Կոմպտոն Մակքենզի

շոտլանդացի գրող

Կոմպտոն Մակքենզի (անգլ.՝ Edward Montague Compton Mackenzie, հունվարի 17, 1883(1883-01-17)[1][2][3][…], Ուեստ Հարթլփուլ, Հարթլփուլ - նոյեմբերի 30, 1972(1972-11-30)[1][2][3][…], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[4]), շոտլանդացի գրող, ով գրել է անգլերենով։ Գրել է գեղարվեստական, խրատական, կենսագրական, պատմական գրքեր, բանաստեղծություններ և հուշագրություններ, ինչպես նաև եղել է մշակութային մեկնաբան, հեքիաթասաց և ցմահ շոտլանդացի ազգայնական։ 1928 թվականին հիմնադրված Շոտլանդիայի ազգային կուսակցության համահիմնադիրներից մեկն է եղել։ Նա ասպետի բակալավրի կոչում է ստացել 1952 թվականին։

Կոմպտոն Մակքենզի
Ծնվել էհունվարի 17, 1883(1883-01-17)[1][2][3][…]
ԾննդավայրՈւեստ Հարթլփուլ, Հարթլփուլ
Վախճանվել էնոյեմբերի 30, 1972(1972-11-30)[1][2][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայրԷդինբուրգ, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանBarra
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, հրատարակիչ, ինքնակենսագիր, սցենարիստ, croquet player, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, նկարիչ, լրագրող և հետազոտող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄագդալեն քոլիջ, Սուրբ Պողոսի դպրոց և Colet Court?
Գրական ուղղություններՇոտլանդական Վերածնունդ
Ստեղծագործությունների ցանկCompton Mackenzie bibliography?
ԿուսակցությունՇոտլանդիայի ազգային կուսակցություն
Պարգևներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Ասպետ-բակալավր
ԱմուսինFaith Stone?, Christina MacSween? և Lilian MacSween?
 Compton Mackenzie Վիքիպահեստում

1932 թվականին «Հունական հիշողություններ» գրքի բնօրինակ հրատարակությունը Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության կողմից առգրավվել է և եղել է արգելված գրքերի ցանկում։ Այն երկրորդ անգամ հրապարակվել է 1994 թվականին The Guardian թերթում «Փակել Կոմպտոն Մակքենզիի բերանը 62 տարի անց» վերնագրով հոդվածի հրապարակումից հետո[5]։

Կենսագրություն խմբագրել

Կոմպտոն Մակքենզին ի ծնե եղել է թատերական ընտանիքից։ Նրա պապը, հայրն ու մայրը դերասաններ են եղել[Ն 1]: Ավարտել է Օքսֆորդի համալսարանի Մագդալենի քոլեջը և ստացել նորագույն պատմության մասնագետի որակավորում[6]։ Նրա առաջին դեբյուտը եղեղլ է «Պարոնը մոխրագույնում» վեպը (1907)։ Մակքենզին հայտնի է դարձել «Գարշելի փողոց» վեպով, որը դաստիարակության մասին գրված ինքնակենսագրական երկհատոր վեպ է (1913-1914)[Ն 2]:

Մակքենզին 1914 թվականին կաթոլիկություն է ընդունել։ Պատերազմի տարիներին մասնակցել է Դարդանելի օպերացիային, աշխատել է բրիտանական հետախուզությունում։

