Էլֆրիդե Ելինեկ
Էլֆրիդե Ելինեկ (գերմ.՝ Elfriede Jelinek, չեխ․՝ Elfriede Jelineková, հոկտեմբերի 20, 1946[1][2][3][…], Մյուրցուշլագ, Bruck-Mürzzuschlag District, Շտիրիա, Ավստրիա[4]), ավստրիացի գրող, գրաքննադատ, հասարակական գործիչ։ 2004 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է։ Համարվում է ժամանակի ամենաազդեցիկ կին գրողներից մեկը։
ԿենսագրությունԽմբագրել
Էլֆրիդե Ելինեկը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 20-ին ավստրիական փոքրիկ Մյուրցցուշլագ քաղաքում, իսկ մանկությունը և երիտասարդությունն անցել է Վիեննայում։ Նրա մայրը՝ Օլգա Իլոնա Բուխներ Ելինեկը ծագում էր կաթոլիկ ունևոր ընտանիքից, իսկ հայրը՝ Ֆրիդրիխ Ելինեկը, աղքատ բոհեմյան ընտանիքից էր։ 1950 թվականին Ելինեկի հայրը հիվանդանում է հոգեկան խանգարմամբ և ընտանիքի ղեկը վերցնում է մայրը։ Ապագա գրողը դեռևս մանկուց հաճախում է ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի, ալտի դասընթացների։ Նա 13 տարեկան հասակում ընդունվում է Վիեննայի կոնսերվատորիան և այնտեղ ուսումնասիրում երգեհոնի, դաշնամուրի և բլոկֆլեյտայի վրա նվագելու արվեստը՝ միաժամանակ իր միջնակարգ կրթությունն ամբողջացնելով գիմնազիայում։ Գիմնազիան ավարտելուց հետո Ելինեկն ընդունվում է Վիեննայի համալսարան և այնտեղ սկսում ուսումնասիրել արվեստի և թատրոնի պատմություն։ 1971 թ. Ելինեկն անդամակցում է Ավստրիայի կոմունիստական կուսակցությանը։ 1972 թվականին տեղափոխվում է Բեռլին, սակայն մեկ տարի անց վերադառնում է Վիեննա։ 1974 թվականին ամուսնանում է հայտնի երաժիշտ Գոթթֆրիդ Հյունգսբերգի հետ և տեղափոխվում մշտական բնակության Մյունխեն։
ՄատենագրությունԽմբագրել
- Լիզայի ստվերները / Lisas Schatten (բանաստեղծությունների ժողովածու) — Relief-Verlag Eilers, 1967
- Մենք խայծ ենք, փոքրիկս / wir sind lockvögel baby! (վեպ) — Rowohlt, 1970
- Միքայել. Ուղեցույց ինֆանտների համար / Michael ։ ein Jugendbuch für die Infantilgesellschaft (վեպ) — Rowohlt, 1972
- Սիրուհիները / Die Liebhaberinnen (վեպ) — Rowohlt, 1975
- Բուկոլիտ. աուդիովեպ / bukolit։ hörroman (վեպ) — Rhombus-Verlag, 1979
- Փակ դռան առջև / Die Ausgesperrten (վեպ) — Rowohlt, 1980
- Վերջ. բանաստեղծություններ 1966—1968 / ende։ gedichte von 1966—1968 (բանաստեղծությունների ժողովածու) — Schwiftinger Galerie-Verlag, 1980
- Անսահման անմեղություն / Die endlose Unschuldigkeit (արձակ, թատերգություններ, էսսե) — Schwiftinger Galerie-Verlag, 1980
- Ինչ եղավ այն բանից հետո, երբ Նորան հեռացավ ամուսնուց / Was geschah, nachdem Nora ihren Mann verlassen hatte oder Stützen der Gesellschaften (թատերգություն) — Sessler, 1980
- Դաշնակահարուհին / Die Klavierspielerin (վեպ) — Rowohlt, 1983
- Թատերգություններ (Ուտե Նյուսսենի վերջաբանով) / Theaterstücke (mit ein Nachwort von Ute Nyssen) — Prometh-Verlag, 1984
- Խլասերը և նրանից պաշտպանությունը / Oh Wildnis, oh Schutz vor ihr (արձակ) — Rowohlt, 1985
- Հիվանդություններ, կամ արդի կանայք / Krankheit oder moderne Frauen — Prometh-Verlag, 1987
- Ցանկություն / Lust (վեպ) — Rowohlt, 1989
- Ամպեր։ Տուն / Wolken. Heim (թատերգություն) — Steidl, 1990
- Իզաբել Յուպպերը «մորիու» մեջ. կինոսցենար / Isabelle Huppert in Malina։ ein Filmbuch - Suhrkamp, 1991
- Տոտենաու լեռը / Totenauberg (թատերգություն) — Rowohlt, 1991
- Թատերգություններ / Theaterstücke — Rowohlt, 1992
- Մեռածների երեխաները / Die Kinder der Toten (վեպ) — Rowohlt, 1995
- Փոթորիկ և պարտադրանք. նամակը, որպես սեռերի միջև պայքար / Sturm und Zwang ։ Schreiben als Geschlechterkampf (Յուտտա Հայնրիխի եւ Ադոլֆ - Էրնստ Մայերի հետ միասին, էսսէ) — Klein, 1995
- Stecken, Stab und Stangl։ Raststätte (und andere) neue Theaterstücke (թատերգություն) — Rowohlt, 1997
- Սպորտային թատերերգություն / Ein Sportstück — Rowohlt, 1998
- Նա, որպես նա չէ / er nicht als er (թատերգություն) — Suhrkamp, 1998
- Ոչինչ. մահվան մի փոքրիկ եռագրություն / Macht nichts։ eine kleine Trilogie des Todes (թատերգություններ) — Rowohlt-Taschenbuch-Verlag, 1999
- Ժլատություն. մի հաճույք պատճառող վեպ / Gier։ ein Unterhaltungsroman (վեպ) — Rowohlt, 2000
- Ցտեսություն. 3 փոքրիկ դրամաներ / Das Lebewohl։ 3 kl. Dramen — Berlin-Verlag, 2000
- Ալպերում. երեք դրամաներ / In den Alpen։ drei Dramen — Berlin-Verlag, 2002
- Մահը և I—V աղջիկը։ արքայադստրերի դրամաները / Der Tod und das Mädchen I—V։ Prinzessinnendramen — Berliner Taschenbuch-Verlag, 2003
- Բեմբիլենդ, Բաբելոն. երեք թատերական տեքստ / Bambiland; Babel։ zwei Theatertexte (թատերգություններ) — Rowohlt, 2004
- Ոսկե Հռենոս. թատերական էսսե / rein GOLD. ein bühnenessay — Rowohlt, Reinbek bei Hamburg, 2013
Հայերեն թարգմանություններԽմբագրել
- Էլֆրիդե Ելինեկ, Դաշնակահարուհին (թրգ. գերմ.՝ Կարլեն Մատինյան), Անտարես, 2014
ՖիլմագրությունԽմբագրել
- 2001 թվական՝ «Դաշնակահարուհին» (ռեժ. Միխայել Հանեկե, գլխ. դերերում՝ Իզաբել Հյուպպեր, Բենուա Մաժիմել, Աննի Ժիրարդո) - ըստ «Դաշնակահարուհին» վեպի
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119001802 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2004/jelinek-facts.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#lit
- ↑ https://orf.at/stories/3181421/
Արտաքին հղումներԽմբագրել
- Էլֆրիդե Ելինեկի "Դաշնակահարուհին" վեպը (հայ.)
- Էլֆրիդե Ելինեկ, Գրեթերթ (հայ.)
- Գրանորություն. Էլֆրիդե Ելինեկ՝ «Դաշնակահարուհին» Archived 2016-03-05 at the Wayback Machine.(հայ.)
- Զավեն Բոյաջյան, Խուժանական հարցազրույց (հայ.)