Թոմաս Սթեռնս Էլիոթ
Թոմաս Սթեռնս Էլիոթ (անգլ.՝ Thomas Stearns Eliot, սեպտեմբերի 26, 1888[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4][4][5] - հունվարի 4, 1965[1][2][3][…], Քենսինգթոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան։
1948 թվականին ստացել է գրականության Նոբելյան մրցանակ։
Հրատարակել է բանաստեղծությունների, պոեմների ու չափածո դրամաների ժողովածուներ։
Տեսական աշխատություններից ուշագրավ են «Պոեզիայի նպատակը և քննադատության նպատակը» (1933), «Բանաստեղծների ու բանաստեղծության մասին» (1957) գրքերը, որոնք նպաստել են «նոր քննադատության» մեթոդաբանության ձևավորմանը։ Նա եղել է նոր դասական սկզբունքների կողմնակից և հանդես է եկել պոեզիայի մեջ հուզական-անձնական, ռոմանտիկական տարրի վերացման և արվեստագետին վերանձնական ռացիոնալ սկզբունքին, գրական խիստ ավանդույթին ենթարկելու օգտին[17]։
Կենսագրություն
խմբագրելԿյանքի վաղ շրջանը և կրթությունը
խմբագրելԷլիոթը ծնվել է Նոր Անգլիայից սերող միջին դասին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Հենրի Էլիոթը հաջողակ գործարար էր։ Նա "Հիդրավլիկ- Պրեսս Բրիք" ընկերության նախագահն ու գանձապահն էր Սենթ Լուիսում։ Մայրը՝ Շառլոտ Սթըրնզը, հասարակական գործունեություն էր ծավալում, գրում էր բանաստեղծություններ։ Էլիոթի ծնողները 44 տարեկան էին, երբ ծնվեց գրողը։ Նա 6 երեխաներից վերջինն էր, ուներ 4 քույր և մեկ եղբայր։ Մանկության տարիներին մի շարք գործոններ դրդեցին նրան տարվելու գրականությամբ։ Նախ՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով ստիպված էր սահմանափակել իր ֆիզիկական գործունեությունը և դրա հետևանքով չէր կարողանում լիարժեք շփվել հասակակիցների հետ, շատ հաճախ հարկադրված էր առանձնանալ։ Կարդալ սովորելուց հետո նա տարվեց գրքերի ընթերցանությամբ. ամբողջությամբ խորասուզվել էր հեքիաթների մեջ[18]։ 1898-1905 թվականներին Էլիոթը սովորում է Սմիթ ակադեմիայում, որտեղ ուսումնասիրում է լատիներեն, հին հունարեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Գրել սկսել է 14 տարեկան հասակում՝ ներշնչվելով Էդվարդ Ֆիցջերալդի կողմից թարգմանված Օմար Խայամի քառյակներով։ Հետագայում, կարծելով, թե գրական իր առաջին փորձերն անհաջող էին, արդյունքները՝ հուսահատեցնող, ոչնչացրեց այդ գրվածքները[19]։ Էլիոթի առաջին տպագիր գործը եղել է "Առակ քեֆչիների համար" ստեղծագործություը, որը նա գրել էր իբրև դպրոցական առաջադրանք և որը տպագրվել է 1905 թվականի փետրվարին Սմիթ ակադեմիայի տեղեկագրում[20]։ Այս տեղեկագրում է տպագրվել նաև նրա՝ մեզ հասած ամենավաղ բանաստեղծությունը, որը,,Երգ,, վերնագրով վերահրատարակվեց Հարվարդի համալսարանի ուսանողական ամսագրում[21]։ 1905 թվականին տպագրել է նաև երեք կարճ պատմվածք՝ "Գիշատիչ թռչուններ", "Կետի հեքիաթը" և "Մարդը, որ թագավոր էր"։
