Ժյուլ Ռոմեն

ֆրանսիացի գրող (1885-1972)

Ժյուլ Ռոմեն (ֆր.՝ Jules Romains, ի ծնե՝ Լուի Անրի Ժան Ֆարիգուլ [Louis Henri Jean Farigoule], օգոստոսի 26, 1885(1885-08-26)[1][2][3][…], Սեն Ժյուլիեն Շապտյոյ, Վերին Լուար - օգոստոսի 14, 1972(1972-08-14)[1][2][4][…], Փարիզ, Փարիզի շրջան), ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1946

Ժյուլ Ռոմեն
Jules Romain, Louis Henri Farigoule
Jules Romains.jpg
Ծննդյան անունֆր.՝ Louis Henri Jean Farigoule
Ծնվել էօգոստոսի 26, 1885(1885-08-26)[1][2][3][…]
ԾննդավայրՍեն Ժյուլիեն Շապտյոյ, Վերին Լուար
Վախճանվել էօգոստոսի 14, 1972(1972-08-14)[1][2][4][…] (86 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Փարիզի շրջան
ԳերեզմանՊեր Լաշեզ
Մասնագիտությունդրամատուրգ, գրող և բանաստեղծ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ և Բարձրագույն նորմալ դպրոց
Գրական ուղղություններունանիմիզմ
Ուշագրավ աշխատանքներMen of Good Will? և Knock?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[5], Ligue internationale des combattants de la paix?, ՊԵՆ ակումբ, Ֆրանսիական ՊԵՆ ակումբ և Abbaye de Créteil?[6]
Պարգևներ
ԱմուսինGabrielle Romains?[7] և Lise Romains?[8]
Изображение автографа
Commons-logo.svg Jules Romains Վիքիպահեստում

Ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը (1906)։ Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ («Մարդկանց հոգին», 1904, «Միաբան կյանքը», 1908, ժողովածուներ)։ Եղել է ունանիմիզմ հոսանքի ղեկավարը, «ունանիմիստական զգացումներն ու պոեզիան» (1905) մանիֆեստի հեղինակը։

20-ական թվականներին ստեղծել է գրոտեսկային ֆարսեր («Կնոք կամ բժշկության հաղթանակը», 1923, բեմականացվել է 1924 թվականին, կինովեպ «Դոնոգոոնկա», 1920, բեմականացվել է 1930 թվականին, «Պարոն Լը Տրուադեկը անառակության ճանկերում», 1923

30-ական թվականներին Ռոմենի քաղաքական հայացքներում կատարվում է տեղաշարժ դեպի աջակողմյան քաղաքական թև։

Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ֆրանսիայի ճակատագրի, ժողովրդավարության մասին Ռոմենի հոդվածներն ու ճառերը (1939—1960) ամփոփված են «Ազատության բարձունքներն ու ներքևները» (1960) գրքում։ Հետագայում հրատարակվել են նրա «Բանականությունը պահպանելու համար», հ․ 1—3 (1960—1967) փիլիսոփայական էսսեների և «Համակրություններ ու հանդիպումներ» (1970) հուշերի ժողովածուները։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։