Մարիաննա Մուր
Մարիաննա Մուր (անգլ.՝ Marianne Craig Moore, նոյեմբերի 15, 1887[1][2][3][…], Kirkwood, Սենտ Լուիս շրջան (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ - փետրվարի 5, 1972[2][3][4][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծուհի, մոդեռիզմի առաջատար ներկայացուցիչ մեկը, բազմաթիվ մրցանակների դափնեկիր (ներառյալ National Book Award և Պուլիցերյան մրցանակ՝ 1951 թվական), ով գրել է յուրօրինակ վառ ձևով՝ համակցելով ճշգրտությունն ու բազմաթիվ մեջբերումների հագեցվածությունը, ունի «բազմազան գաղափարներ մեկ կոմպակտ պատկերի մեջ դնելու» բացառիկ հմտություն[11]։ Թոմաս Սթեռնս Էլիոթը Մուրի ստեղծագործությունն անվանել է «այն հազվագյուտ նյութի մասնիկը, որը կոչվում է ոչ վաղանցիկ ժամանակակից պոեզիա»[12]։
Մարիաննա Մուր անգլ.՝ Marianne Moore | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Kirkwood, Սենտ Լուիս շրջան (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ |
Վախճանվել է | փետրվարի 5, 1972[2][3][4][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Evergreen Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, ակնարկագիր և թարգմանիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրին Մար քոլեջ[1] |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և PEN America |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ | Գուգենհայմի կրթաթոշակ[5] Բոլինգենի մրցանակ[1] Պոեզիայի պուլիցերյան մրցանակ[6] Ազգային գրքային մրցանակ լավագույն բանաստեղծական ստեղծագործության համար[7] Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ[8] Academy of American Poets Fellowship?[9] և Shelley Memorial Award?[10] |
Marianne Moore Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Մարիաննա Մուրը ծնվել է 1887 թվականին Կիրկվուդում՝ Սենթ Լուիսի մերձակայքում, շինարար-ինժեներ Ջոն Միլտոն Մուրի (John Milton Moore) և նրա կնոջ Մերիի (օրիորդական ազգանունը Ուորներ) ընտանիքում, բայց դաստիարակվել է պապի՝ պրեսբիտերական հովիվ Ջոն Ռիդել Ուորների (John Riddle Warner) տանը[11]։ Պապի մահից հետո (1894 թվական) Մուրը, նրա ընտանիքը և հարազատները 1896 թվականին տեղափոխվել են Կարլայլ, Փենսիլվանիա։ 1905 թվականինն Մուրն ընդունվել է Բրին-Մոր քոլեջ, որն ավարտել է 1909 թվականին[11]։ Քոլեջն ավարտելուց հետո մի որոշ ժամանակ նա Կարլայլի քոլեջում ուսումնասիրել է սղագրություն, այնուհետև սկսել է դասավանդել Կարլայլի Indian Industrial School դպրոցում (1911—1915 թվականներ)[11]։
Գրական կարիերաԽմբագրել
Մարիաննա Մուրը պրոֆեսիոնալ մակարդակով սկսել է տպագրվել 1915 թվականին և անմիջապես գրավել է տարբեր ուղղությունների մի շարք հայտնի բանաստեղծների՝ Սթիվենս Ուոլեսի, Վիլյամ Կառլոս Վիլյամսի, Հիլդա Դուլիթլի, Թոմաս Սթեռնս Էլիոթի և Էզրա Փաունդի ուշադրությունը։
1918 թվականին Մուրը մոր հետ տեղափոխվել է Նյու Յորք, իսկ 1921 թվականին դարձել է Նյու Յորքի հանրային գրադարանի ասիստենտ։ Նա սկսել է շփվել հայտնի բանաստեղծների հետ (մասնավորապես՝ Ու. Սթիվենսի և Կ. Վիլյամսի), համագործակցել ազդեցիկ The Dial գրական ամսագրի հետ, որի խմբագիրն է եղել 1925-1929 թվականներին[11]։ Այստեղ (որոշ չափով հետևելով Է. Պաունդի օրինակին) նա սկսել է հսկել երիտասարդ բանաստեղծներին՝ այսպես թե այնպես օժանդակելով Էլիզաբեթ Բիշոփի, Ալլեն Գինզբերգի, Ջոն Էշբերիի և Ջեյմս Մերիլի հաջողությանը։ «Բանաստեղծությունների ընտրանիի» (Selected Poems, 1935 թվական) հրատարակությունից հետո Մուրը «դարձել է խոշորագույն ամերիկյան բանաստեղծներից մեկը»[12]։
