Հալդոր Կիլյան Լաքսնես[7] (իսլ.՝ Halldór Kiljan Laxness), ծննդյան անունը՝ Հալդոր Գվյուդյոունսոն (իսլ.՝ Halldór Guðjónsson, ապրիլի 23, 1902(1902-04-23)[1][2][3][…], Ռեյկյավիկ, Իսլանդիա, Դանիա - փետրվարի 8, 1998(1998-02-08)[4], Mosfellsbær, Իսլանդիա), իսլանդացի գրող, արձակագիր, դրամատուրգ։ Միակ իսլանդացին է, որ 1955 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի («իր ստեղծագործությունների հսկայական էպիկական ուժի համար, որը վերածնել է հին իսլանդական սագաների մեծ ու ինքնատիպ արվեստը»[8])։ Համաշխարհային խորհրդի գրական մրցանակի դափնեկիր է։ Կաթոլիկ է, սոցիալիստ։

Հալդոր Լաքսնես
Ծննդյան անունիսլ.՝ Halldór Guðjónsson
Ծնվել էապրիլի 23, 1902(1902-04-23)[1][2][3][…]
ԾննդավայրՌեյկյավիկ, Իսլանդիա, Դանիա
Վախճանվել էփետրվարի 8, 1998(1998-02-08)[4] (95 տարեկան)
Վախճանի վայրMosfellsbær, Իսլանդիա
Մասնագիտությունլեզվաբան, վիպասան, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ, փիլիսոփա և գրող
Քաղաքացիություն Իսլանդիա
Ժանրերքնարապատմողական
Պարգևներ
ԱմուսինAuður Laxness?
ԶավակներGuðný Halldórsdóttir?
 Halldór Laxness Վիքիպահեստում

Ստեղծագործություններ

խմբագրել

Ստեղծագործական վերելք է ապրել 1930-50-ականներին, այդ թվականների ակնառու գործերից են «Սալկա Վալկա» երկերգությունը (1931-1932), «Աշխարհի լույսը» քառահատորը (1937-1940), «Իսլանդական զանգակ» եռահատորը (1943-1946)։ Հակառազմական թեմայի են նվիրված Լաքսնեսի «Ատոմային բազան» (1948) և «Հերպլա։ Ասք հերոսների մասին» վեպերը (1952)։ Գրել է նաև «Վերադարձված դրախտ» (1960), «Քրիստոնեությունը սառցադաշտի ստորոտին» (1968), «Խոսք աստծո շնորհի մասին» (1972) վեպերը։ 70-ականների կեսերին Լաքսնեսը գրել է ինքնակենսագրական եռերգություն մանկության ու պատանեկության տարիների մասին` «Հարազատ տան մոտի մարգագետնում» (1975), «Ես երիտասարդ էի» (1976), «Պատմվածք յոթ իմաստունների մասին» (1978) գործերը։

Լաքսնեսը նաև հայտնի է կարճ արձակի ոլորտում, պատմվածքների հինգ ժողովածուների հեղինակ է։ Դրամատուրգիայի ասպարեզում առաջին անգամ հանդես է եկել դեռևս 1934 թվականին «Կարճ միացում» պիեսով։

Նրա մի շարք ստեղծագործություններ բեմադրվել են թատրոններում և կինոնկարների վերածվել։

ԽՍՀՄ այցելությունների մասին գրել է «Ճանապարհ դեպի Արևելք» և «Ռուսական հեքիաթ» գրքերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. The Nobel Prize in Literature 1955Nobel Foundation.
  6. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  7. БРЭ/Лакснесс Хальдоур Кильян
  8. «1955 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն). Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալդոր Լաքսնես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 509