Ստեյն Ստրյովելս (Streuvels) (Ֆրանկ Լատյոր (Lateur)) (հոկտեմբերի 3, 1871(1871-10-03)[1][2][3][…], Հեուլե, Կորտրեյկ, Քորթրայք, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6][…] - օգոստոսի 15, 1969(1969-08-15)[5][1][7][…], Իգոիգեմ, Anzegem, Քորթրայք, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի գրող։ Գրել է ֆլամանդերեն։

Ստեյն Ստրյովելս
Stijn Streuvels by Modest Huys (cropped).jpg
Ծննդյան անունհոլ.՝ Frank Petrus Maria (Frank) Lateur
Ծնվել էհոկտեմբերի 3, 1871(1871-10-03)[1][2][3][…]
ԾննդավայրՀեուլե, Կորտրեյկ, Քորթրայք, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6][…]
Վախճանվել էօգոստոսի 15, 1969(1969-08-15)[5][1][7][…] (97 տարեկան)
Վախճանի վայրԻգոիգեմ, Anzegem, Քորթրայք, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա
ԳերեզմանԻգոիգեմ[8]
Գրական անունStijn Streuvels
Մասնագիտությունգրող, Հացթուխ, սցենարիստ, թարգմանիչ և լուսանկարիչ
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա[9][10]
ԱնդամակցությունՀոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա
Պարգևներ
ԱզգականներPieter Jan Gezelle?[11][12], Monica De Vriese?[11][12], Guido Gezelle?[11][12], Romaan Gislijn Gezelle?[11][12], Philomena De Smet?[11][12], Joseph Gezelle?[11][12], Florence Gezelle?[11][12], Caesar Gezelle?[11][12], Dymphna Gezelle?[12][11], Hortense Gezelle?[12][11] և Amadine Lateur?[13]
Commons-logo.svg Stijn Streuvels Վիքիպահեստում

Բելգիական գրականության մեջ առաջիններից է, որ գրել է գյուղի աշխատավորի մասին («Հունձ», 1900 թ․, վեպ, «Գարնանային կյանք», 1900 թ․, պատմվածքների ժողովածու), ռեալիստորեն պատկերել գյուղացու ծանր աշխատանքը («Ճանապարհներով», 1902 թ․, վեպ)։ Ստրյովելսի «Սիրախաղեր» (1903 թ․), «Կտավատի արտ» (1907 թ․), «Կյանքի ծաղիկներ» (1937 թ․) վեպերում և «Բատրակներ» (1926 թ․) ժողովածուի պատմվածքներում նկատելի են անկումային տրամադրություններ։ «Պրյուցկե» (1922 թ․) և ինքնակենսագրական «Հյոլե» (1942 թ․) վիպակներում նրբորեն ներկայացված է մանկան հոգեբանությունը։ Ստրյովելսի ստեղծագործությանը բնորոշ է հումանիզմը, բանաստեղծականությունը, քնարականությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 158