Ֆիլիպ Ռոթ (անգլ.՝ Philip Milton Roth, մարտի 19, 1933(1933-03-19)[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5][6] - մայիսի 22, 2018(2018-05-22)[6][2][7][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][13]), հրեական ծագումով ամերիկացի գրող, քսանհինգից ավելի վեպերի հեղինակ, Պուլիտցերյան, «Միջազգային բուքեր» և հեղինակավոր բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր։

Ֆիլիպ Ռոթ
անգլ.՝ Philip Roth
Philip Roth - 1973.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Philip Milton Roth
Ծնվել էմարտի 19, 1933(1933-03-19)[1][2][3][…]
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5][6]
Վախճանվել էմայիսի 22, 2018(2018-05-22)[6][2][7][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
ԳերեզմանBard College Cemetery
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, համալսարանի դասախոս, ակնարկագիր, հեղինակ և գիտաֆանտաստիկ գրող
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[8][9][10][…]
ԿրթությունՌատգերսի համալսարան (1952)[6], Weequahic High School?[6], Չիկագոյի համալսարան (1955)[6], Bucknell University? (1954)[6] և Չիկագոյի համալսարան
Ժանրերվեպ և պոեզիա
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Հանթեր քոլեջ և Այովայի համալսարան
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ Մշակույթի ազգային շքանշան Ազգային հումանիտարական մեդալ[6] Ֆրանց Կաֆկայի մրցանակ Աստուրիայի արքայազնի պարգև արտասահմանյան գրականության Մեդիչիի մրցանակ Ազգային գրքի մրցանակ գեղարվեստական գրականության համար[6] PEN/Faulkner Award for Fiction? Ազգային գրքի մրցանակ գեղարվեստական գրականության համար[6] Պուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում PEN/Faulkner Award for Fiction? «Համընդհանուր բարօրություն» մրցանակ անգնահատելի վաստակի համար արտասահմանյան գրականության Մեդիչիի մրցանակ James Fenimore Cooper Prize? PEN/Nabokov Award? PEN/Faulkner Award for Fiction? Բուքերյան միջազգային մրցանակ Էմերսոն-Թորոյի մեդալ Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ[11] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Նյու Ջերսիի փառքի սրահ Բրաուն համալսարանի պատվավոր դոկտոր[12] Ամերիկյան գեղարվեստական գրականության Կոնգրեսի գրադարանի մրցանակ և Sidewise Award for Alternate History?
ԱմուսինՔլեր Բլում[6]
Philip Roth Վիքիպահեստում

Ռոթի ստեղծագործություններին, որոնց գործողությունները սովորաբար ծավալվում են իր ծննդավայրում՝ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, բնորոշ են զգալի չափով ինքնակենսագրական բնույթը, խոհականությունը, իրականության և հորինվածքի միջև որոշակիության մշուշապատումը, զգացմունքայնությունը, հնարամիտ ու նրբագեղ ոճը, ամերիկյան ինքնության դրդիչ հետազոտումը[14]:

Ռոթն առաջին անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել 1959 թվականին լույս ընծայած «Ցտեսությո՛ւն, Կոլումբո՛ս» (Goodbye, Columbus) նորավեպով, որի համար ԱՄՆ Գրքի ազգային մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում (U.S. National Book Award for Fiction)[15]: Նա դարձել է իր սերնդի առավելագույն պարգևների արժանացած ամերիկացի գրողներից մեկը. երկուական անգամ Գրքի ազգային մրցանակ և Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ, երեք PEN/Faulkner մրցանակ, Պուլիտցերյան մրցանակ՝ 1997 թվականին հրատարակած «Ամերիկյան հովվերգություն» (American Pastoral) վեպի համար[16], որտեղ հանդես է գալիս նրա ստեղծած հանրահայտ կերպարներից մեկը՝ Նաթան Ցուկերմանը: Ցուկերմանյան շարքի ևս մեկ ծավալուն երկ՝ «Մարդկային դրոշմ» (The Human Stain) վեպը 2000 թվականին շահել է Մեծ Բրիտանիայի WH Smith մրցանակը՝ ճանաչվելով տարվա լավագույն գիրք: 2001 թվականին Պրահայում Ռոթին շնորհվել է ևս մեկ անչափ հեղինակավոր պարգև՝ Ֆրանց Կաֆկայի մրցանակ: Նրա ստացած գրական հիշարժան պարգևներից են նաև Աստուրիասի արքայազնի մրցանակը[17], PEN/Allen հիմնադրամի մրցանակը՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[18][19][20]:

