Մայլա Տալվիո կամ Մայլա Միկկոլա (ֆիններեն՝ Maila Talvio, ֆիններեն՝ Maila Mikkola, ծննդյան անունը՝ Վինտեր (ֆին. Winter), հոկտեմբերի 17, 1871(1871-10-17)[1][2], Հարտոլա, Mikkeli Province, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1951(1951-01-06)[1][3], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն բանաստեղծուհի, թարգմանչուհի, հասարակական գործիչ, ֆեմինիստ, հայտնի է նաև «Maila Talvio» կեղծանունով[5]։ Տալվիոն չափավորության հարցերով առաջատար ֆինն գրող է եղել, նրա մի քանի ստեղծագործություններ թարգմանվել են շվեդերեն և այլ լեզուներով։ Երեք անգամ առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի, Ակադեմիական դափնի և Ալեքսիս Կիվիի մրցանակների դափնեկիր է։

Մայլա Տալվիո
ֆիններեն՝ Maila Talvio
Ծննդյան անունֆիններեն՝ Maila Winter
Ծնվել էհոկտեմբերի 17, 1871(1871-10-17)[1][2]
ԾննդավայրՀարտոլա, Mikkeli Province, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 6, 1951(1951-01-06)[1][3] (79 տարեկան)
Վախճանի վայրՀելսինկի, Ֆինլանդիա
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանչուհի և գրող
ՔաղաքացիությունՖինլանդիայի մեծ իշխանություն[4] և  Ֆինլանդիա
Պարգևներ
ԱմուսինՋոզեֆ Հուլիուս Միկոլա
 Maila Talvio Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մայլա Վինտերը ծնվել է 1871 թվականի հոկտեմբերի 17-ին Հարտոլայում, Ադոլֆ Մագնուս Վինտերի և Ջուլիա Մալվինա Բոնսդորֆի ընտանիքում, որոնք ինը երեխա ունեին[6]։ Տալվիոյի հայրը մահացել է, երբ Մայլան դեռ տասը տարեկան էլ չկար, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Նիպուլիի հեռավոր ֆերմա։ Այնտեղ նա ծանոթացել է գյուղացիական կենցաղին և դրա թերություններին, որոնց մասին հետագայում գրել է իր ստեղծագործություններում[7]։

Սովորել է Հելսինկիի աղջիկների ֆիննական դպրոցում և ավարտելուց հետո՝ տասնվեց տարեկանում, վերադարձել է՝ դառնալով իր եղբայրների և քույրերի ընտանեկան ուսուցիչը։ Միաժամանակ սկսել է ուժերը փորձել գրականության ասպարեզում։ 1893 թվականին ամուսնացել է սլավոնական լեզվաբանության հայտնի մասնագետ, Հելսինկիի համալսարանի ապագա պրոֆեսոր Յոսիֆ Յուլիուս Միկկոլայի հետ, ում հետ ծանոթացել էր երեք տարի առաջ։ Նրանք ամուսնության ընթացքում երեխաներ չեն ունեցել[8]։

Հելսինկի տեղափոխվելուց հետո Տալվիոն ամուսնու միջոցով ծանոթացել է մի շարք գրողների և բանաստեղծների հետ, ովքեր աշխատում են Պյայվալեխտիի շրջապատում, ինչպես օրինակ՝ Կազիմիր և Էյնո Լեյնո եղբայրները։ Տալվիոն նույնպես սկսել է գրել Päivälehti-ի և Suomen Kuvalehti-ի համար և ինքն էլ պայքարել է Ֆինլանդիայի քաղաքացիական իրավունքների համար, ակտիվ մասնակցություն ունենալով կանանց բանվորական շարժմանը[9]։

 
Մայլա Վինտերը ամուսնու՝ Ջոզեֆ Հուլիուս Միկոլայի հետ, նկարիչ՝ Էերո Յարնեֆելտ

Տալվիոն ամուսնու հետ մի քանի անգամ ճանապարհորդել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, միաժամանակ սովորել է լեհերեն և ֆիններեն թարգմանել լեհ գրող Հենրիկ Սենկևիչի մի քանի ստեղծագործություններ։ Գրական սալոնը, որը ամուսինների կողմից անցկացվել է Ֆինլանդիայի մայրաքաղաքի իրենց տանը, սկսել է արագ ժողովրդականություն վայելել[10]։

Տալվիոյի առաջին ստեղծագործությունը 1895 թվականին հրատարակված պատմվածքների ժողովածուն է՝ «Haapaniemikeinu» վերնագրով։ Նա իր գրական բեկումը կատարել է 1901 թվականին Pimeänpirtiurbytys վեպով, որտեղ մելոդրաման օգտագործել է գյուղական հողատիրության և գյուղատնտեսական համակարգի նկատմամբ դժգոհությունը նկարագրելու համար։ Չնայած Տալվիոն իր ստեղծագործություններում անդրադարձել է գյուղական սոցիալական խնդիրներին, նա դեռևս կասկածներ է ունեցել ձևավորվող բանվորական շարժման և սոցիալիզմի վերաբերյալ։ Օրինակ, «Լուխիլիննա» (1906) վեպում նա սոցիալիզմը նկարագրում է որպես բռնի շարժում, որն առաջնորդվում է պարզունակ բնազդներով[11]։

1910-ական թվականներին Տալվիոյի վեպերի թեմաներն են եղել ժառանգականության տեսությունը և հոգեբանական խնդիրները, իսկ մինչև 1920-ականների վերջը դրանց մեջ գերակշռել է հոռետեսությունը։ Ֆիննախոսող գյուղերի և քայքայվող ու դավաճան մայրաքաղաքի միջև հակադրությունը նկարագրված է նրա 1915 թվականին հրատարակված «Նինիվեի երեխաները» վեպում։

1920-ականների վերջին Տալվիոյի համար սկսվել է ստեղծագործական նոր շրջան, երբ նա կենտրոնացել է պատմավեպերի վրա։ Դա Հելսինկիի պատմության հետ կապված եռագրություն է, որը հրատարակվել է 1929-1935 թվականներին և նրա վերջին վեպը՝ Linnoitūning iloise rouvat-ը (1941), որը տեղի է ունեցել Վիապոր (այժմ՝ Սվեաբորգ) ամրոցում 1808-1809 թվականներին ռուս-շվեդական պատերազմի ժամանակ։ Տալվիոն իր ստեղծագործությունների բեմադրության հեղինակային իրավունքը վերապահել է Հելսինկիի համալսարանին, որտեղ նրա ամուսինը՝ Յ. Յու. Միկոլան երկար տարիներ աշխատել է որպես տեսուչ։ Մայլա Տալվիոն և նրա ամուսինը բնակվել են 1884 թվականին Հելսինկիի մերձակայքում կառուցված Մեյլախտիի Լաակսոլա ամառանոցում, որը 20-րդ դարի առաջին կեսին հանդիպման վայր է դարձել Հելսինկիի համալսարանի Սատակունտայի ֆակուլտետի ուսանողների, գիտնականների և գրողների համար։

1910-ական թվականներից սկսած Տալվիոն հիվանդացել և ակտիվորեն պայքարել է տուբերկուլոզի դեմ։ 1932 թվականին նա գրել է «45 000» վեպը, ինչպես նաև համանուն ֆիլմի սցենարը, որի պրեմիերան կայացել է մեկ տարի անց։ Նա նաև խանդավառությամբ մասնակցել է դրամահավաքի աշխատանքներին, որի արդյունքում Հարյավալտայում ստեղծվել է թոքերի հիվանդությունների բուժման Satalinnansairaala առողջարանը։ Տալվիոն իր ամուսնու և Վեիկկո Անտերո Կոսկեննիեմիի հետ ակտիվորեն մասնակցել է Նացիստական Գերմանիայի և ֆաշիստական Իտալիայի հետ մշակութային համագործակցությանը։ 1936 թվականին Տալվիոն այցելել է Գերմանիա, որտեղ ծանոթացել է Նացիոնալ-սոցիալիզմի գլխավոր գաղափարախոս Ալֆրեդ Ռոզենբերգի և Կանանց ազգային սոցիալիստական կազմակերպության առաջնորդ Գերտրուդ Շոլց-Կլինկիի հետ։

Մայլա Տալվիոն մահացել է 1951 թվականի հունվարի 6-ին Հելսինկիում և թաղվել է Հիետանիեմի գերեզմանատանը։

Տալվիոն ցանկացել է, որ Լաակսոլայի ամառանոցը թանգարան դառնա, բայց հետպատերազմյան տարիներին, Երրորդ Ռեյխի առաջնորդների հետ ամուսինների սերտ հարաբերությունների լույսի ներքո, Հելսինկի քաղաքը չի համաձայնվել ընդունել այդպիսի նվիրատվություն։ Դրանից զայրացած՝ նա հրամայել է քանդել շենքը։ Ամառանոցի տեղում այժմ գտնվում է «Բալթիկ ծովի դուստրը» հուշարձանը, որը ստեղծել է քանդակագործ Լայլո Պուլլինենը։ Այն բացվել է 1971 թվականին։

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Maila Talvio (շվեդերեն)SLS.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Миккола, Майла (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1906. — Т. доп. II. — С. 181.
  5. Большая биографическая энциклопедия. 2009 год.
  6. Tuulio, Tyyni. Maila Talvion vuosikymmenet I—II. 1963—1965.
  7. «Миккола, Иосиф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Forsius, Arno. Maila Talvio (1871–1951) ja keuhkotaudin vastustamistyö. Արխիվացված 2022-12-22 Wayback Machine
  9. «Миккола, Майла». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Maila Talvio «Pieni tietosanakirja.»
  11. Huhtala, Liisi: Talvio, Maila (1871–1951). Kansallisbiografia-verkkojulkaisu (maksullinen). 4.5.2001. Helsinki: Suomalaisen Kirjallisuuden Seura.
  12. Works by or about Մայլա Տալվիո in libraries (WorldCat catalog)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայլա Տալվիո» հոդվածին։