Իվան Բունին

ռուս արձակագիր և բանաստեղծ

Իվան Ալեքսեևիչ Բունին (ռուս.՝ Иван Алексеевич Бунин, հոկտեմբերի 22, 1870(1870-10-22)[1][2], Վորոնեժ, Ռուսական կայսրություն[1][3] - նոյեմբերի 8, 1953(1953-11-08)[1][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[1][3]), ռուս արձակագիր, բանաստեղծ, Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության գծով (1933)։

Իվան Բունին
ռուս.՝ Иван Алексеевич Бунин
Ծնվել էհոկտեմբերի 22, 1870(1870-10-22)[1][2]
ԾննդավայրՎորոնեժ, Ռուսական կայսրություն[1][3]
Վախճանվել էնոյեմբերի 8, 1953(1953-11-08)[1][3][4][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[1][3]
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներԳյուղը, Dark Avenues?, The Life of Arseniev? և The Gentleman from San Francisco?
ԱնդամակցությունRussian Academy?
Պարգևներ
ԱմուսինAnna Tsakni? և Vera Muromtseva-Bunin?
Изображение автографа
 Ivan Bunin Վիքիպահեստում

Ծնվել է Վորոնեժում։ 1891-ին Օրյոլում լույս է ընծայել «Բանաստեղծություններ» ժողովածուն։ «Բաց երկնքի ներքո» (1898) և պուշկինյան մրցանակի արժանացած «Տերևաթափ» (1901) ժողովածուները բանաստեղծական դասական ձևերի կատարելագործման դրսևորումներ են։ 1899-ին ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ։ «Գյուղը» (1910) վիպակում պատկերել է Ռուսաստանի գյուղացիության վիճակը։ Թշնամաբար դիմավորելով Հոկտեմբերյան հեղափոխությունը, Բունինը 1920-ին վտարվել է Ֆրանսիա, ուր և ստեղծագործել է շուրջ 30 տարի։ «Միտյայի սերը» (1925), «Կոռնետ Ելագինի գործը» (1927), «Արսենևի կյանքը» (1930) ստեղծագործություններում հեղինակը երիտասարդ տարիների հիշողությունների հիման վրա արտացոլել է իր տպավորությունները ռուսական կալվածատիրական շրջանից։

Բունինը թարգմանություններ է արել Հենրի Լոնգֆելլոյից, Ջորջ Բայրոնից, Թենիսոնից։ Թարգմանել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Մ. Մանվելյանի երկերը, որոնք ամփոփել է «Ժամանակակից հայ բանաստեղծություններ» (1903) և «Հայկական մուսա» (1907) ժողովածուներում։ Ռուս գրողներից առաջինն է արժանացել Նոբելյան մրցանակի։

Կենսագրություն խմբագրել

Կյանքի վաղ շրջանը խմբագրել

Բունինը ծնվել է Վորոնեժ քաղաքում 1870 թվականի հոկտեմբերի 22-ին. Ալեքսեյ և Լյուդմիլա Բունինների ընտանիքում։ Նրա նախնիներից էին բանաստեղծներ Աննա Բունինան և Վասիլի Ժուկովսկին։ Նա ունեցել է երջանիկ մանկություն։ Շրջապատված է եղել խելացի և բարի մարդկանցով։ Ռուսական ֆոլկլորին Բունինին ծանոթացրել է մայրը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնան[7]։ Նրա տնային առաջին ուսուցիչը եղել է Ռոմաշկովը[8]։ Այնուհետև Բունինին հոգեբանություն, փիլիսոփայություն և հասարակական գիտություններ է սովորեցրել իր ավագ քույրը՝ Յուլիան։ Յուլիան է դրդում Բունինին կարդալ ռուսական դասական գրականություն[7]։ 1870-ականների վերջերին Բունինը տարվում է խաղամոլությամբ և կորցնում է ընտանեկան հարստության մեծ մասը։ 1881 թվականին նրան ուղարկում են դպրոց Ելեցում, սակայն նա այդպես էլ չի ավարտում դպրոցը։ 1886 թ. նրան հեռացնում են, քանի որ ընտանիքի ֆինանսական դժվարությունների պատճառով դադարում է հաճախել դասերին[9]։

