Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Խաղաղության Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobels fredspris), հեղինակավոր մրցանակ, որն ամեն տարի Նոբելյան հիմնադրամի կողմից հանձնվում է խաղաղության ամրապնդման բնագավառում ձեռքբերումների համար: Ալֆրեդ Նոբելի կողմից իր կտակով հաստատված հինգ Նոբելյան մրցանակներից մեկը, որը գրվել է 1895 թվականի նոյեմբերի 27-ին՝ Փարիզում[1][2][3]։

Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը Օսլոյի կենտրոնում

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է ամեն տարի սկսած 1901 թվականից։ ԱԱյս ընթացքում 97 մրցանակ է հանձնվել։ Ընդ որում, 19 անգամ պարգևատրում չի կատարվել. 1914-1916, 1918, 1923, 1924, 1928, 1932, 1939-1943, 1948, 1955-1956, 1966-1967 և 1972 թվականներին։ Նման բան նախատեսված է Նոբելյան հիմնադրամի կանոնադրությամբ այն դեպքում, եթե հավակնորդների ոչ մի գործունեություն բավականաչափ նշանակալի չէ[3]։ 1901 թվականին Խաղաղության մրցանակի առաջին դափնեկիրներ են դարձել շվեյցարացի Ժան Անրի Դյունանը և ֆրանսիացի Ֆրեդերիկ Պասին: 2016 թվականին մրցանակի դափնեկիր Է դարձել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը: 97 մրցանակներից 66 անգամ մրցանակն ամբողջությամբ հանձնվել է մեկ դափնեկրի, 29 անգամ խաղաղության մրցանակը բաժանվել է երկու դափնեկիրների միջև, 2 անգամ մրցանակը կիսել են միանգամից երեք դափնեկիրներ: Նոբելյան հիմնադրամի կանոնադրության մեջ ասվում է, որ խաղաղության մրցանակը «ոչ մի դեպքում չի կարող բաժանվել ավելի քան երեք դափնեկիրների միջև»[3]։

1901 թվականից Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է 130 դափնեկիրների, որոնց թվում եղել են 26 կազմակերպություններ: Միաժամանակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մրցանակ է ստացել երեք անգամ, իսկ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը՝ երկու անգամ: 2016 թվականին մրցանակի արժանացած 104 անձանց թվում եղել է 16 կին։ 1905 թվականին առաջին կին դափնեկիր Է դարձել Բերտա ֆոն Զուտները։ Դափնեկիրների միջին տարիքը 1901 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում կազմում է 61 տարեկան։ 2016 թվականին ամենաերիտասարդ դափնեկիրը պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն է, որը պարգևատրման պահին՝ 2014 թվականին 17 տարեկան էր, իսկ ամենատարեցը բրիտանացի Ջոզեֆ Ռոտբլատն է, որը պարգևատրվել է 1995 թվականին՝ 87 տարեկան հասակում[3]։ Մեկ անգամ խաղաղության մրցանակը շնորհվել է հետմահու՝ Դագ Համարշոլդին 1961 թվականին։ 1974 թվականից ի վեր Նոբելյան հիմնադրամի կանոնադրությունը սահմանում է, որ մրցանակը չի կարող հետմահու պարգևատրվել, եթե մահը տեղի չի ունեցել Նոբելյան մրցանակի հայտարարությունից հետո[3]։

Թեկնածուների ընտրությունԽմբագրել

Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ թեկնածուներ կարող են առաջադրել հետևյալ անձինք[4]՝

  • ազգային խորհրդարանների և կառավարությունների անդամներ, նախարարների կաբինետի անդամներ և ինքնիշխան պետությունների նախարարներ, ինչպես նաև պետությունների ղեկավարներ
  • ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Հաագայի միջնորդ դատարանի մշտական պալատի անդամներ
  • միջազգային իրավունքի ինստիտուտի անդամներ
  • համալսարանական դասախոսներ, առաջադեմ դասախոսներ, պատմության, հասարակական գիտությունների, իրավագիտության, փիլիսոփայության, աստվածաբանության և կրոնի դոցենտ, բուհերի ռեկտորներ և տնօրեններ (կամ դրանց համարժեքներ), Խաղաղության գիտահետազոտական ինստիտուտների և արտաքին քաղաքականության ինստիտուտների տնօրեններ
  • Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
  • տնօրենների խորհրդի անդամներ կամ դրա համարժեքը այն կազմակերպությունների համար, որոնք արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
  • Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկայիս և նախկին անդամներ
  • Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախկին խորհրդականներ[4]

Դափնեկիրների ցանկԽմբագրել

Թվական Դափնեկիր Երկիր Հիմնավորում
1901   Անրի Դյունան   Շվեյցարիա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ստեղծման գործում նրա ներդրման համար[5][6]։
  Ֆրեդերիկ Պասի   Ֆրանսիա Երկար տարիների խաղաղարար ջանքերի համար: Խաղաղության և ազատության լիգայի հիմնադիր և նախագահ[5][6]։
1902   Էլիե Դուկոմուն   Շվեյցարիա Ի նշան խաղաղության միջազգային բյուրոյի հիմնադրման արժանիքների ճանաչման՝ Եվրոպայի տարբեր պացիֆիստական հասարակությունների գործունեությունը համակարգելու համար։

