Բացել գլխավոր ցանկը

Աննա Անդրեևնա Ախմատովա (ռուս.՝ А́нна Андре́евна Ахма́това, օրիորդական ազգանունը՝ Գորենկո, առաջին ամուսնու ազգանունով՝ Գորենկո-Գումիլյովա[24], ամուսնալուծությունից հետո վերցրել է Ախմատովա ազգանունը, երկրորդ ամուսնու ազգանունով՝ Ախմատովա-Շիլեյկո[25], ամուսնալուծությունից հետո՝ Ախմատովա[26], 11 (23) հունիս 1889, Օդեսա, Ռուսական կայսրություն - 5 մարտ 1966, Դոմոդեդովո, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ), 20-րդ դարի ռուս բանաստեղծուհի, գրականագետ, գրական քննադատ, թարգմանիչ։ 1965 թվականին ներկայացվել է Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում[27]:

Աննա Ախմատովա
ռուս.՝ Анна Андреевна Ахматова
Kuzma Petrov-Vodkin. Portrait of Anna Akhmatova. 1922.jpg
Ծննդյան անունռուս.՝ Анна Андреевна Горенко
Ծնվել էհունիսի 11 (23), 1889[1][2]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1][3][4][5][2]
Վախճանվել էմարտի 5, 1966(1966-03-05)[3][6][2][7][8][9][10][11][12] (76 տարեկանում)
Վախճանի վայրԴոմոդեդովո, Ռուսաստան[13][14][15][16][2]
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, գրական քննադատ, բանաստեղծ, հեղինակ և գրականագետ
Լեզուռուսերեն[6][2]
Ազգությունռուս
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն[17][18]
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ[19][20]
ԿրթությունQ12110298?
Գրական ուղղություններԱկմեիզմ
ԱմուսինՆիկոլայ Գումիլյով[21][2][22][23], Վլադիմիր Շիլեյկո[2] և Նիկոլայ Պունին[2]
Համատեղ ապրողՆիկոլայ Պունին
ԶավակներԼև Գումիլյով[2]
Ахматова Анна автограф.JPG
Anna Akhmatova Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Օդեսայի Մեծ շատրվան շրջանում՝ ինժեներ-մեխանիկի ընտանիքում։ Մայրը՝ Իննա Էրազմովնա Ստոգովան (1856-1930) Աննա Բունինայի, ով համարվում էր առաջին ռուս բանաստեղծուհին, հեռավոր ազգականն էր։ Նա մոր գծով իր նախահայր էր համարում թաթար խան Ահմադին, որի անունն էլ հետագայում դառնում է նրա գրական կեղծանվան հիմքը։ 1890 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Ցարսկոյե սելո, իսկ Աննան ամառները անց է կացնում Սևաստոպոլի մոտակայքում, որտեղ հանդգնության և համառության համար ստացել էր «վայրի աղջնակ» մականունը։ Նա քայլում էր ոտաբոբիկ, առանց գլխարկի, նավակներով բաց ծով էր դուրս գալիս, փոթորկի ժամանակ լողում էր ծովում։ Նա հիշում էր, որ կարդալ է սովորել Լև Տոլստոյի ,,Այբբենարան,,-ով, իսկ հինգ տարեկանում, լսելով մեծահասակ երեխաներին դասավանդող ուսուցչուհուն, սովորել է ֆրանսերեն։ 1907 թվականին ավարտել է Կիևի գիմնազիան։ Նույն թվին տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը Աննա Գ. անունով, իսկ Աննա Ախմատովա անունով նա սկսել է աշխատել 1911 թվականից։ Պետերբուրգում սովորել է Ռաևի բարձրագույն պատմա-գրական դասընթացներում, 1910-1912 թվականներին ճանապարհորդել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։

Արդեն առաջին բանաստեղծությունները Ախմատովային բերեցին համառուսական ճանաչում։ Նրա ստեղծագործությունները առավելապես սիրային բնույթ ունեն՝ հագեցած դրամատիզմով, տագնապի, մոտալուտ աղետի սպասումով։

Մահվան, կորստյան, տխրության մոտիվները նրա պոեզիայի մշտական ուղեկիցներն են։

Ախմատովան հոգու նրբին ելևէջների, անցումների, հուզումների ու խռովքների պատկերման մեծ վարպետ է։

Նրա լեզուն ձգտում է պարզության, մոտ է խոսակցականին, միաժամանակ հագեցած իմաստային խտացումներով ու աֆորիզմներով։

Ախմատովայի պոեզիայում կարևոր տեղ են գրավում հայրենիքի, հայրենասիրության թեմաները։ Այս գործերում խոսակցական լեզվաոճին փոխարինելու է գալիս պաթետիկ-հռետորական ոճը, զտված բանաստեղծական բառապաշարը։

Ախմատովան իր բանաստեղծություններում հենվում է դասական բանաստեղծների՝ Ալեքսանդր Պուշկինի, Բարատինսկու, Ֆյոդոր Տյուտչևի, Նիկոլայ Նեկրասովի, Ալեքսանդր Բլոկի ստեղծագործական փորձի ու ավանդների վրա։ Ամենամեծ ազդեցությունը, սակայն, նրա վրա թողել է Ինոկենտի Անենսկու պոեզիան[28]:

Կյանքը և ստեղծագործությունըԽմբագրել

  • 1900-1905 ուսումը Ցարսկոսելյան գիմնազիայում, ապա մեկ տարի Եվպատորիայում։
  • 1906-1907 ուսումը Կիևի Ֆունդուկլեևյան գիմնազիայում։
  • 1910 ապրիլին ամուսնացել է Նիկոլայ Գումիլյովի հետ։
  • 1910-1912 երկու անգամ եղել է Փարիզում, ճամփորդել է Իտալիայում։ Այս ճամփորդությունները և Փարիզում Ամեդեո Մոդիլիանիի հետ ծանոթությունը մեծ ազդեցություն են թողել բանաստեղծուհու ստեղծագործությունների վրա։
  • 1912 մարտին լույս է տեսնում նրա առաջին գիրքը «Երեկո» ժողովածուն 300 օրինակով։ Իսկ հոկտեմբերին ծնվում է նրա որդին՝ Լև Գումիլյովը։
  • 1918 ամուսնալուծվում է և ամուսնանում Վլադիմիր Շիլեյկոյի հետ, որից բաժանվում է 1921 թ.-ին։
  • 1922 դառնում է մշակութագետ Նիկոլայ Պունինի ոչ օրինական կինը, որից բաժանվում է 1938 թ.-ին։
  • 1939 անդամագրվում է խորհրդային գրողների միությանը։
  • 1966 մարտի հինգին մահանում է բժիշկների և քույրերի ներկայությամբ, որոնք եկել էին նրան ստուգելու։ Թաղված է Լենինգրադի մոտ գտնվող Կոմարովո գերեզմանատանը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Лесневский С. С. Ахматова // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 32. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 Ахматова Анна Андреевна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. http://www.theguardian.com/books/2005/jul/31/biography.features
  5. http://www.poemhunter.com/poem/in-memory-of-m-b/comments.asp
  6. 6,0 6,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. SNAC — 2010.
  8. International Music Score Library Project — 2006.
  9. FemBio
  10. Munzinger-Archiv — 1913.
  11. Brockhaus Enzyklopädie
  12. Store norske leksikon — 1978.
  13. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118637584 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  14. http://russiapedia.rt.com/prominent-russians/literature/anna-akhmatova/
  15. http://www.britannica.com/EBchecked/topic/11577/Anna-Akhmatova
  16. http://www.encyclopedia.com/article-1G2-2591300209/akhmatova-anna-18891966.html
  17. http://www.cambridge.org/be/academic/subjects/literature/english-literature-1900-1945/poetry-and-politics-19001960
  18. http://www.cambridge.org/us/academic/subjects/literature/english-literature-1900-1945/poetry-and-politics-19001960
  19. http://www.broadwayworld.com/article/Von_Stade_Hosts_New_Season_Of_NY_Festival_Of_Songs_Radio_Series_20100429
  20. http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/14735788009366445
  21. Magnusson M. Chambers Biographical DictionaryW & R Chambers, 1990. — ISBN 978-0-550-16041-6
  22. Гумилев, Николай Степанович // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. КозьминМ.: 1928. — Т. 1. — С. 109–111. — 287 с.
  23. Ахматова, Анна // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. КозьминМ.: 1928. — Т. 1. — С. 26–27. — 287 с.
  24. http://magazines.russ.ru/novyi_mi/1998/8/march.html Марченко А. С ней уходил я в море… // Новый мир. — 1998. — № 8.
  25. http://www.akhmatova.org/bio/razvod_sh.htm Решение суда о расторжении брака. Владимир Шилейко: последняя любовь / Сост. Шилейко А., Шилейко Т. — М.: Вагриус, 2003. — С. 71-72.
  26. http://ahmatova.niv.ru/ahmatova/dokumenty/kaminskaya-o-zaveschanii-ahmatovoj.htm Каминская А. Г. О завещании А. А. Ахматовой // Звезда. — 2005. — № 5. — С. 190—203
  27. Nabokov, Neruda and Borges revealed as losers of 1965 Nobel prize
  28. 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ 1983։ էջ էջ 513-514 

Արտաքին հղումներԽմբագրել