Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսիմ Գորկի (այլ կիրառումներ)

Մաքսիմ Գորկի (իսկական անունը՝ Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով[10][11][12], ռուս.՝ Алексей Максимович Пешков, մարտի 16 (28), 1868[1][2][3][4][5][6][7][8], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 18, 1936(1936-06-18)[1][2][5][4][3][7][8][9], Գորկի-10 (գյուղ, Օդինցովսկի շրջան), Q4414690?, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[13], կիրառվում է նաև գրողի իսկական անվան և կեղծանվան համակցությունը՝ Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկի), ռուս խորհրդային գրող, արձակագիր, դրամատուրգ, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ, ԽՍՀՄ Գրողների միության ստեղծման նախաձեռնող և այդ միության վարչության առաջին նախագահ: Աշխարհում նշանակալի և հայտնի ռուս գրողներից և մտածողներից մեկը[14]:

Մաքսիմ Գորկի
ռուս.՝ Алексей Максимович Пешков
Maxim Gorky authographed portrait 1.jpg
Ծնվել էմարտի 16 (28), 1868[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհունիսի 18, 1936(1936-06-18)[1][2][5][4][3][7][8][9] (68 տարեկանում)
Վախճանի վայրԳորկի-10 (գյուղ, Օդինցովսկի շրջան), Q4414690?, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունМаксим Горький և Иегудиил Хламида
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, վիպասան, ինքնակենսագիր, օրագրի հեղինակ, լրագրող, բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս և քաղաքական գործիչ
Լեզուռուսերեն[1]
Ազգությունռուս
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներՄայրը և The Lower Depths?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
ԱշխատավայրՊուշկինի տուն
ՊարգևներԼենինի շքանշան
ԱմուսինԵկատերինա Պեշկովա և Մարիա Անդրեևա
ԶավակներՄաքսիմ Պեշկով
MaximGorkySignature.svg
Մաքսիմ Գորկի Վիքիքաղվածքում
Մաքսիմ Գորկի Վիքիդարանում
Maxim Gorky Վիքիպահեստում

5 անգամ առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի[15]՝ 1918, 1923, երկու անգամ 1928 և 1933 թվականներին[16]: Սկսելով ռոմանտիկ նովելներից, արձակ երգերից, և պատմվածքներից՝ 1901 թվականին Գորկին անցավ դրամատուրգիային: 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին նա հայտնի դարձավ որպես հեղափոխական ոգով ստեղծագործությունների հեղինակ՝ անձամբ մոտ լինելով սոցիալ դեմոկրատների հետ և գտնվելով ցարական ռեժիմի ընդդիմության շարքերում: Գրողի ստեղծագործական կենսագրության ծաղկումը նշանավորվեց ակնարկների, ինքնակենսագրական վիպակների, պիեսների, երկու խոշոր վեպերի շարքով, ինչպես նաև հրապարակախոսական վավերագրական ժանրի պատմվածքներով:

Գորկու ստեղծագործությունների հիմնական պաթոսը «նոր մարդկանց» մասին երազանքներն էին, որոնք անվախ և ազատ էին, ունեին բարձր մտավոր և ֆիզիկական ընդունակություններ, գերազանցելով բոլոր հնարավորությունները կարող էին հասնել գերագույն նպատակի, չբացառելով անմահությունը[17]:

Վտարանդիության մեջ անցկացրել է ավելի քան 18 տարի, ընդ որում՝ 15 տարի Իտալիայում, առանց որևէ օտար լեզվի տիրապետելու[18][19]:

20-րդ դարի սկզբին նա դարձավ ասվածաշինության գաղափարախոսներից մեկը[20], 1909 թվականին նա օգնեց այդ ուղղության ներկայացուցիչներին Կապրիե կղզում բանվորների համար դպրոց բացելու հարցում, որը Վլադիմիր Լենինը կոչեց «աստվածաշինության գրական կենտրոն»:

Գորկին ղեկավարել է երեք խոշոր հրատարակչություններ՝ «Գիտելիք», «Առագաստ» և «Համաշխարհային գրականություն» (1902 թվականից մինչև 1921 թվականը), գրահրատարակչական գործունեության մեջ ներդնելով նորարարական մոտեցումներ:

Չնայած այն բանին, որ Գորկին որոշ ժամանակ բոլշևիկյան խմբակցության խոշոր հովանավորներից էր[21], սկզբնական շրջանում թերահավատորեն էր վերաբերվում Հոկտեմբերյան հեղափոխությանը և Խորհրդային իշխանությանը: Նա բոլշևիկներին բարեխոսում էր ձերբակալվածների և մահվան դատապարտվածների համար: Խորհրդային Ռուսաստանում մի քանի տարի մշակութային և իրավապաշտպան գործունեություն իրականացնելուց հետո 1920-ական թվականներից բնակվել է արտասահմանում (Բեռլին, Մարիենբադ, Սորենտո): 1932 թվականին վերջնականապես վերադարձավ ԽՍՀՄ:

Գորկին ԽՍՀՄ-ում ամենաշատ հրատարակված խորհրդային գրողն է: 1918-1986 թվականներին 3556 հրատարակությունների ընդհանուր տպաքանակը կազմել է 242,621 միլիոն օրինակ: Եթե հաշվի առնենք բոլոր ռուս գրողներին, Գորկին զիջում է միայն Լև Տոլստոյին և Ալեքսանդր Պուշկինին[22]: Գորկու ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն կազմում է 60 հատոր, գեղարվեստական ստեղծագործությունները հրատարակվել են 1968-1973 թվականներին, հրապարակախոսական աշխատանքները` 1985 թվականից հետո, նամակները մինչ օրս դեռևս ամբողջությամբ չեն հրապարակվել[23]: 1932 թվականից մինչև 1990 թվականը Գորկու անունը կրել է նրա հայրենի Նիժնի Նովգորոդ քաղաքը:

Մաքսիմ Գորկի կեղծանունն առաջին անգամ հայտնվել է 1892 թվականի սեպտեմբերի 12-ին, թբիլիսյան «Կովկաս» թերթում հրապարակված «Մակար Չուդրա»[24] պատմվածքի տակ դրված ստորագրությամբ:

ԿենսագրությունԽմբագրել

ՄանկությունԽմբագրել

Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկովը ծնվել է 1868 թվականին Նիժնի Նովգորոդում, Կովալիխինսկի փողոցի վրա գտնվող քարե հիմքով մեծ փայտե տանը, որը պատկանում էր նրա պապիկին` ներկագործական արհեստանոցի սեփականատեր Վասիլի Վասիլևիչ Կաշիրինին[25]: Տղան ծնվել էր ատաղծագործ Մաքսիմ Սավվատևիչ Պեշկովի (1840-1871) ընտանիքում, որը աստիճանազրկված սպայի որդի էր: Ըստ մեկ այլ վարկածի, որը մի շարք գրականագետներ անտեսում են, գրողի կենսաբանական հայրը եղել է աստրախանյան նավատորմի գրասենյակի կառավարիչ Ի. Ս. Կոլչինը[26][27]: Մկրտվել է որպես ուղղափառ[28]: Երեք տարեկանում Ալյոշա Պեշկովը հիվանդացել է խոլերայով, բայց կարողացել է դիմակայել հիվանդությանը: Որդուց վարակվելով խոլերայով` Մ. Ս. Պեշկովը մահանում է 1871 թվականի հուլիսի 29-ին Աստրախանում, որտեղ կյանքի վերջին տարիներին աշխատում էր նավատորմի գրասենյակի կառավարիչ: Ալյոշան համարյա չէր հիշում ծնողներին, բայց մերձավորների պատմելով, նրանք խորը տպավորություն էին թողել նրա վրա, նույնիսկ «Մաքսիմ Գորկիի» կեղծանունը հին նիժնեգորոդցիների պատմելով նրա կողմից վերցվել է 1892 թվականին ի հիշատակ Մաքսիմ Սավվատևիչի: Ալեքսեյի մայրը` Վարվառա Վասիլևնան, ծննդյամբ` Կաշիրինա (1842-1879), քաղքենիական ընտանիքից էր, վաղ այրիացավ և երկրորդ անգամ ամուսնացավ, մահացավ 1879 թվականի օգոստոսի 5-ին` թոքախտից: Մաքսիմի տատիկը` Ակուլինա Իվանովնան փոխարինեց ծնողներին: Գորկու պապիկը` Սավվատի Պեշկովը, ծառայեց որպես սպա, սակայն աստիճանազրկվեց և աքսորվեց Սիբիր «ցածր դասի զինվորականների հետ դաժան վերաբերմունքի համար»: Նրա որդին` Մաքսիմը, հինգ անգամ փախավ հորից և17 տարեկանում վերջնականապես հեռացավ տանից[24][29]:

Վաղ տարիքում որբանանալով, Ալեքսեյը մանկական տարիները անցկացրել է մայրական պապի` Վասիլի Կաշիրինի ընտանիքում, Նիժնի Նովգորոդում, Փոստատան փողոցում գտնվող տանը, որտեղ 1933 թվականին տեղակայվեց թանգարանը (պաշտոնապես բացվեց 1938 թվականին): 11 տարեկանից ստիպված էր գումար վաստակել, գնալ «մարդկանց մեջ», աշխատել խանութում, շոգենավի խոհանոցում սպասք լվացող, հացթուխ, սովորել սրբանկարչական արվեստանոցում:

Ալեքսեյին կարդալ սովորեցրել է մայրը, Կաշիրին պապը սովորեցրել է եկեղեցական գրագիտության հիմունքներ: Կարճ ժամանակ սովորել է ծխական դպրոցում, այնուհետև, հիվանդանալով ծաղիկ հիվանդությամբ, ստիպված դադարեցնում է ուսումը դպրոցում: Այնուհետև երկու դասարան սովորել է Կանավինի արվարձանի տարրական դպրոցում, որտեղ բնակվում էր մոր և խորթ հոր հետ: Դպրոցի ուսուցչի և քահանայի հետ Ալեքսեյի փոխհարաբերությունները ծանր էին ընթանում: Գորկու վառ հիողությունները կապված են Աստրախանի և Նիժնի Նովգորոդի եպիսկոպոս Քրիսանֆի դպրոց այցելության հետ: Քահանայապետը դասարանից առանձնացրեց Պեշկովին, երկար և ուսանելի զրույց ունեցավ տղայի հետ, գովաբանեց նրա սրբերի կյանքի և սաղմոսների մասին գիտելիքները և խնդրեց որ իրեն պահի բարեկիրթ և «չարությոն չանի»: Սակայն եպիսկոպոսԱլեքսեյի հեռանալուց հետո, հակառակ Կաշիրին պապիկի կտրատեց նրա սիրելի սրբերի դեմքերը մկրատով: Կենսագրության մեջ Պեշկովը նշում է, որ մանկական տարիներին ինքը չէր սիրում եկեղեցի գնալ, բայց պապը նրան ստիպում էր եկեղեցի հաճախել, ընդ որում խոստովանության և հաղորդության մասին ընդհանրապես չի հիշատակվում: Դպրոցում նրան համարում էին դժվար դաստիարակվող անչափահաս[30]: Գորկու աթեիստական աշխարհայացքը պահպանվել է նրա ողջ կյանքի ընթացքում, դառնալով հարգարժան գրող նա ասել է. «Աստված հորինված է և վատ է հորինված, որպեսզի ամրապնդվի մարդու իշխանությունը ժողովրդի վրա, դրա համար էլ հենց պետք է այն միայն մարդ-տիրոջը, իսկ աշխատավոր ժողովրդի համար այն բացահայտ թշնամի է»[31]:

Մոր հետ կոպիտ վերաբերմունքի համար խորթ հոր հետ ընտանեկան վեճից հետո Ալեքսեյը քիչ էր մնում սպաներ նրան, բայց նա վերադարձավ Կաշիրին պապի մոտ, որը այդ ժամանակ սնանկացել էր: Որոշ ժամանակ տղայի «դպրոցը» դարձավ փողոցը, որտեղ նրան ընկերակցում էին ծնողական խնամքից զրկված անչափահասները և նա այնտեղ ստացավ Բաշլիկ կեղծանունը: Նա որոշ ժամանակ սովորեց չունևոր երեխաների համար նախատեսված ծխական ուսումնարանում: Ապրուստի միջոցներ հայթհայթելու նպատակով դասերից հետո իր հասակակիցների հետ հավաքում էր հնամաշ հագուստներ, պահեստներից գողանում վառլափայտ, դասերի ժամանակ Պեշկովին ծաղրում էին որպես «հնոտիավաճառ» և «մուրացկան»: Ուսուցչին համադասարանցիների հերթական բողոքից հետո, թէ Պաշկովից աղբահորի հոտ է գալիս և նրա կողքին նստելը տհաճ է, անարդարացիորեն վիրավորված Ալեքսեյը շուտով հեռանում է ուսումնարանից: Նա միջնակարգ կրթություն չի ստացել և համալսարան ընդունվելու փաստաթղթեր չի ունեցել: Ընդ որում, Պեշկովը սովորելու նկատմամբ ուժեղ կամք ուներ, ըստ Կաշիրին պապի վկայության ուներ «ձիու» հիշողություն:

Պեշկովը կարդում էր շատ և ագահաբար, մի քանի տարի անց նա վստահորեն ուսումնասիրում և մեջբերումներ էր կատարում իդեալիստ-փիլիսոփաներ Նիցշեին, Գարտմանին, Շոպենհաուերին, Կարոյին, Սելլիին, երեկվա թափառաշրջիկը ապշեցնում էր իր դիպլոմավորված ընկերներին դասականների ստեղծագործությունների իմացությամբ: Այնուամենայնիվ, 30 տարեկան հասակում Պեշկովը գրում էր կիսագրագետ ուղղագրական և կետադրական բազմաթիվ սխալներով, որոնք երկար ժամանակ ուղղում էր նրա կինը` պրոֆեսիոնալ սրբագրիչ Եկատերինան[32]:

Երիտասարդ տարիներից սկսած իր ողջ կյանքի ընթացքում Գորկին մշտապես կրկնում էր, որ չի «գրում», այլ միայն «սովորում է գրել»: Երիտասարդ տարիներից սկսած գրողը իրեն անվանում էր մարդ, որն «աշխարհ է եկել, որպեսզի չհամաձայնվի»[33][34]:

Մանկությունից Ալեքսեյը պիրոման էր, չափազանց սիրում էր վառվող կրակով հմայվել[35]:

Գրաքննադատների ընդհանուր կարծիքով` Գորկու ինքնակենսագրական եռապատումը, որն ընդգրկում է «Մանկություն», «Մարդկանց մեջ» և «Իմ համալսարանները» վիպակները, չի կարելի դիտարկել որպես վավերագրական, ավելի շատ նրա վաղ կենսագրության գիտական նկարագրություն: Այս գեղարվեստական ստեղծագործություններում նկարագրված իրադարձությունները ստեղծագործաբար վերարտադրում են հեղինակի երևակայությունները հեղափոխական դարաշրջանի համատեքստում, երբ գրվել են Գորկու այս գրքերը: Կաշիրինների և Պեշկովների ընտանեկան գծերը դասավորված են դիցաբանորեն, գրողը ոչ միշտ է նույնացնում իր հերոսի Ալեքսեյ Պեշկովի անձը իր հետ, եռապատման մեջ հանդես են գալիս ինչպես իրական, այնպես էլ մտածածին իրադարձություններ և կերպարներ, որոնք բնորոշ են Գորկու երիտասարդ տարիներին[36]:

Գորկին մինչև իր զառամյալ տարիքը համարում էր, որ ինքը ծնվել է 1869 թվականին, 1919 թվականին Պետրոգրադում լայնորեն նշվում էր նրա 50-ամյա «հոբելյանը»[37]: Գրողի 1868 թվականին ծնվելու փաստը հաստատող փաստաթղթերը (ծննդյան գրառումները, մարդահամարի տվյալները և պետական պալատի փաստաթղթերը), հայտնաբերվել են 1920-ական թվականներին Գորկու կենսագիր, քննադատ և գրականության պատմագիր Իլյա Գրուզդևի և տեղացի էնտուզիաստների կողմից և առաջին անգամ հրատարակվել են «Գորկին և նրա ժամանակը» գրքում[38]:

Դեռևս 1907 թվականին Գորկին սոցիալական ծագումով համարվում էր «Նիժնի Նովգորոդ քաղաքի ներկարարական արտադրամասի բանվոր Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով»: Բրոկհաուզի և Եֆրոնի բառարանում Գորկին ներկայացված է որպես քաղքենի ազնվական[39]:

Երբ աշխատակցում էր գավառական լրագրերին, նրա կեղծանունն էր Иегудиил Хламида։ «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունը սկսեց օգտագործել 1892 թվականից, երբ աշխատակցում էր Թիֆլիսի «Кавказ» (Կովկաս) թերթին։ Այդ անվանումը արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունն ասելու վճռականությունը։ Գորկու առաջին գիրքը, «Очерки и рассказы» («Ակնարկներ և պատմվածքներ»), 1898 թվականին սենսացիոն հաջողություն ունեցավ և այդպիսով սկսվեց գրողի նրա կարիերան։ Նա անընդմեջ գրում էր՝ համարելով գրելը ոչ այնքան գեղագիտական զբաղմունք, որքան բարոյական և քաղաքական գործունեություն, որ կարող է փրկել աշխարհը։ Նա նկարագրում էր ամենացածր խավի, աղքատ մարդկանց կյանքը՝ բացահայտելով նրանց դժվարությունները, նրանց նսեմացումը և բիրտացումը, ինչպես նաև նրանց կողմից ցուցաբերվող մարդկայնության նշանները։

Գորկին հրապարակայնորեն հակադրվում էր ցարական վարչակարգին և դրա հետևանքով բազմիցս ձերբակալվել է։ Նա ընկերացել էր մեծ թվով հեղափոխականների հետ, Լենինի մտերիմ ընկերն էր դարձել 1902 թվականից, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին։ 1902 թվականին ընտրվել է գրականության պատվավոր ակադեմիկոս, բայց Նիկոլայ II ցարը այն չեղյալ հայտարարեց։ Ի նշան բողոքի՝ Անտոն Չեխովը և Վլադիմիր Կորոլենկոն լքեցին ակադեմիան։

 
Լև Տոլստոյը և Գորկին, 1900 թ.
 
Անտոն Չեխովը և Մաքսիմ Գորկին, 1900 թ., Յալթա
 
1931 թ. Վորոշիլովը, Գորկին և Ստալինը (ձախից աջ)

Պատանեկություն և առաջին քայլեր գրականության մեջԽմբագրել

1884 թվականին Ալեքսեյ Պեշկովը փորձեց ընդունվել Կազանի համալսարան, բայց անհաջողության մատնվեց: Այդ տարի համալսարանի կանոնադրությամբ կտրուկ նվազեցվել էին աղքատ խավի դիմորդների տեղերը, բացի այդ Պեշկովը չուներ միջնակարգ կրթության վկայական: Աշխատում էր նավահանգստում, որտեղ սկսեց այցելել հեղափոխականորեն տրամադրված երիտասարդության հավաքներին, ծանոթացավ մարքսիստական գրականությանը և քարոզչական աշխատանքներին: 1885-1886 թվականներին աշխատել է Վ. Սեմյոնովի հացի փռում՝ ոլորաբլիթների արտադրամասում: 1887 թվականից նա սկսեց աշխատել նարոդնիկ Անդրեյ Ստեպանովիչ Դերենկովի (1858-1953) հացաբուլկեղենի արտադրամասում, որի եկամուտներն ուղղվում էին ընդհատակյա խմբակների, ինքնակրթության և Կազանի նարոդնիկական շարժման հետ կապված ծախսերի ֆինանսական օժանդակությանը: Նույն թվականին նա կորցրեց տատիկին և պապիկին, Ա. Ի. Կաշիրինան մահացավ փետրվարի 16-ին, Վ. Վ. Կաշիրինը՝ մայիսի 1-ին[40]:

1887 թվականի դեկտեմբերի 12-ին Կազանում Վոլգայի ափին, վանքի պարսպից դուրս, 19-ամյա Պեշկովը պատանեկան ընկճվածության նոպայի պահին ինքնասպանության փորձ է կատարում հրցանով կրակելով թոքերին: Գնդակը մնացել էր մարմնի մեջ, վրա հասած թաթար պահակը անմիջապես ոստիկանություն կանչեց և Ալեքսեյին տեղափոխեցին տեղական հիվանդանոց, որտեղ հաջող վիրահատություն կատարեցին: Վերքը մահացու չէր, բայց առաջացրեց շնչառական ուղիների երկարատև հիվանդություն: Մի քանի օր անց Պեշկովն ինքնասպանության փորձ կատարեց հիվանդանոցում, որտեղ ընդհարվեց Կազանի հմալսարանի բժշկության պրոֆեսոր Ն. Ի. Ստուդենտսկու հետ, հանկարծակի վերցրեց հիվանդասենյակում գտնվող քլորահիդրատի մեծ շիշը և մի քանի կում խմեց, բայց նորից փրկվեց մահից, ստամոքսի լվացում կատարելու միջոցով: «Իմ համալսարանները» վիպակում Գորկին ամոթով և ինքնաքննադատաբար կատարվածը անվանում է իր անցյալի ամենածանր դրվագը, պատմությունը փորձել է նկարագրել նաև «Դեպք Մակարի կյանքից» պատմվածքում: Ինքնասպանության փորձ կատարելու և ապաշխարությունից հրաժարվելու համար Կազանի հոգևոր առաջնորդարանը նրան չորս տարով հեռացրեց եկեղեցուց[41][42]:

Հոգեբույժ պրոֆեսոր Ի. Բ. Գալանտի կարծիքով, որը 1920-ական թվականների կեսերին ուսումնասիրում էր գրողի պատանեկան տարիների հոգեախտաբանական վիճակը և նրա ստեղծագործական կյանքը, Ալեքսեյ Պեշկովը եղել է հոգևոր անհավասարակշիռ մարդ, որի պատճառով էլ մեծապես տուժել է: Պրոֆեսոր Գալանտը Գորկուն գրած նամակում նշել է հայտնաբերված հոգեկան հիվանդությունների մի «ամբողջ փնջի» մասին: Երիտասարդ Պեշկովը, որպես ամենօրյա խնդիրների լուծման արմատական միջոց, մասնավորապես տեսնում է ինքնասպանությունը: 1904 թվականին համանման եզրակացության է եկել հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Մ. Օ. Շայկևիչը, ով գրել է «Մաքսիմ Գորկու հերոսների հոգեբանական առանձնահատկությունները» գիրքը, որն էլ հրատարակվել է Սանկտ Պետերբուրգում: Ինքը՝ Գորկին, տարեց հասակում մերժում էր այդ ախտորոշումները՝ չցանկանալով ընդունել, որ ինքը բուժվել է հոգեախտաբանությունից, սակայն ի վիճակի չէր խուսափել իր անձի բժշկական հետազոտությունից և ստեղծագործությունների ուսումնասիրությունից[43]:

1888 թվականին հեղափոխական նարոդնիկ Միխայիլ Ռոմասի հետ միասին մեկնում են Կազանի մոտ գտնվող Կրասնովիդովո գյուղ հեղափոխական քարոզչություն իրականացնելու նպատակով: Նա առաջին անգամ ձերբակալվում է Նիկոլայ Ֆեդոսեևի խմբակի հետ կապերի համար և գտնվում էր ոստիկանության մշտական հսկողության ներքո: Այն բանից հետո, երբ ունևոր գյուղացիք հրկիզեցին Ռոմասյայի փոքրիկ կրպակը, Պեշկովը որոշ ժամանակ բատրակություն էր անում: 1888 թվականի հոկտեմբերին նա աշխատանքի ընդունվեց Դոբրինկա Գրյազ-Ցարիցինսկի երկաթուղային կայարանում որպես պահակ: Դոբրինկայում աշխատած տարիների տպավորությունները հիմք հանդիսացան ինքնակենսագրական «Պահակը» և «Հանուն ձանձրույթի» պատմվածքների համար: Հետագայում մեկնեց Կասպից ծով, որտեղ աշխատեց ձկնորսական արտելում[44][24]:

1889 թվականի հունվարին նա տեղափոխվեց Բորիսոգլեբսկ կայարան, այնուհետև աշխատեց Կրուտայա կայարանում, որպես կշռավար[45]: Այստեղ Ալեքսեյը առաջին ուժեղ զգացումն ունեցավ կայարանապետի դստեր՝ Մարիա Բասարգինայի հանդեպ, Պեշկովը նույնիսկ նրա հորից խնդրեց Մարիայի ձեռքը, բայց մերժում ստացավ[46]: 10 տարի անց արդեն ամուսնացած գրողն ընկերուհուն գրած նամակում նրբորեն հիշում է. «Ես ամեն ինչ հիշում եմ, Մարիա Զախարովնա: Լավը երբեք չի մոռացվում, քանի որ կյանքում այն շատ քիչ է, որպեսզի հնարավոր լինի մոռանալ …»[47]: Նա փորձեց կազմակերպել տոլստոյական տիպի գյուղատնտեսական գաղութ: Նա «բոլորի անունից» կոլեկտիվ նամակ գրեց և հանդիպում խնդրեց Լև Տոլստոյի հետ Յասնայա Պոլյանայում և Մոսկվայում: Սակայն Տոլստոյը (որին այդ ժամանակ բազմաթիվ մարդիկ էին դիմում խնդրանքներով, որոնց մեծ մասին կինը Սոֆիա Անդրեևնան կոչում էր «խավարամիտ անբաններ»), չընդունեց ճամփորդին և Պեշկովը դատարկաձեռն վերադարձավ Նիժնի Նովգորոդ[48]:

1889 թվականի վերջին, 1890 թվականի սկզբին Նիժնի Նովգորոդում ծանոթացավ գրող Վլադիմիր Կորոլենկոյի հետ, որին գրախոսության էր ներկայացրել իր առաջին ստեղծագործությունը՝ «Հին կաղնու երգը» պոեմը: Կարդալով պոեմը` Կորոլենկոն ցիրուցան արեց այն: 1889 թվականի հոկտեմբերից Պեշկովն աշխատանքի անցավ փաստաբան Ա. Ի. Լանինի մոտ որպես նամակատար: Նույն ամսում էլ նա առաջին անգամ ձերբակալվեց և բանտարկվեց Նիժնի Նովգորոդի բանտում, որը դարձավ Կազանի ուսանողական շարժման տապալման «արձագանքը», այդ մասին նա գրել է «Կորոլենկոյի ժամանակը» ակնարկում[49]: Նա ընկերություն հաստատեց ուսանող քիմիկոս Ն. Զ. Վասիլևի հետ, որը Ալեքսեյին ծանոթացրեց փիլիսոփայությանը[24]:

 
Մաքսիմ Գորկու առաջին և միակ պաշտոնական կինը[50]՝ Եկատերինա Պեշկովան

1891 թվականի ապրիլի 29-ին ՊեշկովըՆիժնի Նովգորոդից ուղևորվեց ճամփորդության «Ռուսաստանում», եղավ Պովոլժիեում, Դոնում, Ուկրաինայում (Նիկոլաևում ընկավ հիվանդանոց), Ղրիմում և Կովկասում, ճանապարհի մեծ մասը անցավ ոտքով, երբեմն սայլակառքով կամ բեռնատար վագոններով: Նոյեմբերին եկավ Թբիլիսի և աշխատանքի անցավ երկաթուղային արհեստանոցում: 1892 թվականի ամռանը Աբխազիայում աշխատանքի անցավ Սուխումի Նովոռոսիյսկ մայրուղու շինարարությունում, որից հետո կարճ ժամանակով աշխատեց Բաքվի նավթահանքերում, որի մասին հետագայում բանաստեղծը գրեց, որ դա իրեն բաժին հասած ամենածանր աշխատանքն է եղել[51]: Այդ նույն ամռանը վերադարձավ Թբիլիսի և բնակվեց Նովո Արսենալնայա փողոցի վրա գտնվող նկուղում մեխանիկի, հողաշինարարի, սեմինարիստի, ուսանողի և երկաթուղային բանվորի հետ միասին: Նա բանվորներին առաջարկում էր տետրերում գրառել ձեռնարկությունների վարչակազմի կողմից կամայականությունների և ճնշումների փաստերը, քանի որ հավատում էր, որ գրառված փաստերն ու ապացույցները վկայության ուժ ունեն և կարող են նպաստել սոցիալական անարդարության վերացմանը: Թբիլիսյան ծանոթները Պեշկովին ճանաչում էին որպես հզոր անձնավորություն նշելով նրա դիտավորյալ կոպիտ վարքագիծը և շարժուձևը: Թբիլիսյան ժամանակահատվածում Պեշկովը գրել է վերամբարձ ոճով բանաստեղծություններ, ընդօրինակելով Բայրոնին, իր նկուղակից ընկերների համար կարդում էր «Կաին» և «Մանֆրեդ»: Հետագայում իր բանաստեղծական ուրվագրերի հիման վրա գրեց «Աղջիկը և մահը» պոեմը, որն առաջին անգամ հրատարակվեց 1918 թվականին: Պեշկովի բանավոր պատմվածքները, ըստ ընթերցողների հիշողությունների տարբերվում էին առօրյա ինքնատիպությամբ, հեգնական ոճով և մանրամասների պարզությամբ[52]:

1892 թվականին Պեշկովն արդեն աշխատանքային փորձառություն ուներ որպես բեռնակիր, հյուսն, ներկարար, հացթուխ, բուռլակ, շինարար, պահակ, լրագրող և այլն[53]: Թբիլիսիում Պեշկովը ծանոթացավ և ընկերացավ հեղափոխական շարժման մասնակից Ալեքսանդր Կալյուժնիի հետ: Լսելով երիտասարդ պատանու պատմությունները երկրում կատարած ճամփորդությունների մասին՝ Կալյուժնին պնդեց, որ Պեշկովը գրառի իր հետ տեղի ունեցած պատմությունները: Երբ «Մակար Չուդրա»-ի (դրամա գնչուների կյանքից) ձեռագիրը պատրաստ էր, Կալյուժնին իր ծանոթ լրագրող Ցվետնիցկու միջոցով կարողացավ պատմվածքը տպագրել «Կովկաս» թերթում: Հրապարակումը լույս ընծայվեց 1892 թվականի սեպտեմբերի 12-ին, պատմվածքը ստորագրված էր Մ. Գորկի: «Գորկի» կեղծանունը հնարել է ինքը՝ Ալեքսեյը: Հետագայում նա ասում է Կալյուժնիին. «Գրականության մեջ ես հո չէի գրելու Պեշկով…»: Նույն տարվա հոկտեմբերին Պեշկովը վերադարձավ Նիժնի Նովգորոդ[54][24]:

1893 թվականին սկսնակ գրողը մի քանի պատմվածք տպագրեց նիժնեգորոդյան «Վոլգար» և «Վոլգյան տեղեկատու» թերթերում: Նրա գրական դաստիարակը եղել է Կորոլենկոն: Նույն տարում 25-ամյա Ալեքսեյ Պեշկովը առաջին անգամ առանց եկեղեցով պսակադրության ամուսնանում է մանկաբարձ Օլգա Յուլևնա Կամենսկայայի հետ, որը հետագայում դառնում է նրա «Առաջին սիրո մասին» (1922) պատմվածքի հերոսուհին: Օլգայի հետ նա ծանոթ էր 1889 թվականից, որը 9 տարով մեծ էր Պեշկովից, այդ ժամանակ բաժանվել էր իր առաջին ամուսնուց և ուներ մեկ դուստր: Գրողի համար տարօրինակ էր այն փաստը, որ Կամենսկայայի մայրը նույնպես մանկաբարձուհի էր և ինչ որ ժամանակ ընդունել էր Պեշկովի ծնունդը: Կամենսկուն է վերաբերվում Գորկու առաջին հայտնի ինքնակենսագրությունը, որը գրվել է նամակի ձևով բանաստեղծ Հեյնեի ազդեցության ներքո և ունի հնարովի անվանում «Փաստերի և մտորումների շարադրանք, որոնց փոխազդեցության արդյունքում իմ սրտի լավագույն մասերը չորացան» (1893)[55][56]:

Ալեքսեյը Կամենսկուց բաժանվեց 1894 թվականին, հարաբերություններում բեկումն առաջացավ այն բանից հետո, երբ Օլգան, որը «կյանքի ամբողջ իմաստը փոխարինել էր մանկաբարձության դասագրքով», քնել էր հենց նոր գրված «Պառավ Իզերգիլը» նովելի հեղինակային ընթերցանության ժամանակ[55][56]:

1894 թվականի օգոստոսին Կորոլենկոյի առաջարկությամբ Պեշկովը գրեց «Չելկաշ» պատմվածքը, բոսյակ մաքսանենգի արկածների մասին: Պատմվածքը տարավ «Ռուսական հարստություն» ամսագիր և այն որոշ ժամանակ մնաց խմբագրական թղթապանակում: 1895 թվականին Կորոլենկոն խորհուրդ տվեց Պեշկովին տեղափոխվել Սամարա, որտեղ նա դարձավ պրոֆեսիոնալ լրագրող և սկսեց վաստակել Իեգուդիիլ Խլամիդա գրական անունով տպագրվող հոդվածների, ֆելիետոնների և ակնարկների միջոցով: Գրական անունն ընդօրինակում է թունոտ սեմինարիստին, հեղինակի լեզվական հմտությունները ոճավորվում են «հոգևոր գրականության ներքո, պերճախոս և հնամենի»: Հանրաճանաչ դարձավ կարգավորված «Մտքեր և մաքսիմներ» ասացվածային խորագիրը: Երկու ոչ լրիվ տարիների ընթացքում սամարյան թերթում Պեշկովը հրատարակեց շուրջ 500 հոդվածներ, ակնարկներ և ֆելիետոններ (չհաշված արձակագրությունը, որը կազմում էին պատմվածքները), ինչը աներևակայելի արտադրողականություն էր Ռուսաստանի այդ ժամանակվա հրապարակախոսների համար[57]: «Ռուսական հարստություն» ամսագրի հունիսյան համարում վերջապես հրատարակվեց «Չելկաշը», որն առաջին գրական համբավը բերեց նրա հեղինակին` Մաքսիմ Գորկուն[58]:

1895 թվականին «Սամարյան թերթում» հրատարակվեց «Ակուլինի տատիկը» ակնարկը, որը դարձավ «Մանկություն» ապագա վիպակի առաջին ուրվագիրը[59]:

1896 թվականի օգոստոսի 30-ին Սամարայի Համբարձման տաճարում Գորկին ամուսնացավ սնանկացած կալվածատիրոջ (կառավարիչ դարձած) դստեր հետ, գիմնազիստուհի, «Սամարյան թերթի» սրբագրիչ Եկատերինա Վոլժինայի հետ, որն իրենից փոքր էր 8 տարով: Արդեն բավականին հայտնի գրողի հետ հանդիպելն ու ամուսնանալը սրբագրության բնագավառի աշխատողի համար թվում էր հանդիպել է «կիսաաստվածի»: Ինքը՝ Գորկին, հարսնացուին ընդունում էր հանդուրժողականությամբ և երկարատև հոգածության չէր արժանացնում: 1896 թվականի հոկտեմբերին հիվանդությունը սկսեց ավելի շատ մտահոգել, Գորկին մեկ ամիս պառկեց բրոնխիտով, որը վերածվեց թոքաբորբի, իսկ հունվարին նրան առաջին անգամ ախտորոշեցին տուբերկուլյոզ: Նա բուժվում էր Ղրիմում, այնուհետև կնոջ ուղեկցությամբ ևխնամքով բուժումը շարունակեց Պոլտավայի մոտ գտնվող Վերխնյայա Մանուիլովկա գյուղում, որտեղ էլ սկսեց սովորել ուկրաիներեն: 1897 թվականի հուլիսի 21-ին այդտեղ էլ ծնվեց նրա առաջնեկը, որդին՝ Մաքսիմը[60]:

1896 թվականին Գորկին Նիժնեգորոդի տոնավաճառում գտնվող Շարլ Օմոնի սրճարանում գրում է անդրադարձ «Կինեմատոգրաֆ» ապարատի առաջին ֆիլմաշարի մասին[61][62]:

1897 թվականին Գորկու հեղինակությամբ «Ռուսական միտք», «Նոր խոսք» և «Հյուսիսային պարբերական» ամսագրերում տպագրվում են «Կոնովալով», «Զազուբրինա», «Տոնավաճառ Գոլտվայում», «Օռլով ամուսինները», «Մոլոշավարդ», «Նախկին մարդիկ» պատմվածքները և այլ ստեղծագործություններ: Հոկտեմբերին նա սկսեց աշխատել առաջին խոշորածավալ ստեղծագործության «Ֆոմա Գորդեև» վիպակի վրա[58]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118639293 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Internet Broadway Database — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  9. 9,0 9,1 9,2 BD Gest'
  10. Сам Горький считал, что его настоящая фамилия Пешков должна произноситься с ударением на О:
      Тогда я счёл возможным пояснить ему:

    - Я не Каширин, а - Пешко́в…

    - Пе́шков? - неверно повторил он. - Хорошее дело.
    - Максим Горький. Из автобиографической повести «Детство»
     

  11. «Фамилия Пешков не имеет отношения к словам пеший или пешка, в её основе лежит разговорный вариант Пешко (от Пётр). Эту фамилию нередко произносят с ударением на первом слоге, хотя правильнее произносить Пешко́в, на этом настаивал и А. М. Горький» (Ганжина И. М. Словарь современных русских фамилий. — М.: Астрель: ACT, 2001. — С. 367. — 672 с. — ISBN 5-237-04101-9)
  12. БЭС ([1])
  13. Вайнберг И. И. Горький Максим. // Русские писатели. 1800-1917. Биографический словарь. Т. 1. - М.: Изд-во «Советская Энциклопедия», 1989. - С. 645-657.
  14. Басинский, 2005, էջ 440-441, 452
  15. Nomination Database - Literature.
  16. Татьяна Марченко Русские писатели и Нобелевская Премия (1901-1955): (1901-1955). — Böhlau Verlag Köln Weimar, 2007. — 640 с. — ISBN 9783412140069
  17. Быков, 2012, էջ 346
  18. Дёмкина С. М.։ «Италия в Музее А. М. Горького на Малой Никитской, 6»։ University of Toronto · Academic Electronic Journal in Slavic Studies. Toronto Slavic Quarterly։ Վերցված է 2016-01-09 
  19. Миракян Нива (2014-04-16)։ «Неаполитанский период Максима Горького»։ Окно в Россию։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-19-ին։ Վերցված է 2016-01-09 
  20. |Плеханов Г. В. О так называемых религиозных исканиях в России. «Исповедь» М. Горького как проповедь «новой религии» // Об атеизме и религии в истории общества и культуры. — М: Мысль, 1977. — С. 254.
  21. О’Коннор Т. Э. Инженер революции. Леонид Красин и большевики. М., 1993.
  22. Книгоиздание СССР. Цифры и факты. 1917-1987 / Е. Л. Немировский, М. Л. Платова. — М.: Книга, 1987. — С. 292, 308. — 320 с. — 3000 экз.
  23. Быков, 2012, էջ 5
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Басинский, 2005, էջ 442
  25. Басинский, 2005, էջ 21
  26. Биография на Biographer.ru
  27. «Пешков, Алексей Максимович»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  28. Басинский, 2005, էջ 15
  29. Нефедова И. М. Максим Горький. Биография писателя: Пособие для учащихся. — Л.: Просвещение, 1971.
  30. Басинский, 2005, էջ 17—18, 51—52
  31. Настольный календарь 1981. — М.: Политиздат, 1980. — С. 45
  32. Басинский, 2005, էջ 49—54
  33. Басинский, 2005, էջ 369
  34. Дмитрий Колесников Максим Горький: «Я в мир пришёл, чтобы не соглашаться…» // Советская Россия. — 2013.
  35. Быков, 2012, էջ 342
  36. Басинский, 2005, էջ 8—14, 26
  37. Басинский, 2005, էջ 445
  38. Басинский, 2005, էջ 8
  39. Басинский, 2005, էջ 45, 293
  40. Басинский, 2005, էջ 40, 442
  41. Басинский, 2005, էջ 59—65, 94—111
  42. Груздев, 1958, էջ 210
  43. Басинский, 2005, էջ 53, 62—65
  44. ГАЛО:Алексей Максимович Горький. К 140-летию со дня рождения
  45. Шилин Н. К. Депо: История локомотивного депо станции имени Максима Горького Волгоградского отделения Приволжской железной дороги. — Волгоград: ГУ «Издатель», 2001. — 592 с.
  46. «Классик из железнодорожной мастерской»։ Для путешествий из России в Европу и обратно Максим Горький обычно пользовался берлинским экспрессом։ Гудок։ 2017-01-20։ Վերցված է 2017-07-04 
  47. Басинский, 2005, էջ 129
  48. Басинский, 2005, էջ 115, 442
  49. Басинский, 2005, էջ 134
  50. Басинский, 2005, էջ 128, вкл. 7
  51. Быков, 2012, էջ 94
  52. Быков, 2012, էջ 94—95
  53. Быков, 2012, էջ 107
  54. Максим Горький Макар Чудра и другие рассказы. — М: "Детская литература", 1970. — С. 195—196. — 207 с.
  55. 55,0 55,1 Быков, 2012, էջ 101—106
  56. 56,0 56,1 Басинский, 2005, էջ 17, 442
  57. Быков, 2012, էջ 110—115
  58. 58,0 58,1 Басинский, 2005, էջ 443
  59. Басинский, 2005, էջ 31
  60. Быков, 2012, էջ 117
  61. Н. А. Лебедев։ «Глава 1. Кинематограф в дореволюционной России (1896-1917)»։ Очерки истории кино СССР։ «Библиотекарь»։ Վերցված է 2015-04-05 
  62. Фильм Прибытие поезда на вокзал Ла-Сьота упоминается в статье Максима Горького (опубликована под псевдонимом «M. Pacatus»), посвящённой первым киносеансам, организованным Шарлем Омоном на Нижегородской ярмарке («Нижегородский листок». — 1896, 4 (16) июля. — № 182. — С. 31)

Արտաքին հղումներԽմբագրել