Թուդոր Արգեզի
Թուդոր Արգեզի (ռումիներեն՝ Tudor Arghezi, իսկական անունը՝ Յոն Թեոդորեսկու, մայիսի 21, 1880[1][2][3], Բուխարեստ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն[3] - հուլիսի 14, 1967[4][5][6][…], Բուխարեստ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն[3]), ռումին բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, Ռումինիայի ԳԱ անդամ, պետական մրցանակի դափնեկիր։
Թուդոր Արգեզի ռումիներեն՝ Tudor Arghezi | |
---|---|
Ծննդյան անուն | ռումիներեն՝ Ion Nae Theodorescu |
Ծնվել է | մայիսի 21, 1880[1][2][3] |
Ծննդավայր | Բուխարեստ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն[3] |
Վախճանվել է | հուլիսի 14, 1967[4][5][6][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն[3] |
Գրական անուն | Ioan Theodorescu |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող և մանկագիր |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Saint Sava College? |
Անդամակցություն | Ռումիիայի գրողների միություն, Ռումինական ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Զավակներ | Միտզուրա Արգեզի, Baruțu T. Arghezi? և Eli Lotar? |
Թուդոր Արգեզի Վիքիդարանում | |
Tudor Arghezi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է մայիսի 21-ին, Բուխարեստում։ Հրատարակել և խմբագրել է գրական մի շարք հանդեսներ։ Պայքարել է ֆաշիզմի դեմ, որի համար նետվել է համակենտրոնացման ճամբար։ Բանաստեղծական ժողովածուներից նշանավոր են «Հարմար խոսքեր» (1927), «Բորբոսածաղիկներ» (1931), «Երեկոյան գրքույկ» (1935), «Յոթ երգ փակ բերանով» (1939), «Երգ մարդուն» (1955), «1907» (1955)։ Արգեզի նորարար է ռումինական բանաստեղծական արվեստի մեջ. քնարերգության դասական ձևերը հարստացրել է ռիթմի, լեզվի, արտահայտչամիջոցների ու խոսքի պատկերավորման նոր հնարավորություններով։ Արգեզիի արձակ երկերից են «Աստվածամոր աչքերը» (1934), «Բունա վեստիրե գերեզմանատունը» (1936) վեպերը և բազմաթիվ պամֆլետներ։ Մահացել է հուլիսի 14-ին, Բուխարեստում։
Հայերեն հրապարակումները
խմբագրել- Բանաստեղծություններ։ «Գարուն», 2000, թիվ 12, էջ 84։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.leshommessansepaules.com/auteur-Tudor_ARGHEZI-545-1-1-0-1.html
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.bibliotecadeva.eu/periodice/romlit/1980/05/romania_literara_1980_05_21.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 706)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուդոր Արգեզի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուդոր Արգեզի» հոդվածին։ |