Կյանք և գործունեություն խմբագրել

Կոմպտոն Մակքենզին 1920 թվականին ապրել է Կապրիում, որտեղ էլ նրա կինը սիրավեպ է ունեցել Ռենատա Բորգատիի հետ [Ն 3]։ Գրողը 1923 թվականին հիմնադրել է դասական երաժշտության (անգլ.՝ Gramophone) ամսագիրը[7]։ Նա կառուցել իր տունը Շոտլանդիայի Բարա կղզում, որտեղ էլ անցկացրել է իր կյանքի մեծ մասը։ Մակքենզին հանդես է եկել որպես շոտլանդացի ազգայնական և եղել է շոտլանդական ազգայնական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նա զբաղեցրել է Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Մակքենզին գրել է Daily Mail հանրահայտ թերթի համար[8]։ Ղեկավարել է կրոկետի[Ն 4] սիրահարների ասոցացիան (1953-1966), սիամական կատուների[10] սիրողական ակումբը և այլն։ Նա գրել է 12 հատորանոց ինքնակենսագրական գիրք «Իմ կյանքն ու ժամանակը» վերնագրով (1963-1971)։

Ազդեցություն և ճանաչում խմբագրել

Կոմպտոն Մակքենզիի վաղ արձակը բարձր է գնահատել Հենրի Ջեյմսը և Մաքս Բիբրոմը[11]։ Այն իր ազդեցությունն է ունեցել նաև Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վրա, ով հայտնի էր հատկապես «Դրախտի այս կողմը» վեպով (1920)։ Նրա վեպերը խանդավառությամբ կարդացել են դպրոցահասակ Ջ․ Օրուելը և Ս․ Քոնոլին։

Հունական հիշողություններ ինքնակենսագրական գիրքը խմբագրել

Մակքենզին աշխատել է որպես դերասան, հաղորդավար և քաղաքական գործիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Բրիտանական հետախուզության Արևելյան Միջերկրական տարածաշրջանում։ Հետագայում չորս գիրք է հրատարակել իր ծառայության փորձի վերաբերյալ։ Ըստ այդ գրքերի նա ծառայել է թագավորական ծովային հետևազորում և վաստակել է կապիտանի կոչում։ Նա վատառողջ է եղել և գործնականում պիտանի չի եղել ճակատում ծառայելու համար։ Գալիպոլիի արշավի ընթացքում նա հակահետախուզական աշխատանք է կատարել։ 1916 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում ստեղծել է հակահետախուզական զգալի ցանց, Հունաստանն այդ ժամանակ չեզոք դիրքում էր։ Նա կասկածվել է 1916 թվականի օգոստոսին թագավորին թունավորելու փորձի մեջ, որից հետո թագավորական պալատը շրջապատվել էր կրակով՝ Մակքենզիի փախուստը կանխելու նպատակով[12]։ Թեև նրա գաղտնի ծառայողական աշխատանքը բարձր է գնահատվել իր վերադասների՝ հատկապես սիր Մենսֆիլդ Սմիթ-Քամինգի կողմից, սակայն իր կրքոտ քաղաքական հայացքների և, հատկապես վենիզելիստներին աջակցելու համար Նոեմվրիանայից (1916 թվականի նոյեմբերյան դեպքերից) հետո նա վտարվել է Աթենքից[13]։

1917 թվականին հիմնադրել է Էգեյան հետախուզական ծառայություն և ամիսներ շարունակ ազատորեն ղեկավարել է այն։ Նրան առաջարկվել է Կերիգոյի հանրապետության նախագահի պաշտոնը (Կերիգոն որոշ ժամանակ անկախ էր, մինչդեռ Հունաստանը մասնատված էր ռոյալիստների և վենիզելիստների միջև), որից Մակքենզին հրաժարվել է։ 1917 թվականի սեպտեմբերին նա հետ է կանչվել Աթենք։ Սմիթ-Քամինգը ցանկացել է նրան նշանակել իր տեղակալ, սակայն հրաժարվել է այդ մտքից Մակքենզիի ծառայողակիցների հետ ունեցած հակասությունների մասին իմանալով։ Դրանից հետո Մակքենզին այլևս պատերազմում ակտիվ դերակատարում չի ունեցել։ Ըստ Մակքենզիի «Էգեյան հիշողություններ» (Aegean Memories) գրքում բերած տեղեկությունների, 1919 թվականին նա նշանակվել է Բրիտանական կայսրության շքանշանի սպա, ինչպես նաև արժանացել Ֆրանսիական Պատվո լեգեոնի, Սերբական Սպիտակ արծվի շքանշանի և Հունական Քավչի շքանշանի։

1932 թվականին իր «Հունական հիշողություններ» գրքի հրապարակումից հետո Հին Բեյլիում ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Պաշտոնական գաղտնիքների մասին օրենքի համաձայն նա ենթադրաբար գաղտնի փաստաթղթերից մեջբերումներ է կատարել։ Դատավարության մասին նա գրել «Յոթերորդ օկտավա» (1931-1938) իր ինքնակենսագրության մեջ։ Ի վերջո, նրան տուգանել են 100 ֆունտ ստեռլինգ և հետաքննության ծախսերը 100 ֆունտ ստեռլինգ։ Նրա անձնական ծախսերը գերազանցել են 1000 ֆունտ ստեռլինգը։ Մակքենզին հայտարարել է, որ մեղքի խոստովանության պայմանավորվածությունը, որը տեքստում «համաձայնություն» է նշված, եղել է դատավորի հետ նախքան դատավարության սկսելը, որի դիմաց խոստացվել էր, որ կտուգանվի 500 ֆունտ ստեռլինգ և կփոխհատուցվեն իր ծախսերը 500 ֆունտ ստեռլինգով։ Սակայն դատավարության գործը վարող իրավաբան Սիր Թոմաս Ինսկիպիին հաջողվել է այնքան նյարդայնացնել դատավորին, որ հետո նա իջեցրել է տույժերը որպես խորհրդանշական գումարի։ Այնուամենայնիվ, իր պաշտպանության համար կատարված ծախսերի կրճատումը և հունական հիշողություններ գիրքը վաճառելուց հրաժարվելու պահանջը Մակքենզիին թողել են ձեռնունայն։ Նա փորձել է իշխանություններին հարցնել, թե գրքի որ հատվածներն են առարկելի, որպեսզի գիրքը նորից վերահրատարակվի։ Սակայն այդ մոտեցումը մերժվել է[14]։ Յոթերորդ օկտավա գրքում, որը ընդգրկում է 1939 թվականից մինչև 1945 թվականը, Մակքենզին գրում է, որ այս հարցը բարձրացվել է խորհրդարանում, և 1939 թվականին «Հունական հիշողությունների» նոր տարբերակն ի վերջո լույս է տեսել[15]։ Այնուամենայնիվ, թեև առաջին հրատարակությունն առգրավվել է, դրա կրկնօրինակն ի պահ է հանձնվել Բրիտանական թանգարանին[16], բայց ընդհանուր կատալոգում հղում չի դրվել, որի հետևանքով գիրքը դարձել է անմատչելի։ 1994 թվականին The Guardian թերթը հոդված է հրապարակեց այս անոմալիայի մասին՝ «Փակել կոպտոն Մակքենզիի բերանը 62 տարի անց» վերնագրով[5]։ Դրանից հետո 1932 թվականի հրատարակությունը մուտքագրվեց Բրիտանական գրադարանի հանրային կատալոգ[17]։ 2011 թվականին Biteback հրատարակեց 1932 թվականի «Հունական հիշողությունների» բնօրինակ հրատարակությունը, ներառյալ Գաղտնի հետախուզական ծառայության հուշագիրը, որում մանրամասն ներկայացված են գրքի վիրավորական հատվածները։

Մակքենզին Էդուարդ VIII -ի բուռն կողմնակիցներից մեկն է եղել և պայքարել է, որ նա Վինձորի դուքս դառնալուց հետո վերադառնա Մեծ Բրիտանիա։ Time հոդվածի համաձայն, 1938 թվականին նա մտադրվել է գիրք գրել Էդուրարդին աջակցելու համար, բայց հրաժարվել է ծրագրից, երբ դուքսը խնդրել է այն չհրապարակել։