Գրական կարիերա խմբագրել

1887 թվականի մայիսին Բունինը իր առաջին բանաստեղծությունն (Деревенские нищие) է հրատարակում Սանկտ Պետերբուրգի գրական հանդեսում։ 1891 թվականի նրա առաջին կարճ պատմվածքը (Деревенский эскиз) հայտնվում է «Ռուսկոյե բոգատստվո» թերթի էջերում։ 1889 թվականի Բունինը դառնում է Խարկովի տեղական թերթի գլխավոր խմբագրի օգնականը։ 1889 թվականի հունվարին տեղափոխվում է Օրյոլ՝ աշխատելու «Օռլովսկիյ վեստնիկ» թերթում՝ սկզբում որպես խմբագրի օգնական, հետո արդեն դե ֆակտո խմբագիր։ Այստեղ նա հանդիպում է Վառվառա Պասչենկոյին և կրքոտ սիրահարվում է։ 1892 թվականին զույգը տեղափոխվում է Պոլտավա՝ Յուլիա Բունինայի մոտ։ Յուլիան օգնում է եղբորը գործի անցնել տեղի վարչությունում[7] Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը հրատարակվել է 1887-1891 թվականներին Օրյոլում[10]։ Բունինը 1894 թ. առաջին կեսը անցկացնում է ճանապարհորդելով Ուկրաինայում։ 1895 թվականին Բունինը առաջին անգամ այցելում է Ռուսաստանի մայրաքաղաք։ Այստեղ նա հանդիպում է Անտոն Չեխովին, Սերգեյ Կրիվենկոյին, Վալերի Բրյուսովին և այլոց[10] 1899 թ. սկսվում է Մաքսիմ Գորկու և Իվան Բունինի ընկերությունը։ Բունինի համար ներշնչման աղբյուր էր հանդիսանում նաև Լև Տոլստոյը։ Վերջինիս հետ նա հանդիպել է Մոսկվայում 1894 թվականին։ 1895-1896 թվականներին Բունինը լինում էր և՛ Մոսկվայում, և՛ Պետերբուրգում։ 1897 թվականին նրա առաջին կարճ պատմվածքների ժողովածուն է լույս տեսնում (,,Աշխարհի եզրին,,), որից մեկ տարի անց հրատարակվում է բանաստեղծությունների երկրորդ գիրքը (,,Բաց երկնքի տակ,,)[7][10]։ 1898 թվականին Բունինը տեղափոխվում է Օդեսսա։ Այստեղ նա ծանոթանում է Բուկովետսկիի, Կուրովսկիի և Նիլուսի հետ[11][12]։ 1899-1900 թվականների ձմռան ընթացքում նա հաճախում է «Սրեդա» գրական ակումբը Մոսկվայում, որտեղ էլ ընկերանում է գրող Նիկոլայ Տելեշովի հետ։

Գրական ժառանգություն խմբագրել

Իվան Բունինը առաջին ռուս գրողն է, ում շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Մրցանակը հիմնականում շնորհվել է նրա ինքնակենսագրական գրքի՝ «Արսենևի կյանքը» երկի համար։ Բունինի վաղ շրջանի բանաստեղծությունները ունեին մեկ ընդհանուր լեյտմոտիվ։ Չեխովը ջերմորեն ընդունեց Բունինի առաջին պատմվածքները։ Իսկ Գորկին տվեց ամենաբարձր գնահատականը։

