Թոմաս Թրանսթրյոմեր

Թոմաս Թրանսթրյոմեր (շվեդերեն՝ Tomas Tranströmer, ապրիլի 15, 1931(1931-04-15)[1][2][3][…], Ստոկհոլմ[4] և Շվեդիա[5] - մարտի 26, 2015(2015-03-26)[2][3][6][…], Ստոկհոլմ[4]), շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան, դաշնակահար, 2011 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր։ Նրա բանաստեղծությունները և 12 արձակ գործերը թարգմանվել են շուրջ 60 տարբեր լեզուներով։

Թոմաս Թրանսթրյոմեր
շվեդերեն՝ Tomas Tranströmer
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1931(1931-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ[4] կամ Շվեդիա[5]
Մահացել էմարտի 26, 2015(2015-03-26)[2][3][6][…] (83 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ[4]
ԳերեզմանKatarina kyrkogård[7]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Կրոնաթեիզմ
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան և Södra Latin?
ԵրկերBaltics?, For the Living and the Dead? և The Sorrow Gondola?
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան և գրող
ԱմուսինՄոնիկա Բլադ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԷմմա Թրանսթրյոմեր և Պաոուլա Թրանսթրյոմեր
Կայքtomastranstromer.net
Commons-logo.svg Tomas Tranströmer Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Թոմաս Թրանսթրյոմերը ծնվել է 1931 թվականի ապրիլի 15-ին Գուստա և Հելմի Թրանսթրյոմերների ընտանքում։ Առաջին ստեղծագործությունները գրել է դեռևս 23 տարեկան հասակում, և այդ ժամանակվանից ի վեր աչքի ընկել իբրև ուրույն խոսք ունեցող բանաստեղծ։

1958 թվականին Թոմասն ամուսնանում է Մոնիկա Բլադի հետ և ամուսինները ցայսօր ապրում են Ստոքհոլմի Սյոդերմալմ շրջանում, Ստիգբերգաթան փողոցի վրա։ 1961 թվականին ծնվում է նրանց ավագ դուստրը՝ Էմման, իսկ 1964 թվականին՝ կրտսերը՝ Պաուլան։ 1990 թվականի նոյեմբերին Թրանսթրյոմերը կաթվածահար է լինում, նրա մարմնի աջ կողմը անշարժանում է, որի արդյունքում բանաստեղծը կորցնում է խոսելու ունակութունը։ Նա սկսում է սովորել գրել ձախ ձեռքով և նույնիսկ դաշնամուր նվագել ձախ ձեռքի համար գրված հատուկ ստեղծագործություններով։

2011 թվականին նա արժանանում է տարվա Նոբելյան մրցանակին գրականության ասպարեզում։ Վատառողջության պատճառով մրցանակը ընդունում է կինը։ Դրանով Թրանսթրյոմերը դառնում է այն եզակի հեղինակներից մեկը, ով արժանացել է թե՛ Նոբելյան և թե՛ Նեուստադ գրականության մրցանակին (1990 թ)։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին աղբյուրներԽմբագրել