Քիմիայի Նոբելյան մրցանակ

Քիմիայի Նոբելյան մրցանակ (շվեդերեն՝ Nobelpriset i kemi), ամենամյա մրցանակ, որը շնորհում է գիտությունների Շվեդական թագավորական ակադեմիան՝ իր ընտրած 5 անդամներից բաղկացած քիմիայի Նոբելյան հանձնաժողովի առաջարկով՝ քիմիայի տարբեր ասպարեզների գիտնականներին։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է (ֆիզիկայի, խաղաղության, բժշկության կամ ֆիզիոլոգիայի և գրականության մրցանակների հետ միասին), որոնք հիմնել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար Ալֆրեդ Նոբելը 1895 թվականին։ Մրցանակը կառավարում է Նոբելյան հիմնադրամիը։ Մրցանակը տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա արարողության ժամանակ։ Առաջին մրցանակը տրվել է 1901 թվականի նիդեռլանդացի քիմիկոս Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆին «լուծույթներում օսմոսային ճնշման և քիմիական դինամիկայի օրենքների հայտնագործման համար»։

Քիմիայի Նոբելյան մրցանակ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Տեսակchemistry award? և գիտական մրցանակ
ՊարգևատրողՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
ԿարգավիճակԳործող
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1901
Հերթականություն
Կայքnobelprize.org
 Nobel Prize in Chemistry Վիքիպահեստում

Նախապատմություն խմբագրել

Ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի՝ իր կարողությունը պետք օգտագործվեր մրցանակների շարք ստեղծելու համար, որոնք պետք է տրվեն ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ֆիզիոլոգիայի և խաղաղարարության բնագավառներում «մարդկությանը ամենամեծ օգուտ» տվածների[1][2]։ Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, սակայն վերջինը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ և ստորագրել 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում՝ Շվեդ-նորվեգական ակումբում[3][4]։ Նոբելն իր ակտիվների 94 տոկոսը՝ 31 միլիոն շվեդական կրոնա, հատկացրել է Նոբելյան մրցանակին[5] Կտակի հանդեպ թերհավատության պատճառով, այն հաստատվել է 1897 թվականի ապրիլի 26-ին՝ Ստորտինգի կողմից[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «History – Historic Figures: Alfred Nobel (1833–1896)»։ BBC։ Վերցված է 2010-01-15 
  2. «Guide to Nobel Prize»։ Britannica։ Վերցված է 2013-06-10 
  3. Ragnar Sohlman: 1983, Page 7
  4. von Euler U.S. (հունիսի 6, 1981)։ «The Nobel Foundation and its Role for Modern Day Science» (PDF)։ Die Naturwissenschaften (Springer-Verlag)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-14-ին։ Վերցված է հունվարի 21, 2010 
  5. "The Will of Alfred Nobel", nobelprize.org.
  6. «The Nobel Foundation – History»։ Nobelprize.org։ Վերցված է 2010-01-15 
  7. Agneta Wallin Levinovitz: 2001, Page 13