ԿենսագրությունԽմբագրել

Ֆիլիպ Ռոթը ծնվել է 1933 թվականի մարտի 19-ին, Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում[21]: Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել ծննդավայրի հարևանությամբ գտնվող Վիքվեյքում[21]: Ծնողները Ուկրաինայից գաղթած հրեաներ էին: Հայրն աշխատում էր որպես ապահովագրական գործակալ[22]: 1950 թվականին ավարտելով Վիքվեյքի ավագ դպրոցը[23]՝ Ֆիլիպը մեկ տարի հաճախել է Նյուարքի Ռաթգրզ համալսարան, ապա տեղափոխվել Փենսիլվանիա նահանգի Բաքնել համալսարան, որտեղ ստացել է անգլերենի բակալավրի որակավորում, ընտրվել ուսանողական պատվավոր Phi Beta Kappa ընկերության անդամ: Այնուհետև ուսումը շարունակել է Չիկագոյի համալսարանում, 1955 թվականին ավարտել՝ ստանալով արվեստների և անգլիական գրականության մագիստրոսի որակավորում[24], որոշ ժամանակ աշխատել այդ համալսարանում որպես գրական վարպետության ծրագրի հրահանգիչ[25]: Այդ նույն տարում Ռոթը ծառայության է անցել ամերիկյան բանակում, բայց առողջական խնդիրների պատճառով շուտով զորացրվել է ու վերադարձել Չիկագո՝ նպատակ ունենալով շարունակել ուսումը բանասիրական գիտությունների դոկտորի կոչում ստանալու համար, սակայն մեկ տարի անց դուրս է մնացել[26]: Որոշ ժամանակ գրական վարպետություն է դասավանդել Այովայի, ապա՝ Փրինստոնի համալսարանում, այնուհետև՝ գրականության համեմատական պատմություն՝ Փենսիլվանիայի համալսարանում: 1991 թվականին հրաժեշտ է տվել մանկավարժական աշխատանքին[25]: Թե՛ ուսանելու և թե՛ դասախոսելու տարիներին Ռոթը միաժամանակ ստեղծագործել է. պատմվածքներ, գրախոսություններ, քննադատական հոդվածներ է գրել տարբեր պարբերականների, այդ թվում՝ The New Republic-ի համար:

1959 թվականին հրատարակել է պատմվածքների ու վիպակների իր առաջին ժողովածուն, 1962-ին՝ առաջին վեպը՝ «Թքած ունենալ»-ը: Նրան լայն ճանաչում է բերել հատկապես 1969 թվականին լույս ընծայած «Դերձակի ցավը» վեպը, որին գրաքննադատներն ու ընթերցողները ծայրահեղ հակասական բնութագրումներ են տվել. ոմանք համարել են «ամենակեղտոտ գիրքը», ոմանք էլ՝ գլուխգործոց (այդ երկը թարգմանվել է նաև հայերեն): Բեսթսելլեր է դարձել նաև «Դավադրություն Ամերիկայի դեմ» վեպը:

Ֆիլիպ Ռոթը հեղինակավոր բազմաթիվ գրական մրցանակներից բացի արժանացել է պետական բարձր պարգևների, այդ թվում՝ ԱՄՆ ազգային հումանիտար մեդալի, Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի Emerson-Thoreau մեդալի, Գրքի ազգային հիմնադրամի՝ «Ամերիկյան գրականության մեջ նշանակալի ներդրման համար» մեդալի[27] Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն՝ «Պատվո լեգեոնի» շքանշանի[28][29]... Ռոթի գրական վաստակը գնահատելով՝ նրա անունով են կոչել հայրենի Նյուարքի հրապարակներից մեկը:

Մեծարելով Ֆիլիպ Ռոթին՝ որպես գրական վաստակաշատ գործչի ու մանկավարժի՝ նրան պատվավոր դոկտորի կոչում են շնորհել Փենսիլվանիայի[30], այդ նույն նահանգի Բաքնել, Նյու Յորքի Կոլումբիա[31], Նյու Ջերսիի Ռաթգրզ[32][33], Ռոդ Այլենդի Բրաուն[34], Մասաչուսեթսի Հարվարդ[35] համալսարանները, Նյու Յորքի Բերդ քոլեջը[36], Ամերիկայի հրեական աստվածաբանական ճեմարանը[37]:

ՄատենագրությունԽմբագրել

Դեյվիդ Քիփեշի մասին եռագրությունըԽմբագրել

  • «Կուրծքը» / The Breast}} / (1972)
  • «Ցանկության պրոֆեսորը» / The Professor of Desire (1977
  • «Մեռնող կենդանին» / The Dying Animal (2001

Վեպեր Ցուկերմանի մասինԽմբագրել

«Կաշկանդված Ցուկերմանը» եռագրությունը / Zuckerman Bound

  • Ուրվական գրողը / The Ghost Writer (1979
  • Ազատագրված Ցուկերմանը / Zuckerman Unbound (1981
  • Կազմախոսության դասը / The Anatomy Lesson (1983