Խաղաղության միջազգային բյուրոյի պատվավոր քարտուղար (Բեռն, Շվեյցարիա)[7]

  Շառլ Գոբա Միջազգային արբիտրաժի գործում կատարած ջանքերի համար

Խաղաղության միջազգային բյուրոյի (Բեռն, Շվեյցարիա) և Միջխորհրդարանական միության պատվավոր քարտուղար[5][7]։

1903   Ուիլյամ Կրիմեր   Մեծ Բրիտանիա Արբիտրաժի միջոցով խաղաղության հասնելու ջանքերի նշանավորման համար[5][8]։
1904   Միջազգային իրավունքի ինստիտուտ   Բելգիա Աշխարհում առաջին կազմակերպություններից մեկը, որը սահմանեց միջազգային իրավունքի սկզբունքները, որդեգրեց դրա կոդավորումը և առաջարկեց միջազգային խնդիրների լուծման ուղիներ[5][9]։
1905   Բերտա ֆոն Զուտներ Ավստրո-Հունգարական կայսրություն Ակտիվ պացիֆիստական գործունեության համար[5][10]։
1906   Թեոդոր Ռուզվելտ   ԱՄՆ Պորտսմուտի պայմանագրի ստորագրման գործում իր դերի համար[5][11]։
1907   Էրնեստո Մոնետա   Իտալիա Հանուն խաղաղության իր անխոնջ գործունեության համար[5][12]։
  Լուի Ռենո   Ֆրանսիա Ֆրանսիայում միջազգային իրավունքի իսկական հանճար[5][12]։
1908   Կլաս Արնոլդսոն   Շվեդիա Նորվեգական հակամարտության կարգավորմանը մասնակցելու համար[5][13]։
  Ֆրեդերիկ Բայեր   Դանիա Սկանդինավյան Միջխորհրդարանական միության ստեղծման օգտին՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար[5][13]։
1909   Օգյուստ Բերնաերտ   Բելգիա Միջազգային արբիտրաժի և սպառազինությունների կրճատման պայքարում գործադրած ջանքերի համար[5][14]։
  Փոլ Անրի Բենջամին Էստուրնել դե Կոնստան   Ֆրանսիա Ֆրանսիայի և հարևան երկրների միջև արբիտրաժի մասին պայմանագրերի համար[5][14]։
1910   Խաղաղության միջազգային բյուրո   Շվեյցարիա Զինաթափման համաժողովներ կազմակերպելու համար[15][16]։
1911   Տոբիաս Ասեր   Նիդերլանդներ Միջազգային արբիտրաժի ոլորտում աշխատելու համար[5][17]։
  Ալֆրեդ Ֆրիդ Ավստրո-Հունգարական կայսրություն Իր միջազգային գործունեության համար[5][17]։
1912   Էլիու Ռուտ[A]   ԱՄՆ Արևմտյան կիսագնդում խաղաղության ամրապնդման ջանքերի համար[5][18]։
1913   Անրի Լաֆոնտեն   Բելգիա Որպես Եվրոպայում խաղաղության համար ժողովրդական շարժման իսկական առաջնորդ[5][19]։
1914 Առաջին Համաշխարհային պատերազմ
1915
1916
1917   Կարմիր խաչի միջազգային կոմիտե   Շվեյցարիա Ռազմագերիների վիճակի բարելավման գործունեության համար[5][20]։
1918 Առաջին Համաշխարհային պատերազմ
1919   Վուդրո Վիլսոն[A]   ԱՄՆ Մարդկության հիմնարար օրենքը ժամանակակից միջազգային քաղաքականության մեջ մտցնելու համար[5][21]։
1920   Լեոն Բուրժուա Ֆրանսիա Արբիտրաժի միջոցներով խաղաղության հաստատման ջանքերի համար[5][22]։
1921   Կարլ Բրանտինգ   Շվեդիա Շվեդիայի և Նորվեգիայի միջև վեճը խաղաղ լուծելու և Ազգերի Լիգայում աշխատելու ջանքերի համար[5][23]։
  Քրիստիան Լանգե   Նորվեգիա Արբիտրաժը որպես միջազգային հակամարտությունների լուծման միջոց քարոզելու համար[5][23]։
1922   Ֆրիտյոֆ Նանսեն Անպաշտպաններին օգնություն ցուցաբերելու բազմամյա ջանքերի համար[24][25]։
1923 Մրցանակը չի շնորհվել
1924
1925   Օսթին Չեմբեռլեն[A]   Մեծ Բրիտանիա Լոկառնոյի բանակցություններում իր դերի համար[5][26]։
  Չարլզ Դաուես[A]   ԱՄՆ Ի նշան իր անունը կրող պլանում ավանդի ճանաչման[5][26]։
1926   Արիստիդ Բրիան   Ֆրանսիա Լոկառնոյի պայմանագրերի վրա աշխատելու համար[5][27]։
  Գուստավ Շտրեզման   Գերմանիա
1927   Ֆերդինանտ Բյուսոն   Ֆրանսիա Ֆրանսիայի և Գերմանիայի հասարակական կարծիքը խաղաղ համագործակցության նախապատրաստելու համար[5][28]։
  Լյուդվիգ Կվիդե   Գերմանիա
1928 Մրցանակը չի շնորհվել
1929   Ֆրենկ Կելոգ[A]   ԱՄՆ Փարիզի պակտի պատրաստման համար[5][29]։
1930   Նատան Սյոդերբլում   Շվեդիա Կրոնական միավորման միջոցով խաղաղության հասնելու արժանիքների համար[5][30]։
1931   Ջեյն Ադամս   ԱՄՆ Որպես աշխարհի բոլոր խաղաղասեր կանանց իսկական պատվիրակ[5][31]։
  Նիկոլաս Բատլեր Խաղաղության գործում անսպառ եռանդի համար[5][31]։
1932 Մրցանակը չի շնորհվել
1933   Ռալֆ Էնջել[A]   Մեծ Բրիտանիա Հանուն խաղաղության քարոզչության[32]։
1934   Արթուր Հենդերսոն Միջազգային զինաթափման գործը համառորեն պաշտպանելու համար[5][33][34]։
1935   Կառլ Օսեցկի[A][B]   Գերմանիա Գերմանիայում միլիտարիզմի դեմ պայքարի համար[5][35]։
1936   Կառլոս Լամաս   Արգենտինա 1935 թվականի Բոլիվիա-Պարագվայի հակամարտության խաղաղարար դերի համար[5][36]։
1937   Ռոբերտ Սեսիլ   Մեծ Բրիտանիա Ազգերի լիգայի հետ աշխատանքի համար[5][37]։
