Գաբրիել Մարսել
Գաբրիել Օնորե Մարսել (ֆր.՝ Gabriel Honoré Marcel, դեկտեմբերի 7, 1889[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հոկտեմբերի 8, 1973[1][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի փիլիսոփա, դրամատուրգ և գրաքննադատ, կաթոլիկական էկզիստենցիալիզմի հիմնադիրը։ Մարսելը բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ է (1952)։
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1889[1][2][3][…] Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1973[1][2][3][…] (83 տարեկան) Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուղղություն | Christian existentialism? |
Մասնագիտություն | դրամատուրգ, փիլիսոփա, գրական քննադատ, երաժիշտ և գրող |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Société des amis de Charles Du Bos? |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | agrégation? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Ազդվել է | Արթուր Շոպենհաուեր, Սյորեն Կիերկեգոր, Ֆրիդրիխ Նիցշե, Էդմունդ Հուսերլ, Մարտին Հայդեգեր, Կառլ Յասպերս, Անրի Բերգսոն և Լուի Լավել |
Պարգևներ | |
Հայր | Անրի Մարսել |
Ուսուցիչ | Մարիստաս դե Սան Իսիդրո քոլեջ |
Աշակերտներ | Պոլ Ռիկյոր |
Ներշնչվել է
| |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Սորբոնի համալսարանը։ 1929 թվականին ընդունել է կաթոլիկություն։ Մարսելի փիլիսոփայության ելակետը կեցության՝ առանձին մարդու գոյության պրոբլեմն է։ Հաղթահարելով օբյեկտի և սուբյեկտի դուալիզմի՝ աշխարհի հետ ողջ հարաբերություններն ու աշխարհի էությունը հանգեցվում է անհատականին, որը համարվում է «գոյության» իսկական աշխարհ (էկզիսաենցիալ փորձը՝ անհատի ներքին հոգևոր կյանքը) և հակադրվում տիրապետման անիսկական աշխարհին՝ օբյեկտների աշխարհին («Կեցություն և տիրապետում», 1935);
Մարսելը դրամաների («Պառակտված աշխարհը», 1933, «Ծարավ», 1938, «Հռոմը այլևս Հռոմում չէ», 1951 են) մեծամասնության հիմքում ընկած է կրոնաբարոյական կոնֆլիկտը։ Մարսելի հասարակագիտական հայացքներին բնորոշ է միջնադարյան նահապետական հարաբերությունների իդեալականացումը։ Հեղինակ է նաև թատրոնի, երաժշտության, գրաքննադատության հարցերին նվիրված աշխատությունների։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 339)։ |