Սեսիլ Տորմայ ( հունգ.՝ Tormay Cécile հոկտեմբերի 8, 1876(1876-10-08)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - ապրիլի 2, 1937(1937-04-02)[1][3], Mátraháza, Gyöngyös, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա), հունգարացի գրող, մտավորական, աջակողմյան քաղաքական գործիչ, ֆեմինիստ, գրական թարգմանիչ և սոցիալական տեսաբան։ Երկու անգամ՝ 1936 և 1937 թվականներին առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի հինգ տարբեր անվանակարգերում[4]։

Սեսիլ Տորմեյ
հունգ.՝ Tormay Cécile
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1876(1876-10-08)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էապրիլի 2, 1937(1937-04-02)[1][3] (60 տարեկան)
Մահվան վայրMátraháza, Gyöngyös, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
Մասնագիտությունվիպասան, քաղաքական ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան և գրող
Ծնողներհայր՝ Béla Tormay?
Պարգևներ և
մրցանակներ
 Cécile Tormay Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սեսիլ Տորմայն ունի գերմանական արմատներ։ Նրա մորական պապը՝ Յոժեֆ Շպիգելը, շինարարական կապալառու էր և օգնել է Իստվան Սեխենիին կառուցել Շղթայի կամուրջը։ Նրա հորական պապը` Կարոլ Քրենմլերը (Տորմայ), 1848-1849 թվականներին մասնակցել է հունգարական հեղափոխությանը և ստացել բանակի մայորի կոչում։ 19-րդ դարի վերջին Տորմայ ընտանիքը սկսել է համարվել ազնվական։ Նրա հայրը` Բելա Տորմայը, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ էր, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ և պետքարտուղար։ Նրա մայրը Հերմին Բարկասին էր։

Երբ Սեսիլ Տորմեյը ուսանողուհի էր, գրական ստեղծագործություններ էր ուսումնասիրում գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և լատիներեն լեզուներով։ Նա հունգարերեն է թարգմանել Ֆրանցիսկ Ասսիզեցիի «Փոքր ծաղիկներ» աշխատությունը։ 1919 թվականին նա սկսել է արտահայտել իր քաղաքական հայացքները և դեմ է արտահայտվել Բելա Կունի ռեժիմին։ 1918-1919 թվականների հեղափոխության իրադարձությունների մասին նա հրատարակել է գիրք («Օրենքից դուրս օրագիր» (Bujdosó könyv, 1925, բառացիորեն «Արգելված գիրք»)՝ բողոքելով հետագա կոմունիստական կառավարության դեմ և ափսոսանք հայտնելով Հունգարիայի թագավորության բաժանման համար։ Սեսիլ Թորմեյը Բենիտո Մուսոլինին մեծ երկրպագու էր։ 1932 թվականին, նա հանդիպել է դուչեին՝ հունգարական կանանց լիգայից նրան բարեմաղթանքներ հղելով իտալերենով[5]։

Հռչակ է ձեռք է բերել գրելով երկու վեպ («Ժայռերի մարդիկ»(Emberek a kövek között), 1911, «Հին տուն» (A Régi ház), 1914) և հինգ կարճ պատմվածք։ Նրա ամենահայտնի գործը՝ «Հանցագործի օրագիր»-ը, կոմունիստների կողմից իրականացված ահաբեկչության մասին առաջին ձեռագիրն է 1919 թվականին Հունգարիայի Սովետական հանրապետության կարճ գոյության ընթացքում։ Սեսիլ Տորմայը երկու անգամ՝ 1936 և 1937 թվականներին առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի[6]։

Սեսիլ Տորմեյը մահացել է 1937 թվականի ապրլի 2-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Petőfi Literary Museum — 1954.
  3. 3,0 3,1 3,2 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=27187
  4. «Nomination Database». www.nobelprize.org. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Hungarian translation of the speech of Cécile Tormay in Rome». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  6. «The Nomination Database for the Nobel Prize in Literature, 1901–1950».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլ Տորմեյ» հոդվածին։