Ելիզավետա Բագրյանա

բուլղարացի բանաստեղծ, թարգմանիչ

Ելիզավետա Բագրյանա (բուլղար․՝ Елисавета Багряна, իսկական անունը՝ Ելիզավետա Լյուբոմիրովա Բելչևա, ապրիլի 29, 1893(1893-04-29)[1][2] կամ ապրիլի 16, 1893(1893-04-16)[3], Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն[4][5] - մարտի 23, 1991(1991-03-23)[1] կամ մարտի 24, 1991(1991-03-24)[3], Սոֆիա, Բուլղարիա[6]), բուլղարացի բանաստեղծ, թարգմանիչ, մանկապատանեկան ստեղծագործությունների հեղինակ։ Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հերոս (1983)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950)։

Ելիզավետա Բագրյանա
Елисавета Багряна
BASA-65K-2-1498-1-Elisaveta Bagryana.jpg
Ծննդյան անունսլովեն.՝ Elisaveta Ljubomirova Belčeva
Ծնվել էապրիլի 29, 1893(1893-04-29)[1][2] կամ ապրիլի 16, 1893(1893-04-16)[3]
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի իշխանություն[4][5]
Վախճանվել էմարտի 23, 1991(1991-03-23)[1] (97 տարեկան) կամ մարտի 24, 1991(1991-03-24)[3] (97 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա[6]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծուհի, հեղինակ, թարգմանիչ, գրական խմբագիր և գրող
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա[7]
ԿրթությունՍոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետ
Ստեղծագործական շրջան1915-1991
Գրական շարժումներսոցռեալիզմ
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան
ՊարգևներԲուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս և Գեորգի Դիմիտրովի շքանշան
ԱմուսինԻվան Շապկարև
BASA-546K-1-108-19-Elisaveta Bagryana Signature (cropped).JPG
Elisaveta Bagriana Վիքիպահեստում

Դորա Գաբեի (1886-1983) հետ միասին համարվել են բուլղարական գրականության «առաջին կին գրողները»։

ԿենսագրությունԽմբագրել

Ելիզավետա Բագրյանան ծնվել է 1893 թվականին Սոֆիայում։ 1910 թվականին միջնակարգ դպրոցն ավարտել է Սոֆիայում, այնուհետև գյուղական դպրոցում աշխատել է ուսուցիչ։ 1911-1915 թվականներին սովորել է Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ֆակուլտետում, որտեղ էլ ծանոթացել է Բուլղարիայի ապագա մշակութային գործիչներից շատերի հետ։ 1915-1919 թվականներին դասավանդել է Վրացա և Կյուստենդիլ քաղաքներում։ 1921 թվականին վերադարձել է Սոֆիա և Սոֆիայի համալսարանում դասավանդել բուլղարական բանասիրություն։ Համագործակցել է „Вестник на жената“, „Лик“, „Съвременник“, „Златорог“ ամսագրերի հետ։

ՍտեղծագործություններԽմբագրել

Բագրյանան համարվում է բուլղարական գրական նորարարներից։ Իր պոեզիայում ցույց է տվել կնոջ ներքին և ինտիմ հոգևոր անհանգստությունները։ Բագրյանայի ոճն իրենից ներկայացնում է ժողովրդական երգերի և ժամանակակից պոետիկ միջոցների համաձուլվածք՝ ավանդույթի և արդիականության համադրությամբ։ 1915 թվականին «Ժամանակակից միտք» ամսագրում տպագրվել են նրա երկու բանաստեղծությունները՝ «Ինչու» և «Գիշերային երգ»։

«Հավերժ և սուրբ» (1927), «Նավաստու աստղը» (1932), «Մարդկային սիրտ» (1936) ժողովածուներում ամփոփված է շրջապատող իրականության դժգոհությունը, բուրժուական հասարակության մեջ կանանց արժանապատվության նվաստացման դեմ բողոքը։

Բուլղարիայի ազատագրումից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել նոր ազգային գրականության և մշակույթի ձևավորման գործում։ «Հինգ աստղ» (1953) ժողովածուն նվիրված է սոցիալիզմ կառուցողներին, բուլղար-խորհրդային բարեկամությանը և ժողովուրդների եղբայրությանը։

 
Բագրյանայի անձնական իրերից Բուլղարիայի ազգային պատմական թանգարանում

Ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 30 լեզուներով։ Բագրյանան թարգմանել է ռուս հեղինակների, հեղինակել է մանկական ստեղծագործություններ, հեղինակ է բանաստեղծական ժողովածուների։

 
Բագրյանայի գերեզմանը Սոֆիայի կենտրոնական գերեզմանատանը
 
Ելիզավետա Բագրյանայի հուշատախտակը Սոֆիայում, այն շենքի պատին, որտեղ բանաստեղծուհին ապրել է 1957-1991 թվականներին
  • Вечната и святата (1927)
  • Търкулната годинка (1931)
  • Звезда на моряка (1931)
  • Сърце човешко (1936)
  • Пет звезди (1953)
  • От бряг до бряг (1963)
  • Контрапункти (1972)
  • Светлосенки (1977)
  • SOS
  • Зовът на морето
  • Бъдник
  • Словенски вечери
  • На брега на времето (1983)
  • Птица с моторно сърце

ՄրցանակներԽմբագրել

  • Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հերոս (1983)
  • Գեորգի Դիմիտրովի շքանշան (1983)
  • Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950)
  • 1943, 1944 և 1945 թվականներին առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի համար
  • Ելիզավետա Բագրյանայի անունով կոչվել է աստերոիդ - 4400 Բագրյանա, 1985, օգոստոսի 24

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://brockhaus.de/ecs/enzy/article/bagrjana-elissaweta
  4. 4,0 4,1 4,2 Багряна Елисавета // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 http://www.the-bulgarian-insider.com/bulgaria/InterestingInfo/FamousBulgarians/tabid/521/language/en-US/Default.aspx
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118914693 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. http://www.worldatlas.com/webimage/countrys/europe/bulgaria/bgfamous.htm

ԳրականությունԽմբագրել

  • Цанева, Милена. // Речник по нова българска литература (1978 - 1992). София, Хемус, 1994. ISBN 954-428-061-8

Արտաքին հղումներԽմբագրել