1938   Փախստականների հարցերով Նանսենյան միջազգային կազմակերպություն Ազգերի լիգա Անպաշտպաններին օգնություն ցուցաբերելու համար[38]։
1939 Երկրորդ Համաշխարհային պատերազմ
1940
1941
1942
1943
1944   Կարմիր խաչի միջազգային կոմիտե[A]   Շվեյցարիա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր գործունեությամբ պատերազմի տարիներին վերադարձրել է մարդկության համերաշխության հիմնարար սկզբունքների նշանակությունը՝ նույնացնելով ժողովուրդների կենսական շահերը և հաշտեցման անհրաժեշտությունը[39][40]։
1945   Կորդել Հալ   ԱՄՆ Արևմտյան կիսագնդում խաղաղության հաստատման, առևտրի ամրապնդման և ՄԱԿ-ի կայացման գործում նրա վաստակի ճանաչման համար[41]։
1946   Էմիլի Գրին Բոլչ Ի բարօրություն երկարամյա և եռանդուն աշխատանքի[42]։
  Ջոն Մոտ Միսիոներական գործունեության համար[42]։
1947   Քվակերներ (ներկայացված են «Ընկերների սպասարկման խորհրդի» և «Ամերիկյան ընկերների սպասարկման կոմիտեի» կողմից)[43][44] Ի նշան համաշխարհային պատերազմի դեմ քվակերների բողոքի[43]։
1948 Հարմար թեկնածու չի գտնվել
1949   Ջոն Օրր   Մեծ Բրիտանիա Ի նշան նրա վաստակի՝ ոչ միայն մարդկությանը կարիքից ազատելու, այլ նաև դասերի, ազգերի և ցեղերի միջև խաղաղ կոոպերացիայի հիմքերի ստեղծման գործում[45]։
1950   Ռալֆ Բանչ   ԱՄՆ Սկանդինավյան միջխորհրդարանական միության ստեղծման համար`տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար[46]։
1951   Լեոն Ժուո Ֆրանսիա Ի նշանավորում խաղաղապահ ծառայությունների[47]:
1952   Ալբերտ Շվայցեր[A] Միսիոներական գործունեության համար[48]:
1953   Ջորջ Մարշալ   ԱՄՆ Որպես Եվրոպայի տնտեսության հետպատերազմյան վերականգնման «Մարշալի ծրագրի» նախաձեռնող[49]:
1954 ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ[A] Միավորված ազգերի կազմակերպություն Փախստականներին օգնելու և իշխանությունների ուշադրությունը սևեռելու համար[50]:
1955 Մրցանակը չի շնորհվել
1956
1957   Լեստեր Փիրսթոն   Կանադա Սուեզի ճգնաժամի հաղթահարման գործում իր դերի համար[5]։
1958   Ժորժ Պիր   Բելգիա Փախստականներին օգնելու համար[51]։
1959   Ֆիլիպ Նոել-Բակար   Մեծ Բրիտանիա Որպես զինաթափման խոշորագույն մասնագետ[52]։
1960   Ալբերտ Լուտուլի[A]   Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մարդկանց և ժողովուրդների միջև արդարության հաստատման ջանքերի համար[5][53]։
1961   Դագ Համարշոլդ[C]   Շվեդիա ՄԱԿ-ում գործունեության համար[5][54]։
1962   Լայնուս Կարլ Փոլինգ[A]   ԱՄՆ Որպես միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի նախագծի հեղինակ[55]։
1963   Կարմիր խաչի միջազգային կոմիտե   Շվեյցարիա Ի նշանավորումն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գոյության 100-ամյակի[56]։
  Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա
1964   Մարտին Լյութեր Քինգ   ԱՄՆ Սևամորթների իրավահավասարության օգտին գործունեություն ծավալելու համար[57]։
1965   ՅՈՒՆԻՍԵՖ Միավորված ազգերի կազմակերպություն «Ժողովուրդների միջև եղբայրության և խաղաղության» ամրապնդման գործում ակտիվ դերի համար[58]
1966 Մրցանակը չի շնորհվել
1967
1968   Ռենե Կասեն   Ֆրանսիա Ի նշանավորում Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի[59]։
1969   Աշխատանքի միջազգային կազմակերպություն Միավորված ազգերի կազմակերպություն Խաղաղության ենթակառուցվածքի ստեղծման և ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդման գործունեության համար[60]։
1970   Նորման Բորլոուգ   ԱՄՆ Պարենային խնդրի լուծման գործում ունեցած ավանդի և հատկապես «Կանաչների հեղափոխության» իրականացման համար[5][61]։
1971   Վիլի Բրանդտ Գերմանիայի Ֆեդերատիվ Հնար Ի նշան կոնկրետ նախաձեռնությունների, որոնք հանգեցրել են Արևելքի և Արևմուտքի միջև լարվածության թուլացմանը[62]։
1972 Մրցանակը չի շնորհվել
1973   Հենրի Քիսինջեր   ԱՄՆ
  Գերմանիա
Ի նշան Վիետնամում զինադադարի հետ կապված արժանիքների ճանաչման[5][63]։
  Լե Դիկ Տխո[D]   Վիետնամ
1974   Շոն Մակբրայդ   Իռլանդիա
  Ֆրանսիա
Մարդու իրավունքների վիճակի դիտարկման միջազգային մեխանիզմների ստեղծման համար[5][64]։
  Էյսակու Սատո   Ճապոնիա Հակամիլիտարիզմի քաղաքականության համար[5][64]։
1975   Անդրեյ Սախարով[E]   ԽՍՀՄ Մարդկանց միջև խաղաղության հիմնարար սկզբունքների անվախ աջակցության և իշխանության չարաշահման և մարդկային արժանապատվության ճնշման ցանկացած ձևերի դեմ խիզախ պայքարի համար[65]։
1976   Բեթի Ուիլյամս   Մեծ Բրիտանիա Ի նշան խաղաղության գործում ունեցած վաստակի ճանաչման[66]։
