Ավստրո-Հունգարական կայսրություն
Ավստրո-Հունգարիա (գերմաներեն՝ Österreich-Ungarn, պաշտոնապես 1868 թվականի նոյեմբերի 14-ից՝ - Die im Reichsrat vertretenen Königreiche und Länder und die Länder der heiligen ungarischen Stephanskrone (Ռեյխսրատում ներկայացված թագավորություններն ու հողերը, ինչպես նաև Սուրբ Ստեֆանի հունգարական թագի հողերը), ոչ պաշտոնական լրիվ անունը, գերմաներեն՝ Österreichisch-Ungarische Monarchie (Ավստրո-Հունգարական միապետություն), հունգարերեն՝ Osztrák-Magyar Monarchia, չեխերեն՝ Rakousko-Uhersko), երկ-միասնական միապետություն և բազմազգ պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Գոյություն է ունեցել 1867 թվականից մինչև 1918 թվականը, երբ կայսրությունը պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում։ Միությունը կազմավորվել է 1867 թվականի Ավստրո-հունգարական համաձայնագրի հիման վրա, որը հաստատվեց Հունգարիայի խորհրդարանի կողմից 1867 թվականի մարտի 30-ին։ Ավստրո-Հունգարիան բաղկացած էր երկու միապետություններից (Ավստրիա և Հունգարիա) և մեկ ինքնավար շրջանից` Խորվաթիա-Սլովենիա թագավորություն, որը գտնվում էր Հունգարիայի թագավորության ներքո։ Կայսրությունը ղեկավարում էին Հաբսբուրգները, որոնք Հաբսբուրգների տոհմի վերջին միապետներն էին։ Համաձայն բարեփոխումների` Ավստրիան և Հունգարիան ունեին հավասար իրավունքներ, որպես երկրներ։ Համաձայնագրի համաձայն՝ արտաքին հարաբերությունները և ռազմական ուժերը ղեկավարում էին միասին, իսկ մնացած կառավարական պաշտոնները բաժանվեցին երկու երկրների միջև։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վիեննա | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | կայսրություն | |||
Դինաստիա | Հաբսբուրգներ | |||
Պետության գլուխ | Կայսր |
Ավստրո-Հունգարիան բազմազգ պետություն էր և համարվում էր այդ ժամանակների գերտերություններից մեկը։ Տարածքով կայսրությունը երկրորդ ամենամեծն էր Եվրոպայում Ռուսական կայսրությունից հետո և երրորդ ամենաշատ բնակեցված երկիրը (Ռուսաստանից և Գերմանական կայսրությունից հետո)։ Կայսրությունը ուներ չորրորդ խոշորագույն մեքենաշինությունը աշխարհում` ԱՄՆ-ից, Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից հետո[1]։
1878 թվականից Բոսնիան և Հերցեգովինան ընկան կայսրության ռազմական և քաղաքական ենթակայության տակ[2], իսկ 1908 թվականին անէքսավորվեց կայսրությանը, ինչի արդյունքում ծագեց Բոսնիական ճգնաժամը մյուս տերությունների հետ[3]։ Բացի այդ, ավստրո-հունգարացիներին անցավ Նովի Պազարի Սանջակը[4]։ Բոսնիայի Անէքսացան նաև ստիպեց ճանաչել Իսլամը որպես Բոսնիայի հիմնական կրոն[5]։
Ավստրո-Հունգարիան մտնում էր Կենտրոնական ուժերի դաշինքի մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն գրեթե ռազմական տեսանկյունից կործանվել էր, երբ կնքվեց Վիլլա Գյուստի զինադադարը 1918 թվականի նոյեմբերի 3-ին։ Հունգարիայի թագավորությունը և Ավստրիայի առաջին հանրապետությունը դարձան կայսրության իրավահաջորդ, բացի այդ, շատ սլավոնական երկրներ անկախացան, այդ թվում՝ Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունը, Լեհաստանի երկրորդ հանրապետությունը և Հարավսլավիայի թագավորությունը, ինչպես նաև շատ տարածքներ անցան հաղթանակած կողմ Ռումինիային։
Կազմվածք և անվանում
խմբագրելԿայսրության պաշտոնական լրիվ անվանումն էր Ռեյխսրատում ներկայացված թագավորություններն ու հողերը, ինչպես նաև Սուրբ Ստեֆանի հունգարական թագի հողեր։
Գերմաներեն` Die im Reichsrat vertretenen Königreiche und Länder und die Länder der Heiligen Ungarischen Stephanskrone
Հունգարերեն` A Birodalmi Tanácsban képviselt királyságok és országok és a Magyar Szent Korona országai
Հաբսբուրգ միապետը կառավարում էր Ավստրիայի կայսրությունը և Հունգարիայի թագավորը` Հունգարիայի թագավորությունը ("Սուրբ Ստեֆանի հունգարական թագի հողեր" կամ Տրանսիլվանիա)։ Յուրաքանչյուրը լիովին անկախ էր, բացառությամբ մի քանի միասնական կառույների (հիմնականում արտաքին հարաբերություններ և պաշտպանություն։
Որոշ տարածքներ, ինչպիսիք են Լեհական Գալիսիան և Խորվաթիան ունեին ինքնավարության կարգավիճակ, յուրաքանչյուրը սեփական կառավարությամբ։
Ավստրիայի և Հունգարիայի տարբերությունն այն էր, որ նրանց բնակչությունը ուներ տարբեր քաղաքացիություն, որևէ մեկը կարող էր լինել Ավստրիայի կամ Հունգարիայի քաղաքացի, բայց երբեք երկուսը միասին[6][7]։ Սա նաև նշանակում էր քաղաքացիները ունեին ավստրիական կամ հունգարական անձնագրեր[8][9]։ Իսկ Խորվաթիա-Սլովենիա-Դալմաթիայի թագավորության քաղաքացիները ունեին իրենց սեփական անձնագրերը։ Այս անձնագրերում գրվում էր խորվաթերեն և ֆրանսերեն լեզուներով[10]։ Հայտնի չէ, թե ինչ անձնագրեր են օգտագործել Բոսնիա-Հերցեգովինայում։
Հունգարիայի թագավորությունը միշտ ունեցել է սեփական խորհրդարանը, իսկ Ավստրիայի կայսրությունը ստեղծեց իր խորհրդարանը 1804 թվականին[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Schulze, Max-Stephan. Engineering and Economic Growth: The Development of Austria-Hungary's Machine-Building Industry in the Late Nineteenth Century, p. 295. Peter Lang (Frankfurt), 1996.
- ↑ Minahan, James. Miniature Empires: A Historical Dictionary of the Newly Independent States, p. 48.
- ↑ "Bosnia–Herzegovina" in the Encyclopædia Britannica, 11th ed. 1911.
- ↑ Anderson, Frank Maloy and Amos Shartle Hershey, Handbook for the Diplomatic History of Europe, Asia, and Africa 1870–1914.- The Austrian occupation of Novibazar, 1878–1909 Արխիվացված 2014-04-22 Wayback Machine
- ↑ «Imperial Gazette −1912». IGGIO Islamische Glaubensgemeinschaft in Osterreich. 2011. Արխիվացված է օրիգինալից 2014-06-06-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Eric Roman (2009). Austria-Hungary and the Successor States: A Reference Guide from the Renaissance to the Present. Infobase Publishing. էջ 401. ISBN 9780816074693. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
- ↑ The New Encyclopædia Britannica. 2003. ISBN 9780852299616. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Szávai, Ferenc Tibor. «Könyvszemle (Book review): Kozári Monika: A dualista rendszer (1867–1918): Modern magyar politikai rendszerek». Magyar Tudomány (Hungarian). էջ 1542. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Szávai, Ferenc (2010). Osztrák–magyar külügyi ingatlanok hovatartozása a Monarchia felbomlása után (PDF) (Hungarian). էջ 598. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Antun Radić, "Hrvatski pašuši (putnice)" Dom, 15 January 1903, page 11)
- ↑ "In 1804 Emperor Franz assumed the title of Emperor of Austria for all the Erblande of the dynasty and for the other Lands, including Hungary. Thus Hungary formally became part of the Empire of Austria. The Court reassured the diet, however, that the assumption of the monarch’s new title did not in any sense affect the laws and the constitution of Hungary." Laszlo, Péter (2011), Hungary's Long Nineteenth Century: Constitutional and Democratic Traditions, Koninklijke Brill NV, Leiden, the Netherlands, էջ 6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրո-Հունգարական կայսրություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 639)։ |