Սմիթ ակադեմիան ավարտելուց հետո Էլիոթն ընդունվում է Մասաչուսեթսի Միլտոն ակադեմիան, որտեղ հանդիպում է Սքոֆիլդ Թայերին. վերջինս տպագրել է նրա "Ամայի երկիրը"։ 1906-1909 թվականներին Էլիոթը փիլիսոփայություն է սովորում Հարվարդի համալսարանում։ Դասընթացը նախատեսված չորսի փոխարեն ավարտելով երեք տարում՝ ստանում է բակալավրի աստիճան[22]։ "Հարվարդ Ադվոքեյթ" ամսագիրը շարունակաբար հրատարակում է նրա բանաստեղծություններից, իսկ Էլիոթը մինչև մահ ընկերական հարաբերությունների մեջ է մնում այդ ամսագրի ազդեցիկ աշխատակիցներից Քոնրադ Էյքենի հետ, որը նաև վիպասան էր։
Որոշ գրականագետների կարծիքով՝ Էլիոթ-գրողի համար վճռական իրադարձությունը տեղի է ունեցել 1908 թվականին, երբ նա ծանոթացել է Արթուր Սայմոնի,,Սիմվոլիստական շարժումը գրականության մեջ,, աշխատությանը և դրա շնորհիվ իր համար հայտնագործել ֆրանսիացի նշանավոր բանաստեղծներ Ժյուլ Լաֆորգի, Արթուր Ռեմբոյի, Պոլ Վեռլենի ստեղծագործությունները։ Ինչպես հետագայում Էլիոթը խոստովանել է, եթե տեղի չունենար իր ծանոթությունը Վեռլենի պոեզիայի հետ, ինքը երբևէ չէր էլ իմանա Տրիստան Կորբիերի ու վերջինիս ստեղծագործության մասին, որը վճռական դեր է խաղացել Էլիոթի գրական ճակատագրում։ Մի այլ առիթով Էլիոթը գրել է, որ աշխարհի ոչ մի վայր իր վրա այնքան ուժեղ տպավորություն չի թողել, որքան Միսիսփի և Միսսուրի գետերը, որոնց ափերին են անցել նրա կյանքի առաջին տասնվեց տարիները։
1909-1910 թվականներին Էլիոթը Հարվարդի համալսարանի փիլիսոփայության բաժնում աշխատում է որպես ասիստենտ, որից հետո տեղափոխվում է Փարիզ, որտեղ 1910-1911 թվականներին Սորբոնում ուսումնասիրում է փիլիսոփայություն։ Վերադառնալով Հարվարդ, 1911-1914 թվականներին ուսումնասիրում է հնդկական փիլիսոփայություն և սանսկրիտ[22][23]։ 1914 թվականին Օքսֆորդի Մերթոն քոլեջը Էլիոթին կրթաթոշակ է շնորհում։ Նա սկզբում այցելում է Մարբուրգ (Գերմանիա), որտեղ պլանավորում է ամառային դասընթացներին մասնակցել, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես վերադառնում է Օքսֆորդ։ Էլիոթին դուր չէին գալիս համալսարանական քաղաքները, որոնցում տիրապետող կենցաղային ու հոգեբանական մթնոլորտը մահացու էր համարում իր համար, ուստի հաճախ Օքսֆորդից փախչում, գնում էր Լոնդոն։ Այս քաղաքը մեծ դեր խաղաց նրա կյանքում. այստեղ նա ծանոթացավ ժամանակի ազդեցիկ գրական դեմքերից մեկի՝ Էզրա Փաունդի հետ, որը սիրով օգնեց նրան Լոնդոնում նորանոր և շատ ու շատ հարկավոր ծանոթություններ հաստատելու գործում։
1915 թվականին Էլիոթը անգլերեն է դասավանդում Լոնդոնի Բրքբաք համալսարանում։ 1916 թվականին ավարտում է իր դոկտորական ատենախոսությունը "Գիտելիքը և փորձը Ֆ. Հ. Բրեդլիի փիլիսոփայությունում" թեմայով, որը պիտի պաշտպաներ Հարվարդի համալսարանում, սակայն նրան չհաջողվեց ժամանակին վերադառնալ ու մասնակցել բանավոր քննությանը (viva voce)[22][24]։
Ամուսնությունը
խմբագրել1915 թվականի հունիսի 26-ին Էլիոթը ամուսնանում է Վիվիեն Հեյ-Վուդի հետ։ Հայրական օջախ կարճատև այց կատարելուց հետո Էլիոթը վերադառնում է Լոնդոն և ստանձնում մանկավարժական մի շարք աշխատանքներ։ Նա դասավանդում էր Բիրբեքի քոլեջում[25], Լոնդոնի համալսարանում։ Վիվիենի առողջական խնդիրների պատճառով ամուսնությունը նկատելիորեն անհաջող ընթացք ունեցավ։ Նա հաճախ էր տնից տևական ժամանակով բացակայում՝ բուժման նպատակով մեկնելով տարբեր վայրեր, որը պատճառ դարձավ, որ Էլիոթը ավելի ու ավելի հեռանա կնոջից։ 1935 թվականին նրանք ի վերջո պաշտանապես ամուսնալուծվեցին։ Այս զույգի փոխհարաբերություններն են ընկած 1984 թվականին Էլիոթի գրած "Թոմ և Վիվ" թատերգության դիպաշարի հիմքում, թատերգություն, որը 1994 թվականին վերամշակվելով՝ նկարահանվեց։
Դասավանդում, Լլոյդներ, Ֆաբեր և Ֆաբեր
խմբագրելՄերթոնից հեռանալուց հետո, Էլիոթը աշխատում է Հայգեյթ մասնավոր դպրոցում։ Այստեղ նա դասավանդում էր ֆրանսերեն և լատիներեն։ Ավելի ուշ դասավանդում է Ռոյալ Գրեմըր դպրոցում, որը Բուքինգեմշայրում գործող պետական դպրոց էր։ Հավելյալ գումար վաստակելու նպատակով գրախոսություններ էր գրում նոր լույս տեսած գրքերի համար, դասախոսություններ կարդում Լոնդոնի համալսարանի քոլեջի երեկոյան օժանդակ դասընթացների ժամանակ։ 1917 թվականին նա աշխատանքի է անցնում Լլոյդների բանկում (Լոնդոն)։ 1920 թվականին Փարիզ կատարած այցի ընթացքում հանդիպում է Ջեյմս Ջոյսին։ Նրանք ընկերներ են դառնում[26]։ 1925 թվականին Էլիոթը, Լլոյդների բանկից դուրս գալով, աշխատանքի է անցնում "Ֆաբեր և Գվյեր" (Ֆաբեր և Ֆաբեր) տպագրական ընկերությունում որպես տնօրեն։ Այստեղ նա աշխատում է մինչև իր կարիերայի վերջը։
Անցումը անգլիկանիզմին և բրիտանական քաղաքացիություն ստանալը
խմբագրել1927 թվականի հունիսի 29-ին Էլիոթը ունիտարիզմից անցում է կատարում անգլիկանիզմի, այդ նույն տարվա նոյեմբերին ստանում է բրիտանական քաղաքացիություն։ Նա համարվում էր անգլո-կաթոլիկ՝ ինքն իրեն կոչելով "կլասիցիստ՝ գրականությունում, ռոյալիստ՝ քաղաքականությունում և անգլո-կաթոլիկ՝ կրոնում"[27][28]։ About thirty years later Eliot commented on his religious views that he combined "a Catholic cast of mind, a Calvinist heritage, and a Puritanical temperament"[29]. Նա նաև մեծապես հետաքրքրված էր հոգևոր երևույթներով։
Բաժանում և նոր ամուսնություն
խմբագրելՄինչև 1932 թվականը Էլիոթը անընդհատ մտածում էր իր կնոջից բաժանվելու մասին։ Երբ Հարվարդից հրավեր ստացավ աշխատելու 1932-1933 թվականների ակադեմիական տարում, ընդունեց առաջարկը և թողնելով Վիվիենին՝ մեկնեց Հարվարդ։ Վերադառնալով, նա օրինականորեն ամուսնալուծվեց՝ խուսափելով Վիվիենի հետ հանդիպումից։ Նրանք ընդամենը մեկ անգամ հանդիպեցին 1932 թվականից մինչև 1947 թվականը ընկած ժամանակահատվածում՝ մինչև Վիվիենի մահը։ 1938-1957 թվականներին Էլիոթի հրապարակային ուղեկիցն էր Մերի Թրևելյանը (Լոնդոնի համալսարան)։ Վերջինս ցանկանում էր ամուսնանալ Էլիոթի հետ[30][31][32]։ 1946-1957 թվականներին Էլիոթը բնակվում էր միևնույն բնակարանում իր ընկեր Ջոն Հայվարդի հետ։ Վերջինս հավաքում և հետևում էր Էլիոթի թղթերին, ինքն իրեն կոչելով "Էլիոթի արխիվի պահակ"[33]։ Երբ 1957 թվականին նրանք բաժանվեցին իրարից, Հայվարդը