Գեորգի Բեռնատ Լուկաչ Սեգեդսկի կամ Դյորդ Լուկաչ (հունգ.՝ Szegedi Lukács György Bernát[7], իսկական անունը Գեորգի Բեռնատ Լյովինգեր, հունգ.՝ Löwinger György Bernát; ԽՍՀՄ տարիներին՝ Գեորգի Օսիպովիչ Լուկաչ[8], ապրիլի 13, 1885(1885-04-13)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[1][4] - հունիսի 4, 1971(1971-06-04)[4][3][5][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հրեական ծագմամբ հունգարացի փիլիսոփա-նեոմարքսիստ, գրական քննադատ, արևմտյան մարքսիզմի առանցքային դեմքերից մեկը, մարքսիզմի Բուդապեշտյան դպրոցի հիմնադիր։ Համարվում է նաև մարքսիստական գրականագիտության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը[9]։

Գեորգի Լուկաչ
հունգ.՝ Lukács György
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1885(1885-04-13)[1][2][3][…]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[1][4]
Մահացել էհունիսի 4, 1971(1971-06-04)[4][3][5][…] (86 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրթությունHU Berlin (1907) և Բուդապեշտի համալսարան (1909)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, գրական քննադատ և արվեստագետ
ԱշխատավայրՆյուգաթ
Զբաղեցրած պաշտոններmember of the Provisional National Assembly?, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ և Minister of Public Instruction?
ԿուսակցությունՀունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարիայի աշխատավորների կուսակցություն և Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներFerenc Jánossy? և Lajos Jánossy?
 Georg Lukács Վիքիպահեստում

Լուկաչը եղել է Հունգարիայի կոմունիստական կուսակցության անդամ (1918), ՀԿԿ ԿԿ անդամ (1919-1921թթ. և 1926-1930 թթ.), ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար (1928), 1950 թվականից Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր (1946-1958 թթ.), Հունգարիայի պետդումայի պատգամավոր (1949-1951 թթ. և 1953-1957 թթ.), Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1949), 1948 թվականից թղթակից անդամ, Հունգարական հեղափոխության ժամանակ եղել է մշակույթի նախարար, որի համար հետագայում հեռացվել է կոմկուսից (1967 թվականին վերականգնվել է)։

Լուկաչը ստեղծել է մարքսիստական գեղագիտության համակարգ, որը ժխտում է գեղարվեստական ինքնարտահայտման քաղաքական վերահսկողության անհրաժեշտությունը և պաշտպանում է հումանիստական սկզբունքները[10]։ Շարունակել է զարգացնել ինդուստրիալ հասարակության մեջ անհատի օտարման մարքսիստական տեսությունը[10]։

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Լուկաչը ծնվել է 1885 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտում, հրեաների ընտանիքում։

Ծնողներ խմբագրել

Լուկաչի հայրը, բանկիր Յոժեֆ Լյովինգերը (József Löwinger, 1891 թվականից Szegedi Lukács József, 1901 թվականին ժառանգական ազնվականի կոչում ստացելուց հետո՝ József von Lukács, 1855-1928), ծագումով եղել է սեգեդ։ Ֆինանսիստի և քաղաքական ետնաբեմի գործիչի հրաշալի կարիերա է արել. 1906 թվականին նա Հունգարիայում ամենախոշոր՝ Հունգարական ապառիկային բանկի տնօրեն է դարձել, 1910-ական թվականներին մտերիմ է եղել Սլովակիայի վարչապետ Տիսոյի (1920-ական թվականներին Միկլոշ Հորթիի օրոք մահապատժի է դատապարտել նրա որդուն) հետ, պահպանել է իր ազդեցությունը Հունգարիայի քաղաքական և ֆինանսական կյանքում ընդհուպ մահը՝ 1928 թվականը։

Մայրը, Ադել Վերթհայմերը (Wertheimer Adél, 1860-1917), ծնունդով Վիեննայից էր։ Ընտանիքում խոսակցական լեզուն եղել է գերմաներենը, քանի որ Լուկաչի մայրը այդպես էլ չի յուրացրել հունգարերենը[11]։ Վերտհայմերները Ավստրո-Հունգարական կայսրության ամենաունևոր հրեա ընտանիքներից մեկն են եղել[12]։