  Մեյրիդ Կորրիգան
1977 Միջազգային համաներում Մարդու արժանապատվությունը խոշտանգումներից, բռնությունից և փլուզումից պաշտպանելու համար[5][67]։
1978   Անվար Սադաթ   Եգիպտոս Իսրայելի և Եգիպտոսի միջև հիմնարար համաձայնագրերի նախապատրաստման և կնքման համար[68]։
  Մենախեմ Բեգին   Իսրայել
  Հունաստան
  Ռուսաստան
1979   Մայր Թերեզա   Հնդկաստան
  Հյուսիսային Մակեդոնիա
Խաղաղության հաստատման, մարդկային արժանապատվության անձեռնմխելիությունը պաշտպանելու համար[69]։
1980   Ադոլֆո Պերես Էսկիվել   Արգենտինա Որպես մարդու իրավունքների մարտիկ[5][70]։
1981 ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ Միավորված ազգերի կազմակերպություն Զինաթափման գործում խոշոր ավանդի համար[71]։
1982   Ալվա Մյուրդալ   Շվեդիա Զինաթափման գործում խոշոր ավանդի համար[72][73]։
  Ալֆոնսո Գարսիա Ռոբլես   Մեքսիկա
1983   Լեխ Վալենսա Լեհաստան Որպես մարդու իրավունքների մարտիկ[74]։
1984   Դեսմոնտ Տուտու   Հարավաֆրիկյան Հանրապետություն Ապարտեիդի դեմ պայքարում ցուցաբերած արիության և հերոսության համար[75]։
1985 Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման   ԱՄՆ Հանրության իրազեկմանն ու մարդկության գիտակցությունը խաղաղության օգտին ուղղելու գործում ունեցած վաստակի համար[76]։
1986   Էլի Վիզել   ԱՄՆ
  Ռումինիա
Հրեա ժողովրդի տառապանքներին, նացիզմի զոհերին նվիրված թեմատիկային հավատարմության համար[77]։
1987   Օսկար Արիաս   Կոստա Ռիկա Կենտրոնական Ամերիկայում խաղաղ բանակցությունների նախաձեռնող հանդես գալու համար[78]։
1988   ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր Միավորված ազգերի կազմակերպություն Խաղաղության պահպանման համար[79][80]։
1989   Դալայ լամա XIV   Հնդկաստան
Թիբեթ[81]
Անհատ մարդկանց, համայնքների և ժողովուրդների միջև հարաբերություններում բարեգործության, սիրո և հանդուրժողականության եռանդուն քարոզի համար[82][83]։
1990   Միխայիլ Գորբաչով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միություն Խաղաղ գործընթացում նրա առաջատար դերակատարության ճանաչման համար, որն այսօր բնութագրում է միջազգային հանրության կյանքի կաևրոր բաղկացուցիչ մասը[84]։
1991   Աուն Սան Սու Չժի[F]   Մյանմա Հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների նրա ոչ բռնի պայքարի համար[85]։
1992   Ռիգոբերտա Մենչու   Գվատեմալա Հանուն սոցիալական արդարության և էթնոմշակութային հաշտության նրա աշխատանքի ճանաչման՝ բնիկ ժողովուրդների իրավունքների հաշվի առման համար[86]։
1993   Նելսոն Մանդելա   Հարավաֆրիկյան Հանրապետություն Ապարտեիդի ռեժիմի խաղաղ դադարեցման և նոր Հարավաֆրիկյան Հանրապետության համար հիմքեր նախապատրաստելու համար[87]։
  Ֆրեդերիկ Վիլեմ դե Կլերկ
1994   Յասեր Արաֆաթ   Պաղեստին
Եգիպտոս
Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ջանքերի համար[88]։
  Իցհակ Ռաբին   Իսրայել
  Շիմոն Պերես   Իսրայել
  Լեհաստան
1995   Ջոզեֆ Ռոտբլատ   Լեհաստան Միջազգային քաղաքականության մեջ միջուկային զենքի դերի նվազեցմանն ուղղված ջանքերի համար[89]։
  Գիտնականների Պագուոշյան շարժում   Կանադա
1996   Կառլուշ Բելու   Արևելյան Թիմոր Արևելյան Թիմորում հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար[90]։
  Ժոզե Ռամուշ Օրտա
1997   Միջազգային հակահետևակային ականազերծման շարժում   Շվեյցարիա Հակամրցակցային ականների արգելման և վերացման աշխատանքների համար[91]։
  Ջոդի Ուիլյամս   ԱՄՆ
1998   Ջոն Հյումն   Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության խաղաղ լուծում գտնելու ջանքերի համար[92]։
  Դևիդ Թրիմբլ   Մեծ Բրիտանիա
1999   Բժիշկներ առանց սահմանների   Շվեյցարիա Ի նշան մի քանի մայրցամաքներում մարդասիրական գործունեության[93]։
2000   Կիմ Դե Չժուն   Հարավային Կորեա Հարավային Կորեայում և ընդհանուր առմամբ Արևելյան Ասիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրների, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հետ հաշտեցման աշխատանքի համար[94]։
2001   Միավորված ազգերի կազմակերպություն Միավորված ազգերի կազմակերպություն Ավելի կազմակերպված խաղաղության ստեղծման և ամբողջ աշխարհում խաղաղության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար[95]։
  Քոֆի Անան   Գանա
2002   Ջիմի Քարթեր   ԱՄՆ Միջազգային հակամարտությունների խաղաղ լուծումներ որոնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, ինչպես նաև  տասնամյակի ընթացքում տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու ուղղությամբ կատարված աշխատանքների համար[96]։
