Լեոպոլդ Ստաֆ
Լոպոլդ Հենրիկ Ստաֆ (լեհ.՝ Leopold Henryk Staff, նոյեմբերի 14, 1878[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] - մայիսի 31, 1957[2][3][4][…], Սկարժիսկո-Կամեննա, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[2]), լեհ բանաստեղծ։
Լեոպոլդ Ստաֆ լեհ.՝ Leopold Staff | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1878[1] |
Ծննդավայր | Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] |
Վախճանվել է | մայիսի 31, 1957[2][3][4][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սկարժիսկո-Կամեննա, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[2] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | լեհերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լվովի համալսարան |
Ժանրեր | classicism?, Անկումային արվեստ և պառնասիանիզմ |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Անդամակցություն | Young Poland?, Skamander? և Լեհաստանի գրականության ակադեմիա |
Leopold Staff Վիքիպահեստում |
ՍտեղծագործություններԽմբագրել
«Ծաղկող ճյուղը» (1908), «Ակնթարթի ժպիտներ» (1910), «Սրի ստվերում» (1911) ժողովածուներին հատուկ են հակումը դեպի դասական ավանդույթները, հետաքրքրությունը հին շրջանի և Վերածննդի մշակույթի նկատմամբ, էթիկական ու գեղագիտական մշտական արժեքների փառաբանումը, ոտանավորի կատարելությունը։ 1914-1918 թվականներին ապրել է Խարկովում, որտեղ գրել ու հրատարակել է «Արցունքի և արյան ծիածանը» (1918) քաղաքացիական բանաստեղծությունների գիրքը։ «Բարձր ծառեր» (1931), «Մեղրի գույնը» (1936), ժողովածուներում երգել է բնությունը, միաժամանակ մերկացրել է 30-ական թվականներ հասարակական կարգերը։ Ֆաշիստական, օկուպացիայի ողբերգությունն է արտացոլված «Մեռյալ եղանակ» (1946) ժողովածուի մեջ։ Ստաֆի ետպատերազմյան քնարերգությունն աչքի է ընկնում պարզությամբ, համամարդկային զգացմունքների բանաստեղծական արտահայտման անմիջականությամբ («Լոզինա», 1954, «Ինը մուսա», 1958)։
Միքելանջելոյի, Յ. Վ․ Գյոթեի, Ռ․ Ռոլանի և այլոց թարգմանիչը։ Գրականության լեհական ակադեմիայի փոխպրեզիդենտ (1934-1939 թթ.)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Стафф Леопольд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 111)։ |