1933 թվականին Մուրը Poetry ամսագրի կողմից արժանացել է Էլեն Լևինսոն մրցանակի (Helen Haire Levinson Prize): Մրցանակների մեծ մասին արժանացել է նրա «Collected Poems» ժողովածուն (1951 թվական)։ Այդ ժողովածուի համար բանաստեղծուհին ստացել է Պուլիցերյան մրցանակ, Գրքի ազգային մրցանակ և Բոլինգենի մրցանակ։ Մուրը համբավ և հանրաճանաչություն է ձեռք բերել Նյու Յորքի գրական շրջանակներում, որտեղ քաղաքապետի ընդունելությունների ժամանակ նա բազմիցս ստանձնել է երեկոյի տիրուհու դերը։ Նա հաճախ է այցելել բռնցքամարտի մրցումների և բեյսբոլի խաղերի, եղել է Մուհամմեդ Ալիի երկրպագուն, ում ալբոմի շապիկի համար (I Am the Greatest!) ներածություն է գրել։ Մուրը շարունակել է հրապարակվել այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են The Nation-ը, The New Republic-ը և Partisan Review-ը:
Մարիաննա Մուրի բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են գրել Վիրջիլ Թոմփսոնը, Գլորիա Կոութսը և ուրիշներ ([1]):
ՍտեղծագործություններԽմբագրել
- Poems, 1921.
- Observations, 1924.
- Selected Poems, 1935.
- The Pangolin and Other Verse, 1936.
- What Are Years, 1941.
- Nevertheless, 1944.
- A Face, 1949.
- Collected Poems, 1951.
- Fables of La Fontaine, 1954
- Predilections: Literary Essays, 1955.
- Idiosyncrasy and Technique, 1966.
- Like a Bulwark, 1956.
- O To Be a Dragon, 1959.
- Idiosyncrasy and Technique, 1959.
- The Marianne Moore Reader, 1961.
- Eight Poems, 1962
- The Absentee: A Comedy in Four Acts, 1962.
- Puss in Boots, The Sleeping Beauty and Cinderella, 1963.
- Dress and Kindred Subjects, 1965.
- Poetry and Criticism, 1965.
- Tell Me, Tell Me: Granite, Steel and Other Topics, 1966.
- The Complete Poems, 1967.
- The Accented Syllable, 1969.
- The Complete Poems, 1981.
- The Complete Prose, 1986.
- The Selected Letters of Marianne Moore
ՌուսերենԽմբագրել
- Մ. Մուր Բանաստեղծություններ։ Ժամանակակից ամերիկյան պոեզիա գրքում։ Մ., 1975 թվական
- Մ. Մուր Բանաստեղծություններ։ ԱՄՆ-ի պոեզիան գրքում։ Մ., 1982 թվական
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://bollingen.yale.edu/poet/marianne-moore
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/marianne-moore/
- ↑ https://www.pulitzer.org/winners/marianne-moore
- ↑ https://www.nationalbook.org/people/marianne-moore/
- ↑ https://www.macdowellcolony.org/artists/marianne-moore
- ↑ https://web.archive.org/web/20150315043417/https://poets.org/academy-american-poets/prizes/academy-american-poets-fellowship
- ↑ https://psa.fcny.org/psa/awards/frost_and_shelley/shelley_winners/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Marianne Moore»։ www.poets.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-01
- ↑ 12,0 12,1 «Марианна Крэйг Мур»։ Энциклопедия Кругосвет։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-01