Յոհան Հայզինգա (հոլ.՝ Johan Huizinga, դեկտեմբերի 7, 1872(1872-12-07)[1][2][3][…], Գրոնինգեն, Նիդերլանդներ[4][2][3][…] - փետրվարի 1, 1945(1945-02-01)[4][1][2][…], De Steeg, Ռեյդեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2][3][2][…]), հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան, Գրոնինգենի (1905 - 1915) և Լեյդենի (1915 - 1940) համալսարանների պրոֆեսոր։ Հայտնի է Արևմտյան Եվրոպայի ուշ միջնադարի և Վերածննդի դարաշրջանի պատմությանը նվիրված իր աշխատություններով (դրանցից է «Միջնադարի աշունը», 1919)։ Համաշխարհային հռչակ է բերել հեղինակին «Homo ludens» (1938) երկը, որտեղ ամփոփված են մշակույթի պատմությանը նվիրված Հայզինգայի հոդվածները (թարգմանվել է հայերեն Սամվել Ղռաթյանի կողմից[9]։)

Յոհան Հայզինգա
հոլ.՝ Johan Huizinga
Ծնվել էդեկտեմբերի 7, 1872(1872-12-07)[1][2][3][…] Գրոնինգեն, Նիդերլանդներ[4][2][3][…]
Մահացել էփետրվարի 1, 1945(1945-02-01)[4][1][2][…] (72 տարեկան) De Steeg, Ռեյդեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2][3][2][…]
բնական մահով
ԳերեզմանՈւխստխեյստ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԴավանանքՄենոնիտ եկեղեցի Նիդեռլանդներում
Մասնագիտությունմշակույթի պատմաբան, պատմաբան, համալսարանի դասախոս, Դիմադրության մարտիկ, լեզվաբան, փիլիսոփա, արվեստագետ և մարդաբան
Հաստատություն(ներ)Գրոնինգենի համալսարան[2], Լեյդենի համալսարան[3], Լեյդենի համալսարան[3] և Գրոնինգենի համալսարան[2]
Գործունեության ոլորտմիջնադարի պատմություն, historical linguistics?, պատմություն[5], Մշակույթի պատմություն[5], արվեստագիտություն[5], Մշակույթի փիլիսոփայություն[5] և մարդաբանություն[5]
Պաշտոն(ներ)Լեյդենի համալսարանի ռեկտոր
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա[2], Հոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա, Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳրոնինգենի համալսարան և Լեյդենի համալսարան
Տիրապետում է լեզուներինհոլանդերեն[6][7] և գերմաներեն
Եղել է գիտական ղեկավարKoenraad Wolter Swart?
Ազդվել էԳևորգ Զիմել
Պարգևներ
Երեխա(ներ)Լեոնհարդ Հայզինգա և Յակոբ Հերման Հայզինգա[8]
ՀայրԴիրկ Հայզինգա
 Johan Huizinga Վիքիպահեստում

Գերմանիայի կողմից Նիդերլանդների օկուպացման շրջանում հեռացվել է համալսարանից՝ 1942 թ. հակաֆաշիստական դասախոսությունից հետո։ Ձերբակալվել է, երկու ամիս անց ազատ արձակվել՝ հավանաբար նկատի ունենալով առողջական վիճակը։ Սակայն թույլտվություն չի ստացել վերադառնալ Լեյդեն։ Մահացել է 1945 թ. փետրվարի 1-ին։ Կյանքի վերջին տարիներին ավարտին է հասցրել ինքնակենսագրական նոթերը և «Եղծված աշխարհ» աշխատությունը։

  • 1911 «Հաարլեմի իրավական աղբյուրները»
  • 1912 «Մեր ազգային գիտակցության նախապատմությունից», ակնարկ
  • 1913 «1813-ի կարևորությունը Նիդերլանդների հոգևոր մշակույթի համար»
  • 1914 «Համալսարանի պատմություն», նվիրված Խրոնինգենի Համալսարանի 300-ամյակին
  • 1916 «Վան Էյկերի արվեստը իրենց ժամանակի կյանքում», ակնարկ
  • 1918 «Մարդիկ և բազմություն Ամերիկայում»
  • 1919 «Միջնադարի աշուն»
  • 1924 «Էրազմուս», կենսագրություն
  • 1927 «Ամերիկան՝ կենսունակ և մտածող»
  • 1927 «Յան Վեթի կյանքն ու գործերը»
  • 1929 «Մշակութապատմական էքսկուրսներ»
  • 1935 «Վաղվա ստվերներում»
  • 1937 «Գիտության պատմությունը»
  • 1938, Homo Ludens («Խաղացող մարդ»)
  • 1941 «Նիդերլանդական մշակույթը 17-րդ դարում», ակնարկ
  • 1945 «Եղծված աշխարհ»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Catalogus Professorum Academiae Groninganae — 2014.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Leidse Hoogleraren (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Хёйзинга Йохан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. CONOR.Sl
  8. Lundy D. R. The Peerage
  9. Յոհան Հայզինգա. «Homo Ludens», Երևան, «Սարգիս Խաչենց» հրատ., ՓՐԻՆԹԻՆՖՈ տպ., 2007, 374 էջ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Հայզինգա» հոդվածին։