1907 թվականին ընտանիքը ընդունել է Լյութերականություն[13]։

Կրթություն խմբագրել

Բողոքական վարժարանն ավարտելուց հետո ուսումնասիրել է փիլիսոփայություն Բուդապեշտի, Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում։ Ավարտել է Բուդապեշտի համալսարանի իրավունքի բաժինը (1902-1906 թվականներ, պաշտպանել է Կոլոժվարի համալսարանում)։ Գրականագիտության փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել է Բուդապեշտի համալսարանում (1909) «Դրամայի ձևը» ատենախոսության համար։ 1912 թվականի մայիսից մինչև 1918 թվականն ապրել է Հայդելբերգում։

Բուդապեշտի ուսումնառության տարիներին մտերմացել է սոցիալիստական շրջանակների հետ, մասնավորապես անարխո-սինդիկալիստ Էրվին Սաբոյի հետ, որը Լուկաչին ծանոթացրել էր Ժորժ Սորելի՝ դարասկզբի բազմաթիվ ձախ և աջ շարժումների գաղափարական ոգեշնչողի ստեղծագործության հետ։ 1904-1908 թվականներին մասնակցել է թատերական խմբակի աշխատանքներին, որի ջանքերով բեմադրվում էին մեծագույն հունգարական և արտասահմանյան մեծագույն դրամատուրգների պիեսները (այդ թվում էին Հենրիկ Իբսենի, Յուհան Ավգուստ Ստրինդբերգի, Գերհարդ Հաուպտմանի ստեղծագործությունները), որոնք ուղղված էին աշխատավորներին թատրոն ներգրավելուն։ Լուկաչը խմբակում իրեն դրսևորել է որպես թարգմանիչ, ռեժիսոր և, ըստ էության, դրամատուրգ։

Գերմանական ժամանակահատվածում մտերմացել է Գեորգ Զիմելի, Մաքս Վեբերի, Էռնստ Բլոխի հետ։ Արդեն այն ժամանակ նա զգալի մեծություն էր համարվում. տեսակետ կա, որ նա գերմանացի գրող Թոմաս Մանի «Կախարդական լեռը» փիլիսոփայական նովելում հրեական ծագման կաթոլիկ ռեակցիոներ Լեո Նաֆտայի նախակերպարն է[14]։ Այդ ժամանակաշրջանի Լուկաչի փաստաթղթերի մի մասը 1917 թվականին պահպանման են դրվել Գերմանական բանկում և միայն 1973 թվականին անսպասելիորեն հայտնաբերվել են[15]։

Կոմկուսի անդամ խմբագրել

 
Հեղափոխական Գեորգի Լուկաչ, 1919 թ.

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լուկաչը Վիբերի խմբակից դուրս գալով ինտերնացիոնալիստական դիրքորոշում վերցրեց։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանի Հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1918 թվականին Բել Կունի ազդեցությամբ Հունգարիայի կոմունիստական կուսակցությանն է անդամագրվել։ 1919 թվականին Հունգարական Խորհրդային հանրապետության Լուսավորության ժողկոմի պաշտոնակատար, տեղակալ, հունգարական կարմիր բանակի կոմիսար է եղել[16]։

Հանրապետության անկումից հետո արտագաղթել է Վիեննա, որտեղ ապրել է 1919-1929 թվականներին։ Մասնակցել է Հունգարիայի կոմունիստական կուսակցության ընդհատակյա գործունեությանը։ ՀԿԿ ԿԿ անդամ է եղել 1919-1921 թվականներին և 1926-1930 թվականներին։ 1928 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար, սակայն շուտով Կոմինտերնի գործադիր կոմիտեի կողմից ազատվել է այդ պաշտոնից աջ հայացքների համար[17]։

Գործունեությունը Մոսկվայում խմբագրել

1929-1945 թվականներին ապրել է Մոսկվայում։ Այդ ընթացքում, 1931-1933 թվականներին եղել է Գերմանիայում։ Դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1941 թվականի ամռանը ձերբակալվել և բանտարկվել է[18][19]։

