Պոլ Վալերի

ֆրանսիացի գրող

Պոլ Վալերի (ֆր.՝ Ambroise-Paul-Toussaint-Jules Valéry, հոկտեմբերի 30, 1871(1871-10-30)[1][2][3][…], Սետ[4] - հուլիսի 20, 1945(1945-07-20)[5][4][1][…], Փարիզ[4]), ֆրանսիացի բանաստեղծ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1927)։ Կրթությամբ՝ իրավաբան։

Պոլ Վալերի
Ծնվել էհոկտեմբերի 30, 1871(1871-10-30)[1][2][3][…]
ԾննդավայրՍետ[4]
Վախճանվել էհուլիսի 20, 1945(1945-07-20)[5][4][1][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանCimetière Marin, Sète
Գրական անունDoris[6]
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ, լրագրող, գրող, ակնարկագիր, պրոֆեսոր, գրական քննադատ և համալսարանի դասախոս
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Ուշագրավ աշխատանքներQ115950265? և The Crisis of the Mind?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[7], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական ՊԵՆ ակումբ և Q3550275?
ԱշխատավայրԿոլեժ դե Ֆրանս[8] և Le Figaro
Պարգևներ
ԱմուսինJeannie Valéry?
ԶավակներAgathe Rouart-Valéry?
Изображение автографа
Պոլ Վալերի Վիքիքաղվածքում
Պոլ Վալերի Վիքիդարանում
 Paul Valéry Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Պոլ Վալերիի ստեղծագործությունը ձևավորվել է 19-րդ դարի վերջի սիմվոլիստների, գլխավորապես՝ Ստեֆան Մալարմեի ազդեցությամբ։ 90-ական թվականներին հանդես է եկել բանաստեղծություններով («Հին բանաստեղծությունների ալբոմ», 1920, ժողովածու)։ Այնուհետև հրատարակել է էսսեներ՝ պարարվեստի, նկարչության, ճարտարապետության, Մալարմեի, Ստենդալի, Շառլ Բոդլերի մասին, ինչպես նաև «Մի երեկո պր-ն Տեստի հետ» (1896) գրական-փիլիսոփայական ստեղծագործությունը։ Հայտնի է դարձել «Երիտասարդ Պարքը» պոեմով և նույն վերնագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուով (1917)։ Այնուհետև տպագրվել են «Ծովային գերեզմանոցը» (1920) պոեմը և «Թովչանքներ» (1922) պոեմների ու բանաստեղծությունների ժողովածուն։ 1941 թվականին հրատարակվել է Վալերիի «Իմ Ֆաուստը» վերջին պոեմը (անավարտ)։ Բանաստեղծի պոեզիայի «ինտելեկտուալիզմը» պատրանքային է․ իշխում է այն միտքը, թե բանականությունն անկարող է թափանցել իրերի էության մեջ։ Պոլ Վալերիի ստեղծած կերպարների և ասոցիացիաների աշխարհը, թեև տրամաբանական պարզ կառուցվածք ունի, բայց փակ է, ծայրահեղ սուբյեկտիվ, գերհագեցած է սիմվոլներով, հնարամիտ փոխաբերություններով։

Հայերեն հրատարակություններ խմբագրել

  • Ճանաշյան Մ․, Պոլ Վալերի և իր բանաստեղծությունը, Վենետիկ, 1947։
  • Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության (ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1976
  • Պարոն Տեստ (էսսե), Երևան, «Աննա և Միքայել», 1996
  • Ոգու քաղաքականություն (էսսեներ), Երևան, «Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո», 2005
  • Էվպալինոս կամ ճարտարապետ (էսսեներ), Երևան, «Սարգիս Խաչենց եւ «Փրինթինֆո», 2011
  • Մեր ճակատագիրը և գրականությունը, «Գարուն», 1997, № 2:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պոլ Վալերի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 232