Անդրե Մալրո

ֆրանսիացի գրող

Մալրո Անդրե (նոյեմբերի 3, 1901(1901-11-03)[2][3][4][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - նոյեմբերի 23, 1976(1976-11-23)[2][3][4][…], Կրեթեյ[5][6][1]), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ։

Անդրե Մալրո
ֆր.՝ André Malraux
Ծննդյան անունֆր.՝ Georges André Malraux[1]
Ծնվել էնոյեմբերի 3, 1901(1901-11-03)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]
Վախճանվել էնոյեմբերի 23, 1976(1976-11-23)[2][3][4][…] (75 տարեկան)
Վախճանի վայրԿրեթեյ[5][6][1]
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, արվեստագետ, վիպասան, գրող, լրագրող, արվեստի քննադատ, արձակագիր, դրամատուրգ, հնագետ և Դիմադրության մարտիկ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[7][8]
ԿրթությունԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Lycée Turgot? և Կոնդորսե լիցեյ
Ուշագրավ աշխատանքներMan's Fate?
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, comité de lecture des éditions Gallimard? և Escuadrilla España?
ԿուսակցությունՖրանսիայի ժողովրդի հանրահավաք
ԱշխատավայրL'Express?
Պարգևներ
ԱմուսինԿլարա Մալրո և Մադլեն Մալրո
Համատեղ ապրողԺոզետ Կլոտիս և Լուիզա դը Վիլմորեն
ԶավակներՖլորենս Մալրո
Изображение автографа
Անդրե Մալրո Վիքիդարանում
 André Malraux Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Փարիզի կենդանի արևելյան լեզուների ազգային ուսումնարանում։ Մալրոի ուղևորությունները Հարավ-Արևելյան Ասիա (1923-1927), որտեղ նա ծանոթացավ չին հեղափոխականների հետ, նրան մտորել տվեցին 20-րդ դարի արևմտյան քաղաքակրթության ճգնաժամի մասին («Արևմուտքի գայթակղությունը», 1926 թվական, «Եվրոպական երիտասարդությանը», 1927 և նյութ՝ առաջին վեպերի («Նվաճողները», 1928, «Թագավորական ճանապարհ», 1930, «Մարդկության գոյության պայմանները», 1933) համար։

Մալրոն 1930-ական թվականներին մասնակցել է ֆաշիզմի դեմ ուղղված միջազգային շարժմանը՝ ի պաշտպանություն մշակույթի, սակայն չի բաժանել ոչ մարքսիզմի, ոչ էլ կոմունիստների գաղափարախոսությունը, որոնց հետ համագործակցում էր։ 1935 թվականին հրատարակել է հիտլերյան զնդաններում տառապողներին նվիրված «Արհամարհանքի տարիներ» վիպակը։ Իսպանիայում ազգային-հեղափոխական պատերազմի (1936-1939) ժամանակ եղել է հանրապետությանը պաշտպանող օտարերկրացի կամավոր օդաչուների էսկադրիլիայի հրամանատար (պատերազմի առաջին տարին պատկերված է «Հույս» (1937) գործում)։ 1943 թվականին Ֆրանսիայում ներգրավվել է դիմադրության շարժման մեջ, գլխավորել պարտիզանական միավորում, որը շուտով վերածվել է բանակային բրիգադի։ Դեռևս 30-ական թթ. վերջերից նկատվել է, որ Մալրոն սկսել է հեռանալ հեղափոխական հումանիզմից («Ալտենբուրգի ընկուզենիները», 1943). այդ պրոցեսն իր վերջնակետին է հասել 1948-ին՝ «Կոչ մտավորականներին» ճառով, որը մշակույթի մեջ «սառը պատերազմի» մանիֆեստ էր։ 1959-1969 թվականներին Մալրոն եղել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։ Որպես գրող այլևս հանդես չի եկել, բայց տպագրել է արվեստի, փիլիսոփայության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ («Լռության ձայները», 1953 և այլն), ինչպես նաև հուշագրություններ («Հակամեմուարներ», 1967, «Կաղնին այն ծառն է, որ կարում են...», 1971

Մալրոն XX դ. ֆրանսիական գրականության ճանաչված վարպետներից է։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 163  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Մալրո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Մալրո» հոդվածին։