Թարյե Վեսոս
Թարյե Վեսոս (նորվ.՝ Tarjei Vesaas, օգոստոսի 20, 1897[1][2][3][…], Վինյե, Bratsberg - մարտի 15, 1970[2][1][4][…], , Օսլո), նորվեգացի բանաստեղծ, վիպասան և արձակագիր։
Թարյե Վեսոս նորվ.՝ Tarjei Vesaas | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Վինյե, Bratsberg |
Վախճանվել է | մարտի 15, 1970[2][1][4][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | , Օսլո |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան և գրող |
Լեզու | նյունորսկ |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ժանրեր | վեպ, պատմվածք, պոեզիա և պիես |
Պարգևներ | |
Ամուսին | Հալդիս Մուրեն Վեսոս[5] |
Զավակներ | Olav Vesaas? և Guri Vesaas? |
Tarjei Vesaas Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹարյե Վեսոսը ծնվել է 1897 թվականի օգոստոսի 20-ին Նորվեգիայի Թագավորությունում։
Բանաստեղծը ստեղծագործել է ավալի քան կես դար։ Գրական մուտքը եղել է 1923 թվականին, իսկ վերջին գիրքը լույս է ընծայել 1970 թվականին։ Թարյե Վեսոսի ստեղծագործությունները գրված են նյոնորսկով՝ նորնորվեգերենով։ Նրա գրական հերոսները սովորական գյուղացիներն են, որոնք բարդ հոգեբանական ցնցումներ են ապրում։ Գրաքննադատները կարծում են, որ Վեսոսի գրական կերպարները նկարագրված են չափազանց մեծ խորությամբ։ Թարյե Վեսոսը հաճախակի էր նկարագրում էմոցիոնալ թեմաներ, որպիսիք էին մահը, մեղավորությունը, վախը և հիասթափությունը. բոլորը ներկայացվում էին նորվեգական ավանդույթների շրջանակում։
Թարյե Վեսոսը առաջին անգամ գրական ասպարեզում հայտնվում է 1923 թվականին. նրա դեբյուտային գիրքը կոչվում էր «Մարդության որդին»։ Սակայն նրան մեծ ճանաչում բերեց 1934 թվականին լույս ընծայած վեպը,, որը կեչվեց «Վիթխարի խաղ»: Նրա ամենահայտնի գործերից է համարվում «Սառցե դղյակը» (1963, որն արժանացել է Հյուսիսային խորհրդի գրական մրցանակի), որտեղ պատմվում է երկու աղջիկների մասին, որոնց միջև էմոցիոնալ կապ է հաստատվում ու ավարտվում է մեծ ողբերգությամբ։ Հայտնի է նաև «Թռչուններ» գիրքը (1957 թվական)։
1960-ական թվականներին Թարյե Վեսոսը երեք անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի։
Թարյե Վեսոսն իր մահկանացուն կնքում է յոթանասուներկու տարեկան հասակում՝ 1970 թվականի մարտի 15-ին՝ մայրաքաղաք Օսլոյում։
Ընտիր ստեղծագործություններ
խմբագրել- Menneskebonn – վեպ 1923
- Sendemann Huskuld – վեպ 1924
- Guds bustader – skuespill, 1925
- Grindegard. Morgonen – վեպ 1925
- Grinde-kveld, eller Den gode engelen – վեպ 1926
- Dei svarte hestane – վեպ 1928
- Klokka i haugen –նովելների ժողովածու, 1929
- Fars reise – վեպ 1930
- Sigrid Stallbrokk – վեպ 1931
- Gjest ved Boknafjorden – նովելների ժողովածու, 1931
- Dei ukjende mennene – վեպ 1932
- Sandeltreet – վեպ 1933
- Ultimatum – նովելների ժողովածու, 1934
- Det store spelet – վեպ 1934
- Kvinnor ropar heim – վեպ 1935
- Leiret og hjulet –նովելների ժողովածու, 1936
- Hjarta høyrer sine heimlandstonar – վեպ 1938
- Kimen – վեպ 1940
- Huset i mørkret – վեպ 1945
- Bleikeplassen – վեպ 1946
- Kjeldene – բանաստեղծությունների ժողովածու, 1946
- Leiken og lynet – բանաստեղծությունների ժողովածու, 1947
- Morgonvinden – բանաստեղծությունների ժողովածու, 1947
- Tårnet – վեպ 1948
- Lykka for ferdesmenn – բանաստեղծությունների ժողովածու, 1949
- Signalet – վեպ 1950
- Vindane –նովելների ժողովածու, 1952
- Løynde eldars land – բանաստեղծությունների ժողովածու, 1953)
- Bleikeplassen – բանաստեղծությունների ժողովածու, 1953
- 21 år – skuespill, 1953
- Avskil med treet – բանաստեղծությունների ժողովածու, 1953
- Vårnatt – վեպ 1954
- Ver ny, vår draum – բանաստեղծությունների ժողովածու, 1956
- Fuglane – վեպ 1957
- Ein vakker dag –նովելների ժողովածու, 1959
- Brannen – վեպ 1961
- Is-slottet – վեպ 1963
- Bruene – վեպ 1966
- Båten om kvelden – վեպ 1968
- Liv ved straumen – բանաստեղծությունների ժողովածու, 1970
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
Արտաքին հղումներ
խմբագրել- NRK: Lydfiler med Tarjei Vesaas
- Digitaliserte bøker av Tarjei Vesaas og om Vesaas hos Nasjonalbiblioteket
- Tarjei Vesaas hos Alkunne.no.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարյե Վեսոս» հոդվածին։ |