Ֆրիդեբերտ Տուգլաս
Ֆրիդեբերտ Միխկելսոն, առավել հայտնի է Ֆրիդեբերտ Տուգլաս անունով (էստ․՝ Friedebert Tuglas, մարտի 2, 1886[1][2][3], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1971[4][1][2][…], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), էստոնացի գրող և քննադատ[5]։ Համարվում է ժամանակակից էստոնական գրականության հիմնադիր-հայրերից մեկը[6] ·[7] ·[8], իմպրեսիոնիստական և սիմվոլիստական ուղղությունների առաջին ներկայացուցիչը էստոնական գրականության մեջ[9], ինչպես նաև ժամանակակից գրական էստոներենի հիմնադիրներից մեկը։ Հալածվելով Ռուսական կայսրության ցարի կողմից՝ նա դարձել ընդունված հեղինակ ԽՍՀՄ տարիներին։
Ֆրիդեբերտ Տուգլաս էստ․՝ Friedebert Tuglas | |
---|---|
Ծննդյան անուն | էստ․՝ Friedebert Mihkelson |
Ծնվել է | մարտի 2, 1886[1][2][3] |
Ծննդավայր | Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 15, 1971[4][1][2][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրական քննադատ, լրագրող, գրականության պատմաբան և գրող |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Էստոնիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Հյուգո Տրեֆների գիմնազիա |
Ստեղծագործական շրջան | 1906 - 1971 |
Գրական ուղղություններ | նեոռոմանտիզմ, ռեալիզմ և սիմվոլիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Felix Ormusson?, Little Illimar? և Popi ja Huhuu? |
Անդամակցություն | Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա, Երիտասարդ Էստոնիա և Սիուրու |
Աշխատավայր | Տարտուի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Elo Tuglas? |
Friedebert Tuglas Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1904-1905 թթ.-ին սովորել է Ուգո Տրեֆների գիմնազիայում։ Հեղափոխական գործունեության համար դատապարտվել է։ Ազատ արձակվելուց հետո՝ 1906 թ.-ին նրան արտաքսում են։ Այդ տարիներին Տուգլասը ապրել է Ֆինլանդիայում և Ֆրանսիայում։ 1917 թ.-ին վերադարձել է հայրենիք։ Նա եղել է էստոնական երիտասարդ գրողների ակումբի առաջնորդը, ինչպես նաև Էստոնիայի գրողների միության հիմնադիրը, որտեղ էլ որպես նախագահ աշխատել է 1922 թ., 1925-1927 թթ. և 1937-1939 թթ.։ 1946 թ.-ին Տուգլասին շնորհվել է Էստոնիայի ժողովրդական գրողի կոչում։ Նույն տարում դարձել է Էստոնիայի ԽՍՀ-ի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ։ Այնուհետև, հայտնվելով Խորհրդային սև ցուցակում, զրկվել է քաղաքացիական բոլոր իրավունքներից, գիտական կոչումներից, իսկ 1950 թ.-ին՝ հեռացվել Գիտությունների ազգային ակադեմիայից[10]։ 1950 թվականին վտարվել է նաև գրողների միությունից[11]։ Ֆրիեդեբերգ Տուգլասը մահացել է Տալլինում 1971 թ.-ին 85 տարեկան հասակում։ Նույն թվականին նրա պատվին Տալլինում բացվել է թանգարան։ Բացի այդ, սահմանվել է նրա անունը կրող գրական մրցանակ[11]։
Ֆրիդեբերտ Տուգլասը երկու անգամ (1968 և 1969 թթ.) առաջադրվել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի։
Երկեր
խմբագրելՎեպեր
խմբագրել- Felix Ormusson 1915
- Väike Illimar 1937
Այլ ստեղծագործություններ
խմբագրել- Hingemaa 1906
- Kahekesi 1908
- Liivakell 1-2 1913
- Õhtu taevas 1913
- Saatus 1917
- Teekond Hispaania 1918
- Raskuse vaim 1920
- Hingede rändamine 1925
- Ado Grenzsteini lahkumine 1925
- Juhan Liiv 1927
- Teekond Põhja-Aafrika I-III 1928-30
- Eesti Kirjameeste Selts 1932
- Kriitika I-VIII 1935-36
- Viron kirjallisuuden historia 1939
- Noorusmälestused 1940
- Esimene välisreis 1945
- Mälestused 1960
- Marginaalia 1966
- Muutlik vikerkaar 1968
- Rahutu rada 1973
- Novelle ja miniatuure 1978
- Kogutud teosed (երկերի լիակատար ժողովածու) 1986- (15 հատորով)
- Taevased ratsanikud 1986
- Popi ja Huhuu 1986
- Tuhat aastat 1986
- Kulttuurilugu kirjapeeglis: Johannes Aaviku & Friedebert Tuglase kirjavahetus 1990
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.) — 2004.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Туглас Фридеберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Estonian literature Encyclopædia Britannica
- ↑ Litterature estonienne (ed.). «Friedebert Tuglas» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 15 septembre 2016-ին.
- ↑ Bibliomonde (ed.). «Friedebert Tuglas» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 15 septembre 2016-ին.
- ↑ Musée littéraire d'Estonie (ed.). «Friedebert Tuglas» (et+en). Վերցված է 15 septembre 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Estonian literature at Encyclopædia Britannica
- ↑ "Remembrance". Արխիվացված 2016-04-07 Wayback Machine Estonian Academy of Sciences Year Book, 12(39), 2006, ISSN 1406-1503, p. 164.
- ↑ 11,0 11,1 "Remembrance". Արխիվացված 2016-04-07 Wayback Machine Estonian Academy of Sciences Year Book, 12(39), 2006, ISSN 1406-1503, p. 164.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդեբերտ Տուգլաս» հոդվածին։ |