Ժան Անույ

ֆրանսիացի գրող

Ժան Անույ (ֆր.՝ Jean Anouilh, հունիսի 23, 1910(1910-06-23)[1][2][3][…], Բորդո[4][5] - հոկտեմբերի 3, 1987(1987-10-03)[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա[5]), ֆրանսիացի թատերագիր, սցենարիստ, 20-րդ դարի ֆրանսիական գրականության ականավոր գործիչ[11], որի գրական կարիերան ձգվել է հինգ տասնամյակ։ Չնայած նրա պիեսների ժանրերը բազմազան են (տեղավորվում են ողբերգությունից մինչև աբսուրդային ֆարսի միջակայքում), սակայն նրա ամենաճանաչված երկը Սոփոկլեսի «Անտիգոնե» ողբերգության վերամշակումն է, որը գրվել ու Փարիզում բեմադրվել է 1943 թվականին և ընկալվել է որպես բռնությանը չենթարկվելու, մարշալ Պետենի գլխավորած կոլաբորացիոնիստական կառավարությանն ընդդիմանալու կոչ։

Ժան Անույ
ֆր.՝ Jean Anouilh
Ծննդյան անունֆր.՝ Jean Marie Lucien Pierre Anouilh
Ծնվել էհունիսի 23, 1910(1910-06-23)[1][2][3][…]
ԾննդավայրԲորդո[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 3, 1987(1987-10-03)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայրԼոզան, Շվեյցարիա[5]
ԳերեզմանPully cemetery[6]
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, գրող և ռեժիսոր
Լեզուֆրանսերեն
ԱզգությունԲասկեր
Քաղաքացիություն Ֆրանսիա[7][8]
ԿրթությունՇապտալ
ԱնդամակցությունAssociation des amis de Robert Brasillach?
Պարգևներ
ԱմուսինՄոնել Վալենտին[10] և Nicole Anouilh?
Համատեղ ապրողՄոնել Վալենտին և Nicole Anouilh?
Изображение автографа
 Jean Anouilh Վիքիպահեստում

Անույը հետպատերազմական ժամանակների ֆրանսիացի ամենաբեղմնավոր գրողներից մեկն է։ Նրա երկերի մեծ մասում արծարծվում է բարոյական կոմպրոմիսների աշխարհում սեփական դիրքորոշումը պահպանելու և առաջ տանելու գաղափարը։ Անույի պիեսները նվազ փորձարարական են, քան իր ժամանակակից թատերագիրներից շատերինը, ունեն հստակ դիպաշար (սյուժե), փայլուն երկխոսություններ[12]։ Նրա թատերգություններից «Արտույտը» թարգմանվել է հայերեն։

Ժան Անույը հեղինակել է նաև կինոսցենարներ, որոնց հիման վրա նկարահանված ֆիլմերից հիշարժան են հատկապես «Մսյե Վինսենտը» (1947), «Մանուկ Մոլիերը» (1959), «Թանկագին Կարոլինան», «Գիշերվա ասպետը» (1964)։

Պարգևներ Խմբագրել

  • 1961 — «Թոնի» մրցանակ լավագույն թատերգության համար
  • 1970 — Չինո դել Դուկայի մրցանակ
  • 1971 — «Prix du Brigadier» մրցանակ
  • 1980 — Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ (Գրան պրի)

Երկերի ընտրանի Խմբագրել

  • L'Hermine (1932)
  • Mandarine (1933)
  • Y avait un prisonnier (1935)
  • Le voyageur sans bagage (1937)
  • La sauvage (1938)
  • Le Bal des Voleurs (1938)
  • Léocadia (1940)
  • Eurydice (1941)
  • Le rendez-vous de Senlis (1941)
  • Antigone (1942)
  • Roméo et Jeannette (1946)
  • Medee (1946)
  • L'Invitation au Château (1947)
  • Ardèle ou la Marguerite (1948)
  • La répétition ou l'amour puni (1950)
  • Colombe (1951)
  • La valse des toréadors (1952)
  • L'Alouette (1952)
  • Ornifle ou le courant d'air (1955)
  • Pauvre Bitos ou le dîner de têtes (1956)
  • L'hurluberlu ou le réactionnaire amoureux (1959)
  • La petite Molière (1959)
  • Becket ou l'honneur de Dieu (1959)
  • La Grotte (1961)
  • Fables (1962)
  • Le boulanger, la boulangère et le petit mitron (1968)
  • Cher Antoine; ou l'amour raté (1969)
  • Les poissons rouges; ou Mon père, ce héros (1970)
  • Tu étais si gentil quand tu étais petit (1972)
  • Monsieur Barnett (1974)
  • L'Arrestation (1975)
  • Chers zoizeaux (1976)
  • Vive Henri IV (1978)
  • La Culotte (1978)
  • La Foire d'empoigne (1979)
  • Le Nombril (1981)

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Ануй Жан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. https://www.pullypatrimoine.ch/cimetiere-de-pully
  7. https://www.britannica.com/biography/Jean-Anouilh
  8. https://www.discoverfrance.net/France/Theatre/Anouilh/anouilh.shtml
  9. http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
  10. https://www.idref.fr/027911292
  11. Ануй / А. П. Скуратовская // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 93—94. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
  12. Norwich John Julius (1990)։ Oxford Illustrated Encyclopedia Of The Arts։ USA: Oxford University Press։ էջեր 18։ ISBN 978-0198691372 

Արտաքին հղումներ Խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժան Անույ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 461