2003   Շիրին Էբադի   Իրան Իրանում ժողովրդավարության զարգացման և մարդու, հատկապես կանանց և երեխաների իրավունքների համար պայքարի գործում ունեցած ավանդի համար[97]։
2004   Վանգարի Մաատաի   Քենիա Կայուն զարգացման, ժողովրդավարության և խաղաղության գործում ներդրած ավանդի համար[98]։
2005   Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն Միավորված ազգերի կազմակերպություն Ռազմական նպատակներով ատոմային էներգիայի օգտագործումը կանխարգելելու և խաղաղ նպատակներով առավելագույն անվտանգ պայմաններում դրա կիրառումն ապահովելու ջանքերի համար[99]։
  Մոհամեդ Էլ Բարադեի   Եգիպտոս
2006   Մուհամեդ Յունուս   Բանգլադեշ Սոցիալական և տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծելու ջանքերի համար[100]։
Grameen Bank
2007   Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ Միավորված ազգերի կազմակերպություն Մարդու գործունեության հետևանքով գլոբալ կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության և դրանց հնարավոր կանխարգելման միջոցառումների մշակման համար[101]։
  Ալբերտ Գոռ   ԱՄՆ
2008   Մարտի Ահտիսաարի   Ֆինլանդիա Այն կարևոր ջանքերի համար, որոնք նա գործադրել է մի քանի մայրցամաքներում երեք տասնամյակների ընթացքում[102]։
2009   Բարաք Օբամա   ԱՄՆ Միջազգային դիվանագիտության և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ակնառու ջանքերի համար[103]։
2010 Լյու Սյաոբո   Չինաստան Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար երկարատև ոչ բռնի պայքարի համար[104]։
2011   Էլեն Ջոնսոն-Սերլիֆ   Լիբերիա Ոչ բռնի պայքարի համար կանանց իրավունքների և անվտանգության և խաղաղապահ գործընթացին մասնակցելու համար[105]։
  Լեյմա Գբովի
  Թավակկոլ Կարման   Եմեն
2012   Եվրոպական միություն Եվրոպական միություն Ավելի քան վեց տասնամյակ նպաստել է Եվրոպայում խաղաղության և հաշտեցման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջխաղացմանը[106]
2013 Քիմիական զենքի արգելման կազմակերպություն   Նիդերլանդներ[107] Քիմիական զենքի ոչնչացման լայնածավալ աշխատանքների համար[108]։
2014   Կայլիշ Սատյարտհի   Հնդկաստան Երեխաների և երիտասարդների հալածանքների դեմ պայքարի և երեխաների կրթության իրավունքների համար[109]։
  Մալալա Յուսուֆզայ   Պակիստան
2015   Թունիսի ազգային երկխոսության քառյակ   Թունիս Թունիսում 2011 թվականին Հասմիկների հեղափոխության արդյունքում բազմակարծիք ժողովրդավարության կառուցման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար[110]։
2016   Խուան Մանուել Սանտոս   Կոլումբիա Երկրում ավելի քան կեսդար տևողությամբ քաղաքացիական պատերազմի դադարեցման ջանքերի համար[111]։
2017 Միջուկային զենքի արգելման միջազգային արշավ   Շվեյցարիա Միջուկային զենքի ցանկացած օգտագործումից աղետալի հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու և համաձայնագրերի միջոցով նման սպառազինություններն արգելելու փորձերի համար[112]։
2018   Դենի Մուքվեգե   Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն սեռական բռնության կիրառումը, զինված հակամարտությունները դադարեցնելու նրանց ջանքերի համար[113]։
  Նադիա Մուրադ   Իրաք

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Завещание Альфреда Нобеля» (ռուսերեն)։ nobeliat.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2012-07-06 
  2. «Alfred Nobels testamente» (շվեդերեն)։ Фонд Нобеля։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2012-07-06 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Facts on the Nobel Peace Prize»։ Nobel Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-24-ին։ Վերցված է 2016-11-19 
  4. 4,0 4,1 «Nomination and Selection of Peace Prize Laureates»։ Нобелевский фонд։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-18-ին։ Վերցված է 2016-11-19 
