Եվգենի Եվտուշենկո (ռուս.՝ Евге́ний Алекса́ндрович Евтуше́нко, հուլիսի 18, 1932(1932-07-18)[1], Զիմա, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - ապրիլի 1, 2017(2017-04-01)[2][1], Թալսա[2]), խորհրդային և ռուս պոետ, նաև վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և մի քանի ֆիլմի ռեժիսոր։ 1949 թվականին հրապարակվել է առաջին բանաստեղծությունը։ Երեք տարի անց լույս է տեսել նրա առաջին՝ «Ապագայի հետախոյզները» ժողովածուն։ Այդ ժամանակ դա դարձել է ԽՍՀՄ Գրողների միության ամենաերիտասարդ անդամը[4]։ Նա սերտ բարեկամական կապերի մեջ էր խորհրդահայ բանաստեղծների, մասնավորապես՝ Գևորգ Էմինի, Պարույր Սևակի հետ։ Ռուսերեն է թարգմանել Գևորգ Էմինի բանաստեղծությունները։ 1974 թվականին Երևանում Գևորգ Էմինի և Գարիկ Բանդուրյանի թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երրորդ հիշողություն» խորագրով, որին 1981 թվականին հաջորդել է «Ես սիբիրցի եմ» ժողովածուն։ 1991 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։
Եվգենի Եվտուշենկո ռուս.՝ Евгений Евтушенко ռուս.՝ Евгений Александрович Евтушенко |
---|
 |
Ծննդյան անուն | ռուս.՝ Евгений Александрович Гангнус |
---|
Ծնվել է | հուլիսի 18, 1932(1932-07-18)[1] |
---|
Ծննդավայր | Զիմա, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
---|
Վախճանվել է | ապրիլի 1, 2017(2017-04-01)[2][1] (84 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Թալսա[2] |
---|
Գերեզման | Պերեդելկինոյի գերեզմանատուն |
---|
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, սցենարիստ, ռեժիսոր, դերասան, ուսուցիչ, կինոռեժիսոր, գրող, արձակագիր, հրապարակախոս և լուսանկարիչ |
---|
Լեզու | ռուսերեն |
---|
Քաղաքացիություն | Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Ռուսաստան |
---|
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
---|
Ժանրեր | պոեզիա և արձակ |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Բաբի Յառ (պոեմ) |
---|
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[3] |
---|
Աշխատավայր | Փիթսբուրգի համալսարան |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին | Բելլա Ախմադուլինա |
---|
Զավակներ | Sasha Yevtushenko? |
---|
 |
Evgeny Evtushenko Վիքիպահեստում |