնպես էլ վերջնական որոշում է կայացնում[6]։
Շվեդիայի պետական բանկի տնտեսական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի (պաշտոնապես Նոբելյան մրցանակ չի համարվում) հիշատակի մրցանակի դափնեկիրների ընտրությունն անցկացվում է այլ դափնեկիրների ընտրության նման[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Орган, присуждающий Нобелевскую премию по физике Archived 2009-07-03 at the Wayback Machine.
- ↑ Орган, присуждающий Нобелевскую премию по химии
- ↑ Орган, присуждающий Нобелевскую премию по литературе Archived 2009-08-30 at the Wayback Machine.
- ↑ Орган, присуждающий Нобелевскую премию по физиологии или медицине Archived 2009-09-01 at the Wayback Machine.
- ↑ Карлинский институт: Нобелевская премия — славные традицииԿաղապար:Sv icon
- ↑ Орган, присуждающий Нобелевскую премию мира Archived 2009-08-30 at the Wayback Machine.
- ↑ «Шведская королевская академия наук: комитет по премии в области экономических наук памяти Альфреда Нобеля»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-31-ին։ Վերցված է 2019-09-17