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 5,39 5,40 5,41 5,42 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Lundestad անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 «The Nobel Peace Prize 1901»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  7. 7,0 7,1 «The Nobel Peace Prize 1902»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  8. «The Nobel Peace Prize 1903»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  9. «The Nobel Peace Prize 1904»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  10. «The Nobel Peace Prize 1905»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  11. «The Nobel Peace Prize 1906»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  12. 12,0 12,1 «The Nobel Peace Prize 1907»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  13. 13,0 13,1 «The Nobel Peace Prize 1908»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  14. 14,0 14,1 «The Nobel Peace Prize 1909»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  15. «Award Ceremony Speech (1910)»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  16. «The Nobel Peace Prize 1910»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  17. 17,0 17,1 «The Nobel Peace Prize 1911»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  18. «The Nobel Peace Prize 1912»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  19. «The Nobel Peace Prize 1913»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  20. «The Nobel Peace Prize 1917»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  21. «The Nobel Peace Prize 1919»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2013-12-04-ին։ Վերցված է 2011-10-06 
  22. «The Nobel Peace Prize 1920»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  23. 23,0 23,1 «The Nobel Peace Prize 1921»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  24. Stang Fredrik։ «Award Ceremony Speech (1922)»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-08-13-ին։ Վերցված է 2011-10-10 
  25. «The Nobel Peace Prize 1922»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  26. 26,0 26,1 «The Nobel Peace Prize 1925»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  27. «The Nobel Peace Prize 1926»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-09-08-ին։ Վերցված է 2011-10-06 
  28. «The Nobel Peace Prize 1927»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  29. «The Nobel Peace Prize 1929»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  30. «The Nobel Peace Prize 1930»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  31. 31,0 31,1 «The Nobel Peace Prize 1931»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  32. «The Nobel Peace Prize 1933»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  33. «The Nobel Peace Prize 1934»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  34. «BBC News: Nobel Peace Prize medal stolen in Newcastle 3 April 2013, accessed 3 April 2013»։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 5, 2018-ին։ Վերցված է հունիսի 22, 2018 
  35. «The Nobel Peace Prize 1935»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  36. «The Nobel Peace Prize 1936»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  37. «The Nobel Peace Prize 1937»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-10-06 
  38. Stang Fredrik։ «Award Ceremony Speech (1938)»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2012-01-19-ին։ Վերցված է 2011-10-06 
  39. Jahn Gunnar։ «Award Ceremony Speech (1944)»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2010-12-15-ին։ Վերցված է 2011-10-06 
  40. «The Nobel Peace Prize 1944»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2019-03-20-ին։ Վերցված է 2019-06-21 
  41. Jahn Gunnar։ «Award Ceremony Speech (1945)»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-10-31-ին։ Վերցված է 2011-10-06 
  42. 42,0 42,1 «The Nobel Peace Prize 1946»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-18-ին։ Վերցված է 2008-11-12 
  43. 43,0 43,1 Jahn Gunnar։ «Award Ceremony Speech (1947)»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2011-11-09-ին։ Վերցված է 2011-10-06 
  44. Abrams Irwin (1991)։ «The Quaker Peace Testimony and the Nobel Peace Prize»։ Արխիվացված օրիգինալից 2018-11-24-ին։ Վերցված է 2018-11-24 
  45. «The Nobel Peace Prize 1949»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-11-04-ին։ Վերցված է 2008-11-12 
  46. «The Nobel Peace Prize 1950»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-12-ին։ Վերցված է 2008-11-12 
  47. «The Nobel Peace Prize 1951»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-12-ին։ Վերցված է 2008-11-12 
  48. «The Nobel Peace Prize 1952»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-18-ին։ Վերցված է 2008-11-12 
  49. «The Nobel Peace Prize 1953»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-24-ին։ Վերցված է 2008-11-12 
  50. «The Nobel Peace Prize 1954»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-19-ին։ Վերցված է 2008-11-12 
  51. «The Nobel Peace Prize 1958»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-12-ին։ Վերցված է 2008-11-12 
  52. «The Nobel Peace Prize 1959»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-20-ին։ Վերցված է 2008-11-12 
  53. «The Nobel Peace Prize 1960»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-12-ին։ Վերցված է 2008-11-12 
  54. «The Nobel Peace Prize 1961»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-11-ին։ Վերցված է 2008-11-12 
  55. «The Nobel Peace Prize 1962»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-24-ին։ Վերցված է 2008-11-12 
  56. «The Nobel Peace Prize 1963»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-24-ին։ Վերցված է 2008-11-12 
  57. «The Nobel Peace Prize 1964»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-11-11-ին։ Վերցված է 2008-11-12 
  58. «The Nobel Peace Prize 1965»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-23-ին։ Վերցված է 2008-11-12 
  59. «The Nobel Peace Prize 1968»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-22-ին։ Վերցված է 2008-11-12 
  60. «The Nobel Peace Prize 1969»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-12-ին։ Վերցված է 2008-11-12 
  61. «The Nobel Peace Prize 1970»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-12-ին։ Վերցված է 2008-11-12 
  62. «The Nobel Peace Prize 1971»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-24-ին։ Վերցված է 2008-11-12 
  63. «The Nobel Peace Prize 1973»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-17-ին։ Վերցված է 2008-11-12 
  64. 64,0 64,1 «The Nobel Peace Prize 1974»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-12-ին։ Վերցված է 2008-11-12 
  65. «The Nobel Peace Prize 1975»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-22-ին։ Վերցված է 2008-11-12 
  66. «The Nobel Peace Prize 1976»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-24-ին։ Վերցված է 2008-11-12 
  67. «The Nobel Peace Prize 1977»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-20-ին։ Վերցված է 2008-11-12 
  68. «The Nobel Peace Prize 1978»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-11-04-ին։ Վերցված է 2008-11-12 
  69. «The Nobel Peace Prize 1979»։ Nobel Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-16-ին։ Վերցված է 2008-11-12 
  70. «The Nobel Peace Prize 1980»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-24-ին։ Վերցված է 2008-11-12 
  71. «The Nobel Peace Prize 1981»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-19-ին։ Վերցված է 2008-11-12 
  72. «The Nobel Peace Prize 1982»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-12-ին։ Վերցված է 2008-11-12 
  73. «The Nobel Peace Prize 1982–Presentation Speech»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-08-ին։ Վերցված է 2008-12-03 
  74. «The Nobel Peace Prize 1983»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-17-ին։ Վերցված է 2008-11-12 
  75. «The Nobel Peace Prize for 1984»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2018-07-27-ին։ Վերցված է 2018-05-11 
  76. «The Nobel Peace Prize 1985»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-11-ին։ Վերցված է 2008-11-12 
  77. «The Nobel Peace Prize 1986»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-17-ին։ Վերցված է 2008-11-12 
  78. «The Nobel Peace Prize 1987»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-20-ին։ Վերցված է 2008-10-20 
  79. «The Nobel Peace Prize 1988»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-21-ին։ Վերցված է 2008-11-12 
  80. «The Nobel Peace Prize 1988–Press release»։ Nobel Foundation։ 1988-09-29։ Արխիվացված օրիգինալից 2008-12-10-ին։ Վերցված է 2008-11-28 
