Պաուլ Հեյզե (անգլ.՝ Paul Johann Ludwig von Heyse, մարտի 15, 1830(1830-03-15)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական միություն[4] - ապրիլի 2, 1914(1914-04-02)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի գրող, հայտնի լեզվաբան Կարլ Հեյզեի որդին, 1910 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր որպես «հարգանքի տուրք իդեալիզմով լեցուն կատարյալ արվեստին, որը նա հանդես է բերել իր երկար բեղմնավոր գործունեության ընթացքում որպես քնարական բանաստեղծ, դրամատուրգ և աշխարհահռչակ պատմվածքագիր»։ Հրատարակել է նովելների 24 հատորյակ, 6 վեպ, ավելի քան 60 պիես և 9 բանաստեղծական ժողովածու։

Պաուլ Հեյզե
Ծննդյան անունգերմ.՝ Paul Johann Ludwig von Heyse
Ծնվել էմարտի 15, 1830(1830-03-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական միություն[4]
Վախճանվել էապրիլի 2, 1914(1914-04-02)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[4]
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, վիպասան, գրող և գծանկարիչ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունԲոննի համալսարան, HU Berlin և Friedrich-Wilhelms-Gymnasium?
Պարգևներ
ԱմուսինԱննա Հեյզե[7] և Margarete Heyse?[7]
ԶավակներԷռնստ Հեյզե
Изображение автографа
 Paul Heyse Վիքիպահեստում

Էմանուել Գեյբելի, Ֆրիդրիխ Բոդենշտեդտի, Հերման Լինգի և այլոց հետ հիմնել է այսպես կոչված Մյունխենյան պոետ-գեղագետների խմբակը, որոնք մաքուր արվեստի կողմնակից էին։

Կենսագրություն խմբագրել

Պաուլ Հեյզեն ծնվել է 1830 թվականի մարտի 15-ին Բեռլինում։ Նրա հայրը՝ Կարլ Վիլհելմ Լյուդվիգ Հեյզեն, դասական լեզվաբանության պորֆեսոր էր, իսկ մայրը՝ Յուլիա Հեյզեն, պրուսացի պալատական ոսկերիչ Յակոբ Սոլոմոնի դուստրն էր։

Հեյզեն եղել է Ֆրիդրիխ-Վիլհելմի գիմնազիայի ուսանող մինչև 1847 թվականը, որտեղ սովորել է գերազանց։ Ընտանեկան կապերն օգնել են Պաուլին լինել արվեստի մարդկանց շրջապատում։

Գիմնազիան ավարտելուց հետո Հեյզեն Բեռլինի համալսարանում սկսել է ուսումնասիրել դասական լեզվաբանություն, սակայն երկու տարի անց՝ 1849 թվականին, տեղափոխվել է Բոնն, որպեսզի սովորի արվեստի պատմություն և ռոմանական լեզուներ։

1850 թվականին Հեյզեն զբաղվել է ռոմանական լեզվաբանության դիսերտացիայով, բայց երբ բացահայտվել է նրա սիրային կապը պրոֆեսորներից մեկի կնոջ հետ, ետ է ուղարկվել Բեռլին։

1852 թվականի մայիսին Հեյզեն դոկտորի աստիճան է ստացել տրուբադուրներին նվիրված աշխատանքի շնորհիվ[8], իսկ պրուսական համալսարանի կրթաթոշակը թույլ է տալիս նրան գնալ Իտալիա, որպեսզի ուսումնասիրի պրովանսալական հին ձեռագրերը։ Նրան արգելում են աշխատել Վատիկանի գրադարանում, այն բանից հետո, երբ բռնացնում են գրողին չհրապարակված ձեռագրերը արտագրելիս։ Այդ պատճառով 1853 թվականին գրողը վերադառնում է Գերմանիա, որտեղ սկսում է զբաղվել գրական գործունեությամբ։

Բավարիայի թագավոր Մաքսիմիլիան 2-րդը Հեյզեին շնորհել է Մյունխենի համալսարանի պորֆեսորի կոչում։ Այդպես նա դարձել է ռոմանական լեզվաբանության պրոֆեսոր, թեպետ երբեք դասախոսություններ չէր կարդացել այդ համալսարանում։

1854 թվականի մայիսի 15-ին ամուսնությունից հետո տեղափոխվել է Մյունխեն, իսկ հաջորդ տարի ծնվել է նրա որդին՝ Ֆրանցը։ Բացի նրանից, Հեյզեն ուներ ևս երեք երեխա նախորդ ամուսնությունից։ 1859 թվականին դարձել է «Literaturblatt zum deutschen Kunstblatt»-ի խմբագիրը։

1862 թվականի սեպտեմբերի 30-ին թոքերի հիվանդությունից մահացել է կինը՝ Մարգարիտան՝ պատմաբան Բերնհարդ Կուգլերի և նկարիչ Հանս Կուգլերի քույրը։ 1867 թվականին Հեյզեն ամուսնացել է Աննե Շուբարտի հետ և իր ողջ ժամանակը նվիրել է գրական գործունեությանը։ 1900 թվականին դարձել է Մյունխենի պատվավոր քաղաքացի, իսկ 1910 թվականին դարձել է բարձրաստիճան հասարակության անդամ։ Գրողը մահացել է 1914 թվականի ապրիլի 2-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմից մի քանի ամիս առաջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Մարկիզա, Մ., 1878, Նա սպասում էր, Նովելներ, Մոսկվա, 1891
  • Gesammelte Werke (1871—1914), 38 тт., новое изд., 1924, 15 тт.
  • Dramatische Dichtungen, 1864—1905, 38 тт. Переписка с Т. Штормом (hrsg. von G. Plottke, 1917—1918), с Г. Келлером (hrsg. von Kalbeck, 1914).
  • В. М. Р. Из истории немецкой литературы XIX века, журнал «Русская мысль», 1890, XI.
  • Корш В., Всеобщая история литературы, т. IV, СПб., 1892, O. Kraus, P. Heyse’s Novellen und Romane, 1888.
  • Petze E., Paul Heyse als Dramatiker, 1904.
  • Petze E. Paul Heyse, ein deutscher Lyriker, 1913.
  • Klemperer V., Paul Heyse, 1910.
  • Raff Heb, P., Heyse, 1910.
  • Spiero, Paul Heyse, 1910.
  • Farinelli, Paul Heyse, 1913.
  • Rose E., Das soziale Empfinden Paul Heyse’s, 1926.
  • Zincke P., Paul Heyse’s Novellentechnik, 1927.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Հեյզե» հոդվածին։