Վալերի Լարբո
Վալերի Լարբո (ֆր.՝ Valery Larbaud, օգոստոսի 29, 1881[1][2][3][…], Վիշի[4] - փետրվարի 2, 1957[1][3][5][…], Վիշի), ֆրանսիացի գրող[7]։
Վալերի Լարբո ֆր.՝ Valery Larbaud | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 29, 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիշի[4] |
Մահացել է | փետրվարի 2, 1957[1][3][5][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Վիշի |
Գերեզման | Bartins Cemetery of Vichy |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Երկեր | Fermina Márquez? |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող, ակնարկագիր, օրագրի հեղինակ, գրական քննադատ և արձակագիր |
Ծնողներ | հայր՝ Nicolas Larbaud? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Association des amis de Robert Brasillach? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է հարուստ դեղագործի, հանքային աղբյուրների սեփականատիրոջ ընտանիքում։ Տիրապետել է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն լեզուներին։ Ապրել է հորից ստացած ժառանգության հաշվին։ Շատ է ճանապարհորդել։ Ընկերություն է արել Շ. Ֆիլիպի, Անդրե Ժիդի և ուրիշների հետ։ 1935 թվականից հետո, հեմիպլեգիայով և աֆազիայով հիվանդ, անվասայլակին գամված, ստիպված է եղել թողնել գրականությունը։ Ժառանգությունը սպառելուց հետո ստիպված է եղել 1948 թվականին վաճառել 15.000 հատորից բաղկացած իր գրադարանը։
ՍտեղծագործությունԽմբագրել
Բանաստեղծությունների և արձակ ստեղծագործությունների հեղինակ է, Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի, Ջոզեֆ Քոնրադի, Ուիլյամ Ֆոլքների, Գոմես դե լե Սեռնայի և ուրիշների արձակ ստեղծագործությունների թարգմանիչն է։
ՍտեղծագործություններԽմբագրել
Նմանատիպ հրապարակումներԽմբագրել
- Œuvres. Paris: Gallimard, 1957 (переизд. 1977, 1989)
ՃանաչումԽմբագրել
1952 թվականին Լարբոյին շնորհվել է Գրական ազգային մրցանակ։ Նրա «Ֆերմինա Մարկես» վեպը Ֆրանսիայում երիտասարդության շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող ստեղծագործություններից է։ 1957 թվականից գործում է Վալերի Լարբոյի Ընկերների միջազգային ասոցիացիան, որը շնորհում է ամենամյա գրական մրցանակներ։ Գրողի անունն է կրում Վիշիի մշակութային կենտրոնը, ինչպես նաև` քաղաքի լիցեյներից մեկը։
Ժորժ Պերեկի «Կյանքը օգտագործելու միջոց» վեպի հերոսի անունը Բարտլեբուտ է, որը կազմել է Հերման Մելվիլի «Բարտլբի» պատմվածքի հերոսի և Լարբոյի «Ա. Օ. Բարնաբուտ» գրքի հերոս-հեղինակի անվան միացումից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Valery Nicolas Larbaud (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ «britanica»։ Վերցված է ապրիլի 18, 2016
ԳրականությունԽմբագրել
- Blankenhorn G. Der Kosmopolitismus bei Valéry Larbaud. Wiesbaden: Limes-Verl., 1958.
- Delvaille B. Essai sur Valéry Larbaud. Paris: P. Seghers, 1963
- Alajouanine T. Valery Larbaud sous divers visages. Paris: Gallimard, 1973
- Feldbacher A. Kindheit und Jugend bei Valery Larbaud. Frankfurt/Main u.a.: Lang, 1995.
- Mousli B. Valery Larbaud. Paris: Flammarion, 1998