Ալեքսանդր Սոլժենիցին
Ալեքսանդր Իսաևիչ Սոլժենիցին (ռուս.՝ Александр Исаевич Солженицын, դեկտեմբերի 11, 1918[1][2][3][…], Կիսլովոդսկ, Խորհրդային Ռուսաստան[4] - օգոստոսի 3, 2008[5][1][2][…], Մոսկվա, Ռուսաստան[4]), ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1970)։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կիսլովոդսկում։ Հայրը նրա ծննդյան տարում զոհվել է դժբախտ պատահարից, որսի ժամանակ։ Մայրը՝ ծնունդով Ռաիսա Շչերբակը, Մոսկվայում ավարտելով գոլիցինյան բարձրագույն դասընթացները, հեղափոխությունից հետո զբաղվել է սղագրությամբ և որդու հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ Ալեքսանդրը ավարտել է միջնակարգը, ապա ստացել ֆիզիկամաթեմատիկական բարձրագույն կրթություն, նաև սովորել է փիլիսոփայություն։
1940-ին ամուսնացել է Նատաշա Ռեշետովսկայայի հետ։
Պատերազմի տարիներին նրանք զբաղվել են մանկավարժությամբ՝ Դոնի Ռոստովի մոտ գտնվող Մորոզովկա փոքր քաղաքում։ Այստեղ Ալեքսանդրը դասավանդել է մաթեմատիկա և աստղագիտություն։
Ծառայություն
խմբագրելԱյնուհետև զորակոչվել է բանակ, ստացել լեյտենանտի կոչում, դարձել հրետանավոր։ 1942-ին եղել է ռազմաճակատում՝ Օրյոլից հասել մինչև Պրուսիա։ Արժանացել է մարտական շքանշանների և մեդալների։
Ձերբակալությունը և արդարացում
խմբագրելՀենց միայն Լենինին «Վովկա» և Ստալինին «Պախան» կոչելու համար Սոլժինիցինը ձերբակալվում է 1945-ին և աքսորվում 8 տարով։ 1952-ին աքսորավայրում ակտիվ մասնակցություն է ունենում աքսորյալների խռովություններին։ Անտանելի դաժան աքսորային կյանքը շատ վատ է ազդել նրա առողջության վրա, և նա երկու անգամ ենթարկվել է վիրահատության։ Ճամբարից ազատվելով, նա ցմահ բանտարկության է դատապարտվում և ուղարկվում Ջամբուլի մարզ։
1956-ին արդարացվել է, վերադարձել Դոնի Ռոստով, տեղի դպրոցներում դասավանդել ֆիզիկա։ 1959-ին ռուս գրող Ա. Տվարդովսկին, ստանալով Նիկիտա Խրուշչովի թույլտվությունը, իր խմբագրած «Նովի միր» ամսագրում տպագրում է «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը, որը լայն ճանաչում է բերում հեղինակին։ Նրան ներկայացնում են Խրուշչովին, «Պրավդա»-ում տպագրվում են նոր պատմվածքներ։ Ոգևորված այդ ամենից, Սոլժինիցինը գրում է իր գլուխգործոցը՝ «Գուլագ արշիպելագը», որն աքսորական տարիներին հավաքած նյութերի գրական հանրագիտարանն է։ Սակայն, իհարկե, այն չի տպագրվում։
Սոլժենիցինը, կորցնելով առաջին կնոջը, երկրորդ անգամ ամուսնանում է մասնագիտությամբ մաթեմատիկոս Նատալյա Սվետլովայի հետ։ Ունենում են երեք տղա զավակ։
Ուշագրավ է, որ չստանալով խորհրդային քաղաքացիություն, նրան իր Մերձմոսկովյան ամառանոցում ապաստան է տալիս աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։
Նոբելյան մրցանակ
խմբագրել1970-ին Սոլժինիցինը արժանանում է Նոբելյան մրցանակի գրականության գծով։
1973-ին Փարիզում լույս է տեսնում Սոլժինիցինի «Գուլագ արշիպելագը», մեծ ճանաչում բերելով հեղինակին։ 1974-ին Սոլժինիցինը կալանավորվում և հատուկ ինքնաթիռով տարվում է Արևմտյան Գերմանիա։ Այնտեղից 1976-ին Սոլժինիցինը ընտանիքով մեկնում է ԱՄՆ և բնակություն հաստատում Կավենդիշ փոքրիկ քաղաքում։ Գնում է հողամաս, տուն կառուցում և նրան կից ստեղծում է մի վիթխարի գրադարան։
1978-ին Հարվարդի համալսարանում ելույթ է ունենում և խոսում համաշխարհային մշակույթի զարգացման և պահպանման հարցերի մասին։ Արտասահմանում հրատարակվում են նրա շատ ստեղծագործություններ։
Եվ միայն 1989-ին «Նովի միր» ամսագիրը լույս է ընծայում «Գուլագ արշիպելագը»։ 1990-ին աքսորականը նորից ստանում է խորհրդային երկրի քաղաքացիությունը։
1994-ին գալիս է Ռուսաստան և ելույթ ունենում Պետդումայում։ 1998-ի դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրում է հրամանագիր Սոլժինիցինին բարձրագույն շքանշանով պարգևատրելու մասին, սակայն Սոլժենիցինը հրաժարվում է դրանից։
Աֆորիզմներ
խմբագրելՄեծերը Սոլժենիցինի մասին
խմբագրելՍոլժենիցինը Ռուսաստանի հզոր անհատներից է և՛ գրականության մեջ, և՛ հասարակական կյանքում։ - Վալենտին Ռասպուտին, ռուս գրող
|
Սոլժենիցինը մեծ գրող է... Նրա «Արշիպելագ Գուլագ» վեպը մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում։ - Գլեբ Յակունին, ռուս իրավապաշտպան
|
Աղբյուրներ
խմբագրել- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 68-70։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2008/08/03/AR2008080301249.html?hpid=moreheadlines
- ↑ https://web.archive.org/web/20080809023835/http://en.rian.ru/culture/20080804/115673613.html
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-2583.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1970/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
- ↑ https://news.syr.edu/blog/2008/05/01/syracuse-university-to-present-honorary-degrees-to-nine-individuals-of-exceptional-achievement-at-commencement-may-11/
- ↑ https://tweakingo.com/aleksandr-solzhenitsyn-quotes-and-short-biography/
- ↑ Grand Prix de l’Académie (ֆր.) — ASMP, 2018.
- ↑ aphorisme.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սոլժենիցին» հոդվածին։ |