Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (շվեդերեն՝ Nobelpriset i fysik), Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից տրվող ամենամյա մրցանակ։ Ըստ 1885 թվականին հաստատված Ալֆրեդ Նոբելի կտակի՝ տրվող հինգ մրցանակներից մեկը (քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի, գրականության և խաղաղության մրցանակների հետ միասին), որը առաջին անգամ շնորհվել է 1901 թվականին՝ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենին «Ի նշան ուշագրավ ճառագայթների, որոնք հետագայում կոչվեցին իր անունով, հայտնաբերման գործում իր ունեցած բացառիկ ծառայության»։ Այս մրցանակը կառավարվում է Նոբելյան հիմնադրամի կողմից և տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ։
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ | |
Երկիր | ![]() |
Տիպ | Ամենամյա |
Ում է տրվում | Մարդկանց և կազմակերպություններին |
Ում կողմից է տրվում | Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա |
Պարգևատրման հիմքը | Ֆիզիկայի բնագավառում բացառիկ ներդրում կատարածներին |
Կարգավիճակ | Գործող |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1901 |
Առաջին պարգևատրում | 1901-12-10 ) |
Պարգևատրման քանակը | 109 |
Վեբկայք | nobelprize.org |
ՆախապատմությունԽմբագրել
Ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի՝ իր կարողությունը պետք օգտագործվեր մրցանակների շարք ստեղծելու համար, որոնք պետք է տրվեն ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ֆիզիոլոգիայի և խաղաղարարության բնագավառներում «մարդկությանը ամենամեծ օգուտ» տվածներին[1]։ Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, սակայն վերջինը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ և ստորագրել 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում գտնվող Շվեդ-Նորվեգական ակումբում[2][3]։ Նոբելը իր ակտիվների 95%-ը, շուրջ 31 միլիոն Շվեդական կրոնա, հատկացրել է հինգ Նոբելյան մրցանակների ստեղծման համար[4]։
ԴափնեկիրներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «History – Historic Figures: Alfred Nobel (1833–1896)»։ BBC։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 24
- ↑ Ragnar Sohlman: 1983, Page 7
- ↑ von Euler U.S. (հունիսի 6, 1981)։ «The Nobel Foundation and its Role for Modern Day Science» (PDF)։ Die Naturwissenschaften (Springer-Verlag)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-14-ին։ Վերցված է 24 փետրվար, 2015
- ↑ "The Will of Alfred Nobel", nobelprize.org. Retrieved 6 November 2007.
Արտաքին հղումներԽմբագրել
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ Վիքիպահեստում |
- "All Nobel Laureates in Physics" - Դափնեկիրների ցանկը Նոբելյան հիմնադրամի պաշտոնական կայքում։ (անգլերեն)