Ժյուլիեն Գրին (ֆր.՝ Julien Green), ի ծնե անունը՝ Ջուլիան Հարթրիջ Գրին (անգլ.՝ Julian Hartridge Green, 6 սեպտեմբերի, 1900, Փարիզ – 30 օգոստոսի, 1998, Փարիզ), ամերիկյան ծագմամբ ֆրանսիացի գրող։

Ժյուլիեն Գրին
ֆր.՝ Julien Green
Ծննդյան անունֆր.՝ Julian Hartridge Green
Ծնվել էսեպտեմբերի 6, 1900(1900-09-06)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 17-րդ շրջան, Փարիզ
Վախճանվել էօգոստոսի 13, 1998(1998-08-13)[1][2][3][…] (97 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 7-րդ շրջան, Փարիզ
Գրական անունDavid Irland և Théophile Delaporte[4]
Մասնագիտությունգրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Distant Lands?, To Leave Before Dawn?, Mont-Cinère?, Leviathan? և Adrienne Mesurat?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[5], Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[6], Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Изображение автографа
 Julien Green Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջուլիան Հարթրիջ Գրինը ծնվել է 1900 թվականի սեպտեմբերի 6-ին Փարիզում, բողոքական ամերիկացիների ընտանիքում. եղել է ընտանիքի ութ երեխաներից ամենակրտսերը։ Մեծացել է Փարիզում։ 1916 թվականին՝ ծայրահեղ աստվածավախ մոր մահվանից երկու տարի հետո, հոր և քույրերի հետ սկսել է դավանել կաթոլիկություն[7]։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին. զորացրվել է 1919 թվականին։ 1919-1922 թվականներին սովորել է Վիրջինիայի համալսարանում։ Վերադառնալով Ֆրանսիա՝ զբաղվել է գրականությամբ. նրա գրական դեբյուտը կայացել է 1924 թվականին «Պամֆլետ Ֆրանսիայի կաթոլիկների դեմ» ստեղծագործությամբ։

1940 թվականին Ֆրանսիայի պարտությունից հետո, տեղափոխվել է ԱՄՆ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Ամերիկայի ռազմական տեղեկատվության բյուրոյում, ելույթ է ունեցել «Ամերիկայի ձայնով», որտեղ նրա հետ միասին աշխատել են ֆրանսիացի գրող Անդրե Բրետոնն ու ամերիկացի դերասան Յուլ Բրինները։ Անգլերենով գրել է «Հուշեր երջանիկ օրերի մասին» (անգլ.՝ Memories of Happy Days, 1942): Հետագայում անգլերեն է թարգմանել իր մի քանի ֆրանսերեն գրքեր (նաև իր քրոջ՝ գրող Էնն Գրինի (1891-1979) օգնությամբ։ Պատերազմից հետո վերադարձել է Ֆրանսիա։

Իր կյանքի մեծ մասն անցկացնելով Ֆրանսիայում և ստեղծագործելով հիմնականում ֆրանսերեն՝ Ժյուլիեն Գրինը երբեք չի ունեցել Ֆրանսիայի քաղաքացիություն. 1972 թվականին Ժորժ Պոմպիդուն Գրինին առաջարկել է հպատակագրվել, սակայն վերջինս մերժել է։

Ժյուլիեն Գրինի որդեգիրն է եղել գրող Էրիկ Ժուրդենը։

Ժյուլիեն Գրինը մահացել է 1998 թվականի օգոստոսի 30-ին Փարիզում։ Իր ցանկության համաձայն՝ թաղվել է Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի Սուրբ Էգիդ եկեղեցում[8][9]։

Ստեղծագործություն խմբագրել

Ժյուլիեն Գրինը հեղինակել է նովելներ, դրամաներ ու վեպեր, որոնցից մի քանիսն արժանացել են քննադատների ու հասարակության դրական գնահատականին («Ադրիենա Մեզյուրա», 1927, «Երկրում ճանապարհորդողը», 1927, «Լևիաֆան», 1929, «Բեկորներ», 1932 և այլն)։ Առավել հայտնի է իր բազմահատոր օրագրով, որ վարել է իր ողջ կյանքի ընթացքում (1928-1998, 18 հատոր)։ Գրողի նոր գրքերին արձագանքել են Վալտեր Բենյամինը, Հերման Հեսսեն, Խորխե Լուիս Բորխեսը։ Նրա «Օրագիրը» բարձր է գնահատել Էմիլ Սիորանը։ Գրինի «Եթե ես լինեի ձեր տեղը» (1947) վեպի սուր հոգեբանական վերլուծությունը գրավել է Մելանի Քլայնի ուշադրությունը։

Ժյուլիեն Գրինի մի քանի ստեղծագործություններ էկրանավորվել են։

Ճանաչում խմբագրել

  • Գրական ազգային մեծ մրցանակ (1966)
  • Ֆրանսիական ակադեմիայի մեծ գրական մրցանակ (1970)
  • Եղել է առաջին ոչ ֆրանսիացին, որ ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1971)
  • Գրինցանե Կավուրի մրցանակ (1991)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Académie française (ֆր.)
  6. http://www.arllfb.be/composition/successions.html
  7. «Report of Green's conversion to Catholicism in 1916». New Georgia Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. St. Egid, Klagenfurt website. (in German). Retrieved 25 January 2013.
  9. «Find a Grave: Julien Green». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել