Մարսելինո Մենենդես ի Պելայո
Մարսելինո Մենենդես ի Պելայո (իսպ՝. Marcelino Menéndez y Pelayo) - իսպանացի գիտնական, գրականագետ, մշակույթի պատմաբան, ով ներկայացվել է Նոբելյան մրցանակի[12]
Մարսելինո Մենենդես ի Պելայո իսպ.՝ Marcelino Menéndez y Pelayo | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1856[1][2][3][…] կամ 1856[4][5][6][…] |
Ծննդավայր | Սանտանդեր, Իսպանիա[7] |
Վախճանվել է | մայիսի 19, 1912[1][2][3][…] կամ 1912[4][5][6][…] |
Վախճանի վայր | Սանտանդեր, Իսպանիա[7] |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, գրադարանավար, քաղաքական գործիչ, համալսարանի պրոֆեսոր, կենսագիր և գրական քննադատ |
Լեզու | իսպաներեն[8] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վալյադոլիդի համալսարան և Բարսելոնայի համալսարան |
Անդամակցություն | Բարոյական և քաղաքական գիտությունների թագավորական ակադեմիա[9], Իսպանիայի արքայական ակադեմիա[10], Պատմության արքայական ակադեմիա, Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա[11] և Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos? |
Աշխատավայր | Մադրիդի կենտրոնական համալսարան |
Պարգևներ | Ալֆոնսո XII շքանշանի Մեծ խաչ |
![]() | |
Marcelino Menéndez Pelayo Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Մարսելինո Մենենդես ի Պելայոն ծնվել է 1856 թվականին իսպանական Սանտանդեր քաղաքում, մաթեմատիկոս, պրոֆեսոր Մարսելինո Մենենդես Պինտադոյի ընտանիքում[13]։ Վաղ մանկական հասակից նա հանդես է բերել արտակարգ օժտվածություն: Տասնհինգ տարեկանում ընդունվել է Բարսելոնի համալսարան, աշակերտել իսպանական հին գրականության անվանի մասնագետ Մանուել Միլ ի Ֆոնտանալսին[14]։ 1873 թվականին տեղափոխվել է Մադրիդի համալսարան: 1878 թվականին՝ 22 տարեկան հասակում դարձել է այդ համալսարանի իսպանական գրականության պատմության պրոֆեսոր, դրանից երեք տարի անց ընտրվել Իսպանիայի արքայական ակադեմիայի անդամ[15]։ 1898 թվականին նշանակվել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն[16]։
1903 թվականին Իսպանիայի արքայական ակադեմիայի անդամներ Միգել Միրը[17] և Ֆրանսիսկո Կոմելերանը[18] առաջադրել են նրա թեկնածությունը գրականության Նոբելյան մրցանակի արժանացնելու համար: Հետագա տարիներին նա ևս երեք անգամ ներկայացվել է այդ բարձր պարգևին. 1905[19] և 1910 թվականներին[20] նրա թեկնածությունն առաջադրել են ակադեմիական ընկերակցության անդամները, իսկ 1907 թվականին՝ իրավագիտության պրոֆեսոր, արքայական ակադեմիայի անդամ Անխել Սանչես-Ռուբիո Իբանիես մարկիզ դե Վալիե-Ամենոն[21]։ Մարսելինո Մենենդես ի Պելայոն վախճանվել է 56 տարեկան հասակում՝ 1912 թվականին, իր հայրենի Սանտանդեր քաղաքում: Թաղվել է Սանտանդերի վանական համալիրի բազիլիկ եկեղեցում:
Գիտական գործունեությունըԽմբագրել
Մարսելինո Մենենդես ի Պելայոն, Ռամոն Մենենդես Պիդալի հետ մեկտեղ, համարվում է իսպանական գրականագիտության մեջ մշակութա-պատմական դպրոցի առավել կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Իր գիտական աշխատություններում նա պաշտպանել է ազգային մշակույթի մարդասիրական ավանդույթները:
Նրա առաջին աշխատությունը, որ առաջացրել է հասարակության բուռն հետաքրքրությունը, 1876 թվականին լույս ընծայած «Իսպանական գիտությունը» գիրքն էր: Դա բանավիճային հոդվածների ժողովածու էր, որտեղ քսանամյա հեղինակը, դրսևորելով և՛ սուր միտք ու խորաթափանցություն, և՛ երիտասարդական կիրք, եռանդ ու ավյուն, պաշտպան էր կանգնում ազգային մշակութային ավանդույթներին՝ հակադարձելով քաղաքական ու կրոնական «բարեփոխիչներին»:
Իր հետագա աշխատություններում նա որոշակիորեն հակվել է դեպի ուղղափառություն՝ դրսևորելով իրեն որպես ուլտրամոնտանականության կողմնակից: «Կալդերոնը և նրա թատրոնը» դասախոսությունների ժողովածուի լույսընծայումից հետո խորիմաց գրականագետի համբավ է ձեռք բերել: Իսպանական գրականության ուսոիմնասիրությունը նա շարունակել է «Իսպանիայում գեղագիտական գաղափարների պատմություն» (Historia de las ideas estéticas en España, 1883-91), «Կաստիլիայի քնարական պոեզիայի անթոլոգիա» (Antología de poetas líricos castellanos, 1890—1916), «Վեպի ծագումը» (Orígenes de la novela, 1905—1915) գրքերում, Լոպե դե Վեգայի, միջնադարյան և մասնավորապես Վերածննդի դարաշրջանի իսպանացի բանաստեղծների ստեղծագործությունների, երկու Ամերիկաների իսպանալեզու պոեզիայի բազմահատոր հետազոտություններում:
ԱշխատություններԽմբագրել
- La novela entre los Latinos (Santander, 1875).
