Վլադիմիր Հոլան (չեխ․՝ Vladimír Holan, սեպտեմբերի 16, 1905(1905-09-16)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…] - մարտի 31, 1980(1980-03-31)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[5][6][7]), չեխ բանաստեղծ, թարգմանիչ։ 1960-ական թվականներին եղել է Նոբելյան մրցանակի հավակնորդ։ Չեխիայի կոմունիստական կուսակցության անդամ (1945-1950

Վլադիմիր Հոլան
չեխ․՝ Vladimír Holan
Ծնվել էսեպտեմբերի 16, 1905(1905-09-16)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…]
Վախճանվել էմարտի 31, 1980(1980-03-31)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[5][6][7]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ և խմբագիր
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԱնդամակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
Изображение автографа
Վլադիմիր Հոլան Վիքիքաղվածքում
 Vladimír Holan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Հոլանը ծնվել է 1905 թվականին Պրահայում, մանկությունն անցել է մայրաքաղաքից դուրս։ 1920-ական թվականներին վերադարձել է Պրահա, ուսանել է իրավագիտություն, 1926-1933 թվականներին աշխատել է ապահովագրական դրամարկղում, հետագայում զբաղվել է միայն գրական և հրատարակչական գործունեությամբ, տասնյակ տարիներ ապրել է աղքատության մեջ։ 1932 թվականին ամուսնացել է Վեռա Պիլաշովայի հետ, դուստրը՝ Կատերինան (1949-1977) տառապել է Դաունի համախտանիշով։ «Մահվան հաղթահանդեսը» (1930) սյուրռեալիստական բանաստեղծությունների ժողովածուն նրա համար առաջնային տեղ է հարթել չեխ գրականության ասպարեզում։ «Անրջող հովհար» (1926) բանաստեղծությունների ժողովածուի համար հատկանշական են վերացականությունն ու ֆորմալիստական էքսպերիմենտը։ 1930-ական թվականների վերջերին ֆաշիստական ագրեսիայից ցնցված բանաստեղծը շրջվել է դեպի ռեալ իրականություն։ «1938 թվականի սեպտեմբեր» ժողովածուում նա գրում է հիտլերյան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ գտնվող իր հայրենիքի մասին։ 1945 թվականին Չեխոսլովակիայի ազատագրումից հետո «Շնորհակալություն Խորհրդային միությանը» պոեմում Հոլանը գովերգում է Չեխոսլովակիայի ազատության առաջին օրերը։ Գրել է նաև արդիական հասարակական-քաղաքական թեմաներին նվիրված մի շարք այլ ստեղծագործություններ («Կարմիրբանակայիններ», 1947, «Քեզ», 1947)։ Վերջին շրջանի ստեղծագործություններում Հոլանը նորից է անդրադարձել խոհական լիրիկային[8]։

Թարգմանություններ է կատարել Նիզամի Գյանջևիից, Պիեռ Ռոնսարից, Լուիս դե Գոնգորայից, Շառլ Բոդլերից, Միխայիլ Լերմոնտովից, Նիկոլաուս Լենաուից, Ադամ Միցկևիչից, Յուլիուշ Սլովացկիից, Ռայներ Մարիա Ռիլկեից։ Վլադիմիր Հոլանի ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական մի շարք լեզուներով։

Երկերի ժողովածու խմբագրել

  • Sebrané spisy. 11 v. Praha: Odeon, 1965-1988

Գրականություն խմբագրել

  • Nitsch E. Thema und Anweisungsstruktur im Text: Mit e. Analyse d. 1. Abschn. aus «Noc s Hamletem» von Vladimir Holan. München: Sagner, 1979.
  • Flick V. Die Möglichkeit der Gestaltung des Tragischen in der Lyrik: Dargestellt am Beispiel des tschechischen Dichters Vladimír Holan. Marburg: W. Schmitz, 1982.
  • Vladimír Holan/ Sous la dir. de Patrick Ourednik. Bassac: Plein Chant, 1991 (см.: [1] Արխիվացված 2006-05-20 Wayback Machine).
  • Vladimír Holan/ Présentation de David France Jakubec. Genève, 1991.
  • Křivánek V. Vladimír Holan básník. Praha: Nakladatelství Aleš Prstek, 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Голан Владимир // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 7,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  8. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վլադիմիր Հոլան հոդվածին

Արտաքին հղումներ խմբագրել