իրեն պահեց "Էլիոթի արխիվը", որը հետագայում նա կտակեց Թագավորական քոլեջին (1965)։ 1957 թվականի հունվարի 10-ին Էլիոթը 68 տարեկան հասակում ամուսնացավ Էսմե Վալերիա Ֆլեթչերի հետ։ Այդ ժամանակ վերջինս 30 տարեկան էր։ Ի տարբերություն իր առաջին ամուսնության, այս անգամ Էլիոթը իր ապագա կնոջը շատ լավ էր ճանաչում, քանի որ նա եղել էր Էլիոթի քարտուղարուհին "Ֆաբեր և Ֆաբերում" 1949 թվականից ի վեր։ Ամուսնությունը գաղտնի տեղի ունեցավ։ Նա ոչ մի կնոջից երեխա չունեցավ։
1960-ականների առաջին տարիներին Էլիոթն աշխատում էր Wesleyan University Press-ում որպես խմբագիր։
Մահը և հիշատակը
խմբագրելՇատ ծխելու պատճառով Էլիոթը երկար տարիներ տառապում էր թոքերի հետ կապված առողջական խնդիրներից։ Մահացավ թոքերի էմֆիզեմայից իր տանը՝ Քենսինգթոնում 1965 թվականի հունվարի 4-ին։ Նրա դիակը կիզվել է Գոլդերս Գրին դիակիզարանում և, իր կամքի համաձայն, աճյունի մոխիրը տեղափոխվել է Սբ. Միքայելի ու բոլոր հրեշտակների եկեղեցին՝ Սոմերսեթ կոմսության Իսթ Քոկեր գյուղում, որտեղից էլ գրողի նախնիները երկար տարիներ առաջ տեղափոխվել էին Ամերիկա։ Եկեղեցու պատին, ի հիշատակ պոետի, փակցված է հուշատախտակ, որի վրա փորագրված են նրա,,Իսթ Քոկեր,, բանաստեղծությունից հետևյալ տողերը. "Իմ վերջը իմ սկզբի մեջ է, և իմ վերջի մեջ է իմ սկիզբը"։ 1967 թվականին՝ Էլիոթի մահվան երկրորդ տարելիցին Վեստմինստերյան աբբայությունում՝ Գրողների անկյունում տեղադրվեց նրա հիշատակը հավերժացնող մեծ քար, որի վրա փորագրված են գրողի ծննդյան և մահվան տարեթվերը, նրա Վաստակի շքանշանը և համահունչ տողեր իր "Փոքրիկ Գիդդինգ" բանաստեղծությունից[34]։ Հուշատախտակ է փակցված նաև այն տան պատին, որտեղ նա մահացել է[35]։
Պոեզիան
խմբագրելԼինելով նման բարձր մակարդակի պոետ, Էլիոթը համեմատաբար փոքրաթիվ բանաստեղծություններ է գրել։ Տարեկան ընդամենը երկու-երեք բանաստեղծություն էր հրատարակում։ Իր նամակներից մեկում խոստովանում է.,,Լոնդոնում իմ համբավն ստեղծվել է բանաստեղծությունների մի փոքրիկ հատորյակի հիման վրա,,։ Որպես կանոն՝ Էլիոթն իր բանաստեղծությունները սկզբում տպագրում էր պարբերականներում կամ գրքույկներում, այնուհետև բոլորը ներառում էր մեկ գրքում։ Նրա առաջին ժողովածուն վերնագրված է "Պրաֆրոկ և այլ դիտարկումներ" (1917)։ 1920 թվականին նա հրատարակում է ավելի շատ բանաստեղծություններ "Արա Վոս Պրեկում" և "Բանաստեղծություններ։1920"։ 1925 թվականին նա ժողովում է "Ամայի երկիր" ժողովածուի և "Պրաֆրոկի" բանաստեղծությունները մեկ հատորում և ավելացնելով "Դատարկ մարդը"՝ կազմում է "Բանաստեղծություններ։1909-1925"-ը։
Ալֆրեդ Փրուֆրոքի սիրո երգը
խմբագրել1915 թվականին Էզրա Փաունդը հանդիպելով "Պոեզիա" ամսագրի խմբագրին, առաջարկում է հրատարակել "Ալֆրեդ Փրուֆրոքի սիրո երգը"։ Թեև ստեղծագործության հերոսը միջին տարիքի տղամարդ է, Էլիոթը նրա ապրումները, հույզերը արտացոլել է, երբ ինքն ընդամենը 22 տարեկան էր։ Պոեմում նկարագրվում է Փրուֆրոքի գիտակցական փորձը՝ ողբալով նրա ֆիզիկական և մտավոր անգործությունը, կյանքում նրա կորցրած հնարավորությունները և հոգևոր առաջխաղացման թերին՝ մարմնական սիրո անընդհատ ունեցած պակասի հետ։ Քննադատական կարծիքներ կան՝ արդյո՝ք պատմողը լքում է իր կեցավայրը պատումի ընթացքում։ Նկարագրված վայրերը կարող են մեկնաբանվել որպես իրական ֆիզիկական փորձառություններ, մտացածին հուշեր, կամ անգիտակից մտքի ծնունդ խորհրդանշական պատկերներ։ Պոեմի կառուցվածքի վրա մեծ մասամբ ազդել է Էլիոթի կողմից Դանթեի ակտիվ ընթերցումը, ինչպես նաև մի շարք այլ գրական երկեր, ներառյալ Համլետը։
Ամայի երկիրը
խմբագրել1922 թվականի հոկտեմբերին Էլիոթը "Կրիտերիոնում" տպագրում է "Ամայի երկիրը"։ Պոեմը գրվել է Էլիոթի կյանքի դժվարին շրջանում. ամուսնությունը կործանվում էր, և Էլիոթը և Վիվիենը տառապում էին նյարդային խանգարումներից։ Պոեմը հայտնի է իր անհասկանալի բնույթով. երգիծանքից մարգարեության և հակառակը անցումներով։ Նման բարդ կառուցվածքի շնորհիվ պոեմը դարձել է մոդեռն գրականության անկյունաքարը։ Այն համարվում է նույն տարում տպագրված Ջեյմս Ջոյսի "Ուլիսես"-ի բանաստեղծական երկվորյակը[36]։ Պոեմի ամենահայտնի արտահայտություններից են՝ "Ապրիլը ամենադաժան ամիսն է", "Ես ցույց կտամ ձեզ վախը մի բուռ փոշու մեջ"։ Պոեմը ավարտվում է սանսկրիտյան մանտրայով։
Դատարկ մարդը
խմբագրել"Դատարկ մարդը" լույս տեսավ 1925 թվականին։ Այն 1920-ականներին Էլիոթի գրած ամենամեծ պոեմն է։ Ինչպես Էլիոթի մյուս պոեմները, այս մեկը ևս կրկնողություններով և հատվածներով է գրված։ Ալլեն Թեյթը փոփոխություններ է տեսնում Էլիոթի մեթոդներում։ Նա գրում է. "Առասպելաբանությունները անհետանում են "Դատարկ մարդը" պոեմում"։ Ժամանակակից զուգահեռները ժամանակակցի և հնի միջև մնում են հիանալի վիճակում[37]։ "Դատարկ մարդը"-ը ներառում է Էլիոթի ամենահայտնի տողերից՝
"Աշխարհի վերջը գալու է Ոչ թե աղմուկով, այլ նվնվոցով։"
Թատերգությունները
խմբագրելԷլիոթը երկար ժամանակ եղել է Եղիսաբեթյան և Հակոբյան շրջանի չափածո դրամատուրգիայի քննադատ և երկրպագու։ "Ամայի երկրից" հետո նա գրել է, որ նոր ձևի և ոճի կարիք ունի։ Նա մտադրվել էր չափածո պիես գրել՝ կիրառելով վաղ շրջանի ջազի ռիթմեր։ Պիեսում գործում էր Սուինիի կերպարը, որը առկա է նրա մի շարք պոեմներում, բանաստեղծություններում։ Թեև Էլիոթը չի ավարտել պիեսը, սակայն այնտեղից երկու հատված հրատարակել է։ Էլիոթի կարծիքով այն մեկ գործողությամբ պիես չէ, սակայն երբեմն այն խաղում են մեկ գործողությամբ[20]։ 1934 թվականին, մի խումբ հեղինակների հետ համագործակցելով, մասնակցում է "Ժայռը" պիեսի ստեղծման աշխատանքներին։ 1935 թվականին գրում է "Մարդասպանը տաճարում" չափածո թատերգությունը, իսկ դրանից հետո առավելապես աշխատում է կոմերցիոն թատերական երկերի վրա՝ "Ընտանիքի վերամիավորումը"(1939), "Կոկտեյլով երեկույթը"(1949), "Վստահելի քլերքը"(1953) և "Պետական խոշոր գործիչը"(1958)։
Քննադատության արձագանքները
խմբագրելԳրող Ռոնալդ Բուշը նշում է, որ Էլիոթի սկզբնական բանաստեղծությունները ունեն յուրօրինակ և համոզիչ էֆեկտ։ Կոնրադ Էյկենը հիացած էր, "Ինչքան դիպուկ և ամբողջական է ամեն ինչ ամենասկզբից։ Ամենսկզբից կա ամբողջականություն"[38]։ Որոշ քննադատների կարծիքով (Գիլբերտ Սելդես, Կոնրադ Էյկեն և այլն ) "Ամայի երկիրը" անգլիական գրականության մեջ լավագույն բանաստեղծությունն է։ Մյուսների կարծիքով այն "թաքնված" է։ Էդմոնդ Վիլսոնը նրան անվանել է,,մեր միակ իսկական պոետներից մեկը,,։ Վիլսոնը նաև մատնանշել է Էլիոթի թույլ կողմերից մեկը՝ կառուցվածքային միասնականության բացակայությունը։ Չարլզ Պովելը բացարձակ բացասական կարծիք է հայտնել Էլիոթի մասին՝ նրա բանաստեղծությունները բնորոշելով որպես միանգամայն անըմբռնելի[39]։ "Թայմ" ամսագրի գրախոսողները նույնպես շփոթված էին "Ամայի երկիրը" պոեմից[40]։ Նրանցից Ջոն Ռենսոմը բացասական տեսակետ էր հայտնումն, սակայն նաև չէր ժխտում, որ Էլիոթը տաղանդավոր գրող է[41]։ "Չորս կվարտետ"-ի հրատարակումից հետո Էլիոթի համբավը հասավ գագաթնակետին։ Չնայած Էլիոթի ստեղծագործությունը այժմ այնքան էլ ազդեցիկ չէ, սակայն հայտնի գրականագետներ Հարոլդ Բլումը և Ստեֆան Գրինբլաթը դեռ կարծում են, որ Էլիոթի պոեզիան գտնվում է անգլիական գրականության կենտրոնում[42][43]։ Չնայած տարատեսակ քննադատություններին՝ այս գիտնականներն ընդունում են Էլիոթի պոետական խորամտությունը, հիանալի վարպետությունը, ինքնատիպ շեշտադրումը, նրա պատմական կարևորությունը որպես գրականության մեջ արդի սիմվոլիստական-մետաֆիզիկական ավանդույթները ներկայացնող պոետ[44]։
Մեղադրանքները հակասեմիտականության մեր
խմբագրելՀրեաների նկարագրությունը Էլիոթի գրվածքներում որոշ քննադատների դրդեց՝ նրան մեղադրելու հակասեմիտականության մեջ։ Դա ակնհայտ դրսևորվել է Էնթընի Ջուլիուսի ուսումնասիրություններում ("Էլիոթ. Հակասեմիտականություն և գրական ձև"1996)[45][46]։ Իր մի բանաստեղծության մեջ Էլիոթը գրում է, "Առնետները դեզերի տակ են, հրեան՝ ճակատագրի տակ, փողերը՝ մորթիներում "[47]։ Ջուլիուսը համարում է, որ Էլիոթն այս տողերում հրեաներին անուղղակի կերպով համեմատում է առնետների հետ և եզրակացնում է, "հակասեմիտականության վերաբերյալ կասկած էլ չկա։ Այն, որպես մի հստակ ազդանշան, հասնում է ընթերցողին"։ Այս տեսակետին համաձայն էին քննադատներ Հարոլդ Բլումը, Քրիստոֆեր Ռիկսը, Ջորջ Սթեիները, Թոմ Պոլինը և Ջեյմս Ֆենթոնը[48][49][49][49][50],։ Էրեգ Ռեյնը իր գրքերում՝ "Ի պաշտպանություն Էլիոթի" (2001) և "Էլիոթ" (2006) փորձել է Էլիոթին պաշտպանել հակասեմիտականության մեջ քննադատություններից։ Այս գրքերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել մի շարք քննադատներ։ Օրինակ՝ Ռեյնի "Էլիոթ" (2006) գրքի մասին Թերի Իգլթոնը գրում է, "Ինչո՝ւ են քննադատները փորձում պաշտպանել այն հեղինակներին, որոնց մասին գրում են, ինչպես սիրող ծնողներն են աչք փակում իրենց անշնորհք երեխաների մասին քննադատությունների վրա։ Էլիոթի՝ որպես հիանալի գրողի համբավը, անկասկած, հայտնի է բոլորիս, բայց նրան Գաբրիել հրեշտակապետի պես անսխալական դուրս բերելը ոչ մի օգուտ չի տալիս գրողին"[51]։
Ազդեցությունը
խմբագրելԷլիոթի պոեզիան պահպանում է իր շարունակական ազդեցությունը անգլիական գրականության վրա։ Նրա երկերը, մասնավորապես "Ամայի երկիրը", ինչպես նաև "Դատարկ մարդը" "Մոխրոց չորեքշաբթին" մեծ ազդեցություն են գործել հետպատերազմական շրջանի իռլանդացի երկու գրողների՝ Շոն Օ՛ Ռիորդայնի և Մաիրտին Օ՛ Դիրեայինի վրա[52]։ Էլիոթի ազդեցությունը նկատվում է նաև այնպիսի գրողների վրա, ինչպիսիք են Ջեֆրի Հիլլը, Սիմուս Հինին, Ռասսել Քըրքը, Էզրա Փաունդը, Ջեյմս Ջոյսը և այլք[53][54]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gardner H., Davies H. A., Tate A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 Goodreads — 2006.
- ↑ https://joycesociety.com/about
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1948/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.geni.com/projects/Presidential-Medal-of-Freedom-recipients/10809
- ↑ https://books.google.tn/books?id=4f_dQFXQpVkC&pg=PA90&lpg=PA90&dq=honours+and+awards+bestowed+upon+T.S.+Eliot&source=bl&ots=OvvBSKRALk&sig=WWaodj46G3jsxRPvkBrYfa8UDVU&hl=fr&sa=X&ved=0ahUKEwipxZWpzsbZAhUFVhQKHbXcAJoQ6AEIWzAG#v=onepage&q=honours%20and%20awards%20bestowed%20upon%20T.S.%20Eliot&f=false
- ↑ https://www.ias.edu/files/pdfs/publications/letter-2007-spring.pdf
- ↑ M. Sarraith s'élève contre l'"allocation d'études" (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1951. — P. 5. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ http://www.notablebiographies.com/Du-Fi/Eliot-T-S.html
- ↑ 15,0 15,1 Kindred Britain
- ↑ https://www.theguardian.com/books/2012/nov/18/eliot-tragic-first-marriage
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 468.
- ↑ Worthen, John (2009). T.S. Eliot: A Short Biography. London: Haus Publishing. էջեր 9.
- ↑ Hall, Donald. The Art of Poetry No. 1, The Paris Review, Issue 21, Spring–Summer 1959, accessed 29 November 2011.
- ↑ 20,0 20,1 Gallup, Donald. T. S. Eliot: A Bibliography (A Revised and Extended Edition), Harcourt, Brace & World, New York, 1969.
- ↑ Eliot, T.S. Poems Written in Early Youth, John Davy Hayward, ed. Farrar, Straus and Giroux, New York, 1967
- ↑ 22,0 22,1 22,2 Thomas Stearns Eliot, Encyclopaedia Britannica, accessed 7 November 2009.
- ↑ Perl, Jeffry M. and Andrew P. Tuck. "The Hidden Advantage of Tradition: On the Significance of T. S. Eliot's Indic Studies", Philosophy East & West V. 35 No. 2, April 1985, pp. 116–131.
- ↑ For a reading of the dissertation, see Brazeal, Gregory (Fall 2007). «The Alleged Pragmatism of T.S. Eliot». Philosophy & Literature. 31 (1): 248–264. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Richardson, John, Sacred Monsters, Sacred Masters. Random House, 2001, p. 20.
- ↑ Ellmann, Richard. James Joyce. pp. 492–495
- ↑ Specific quote is "The general point of view [of the essays] may be described as classicist in literature, royalist in politics, and anglo-catholic [sic] in religion", in preface by T.S. Eliot to For Lancelot Andrewes: essays on style and order, (1929)
- ↑ 9171, 756146, 00.html Books: Royalist, Classicist, Anglo-Catholic(չաշխատող հղում), 25 May 1936, Time
- ↑ Eliot, T.S. (1986). On Poetry and Poets. London: Faber & Faber. էջ 209. ISBN 0571089836.
- ↑ Ronald Bush T. S. Eliot: The Modernist in History 1991 – Page 11 "Mary Trevelyan, then aged forty, was less important for Eliot's writing. Where Emily Hale and Vivienne were part of Eliot's private phantasmagoria, Mary Trevelyan played her part in what was essentially a public friendship. She was Eliot's escort for nearly twenty years until his second marriage in 1957. A brainy woman, with the bracing organizational energy of a Florence Nightingale, she propped the outer structure of Eliot's life, but for him she, too, represented .."
- ↑ Leon Surette The Modern Dilemma: Wallace Stevens, T.S. Eliot, and Humanism 2008 Page 343 "Later, sensible, efficient Mary Trevelyan served her long stint as support during the years of penitence. For her their friendship was a commitment; for Eliot quite peripheral. His passion for immortality was so commanding that it allowed him to ..."
- ↑ Santwana Haldar T.S. Eliot – A Twenty-first Century View 2005 Page xv "Details of Eliot's friendship with Emily Hale, who was very close to him in his Boston days and with Mary Trevelyan, who wanted to marry him and left a riveting memoir of Eliot's most inscrutable years of fame, shed new light on this period in ..."
- ↑ Gordon, Lyndall. T. S. Eliot: An Imperfect Life. Norton 1998, p. 455.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «T. S. Eliot Blue Plaque». openplaques.org. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ MacCabe, Colin. T. S. Eliot. Tavistock: Northcote House, 2006.
- ↑ " 'Ulysses', Order, and Myth", Selected Essays T. S. Eliot (orig 1923).
- ↑ Bush, Ronald. "T.S. Eliot". American National Biography. Ed. John A Garraty and Mark C. Carnes. New York: Oxford University Press, 1999.[1] Արխիվացված 2014-06-27 Wayback Machine.
- ↑ Powell, Charles. "So Much Waste Paper". Manchester Guardian. 31 October 1923.
- ↑ Time. 3 March 1923, 12.
- ↑ Ransom, John Crowe. "Waste Lands". New York Evening Post Literary Review. 14 July 1923. 825-26.
- ↑ Bloom, Harold. The Western Canon: Books and Schools of the Ages. NY: Riverhead, 1995.
- ↑ Eds. Stephen Greenblatt, et al. The Norton Anthology of English Literature, Volume 2. "T.S. Eliot". W.W. Norton & Co.: NY, NY, 2000.
- ↑ The Norton Anthology of English Literature, Volume 2. "T.S. Eliot". W.W. Norton & Co.: NY, NY, 2000.
- ↑ Gross, John. Was T.S. Eliot a Scoundrel? Արխիվացված 2012-07-31 archive.today, Commentary magazine, November 1996
- ↑ Anthony, Julius. T.S. Eliot, Anti-Semitism, and Literary Form. Cambridge University Press, 1996 ISBN 0-521-58673-9
- ↑ Eliot, T.S. "Burbank with a Baedeker: Bleistein with a Cigar". Collected Poems. Harcourt, 1963.
- ↑ Bloom, Harold (2010 թ․ մայիսի 7). «The Jewish Question: British Anti-Semitism». The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 49,0 49,1 49,2 Dean, Paul (2007 թ․ ապրիլ). «Academimic: on Craig Raine's T.S. Eliot». The New Criterion. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ London Review of Books, 9 May 1996 [2]
- ↑ Eagleton, Terry. "Raine's Sterile Thunder". The Prospect Magazine. 22 March 2007.[3]
- ↑ «Irish Poetry». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «T.S. Eliot». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ When Joyce met TS Eliot
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Սթեռնս Էլիոթ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 36)։ |