- Estudios críticos sobre escritores montañeses. I. Trueba y Cosío (Santander, 1876).
- Polémicas, indicaciones y proyectos sobre la ciencia española (Madrid, 1876).
- La ciencia española, 2ª edition (Madrid, 1887 −1880).
- Horacio en España (Madrid, 1877, 2ª ed. 1885).
- Estudios poéticos (Madrid, 1878).
- Odas, epístolas y tragedias (Madrid, 1906).
- Traductores españoles de la Eneida (Madrid, 1879).
- Traductores de las Églogas y Geórgicas de Virgilio (Madrid, 1879).
- Historia de los heterodoxos españoles (Madrid, 1880—1882).
- Calderón y su teatro (Madrid, 1881).
- Dramas de Guillermo Shakespeare, переводы (Barcelona, 1881).
- Obras completas de Marco Tulio Cicerón, переводы (Madrid, 1881—1884).
- Historia de las ideas estéticas en España (Madrid, 1883—1889).
- Estudios de crítica literaria (Madrid, 1884).
- Obras de Lope de Vega, 1890—1902.
- Antología de poetas líricos castellanos desde la formación del idioma hasta nuestros días, 1890—1908.
- Ensayos de crítica filosófica (Madrid, 1892).
- Antología de poetas hispano-americanos, 1893—1895.
- Historia de la poesía hispano-americana (Madrid, 1911).
- Bibliografía hispano-latina clásica (Madrid, 1902).
- Orígenes de la novela (Madrid, 1905—1915).
- El doctor D. Manuel Milá y Fontanals. Semblanza literaria (Barcelona, 1908).
- Obras Completas, started in 1911.
- «Biblioteca de traductores españoles», в Obras Completas, Madrid
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900
- ↑ 5,0 5,1 https://crai.ub.edu/sites/default/files/autoritats/permanent/a1287140
- ↑ 6,0 6,1 https://www.lieder.net/lieder/get_author_texts.html?AuthorId=32507 — 1995.
- ↑ 7,0 7,1 Менендес-и-Пелайо Марселино // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.racmyp.es/academicos/lista_historica.cfm
- ↑ http://www.rae.es/academicos/marcelino-menendez-pelayo
- ↑ https://www.ucv.es/Default.aspx?TabId=476&language=es-ES&articulo=171
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=6179%7Ctitle=Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
- ↑ http://www.filosofia.org/ave/001/a040.htm%7Ctitle=Marcelino Menéndez Pelayo|publisher=Filosofía en español|lang=es}}
- ↑ Державин К. Марселино Менендес-и-Пелайо // Литературная энциклопедия. — М., 1934. — Т. 7. — С. 158—159.
- ↑ http://www.rae.es/academicos/marcelino-menendez-pelayo%7Ctitle=Marcelino Menéndez Pelayo|publisher=Real Academia Española|lang=es}}
- ↑ http://www.bne.es/webdocs/LaBNE/docs/DirectoresBNE2015.pdf%7Ctitle=Directores de la Biblioteca Nacional de España|format=PDF|publisher=Biblioteca Nacional de España|lang=es|deadlink=yes|archiveurl=https://web.archive.org/web/20161020131006/http://www.bne.es/webdocs/LaBNE/docs/DirectoresBNE2015.pdf%7Carchivedate%3D2016-10-20%7D%7D
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=207%7Ctitle=Nomination for Nobel Prize in Literature 1903. Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=281%7Ctitle=Nomination for Nobel Prize in Literature 1903. Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=3469%7Ctitle=Nomination for Nobel Prize in Literature 1905. Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=3833%7Ctitle=Nomination for Nobel Prize in Literature 1910. Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
- ↑ https://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=5147%7Ctitle=Nomination for Nobel Prize in Literature 1907. Marcelino Menéndez y Pelayo|work=Nomination Database|publisher=The Official Web Site of the Nobel Prize|lang=en}}
Արտաքին հղումներԽմբագրել
- Marcelino Menéndez Pelayo. Polymath Virtual Library, Fundación Ignacio Larramendi
- Internet Archive author |sname=Marcelino Menéndez y Pelayo |sopt=w}}
- Librivox author |id=10182
- (Իսպաներեն) Portal consagrado a Menéndez Pelayo
- (Իսպաներեն) Biblioteca de Menéndez Pelayo
- (Իսպաներեն) Ficha em Cervantesvirtual
- (Իսպաներեն) Sociedade Menéndez Pelayo
- (Իսպաներեն) Universidade Internacional Menéndez Pelayo
- (Իսպաներեն) História dos heterodoxos espanhóis
- (Իսպաներեն) A ciência espanhola: polêmicas, indicações e projetos
- (Իսպաներեն) Estudos poéticos (traduções)
- (Իսպաներեն) Odas, epístolas e tragédias
- (Իսպաներեն) Sua vida