1942 թվականի ձմռանը ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում պաշտպանել է «Երիտասարդ Հեգելը» դոկտորական ատենախոսությունը։ Համագործակցել է Կոմունիստական ակադեմիայի և «Գրական քննադատ» ամսագրի հետ։ Միխայիլ Լիֆշիցը պնդել է, որ այդ տարիներին մեծ ազդեցություն է ունեցել Լուկաչի հայացքների էվոլյուցիայի վրա[20]։

Այդ տարիներին Լուկաչը իր գրածները ամփոփել է «Լիտերատուրնիե տեորիի XIX վեկա ի մարկսիզմ» («Литературные теории XIX века и марксизм», 1937) ժողովածուում, նաև գրել է «Կ իստորիի ռեալիզմա» («К истории реализма», 1939), «Исторический роман», «Гёте и его эпоха», «Молодой Гегель» և այլն։

Հունգարիա վերադարձ խմբագրել

1945 թվականին փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լուկաչը վերադառնում է Հունգարիա։ 1950 թվականից Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է եղել, 1946-1958 թվականներին Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր, 1949-1951 և 1953-1957 թվականներին ՀԺՀ պետդումայի պատգամավոր, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1949 թ., 1948 թվականին թղթակից անդամ)։

1956 թվականին Հունգարական հեղափոխության ժամանակ Իմրե Նաձի (LFE: [ˈnɒɟ ˈimrɛ], Имре Надь) կառավարությունում եղել է մշակույթի նախարար, որի համար հետագայում կոմկուսից հեռացվել է (1967 թվականին վերականգնվել է)։ 1956 թվականի նոյեմբերի 1-7-ը Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն (ВСРП) ժամանակավոր կառավարության անդամ։ Հեղափոխության ճնշումից հետո թաքնվել է Հարավսլավիայի հյուպատոսարանում։ Խաբեությամբ դուրս է բերվել և ուղարկվել Ռումինիա, որտեղից 1957 թվականին կրկին Հունգարիա է վերադարձել։

1950-ական թվականներին Լուկաչը շարունակել է աշխատել մարքսիստական Էսթետիկայի ոլորտում, որը համակարգված շարադրել է «Էսթետիկականի առանձնահատկությունը» (1963) գրքում։ Առաջին երկու հատորում ներկայացված է արվեստում ռեալիզմի սկզբունքների վերլուծությունը` ելնելով արտացոլման տեսության դիրքորոշումից։ Այդ հայացքները քննադատել են Ֆրանկֆուրտյան դպրոցը, Ռոժե Գարոդին և այլք[21]։

1960-ական թվականների սկզբում Լուկաչը բարձր գնահատական է տվել Ալեքսանդր Սոլժենիցինին, որպես «ստալինիզմի բաստիոնները փլուզող» ստեղծագործությունների հեղինակ[22]։

Ընտանիք խմբագրել

1914 թվականին ամուսնացել է ռուս ուսանողուհի Ելենա Անդրեևնա Գրաբենկոյի հետ, որը նախկինում եղել է էսեռ։ Չորս տարի անց ամուսնալուծվել է.

  Ռուս ահաբեկչի հետ երջանկությունը երկար չտևեց։ Ելենան շուտով սիրավեպ ունեցավ հոգեկան հիվանդ երաժշտի հետ, առաջացնելով եռանկյունի[23]։  

1919 թվականի ամուսնացել է Գերթրուդ Բորտշտիբերի հետ (Jánossyné Bortstieber Gertrúd, մահացել է 1963 թ.), որի հետ ապրել է քառասուն տարուց ավելի։

Մահ խմբագրել

 
Տապանաքար

Լուկաչը մահացել է Բուդապեշտում 1971 թվականի հունիսի 4-ին[24] մի քանի ամիս տևած թոքերի քաղցկեղով տառապելուց հետո[25]։

Բուդապեշտյան դպրոց խմբագրել

Չնայած Լուկաչն իր կյանքի մայրամուտին բազմաթիվ աշակերտներ է ունեցել, որոնք երբեմն միավորվում են «Բուդապեշտյան դպրոց» ընդհանուր տերմինի տակ (Ագնեշ Խելեր, Ձիորձ Մարկուշ, Ֆերենց Ֆեխեր, Միխայիլ Վարգա), և նրանք շարունակում էին ուսուցչի փիլիսոփայական որոնումները ոչ օրթոդոքսալ մարքսիզմի հունով, սակայն Լուկաչի մահից հետո Բուդապեշտյան դպրոցի բոլոր հիմնական ներկայացուցիչները հրաժարվեցին ոչ միայն նրանից, այլև մարքսիստական գաղափարներից` առհասարակ։

Հունգարական հեղափոխության ժամանակ այդ դպրոցի անդամները հեղափոխության ձախ թևի կողմնակիցներ էին, քննադատում էին ստալինիզմը և խորհրդային զորքերի ներխուժումը Հունգարիա։ Հեղափոխության ճնշումից հետո նրանք ռեպրեսիաների ենթարկվեցին։ Նրանց մեծ մասը զրկված լինելով Հունգարիայում դասավանդելու հնարավորությունից, գաղթեցին Արևմտյան երկրներ, Ավստրիա, որտեղ վերջնականապես գրավեցին սոցիալ-լիբերալիստական (լիբերալիզմ) դիրքորոշում։ Ագնեշ Խելերը, որը ձախ հայացքներին նվիրված մնաց ավելի երկար, քան մյուսները, վերջին տասնամյակում հակվեց նեոլիբերալիզմին և նեոկոնսերվատիզմին[26]։ Սակայն 1956 թվականի ապստամբության ճնշումից հետո Մեծ Բրիտանիա գաղթած Լուկաչի աշակերտներ Իշտվան Մեսարոշը և Միկլոշ Կրաշոն մնացին ձախ արմատական մարքսիստներ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

1973 թվականին Հայդելբերգյան գերմանական բանկի ծառայողներից մեկը նկատեց Ֆրից Ռադացի փոքրիկ գրքույկը, որը Համբուրգում էր լույս տեսել (1972) և նվիրված էր Գեորգ Լուկաչին։ Բանկի ծառայողի գլխում հանկարծ մի միտք ծագեց. ստուգել արդյոք Ռադացի գրքի հերոսը և բանկի անձնակազմի համար անծանոթ հաճախորդն այն նույն Ֆոն Լուկաչը չէ՞, որ կես դարից ավելի առաջ, 1917 թվականի նոյեմբերի 7-ին Գերմանական բանկում խոշոր ճամպրուկ էր պահպանման դրել և առ այդ օրը չէր պահանջել։ Համեմատելով երկու Լուկաչների կենսագրական տվյալները, Հայդելբերգի Գերմանական բանկի համապատասխան ծառայությունները եկան միանշանակ եզրահանգման, որ դա միևնույն մարդն է։ Մեկ ու կես տարի առաջ մահացած մարդու մասին այս ինֆորմացիան մեծ սենսացիա եղավ ԶԼՄ-ների համար։ Ճամպրուկն իրենում ամփոփում էր արժեքավոր աղբյուրներ, որոնք Լուկաչի 1902-1917 թվականների կենսագրության և ստեղծագործական կյանքի վրա նոր լույս սփռեցին. 1600 նամակներ, նոթատետրեր, օրագրեր և ձեռագիր ստեղծագործություններ, որոնք փիլիսոփայի կողմից անավարտ էին մնացել[15]։

Մարքսի և Էնգեսի ինստիտուտի Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի[27] կուսակցական բջջի քարտուղար Ֆ. Ֆ. Կոզլովը 1931 թվականի մարտի 5-ի նիստին այսպես է արտահայտվել Լուկաչի մասին.

  Այստեղ հայտնվել է վերջերս։ Դեգերել է մեկ այս մեկ այլ կաբինետներում։ Երկար ժամանակ անգործ է եղել։ Ընդհանրապես նա փիլիսոփա է, բայց Դեբորինը նրան որպես փիլիսոփա չի հանդուրժում. նրան փիլիսոփայության կաբինետում տեղավորել անհնար է։ Աշխատեցինք «Պատմության փիլիսոփայության կաբինետ» ստեղծել, վերջապես Լուկաչը հանգրվանեց Մարքսի կաբինետում, որի վարիչը Ռյազանովն էր։ Քաղաքական դիրքորոշմամբ, անտարակույս, աջական ուղղվածություն ունի <…> Որպես փիլիսոփա հայտնի որպես շեղվողական(!)»[23]:  