Աշխատանք կինոյում խմբագրել

Կոմպտոն Մակքենզիի մի շարք վեպեր էկրանավորվել են։ Նա այդ կոնոնկարներում հանդես է եկել որպես սցենարիստ։ «Սիլվիա Սկարլետ»[18] վեպի հիման վրա նկարահանվել է Ջորջ Կյուկորի համանուն ֆիլմը (1935)։ Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Քեթրին Հեփբըրն և Քերի Գրանտը։

Կինոգրաֆիա խմբագրել

Տարի վերնագիր դեր նոտաներ
1949 անգլ.՝ Whisky Galore! Կապիտան Բունչեր անգլ.՝ Captain Buncher Ֆիլմի դեբյուտ
1950 անգլ.՝ Chance of a Lifetime Սըր Ռոբերտ Դիսարտ անգլ.՝ Sir Robert Dysart Ֆիլմի ավարտ
1966 անգլ.՝ Jackanory Հեքիաթասաց անգլ.՝ Storyteller

Մահ խմբագրել

 
Կոմպտոն Մակքենզիի գերեզմանը

Կոմպտոն Մակքենզին մահացել է 1972 թվականի նոյեմբերի 30-ին Էդինբուրգում, 89 տարեկան հասակում և հուղարկավորվել Շոտլանդիայի Բարա կղզու (անգլ.՝ Eoligarry) Սենթ Բարի եկեղեցու բակի գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

  1919 թվականին նշանակվել է Բրիտանական կայսրության շքանշանի սպա
  արժանացել ֆրանսիական Պատվո լեգեոն շքանշան
  Սերբական Սպիտակ արծվի շքանշան
  Հունական Քավչի մեծ խաչ շքանշան
  1952 թվականին Ասպետի բակալավրի շքանշան

Նշումներ խմբագրել

  1. Կոմպտոն Մակքենզիի երկու քույրերը՝ Վիոլան և Ֆեյը, նույնպես դերասանուհիներ են եղել։
  2. «Գարշելի փողոց» վեպը էկրանավորվել է 1922 թվականին։
  3. Մակքենզին գրել է նրանց սիրային կապի մասին «Անսովոր կանայք» երգիծական վեպում, 1928 թվական)։
  4. Կրոկետը մարզական խաղ է, որի մասնակիցները հարվածում են երկար բռնակով մուրճով՝ հաջորդականությամբ տեղադրված դարպասների միջով։ Այս խաղն ընդգրկված է ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։ Կրոկետն Անգլիայի[9] ազնվական խաղ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118640755 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 The Guardian 8 January 1994, page 6.
  6. «Compton Mackenzie: Biography on Undiscovered Scotland». www.undiscoveredscotland.co.uk. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Compton Mackenzie». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին. {{cite web}}: Text "Scottish writer" ignored (օգնություն)
  8. «Compton Mackenzie». Britannica Kids (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Крокет это вам не крикет». spbvedomosti.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «Compton Mackenzie». www.faber.co.uk. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին. {{cite web}}: Text "Authors" ignored (օգնություն); Text "Faber & Faber" ignored (օգնություն)
  11. «Faber Finds : On Compton Mackenzie by Allan Massie». web.archive.org. 2012 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  12. Deacon, Richard (1991). «British Secret Service» (անգլերեն). Grafton. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. Mackenzie, Compton. «Greek Memories». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. Sir Compton Mackenzie. Octave Seven. էջ 104.
  15. Sir Compton Mackenzie. Octave Eight. էջեր 14, 15.
  16. Գրքի պաշտոնական կնիքը թվագրված է 1932 թվականի նոյեմբերի 22-ին։
  17. Shelfmark Cup.410.f.383
  18. www.kinopoisk.ru https://www.kinopoisk.ru/film/1023/. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմպտոն Մակքենզի» հոդվածին։