  81. «Questions and answers on the Nobel Peace Prize - NobelPrize.org»։ NobelPrize.org։ Արխիվացված օրիգինալից 2015-04-14-ին։ Վերցված է 2017-06-14 
  82. «The Nobel Peace Prize 1989»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-12-07-ին։ Վերցված է 2008-11-12 
  83. «The Nobel Peace Prize 1989–Press release»։ Nobel Foundation։ 1989-10-05։ Արխիվացված օրիգինալից 2008-12-23-ին։ Վերցված է 2008-11-28 
  84. «The Nobel Peace Prize 1990»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-19-ին։ Վերցված է 2008-10-20 
  85. «The Nobel Peace Prize 1991»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-21-ին։ Վերցված է 2008-10-20 
  86. «The Nobel Peace Prize 1992»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-19-ին։ Վերցված է 2008-10-20 
  87. «The Nobel Peace Prize 1993»։ Nobel Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-16-ին։ Վերցված է 2008-10-20 
  88. «Press Release- The Nobel Peace Prize 1994»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-11-04-ին։ Վերցված է 2008-10-20 
  89. «The Nobel Peace Prize 1995»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-21-ին։ Վերցված է 2008-10-20 
  90. «The Nobel Peace Prize 1996»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-19-ին։ Վերցված է 2008-10-20 
  91. «The Nobel Peace Prize 1997»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-24-ին։ Վերցված է 2008-10-20 
  92. «The Nobel Peace Prize 1998»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-28-ին։ Վերցված է 2008-10-20 
  93. «The Nobel Peace Prize 1999»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2018-08-21-ին։ Վերցված է 2018-08-21 
  94. «The Nobel Peace Prize 2000»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-19-ին։ Վերցված է 2008-10-20 
  95. «The Nobel Peace Prize 2001»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-17-ին։ Վերցված է 2008-10-20 
  96. «The Nobel Peace Prize 2002»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-17-ին։ Վերցված է 2008-10-20 
  97. «The Nobel Peace Prize 2003»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-21-ին։ Վերցված է 2008-10-20 
  98. «The Nobel Peace Prize 2004»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-19-ին։ Վերցված է 2008-10-20 
  99. «The Nobel Peace Prize 2005»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-19-ին։ Վերցված է 2008-10-20 
  100. «The Nobel Peace Prize 2006»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-17-ին։ Վերցված է 2008-10-20 
  101. «The Nobel Peace Prize 2007»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2008-10-16-ին։ Վերցված է 2008-10-20 
  102. «The Nobel Peace Prize 2008»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2018-02-08-ին։ Վերցված է 2008-10-10 
  103. «The Nobel Peace Prize 2009»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2009-10-11-ին։ Վերցված է 2009-10-09 
  104. «The Nobel Peace Prize 2010»։ Nobel Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-02-ին։ Վերցված է 2010-10-08 
  105. «The Nobel Peace Prize 2011»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2018-07-28-ին։ Վերցված է 2011-10-07 
  106. «The Nobel Peace Prize 2012»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 10, 2012-ին։ Վերցված է հոկտեմբերի 12, 2012 
  107. «Organisation for the Prohibition of Chemical Weapons Facts»։ Արխիվացված օրիգինալից 2018-12-02-ին։ Վերցված է 2018-12-09 
  108. «The Nobel Peace Prize 2013»։ Nobel Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-11-ին։ Վերցված է 2013-10-11 
  109. «The Nobel Peace Prize 2014»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2014-10-10-ին։ Վերցված է 2014-10-10 
  110. «The Nobel Peace Prize 2015»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2015-10-09-ին։ Վերցված է 2015-10-09 
  111. «The Nobel Peace Prize 2016»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 2016-10-07-ին։ Վերցված է 2016-10-07 
  112. «The Nobel Peace Prize 2017 - Press Release»։ www.nobelprize.org։ Արխիվացված օրիգինալից 2017-10-06-ին։ Վերցված է 2017-10-06 
  113. «The Nobel Peace Prize 2018 - Press Release»։ www.nobelprize.org։ Արխիվացված օրիգինալից 2018-10-05-ին։ Վերցված է 2018-10-05