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Հիմնական աշխատանքները խմբագրել

  • Հոգին և ձևերը (Душа и формы (1910))
  • Ժամանակակից դրամայի զարգացման պատմություն (История развития современной драмы (1912))
  • Վեպի տեսություն (Теория романа (1920))
  • Պատնությունը և դասակարգային գիտակցությունը (История и классовое сознание (1923)), որտեղ «կարևորել է ամբողջականության մասին թեզիսը։ Պնդել է, որ բուրժուական մտածողության նկատմամբ մարքսիզմի կարևոր տարբերությունը նրանում չէ, որ պատմական գործընթացը բացատրելու համար գլխավոր դերը տրվում է տնտեսականին... Ամենակարևորը ամբողջականության կատեգորիան է։ Նրանում է մեթոդի էությունը, նրա հեղափոխական սկիզբը»[28][29]։
  • Լենին. նրա գաղափարների փոխկապակցության ակնարկ (Ленин: очерк взаимосвязи его идей (1924))
  • 19-րդ դարի գրականության տեսությունը և մարքսիզմը (Литературные теории XIX века и марксизм (1937))
  • Ռեալիզմի տեսության մոտ (К истории реализма (1939))
  • Պատմական վեպ (Исторический роман)
  • Գյոթեն և նրա դարը (Гёте и его эпоха)
  • Երիտասարդ Հեգել (Молодой Гегель)
  • Էսթետիկականի առանձնահատկությունը (Специфика эстетического (1963))
  • Գիտակցության փլուզում (Разрушение разума (1954))

Ռուսերեն գրքեր խմբագրել

Լուկաչի մասին խմբագրել

  • Նիկոլայ Բերդյաև - Истоки и смысл русского коммунизма (գերմաներեն` 1938, ռուսերեն` 1955), Լուկաչի մասին գրել է. «գերմաներեն գրող հունգարացի» և «կոմունիստական գրողներից ամենախելացին
  • / Տ. Ի. Օյզերմանը Լուկաչին անվանել է Հեգելի փիլիսոփայության հետազոտող[30]
  • Ս. Ք. Ժիժեկ - Լուկաչը լենինիզմի փիլիսոփա է[31]
  • Ա. Ն.Դմիտրիևը Լուկաչի մասին գրել է աշխատություն. «Մարքսիզմ առանց պրոլետարիատի։ Գեորգ Լուկաչը և վաղ Ֆրանկֆուրտյան դպրոցը (1920-1930-ական թթ.)»[32]
  • Ս. Զեմլյանոյը գրել է «Երիտասարդ Լուկաչի հոգևոր որոնումները»[33]
  • Ս. Պ. Պոցելուև, «История и классовое сознание» Д. Лукача: теория «овеществления» и романтический антикапитализм. // Вопросы философии.1993 № 4. - Դ. Լուկաչի "պատմությունը և դասակարգային գիտակցությունը". "հասարակականացման" տեսություն և ռոմանտիկական հակակապիտալիզմ
  • Շ. Իշիցուկա - «Լուկաչի և Հուսեյրլի բնության ըմբռնումը»[34]