Այլ վեպերԽմբագրել

  • Ուրիշ կյանք/ Counterlife (1986
  • Ամերիկյան հովվերգություն / American Pastoral (1997
  • Ամուսինս կոմունիստ է / I Married a Communist (1998)
  • Մարդկային դրոշմ / The Human Stain (2000)
  • Ուրվականը հեռանում է / Exit Ghost (2007, рус. перевод 2010)
  • Ցտեսությո՛ւն, Կոլումբո՛ս / Goodbye, Columbus (1959)
  • Թքած ունենալ / Letting go (1962)
  • Նա այնքան լավիկն էր / When She Was Good (1967)
  • Պորտնոյի ցավը / Portnoy’s Complaint (1969, հայերեն թարգմանությունը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, 2018 թ.)
  • Մեր ավազակախումբը / Our Gang (1971)
  • Ամերիկյան մեծ վեպ / The Great American Novel (1973)
  • Իմ տղամարդկային կյանքը / My Life as a Man (1974)
  • Խաբեություն / Deception (1990)
  • «Շեյլոկ» գործողությունը / Operation Shylock (1993)
  • Սաբաթի թատրոնը / Sabbath’s Theater (1995)
  • Դավադրություն Ամերիկայի դեմ / The Plot Against America (2004)
  • Սովորական մարդ / Everyman (2006)
  • Վրդովմունք / Indignation (2008)
  • Նվաստացում / The Humbling (2009)
  • Նեմեսիս / Nemesis (2010)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://www.huffingtonpost.com/2013/03/19/philip-roth-birthday-_n_2907548.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.theguardian.com/books/2013/mar/22/my-hero-philip-roth-james-wood
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 McGrath C. Philip Roth, Towering Novelist Who Explored Lust, Jewish Life and America, Dies at 85 — 2018.
  7. 7,0 7,1 7,2 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  8. http://www.nytimes.com/2006/05/05/arts/05iht-idlede6.html?pagewanted=all
  9. http://www.nytimes.com/2011/05/24/opinion/l24roth.html
  10. http://www.nytimes.com/books/97/04/20/reviews/roth-letting.html
  11. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/philip-roth/
  12. https://www.brown.edu/Administration/News_Bureau/2000-01/00-135.html
  13. «Philip Roth, Towering Novelist Who Explored Lust, Jewish Life and America, Dies at 85» (անգլերեն)։ The New York Times։ 2018-05-22։ Վերցված է 2018-05-23 
  14. U.S. Department of State, U.S. Life, "American Prose, 1945–1990: Realism and Experimentation" Archived March 4, 2011, at the Wayback Machine.
  15. Brauner (2005), pp. 43–7
  16. "Fiction". Past winners & finalists by category. The Pulitzer Prizes. Retrieved March 27, 2012.
  17. «Literary giant wins fourth Man Booker International Prize»։ themanbookerprize.com։ Արխիվացված է օրիգինալից May 25, 2011-ին։ Վերցված է May 18, 2011 
  18. «PEN Gala: Philip Roth Receives 'Literary Service' Award»։ Huffington Post։ May 1, 2013։ Արխիվացված է օրիգինալից May 30, 2013-ին 
  19. «Philip Roth Honored at PEN Gala»։ May 1, 2013 
  20. «The PEN/Allen Foundation Literary Service Award: Philip Roth»։ PEN American Center։ Վերցված է December 6, 2014 
  21. 21,0 21,1 Merriam-Webster's Dictionary of American writers։ 2001։ էջ 350։ ISBN 978-0-87779-022-8 
  22. Shechner Mark (January 1, 2003)։ «Up Society's Ass, Copper: Rereading Philip Roth»։ Univ of Wisconsin Press – via Google Books 
  23. Lubasch, Arnold H. "Philip Roth Shakes Weequahic High", The New York Times, February 28, 1969. Accessed September 8, 2007
  24. «Here are 5 essential works of fiction by Philip Roth to remember him by»։ Վերցված է May 28, 2018 
  25. 25,0 25,1 «Jewish American author Philip Roth dies at 85»։ Israel National News։ Վերցված է May 28, 2018 
  26. McGrath Charles (May 22, 2018)։ «Philip Roth, Towering Novelist Who Explored Lust, Jewish Life and America, Dies at 85»։ The New York Times։ Վերցված է June 12, 2018 
  27. "Distinguished Contribution to American Letters". National Book Foundation. Retrieved March 11, 2012. (With introduction by Steve Martin; acceptance speech not available from NBF.)
  28. See The New York Times, Monday, September 30, 2013, p. C4. Congratulations Philip Roth on being named Commander of the Legion of Honor by the Republic of France. Vintage/Houghton Mifflin Harcourt.
  29. «Еврейский писатель Филип Рот награждён орденом Почетного легиона»։ 9 Канал։ 2013-09-30։ Վերցված է 2015-10-08 
  30. «Penn: Office of the University Secretary: Chronological Listing of Honorary Degrees»։ secure.www.upenn.edu։ Վերցված է May 28, 2018 
  31. «Columbia Daily Spectator 20 May 1987 — Columbia Spectator»։ spectatorarchive.library.columbia.edu։ Վերցված է May 28, 2018 
  32. «Past Rutgers University Honorary Degree Recipients - Office of the Secretary of the University»։ universitysecretary.rutgers.edu։ Վերցված է May 28, 2018 
  33. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից October 19, 2015-ին։ Վերցված է May 27, 2018 
  34. «Honorary Degrees - The Corporation of Brown University»։ www.brown.edu։ Վերցված է May 28, 2018 
  35. «11 awarded honorary degrees:»։ June 5, 2003։ Վերցված է May 28, 2018 
  36. College Bard։ «Bard College Catalogue»։ www.bard.edu։ Վերցված է May 28, 2018 
  37. «Philip Roth, onetime 'enfant terrible,' gets JTS honor»։ www.jta.org։ Վերցված է May 28, 2018 

ԳրականությունԽմբագրել

  • Balint, Benjamin, "Philip Roth's Counterlives," Books & Ideas, May 5, 2014.
  • Bloom, Harold, ed., Modern Critical Views of Philip Roth, Chelsea House, New York, 2003.
  • Bloom, Harold and Welsch, Gabe, eds., Modern Critical Interpretations of Philip Roth's Portnoy's Complaint, Chelsea House, 2003.
  • Cooper, Alan, Philip Roth and the Jews (SUNY Series in Modern Jewish Literature and Culture), SUNY Press, Albany, NY, 1996.
  • Kinzel, Till, Die Tragödie und Komödie des amerikanischen Lebens. Eine Studie zu Zuckermans Amerika in Philip Roths Amerika-Trilogie (American Studies Monograph Series), Heidelberg: Winter, 2006.
  • Карасик Ольга Борисовна Этническое своеобразие романов Филипа Рота. Казань, 2009. 135 с. ISBN 978-5-87730-403-1

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել