Յոսիպ Կոսոր (խորվաթերեն՝ Josip Kosor, հունվարի 27, 1879(1879-01-27)[1][2][3][…], Tribunj, Շիբենիկ Կնին, Խորվաթիա - հունվարի 23, 1961(1961-01-23)[1][2][3][…], Դուբրովնիկ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4])[5], խորվաթ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր[6]։ Խորվաթ սակավաթիվ գրողներից մեկն է, ով ճանաչում ունի ոչ միայն հայրենի երկրում, այլև նրա սահմաններից դուրս։ Հայտնի է «Խորվաթական Գորկի» պատվանունով։

Յոսիպ Կոսոր
Ծնվել էհունվարի 27, 1879(1879-01-27)[1][2][3][…]
ԾննդավայրTribunj, Շիբենիկ Կնին, Խորվաթիա
Վախճանվել էհունվարի 23, 1961(1961-01-23)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրԴուբրովնիկ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունդրամատուրգ
Քաղաքացիություն ՀՍՖՀ
 Josip Kosor Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոսիպը ծնվել ու հասակ է առել գյուղական միջավայրում։ Չորս տարեկան է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Վինկովցիի մոտ գտնվող Օտոկ գյուղը[7]; Տղան ստիպված է եղել պատանեկան հասակից աշխատել. գրագրի աշխատանք է կատարել Պրիվլակում, Վուկովարում, Տուզլայում, Ջակովայում, Մոստարում[8][9]։ Արդեն 23 տարեկան երիտասարդ՝ տեղափոխվել է Զագրեբ, դարձել փաստաբանական մի գրասենյակի գրագիր, միաժամանակ բանաստեղծություններ, պատմվածքներ գրել ու հրատարակել, անդամագրվել խորվաթական գրողների ընկերակցությանը։ Որոշ ժամանակ եղել է Զագրեբի քաղաքապետարանի գրագիր, Բելգրադում՝ լուսավորության նախարարության ծառայող[10]։ Ստեղծագործական առաջին շրջանի երկերում՝ «Մեղադրանք» («Optužba»), «Սև ձայներ» («Crni glasovi») պատմվածքների ժողովածուներում, «Ռասապ», «Ռադնիցի», «Չուպալո» վեպերում պատկերել է հարավսլավոնական գյուղացիների ծանր կյանքը, որի համար էլ բնորոշվել է որպես խորվաթական Մաքսիմ Գորկի[11]։ 1905 թվականից ճամփորդել է Եվրոպայում, եղել Վիեննայում, Մյունխենում, Բեռլինում, Փարիզում[12], ծանոթացել ու մտերմացել խորվաթ և օտարազգի անվանի գրողների, արվեստագետների հետ (Իվան Մեշտրովիչ, Վլադիմիր Բեչիչ, Միրկո Ռաչկի, Հերման Բար, Ստեֆան Ցվայգ, Ստանիսլավ Պշիբշևսկի, Մաքսիմ Գորկի, Կոնստանտին Ստանիսլավսկի և այլք)[13]։ Իր կյանքի վիեննական շրջանում էլ հենց գրել է «Կրքերի հրդեհ» («Požar strasti», 1910 թ., հրատարակվել է 1912 թ.) դրաման, որը համարվում է նրա գլուխգործոցը և որը լայն արձագանք է գտել եվրոպական երկրներում[6]։ Համաշխարհային երկու պատերազմների միջակայքում Յոսիպ Կոսորն ապրել է Շվեյցարիայում, Սկանդինավյան թերակղզում, Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո՝ խորվաթական Դուբրովնիկ քաղաքում։

Յոսիպ Կոսորը երեք անգամ առաջադրվել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի[14][15]։

Խորվաթիայի Հանրապետության նախկին վարչապետ Յադրանկա Կոսորի և գրողի միջև ազգակցական կապ կա[16]։

Երկերի ընտրանի խմբագրել

  • Crni glasovi, 1905;
  • Optužba, 1905;
  • Rasap, 1906;
  • Radnici, 1906;
  • Cupalo, 1907;
  • Požar strasti, 1911;
  • Mime, 1916;
  • People of the Universe, 1917;
  • Beli plamenovi, 1920;
  • Žena, 1920;
  • Nepobjediva lađa, 1921;
  • U «Café du Dôme», 1922;
  • Razvrat, 1923;
  • Pomirenje, 1923;
  • Rotonda, 1925;
  • Čovječanstvo, 1925;
  • Miris zemlje i mora, 1925;
  • Atlantikom i Pacifikom, 1927;
  • White flames, 1929;
  • Izabrane pripovijesti, 1950;
  • Život u ravnici, 1952.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. Sabljar, Vinko (ur.), Miestopisni riečnik kraljevinah Dalmacije, Hèrvatske i Slavonije, Nakladom i bèrzotiskom A. Jakića, Zagreb, 1866., str. 436. Կաղապար:Citat
  5. siehe Kurt Ifkovits (Hsg.), Hermann Bahr, Jaroslav Kvapil: Briefe, Texte, Dokumente, Peter Lang, 2007, ISBN 9783039109906 S. 350
  6. 6,0 6,1 Brešić, Vinko (priredio), Autobiografije hrvatskih pisaca, AGM, Zagreb, 1997., 953-174-038-0, str. 587.
  7. http://www.opcina-otok.com/grad_otok.php?id_sad=51Neaktivna(չաշխատող հղում) poveznica|bot=InternetArchiveBot
  8. http://www.cibalia.com/vijesti_list.php?id=682Neaktivna(չաշխատող հղում) poveznica|bot=InternetArchiveBot
  9. Josip Kosor, Izabrane pripovijesti, Zora, Zagreb, 1950., str. 275.
  10. Cita web | url=http://hbl.lzmk.hr/clanak.aspx?id=245%7C(չաշխատող հղում) titolo=Kosor, Josip | lingua = hr | accesso= 16 settembre 2018
  11. Citiranje časopisa |url=http://www.croatia.ch/kultura/knjizevnost/080320a.php |title=Arhivirana kopija |archive-url=https://web.archive.org/web/20090105053021/http://www.croatia.ch/kultura/knjizevnost/080320a.php |archive-date=5. siječnja 2009. |access-date=26. ožujka 2010.
  12. Cita web | url=http://www.enciklopedija.hr/natuknica.aspx?id=33339 | titolo=Kosor, Josip | lingua = hr | accesso= 16 settembre 2018
  13. http://www.inst.at/trans/16Nr/05_2/daviau16.htm
  14. Cite web|url=https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=4993%7Ctitle=Nomination Database|website=www.nobelprize.org|access-date=2017-04-19|archive-date=2016-10-26|archive-url=https://web.archive.org/web/20161026000601/http://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=4993%7Cdeadlink=no
  15. http://www.matica.hr/www/wwwizd2.nsf/AllWebDocs/kosorpozarstrasti
  16. Citiranje časopisa |url=http://www.jutarnji.hr/pjesnicki-opus-jadranke-kosor/205818/ |title=Arhivirana kopija |access-date=26. ožujka 2010. |archive-date=28. listopada 2014. |archive-url=https://web.archive.org/web/20141028180243/http://www.jutarnji.hr/pjesnicki-opus-jadranke-kosor/205818/ |url-status=dead

Գրականություն խմբագրել

  • Jelčić, Dubravko; Pavlović, Goran (ur.) Josip Kosor : prilozi sa znanstvenoga kolokvija, Otok, 5. listopada 2002., održanoga u sklopu 13. pjesničkih susreta u Drenovcima, 8. lipnja 2002., "Hrašće", Drenovci, 2002., 953-6538-18-0
  • Jelčić, Dubravko. Strast avanture ili Avantura strasti : Josip Kosor : prilog tezi o autohtonosti ekspresionizma u Hrvatskoj književnosti, "August Cesarec", Zagreb, 1988., 86-393-0052-26
  • Djela Josipa Kosora, I-XII, priredio Ivica Matičević, Ex libris, Zagreb, 2011-2017.
  • Ivica Matičević, Trijumf duše. Knjiga o Josipu Kosoru, Ex libris, Zagreb, 2018.
  • Ivica Matičević, Figura promjene u dramama Josipa Kosora, Crkva u svijetu⁵
  • J. Kaštelan - Pogovor knj. Izabrane pripovijesti, 1950,, Zagabria
  • B. Hećimović - 13 hrvatskih dramatičara, 1976,, Zagabria
  • D. Jelčić - Strast avanture ili avantura strasti, 1988,, Zagabria
  • B. Brlenić-Vujić - Jelčićev Kosor (usporednosti). Krležini dani u Osijeku, 1997, Zagabria
  • S. Petlevski - Nepobjediva lađa na Panonskom moru, 1997,, Zagabria
  • K. Nemec - Povijest hrvatskog romana od 1900. do 1945. godine, 1998, Zagabria
  • B. Senker - Hrestomatija novije hrvatske drame (1895–1940), 2000, Zagabria
  • L. Paljetak - Pariške drame Josipa Kosora, 2002, Zagabria
  • B. Senker - Kazališne razmjene, 2002, Zagabria
  • S. Miličić - Povodom Požara strasti, Pravda, Belgrado, numero=17, anno=1921
  • M. Bogdanović - Dve drame g. Kosora, Srpski književni glasnik, Belgrado, numero=22, anno=1927, pp=50–52
  • B. Stojković - Josip Kosor, Život i rad, Belgrado, numero=1, anno=1928, pp=653–662
  • S. Vereš - Josip Kosor, Književne novine, Belgrado, numero=1, anno=1954, p=1
  • A. Šljivarić - Predgovor knj. Pripovijesti, Požar strasti, Pet stoljeća hrvatske književnosti, Zagabria, 79, anno=1964 pp=7–18
  • Lj. Maraković - Eseji i kritike |rivista= Pet stoljeća hrvatske književnosti, Zagabria, numero=86, anno=1971, pp=447–449

Արտաքին հղումներ խմբագրել