Լուկաչը բազում փիլիսոփայական բառեր և հոլովույթներ ունի, բայց չի վերահսկում հիմնական միտքը, որը հեռանում է աստված գիտե, թե ուր և միայն ընդհանուր իմաստն է պահում, հաճախ «դիամատի մասին հիշատակումներով» (Միխայիլ Լիֆշից)[35]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Сац И. А. Лукач // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 442—443.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Лукач Дьёрдь // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  6. https://archive.org/details/in.ernet.dli.2015.61044/ — P. 10–11.
  7. Տարբեր աղբյուրներում, հատկապես արևմտյան թարգմանվում է գերմաներենի նման Գեորգ Լուկաչ ֆոն Սեգեդին գերմաներեն 
  8. ԽՍՀՄ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտի հիմնական և պայմանագրային աշխատակիցների միասնական ժողովի նիստի արձանագրություններից (1937 թ. մայիսի 17)
  9. Ա А. С. Стикалин. Дьердь Лукач-мыслитель и политик. М., 2001. էջ 16.
  10. 10,0 10,1 «Gyorgy Lukacs | Hungarian philosopher | Britannica.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. Judith Marcus и Zoltán Tarr.
  12. The «Lukács Effect» in Twentieth-Century Hungarian Literature and Film
  13. «Georg Lukács sobre la cuestión judía». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  14. Лукач возвращается. Независимая газета (19 февраля 2004). Проверено 13 августа 2010.
  15. 15,0 15,1 Победоносное поражение. Ненаписанная книга Георга Лукача о Достоевском
  16. Б. Н. Бессонов, И. С. Нарский. Дьердь Лукач. М., Мысль, 1989. С. 9.
  17. Michael Löwy.
  18. «Լուկաչին քննող НКГБ սերժանտ Պուգաչովին զարմացրել է 1918 թ.-ին Հունգարիայի կոմկուսին անդամագրվելու փաստը, երբ նրա «Большевизм как моральная проблема» հոդվածը բուրժուական ամսագրում հրատարակվելուց մեկ շաբաթ էր անցել, որտեղ նա, ըստ հարցաքննության ժամանակ իր անձնական ձևակերպման, կտրականապես հերքել էր բռնությունն ընդհանրապես, այդպիսով օբյեկտիվորեն հերքելով պրոլետարիատի բռնի իշխանության գալը»
  19. НКГБ քննիչները, որոնք հարցաքննում էին Լուկաչին բացատրում էին նրան. «Իզուր եք Ձեզ կոմունիստի, մարքսիստի տեղ ուզում ներկայացնել։ Տեսականում դուք իդեալիստ եք եղել, իսկ գործնականում՝ օպորտունիստ, ֆրակցիոներ։ Պարզապես օտարերկրյա հետախուզական ծառայող՝ լրտես եք եղել
  20. «Կարելի է ասել, որ ես եմ փչացրել Լուկաչին, բայց որ «պատմության և դասակարգային գիտակցության գաղափարներից» և այլնից նրա հրաժարվելը մեր ծանոթության հետ էր կապված, որ 1930-ականներին Լուկաչն ուրիշ էր, հնարավոր չէ հերքել»։ Մեջբերումը Մ. Լիֆշից, «Что такое классика?» Մ., 2004.
  21. https://www.google.com/search?tbm=bks&q=%22Лукача+за+его+признание+и+развитие+им+теории+отражения%22
  22. Р.(չաշխատող հղում)
  23. 23,0 23,1 Сергей Земляной. www.russ.ru Советский период в биографии Дердя Лукача
  24. Georg Lukacs (person)@Everything2.com
  25. «Internationale Georg-Lukács-Gesellschaft e.». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  26. Tormey, Simon (1998) From "Rational Utopia" to "Will-to-Utopia".
  27. Կուսակցական կարգապահության, բանվորների և ծառայողների ստուգման և մաքրման համար պատասխանատվություն կրող հանձնաժողով-ЦКК ВКП(б)
  28. «ВОЗВРАЩЕНИЕ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  29. Георг Лукач История и классовое сознание. Исследования по марксистской диалектике
  30. Вопросы философии. № 11. 1985. փիլիսոփայության Հարցեր. Թիվ 11. 1985.
  31. История и классовое сознание. Исследования по марксистской диалектике. М.: Логос-Альтера, 2003. - Պատմությունը և դասակարգային գիտակցությունը։ Մարքսիստական դիալեկտիկայի հետազոտություններ
  32. Марксизм без пролетариата: Георг Лукач и ранняя Франкфуртская школа (1920—1930-е гг.), հատվածներ, СПб.; М.: Издательство Европейского университета в Санкт-Петербурге; Летний сад, 2004. — 528 c. — (Труды факультета политических наук и социологии; Вып. 10.)
  33. Духовные искания молодого Лукача Լոգոս. — 2006. — Թիվ 1. — էջ 109-115
  34. Понятие природы у Лукача и Гуссерля. Перевод В. В. Бибихина. // Философия и человек. М., 1993. մաս II. էջ 224-227.Թարգմանիչ Վ. Վ. Բիբիխին
  35. «Лукач». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.

Հղումներ խմբագրել