Բունինը իր ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում հարազատ մնաց մոդեռնիզմին։ Իր բանաստեղծությունների և թարգմանությունների համար Բունինը երեք անգամ դարձել է Պուշկինյան մրցանակի դափնեկիր։ Բունինի բանաստեղծությունների սիրահար էր Վլադիմիր Նաբոկովը։ Վերջինս Բունինին համեմատել է Բլոկի հետ։ Բունինը փառքին ամենաշատը մոտեցել է 1911-1912 թվականներին, երբ լույս տեսան «Գյուղը» և «Չոր հովիտը»[13]։ Բունինի ճանապարհորդական էսքիզները գովասանքի արժանացան։ Հատկապես «Թռչնի ստվերը» (1907-1911)։ Բունինը մեծապես հետաքրքրված էր տարբեր ժողովուրդների առասպելներով և ընդհանրապես ժողովրդական բանահյուսությամբ։ Բունինի լավագույն բանաստեղծությունները՝ «Խորամանկ ականջները» և «Եղբայրները» իրենց հիմքում ունեն ուժեղ փիլիսոփայական շեշտադրում։ Բարոյականության տեսանկյունից Բունինը ներշնչվում էր Սոկրատեսից։ Իվան Բունինի գրքերը թարգմանվել են մի շարք լեզուներով։ Ռոմեն Ռոլանը Բունինին անվանել է «գեղարվեստի հանճար»։

Հիշատակ խմբագրել

  • Բունինի թանգարան (Օրյոլ) - Բունինի թանգարանը գտնվում է քաղաքի այն հատվածում, որտեղ ժամանակին ապրել է գրողը։
  • Բունինի տուն-թանգարան (Եֆրեմով) - Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքում`գրողի եղբոր տանը[14]։
  • Գրական-հուշահամալիր թանգարան՝ Լիպեցկի մարզի Ելեց քաղաքում, որտեղ Բունինը անցկացրել է պատանեկության տարիները[15]։
  • 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Օդեսսայում՝ Աստղերի պողոտայում, բացվել է հուշարձան ի պատիվ գրողի, որը հաճախ էր այցելում Օդեսսա և աշխատում էր Օդեսսայում[16]։
  • 2020 թվականի սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի բանկը շրջանառության մեջ է դրել արծաթե հոբելյաանական մետաղադրամ 2 ռուբլի անվանական արժեքով «Գրող Ի․ Ա․Բունին, ծննդյան 150-ամյակի կապակցությամբ (22.10.1870)» «Ռուսաստանի ականավոր անհատականությունների» շարք (մետաղադրամներ)[17]։
  • Ի.Ա.Բունին տուն-թանգարանը քաղաք Վարոնեժում, որտեղ ծնվել է գրողը, բացվել է 2020 թվականի սեպտեմբերի 22-ին[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Михайлов О. Н. Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  2. 2,0 2,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 307—311. — ISBN 5-94848-245-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Михайлов О. Н. Бунин Иван Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1933/
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  7. 7,0 7,1 7,2 7,3 L. Smirnova (1993). «I. А. Bunin 'Russian literature of the late 19th — early 20th centuries'» (Russian). Prosveshchenie. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Художественные переводы И. А. Бунина Արխիվացված 2015-09-29 Wayback Machine. – www.rustranslater.net.
  9. Е. В. Степанян. «Иван Бунин». bunin.niv.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Ivan Bunin Chronology» (Russian). bunin.niv.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Ivan Alekseevich Bunin» (Russian). bunin.niv.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Ivan Bunin biography» (Russian). noblit.ru. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Твардовский, Александр. Иван Алексеевич Бунин. Собрание сочинений. Том 1. Стихотворения. 1892–1916. Изд. Художественная литература, 1965. Предисловие. Стр. 2–59.
  14. «Ефремовский дом-музей И.А. Бунина». Интернет-портал «Культура.РФ». Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  15. «Экскурсия по Литературно-мемориальному музею И.А. Бунина в Ельце». Телеканал «Культура». 2020 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  16. Одессе — 226: звезда в честь клоунов, паяц-кандидат и армейский потешный оркестр, Моя мозаика, 03.09.2020
  17. Ռուսաստանի բանկը շրջանառության մեջ է թողնում թանկարժեք և բազային մետաղների հուշադրամներ (ռուս.)
  18. «В Воронеже открылся музей Ивана Бунина». ТАСС. 2020 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 62։