Նատալի Սառոտ
Նատալի Սառոտ (ֆր.՝ Nathalie Sarraute, ի ծնե Նատալյա Իլյինիչնա Չեռնյակ (ռուս.՝ Наталья Ильинична Черняк), հուլիսի 18, 1900[1][2][3][…], Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1999[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող, 1907 թ.-ից ապրում էր Ֆրանսիայում։
Նատալի Սառոտ ֆր.՝ Nathalie Sarraute | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1999[1][2][3][…] (99 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Chérence |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան, փաստաբան և գրական քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Լիցեյ Ֆենելոնա |
Գրական ուղղություններ | Նոր վեպ |
Պարգևներ | |
Ամուսին | Raymond Sarraute? |
Զավակներ | Anne Sarraute? և Կլոդ Սարրոտ |
Nathalie Sarraute Վիքիպահեստում |
Ավարտել է Փարիզի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները։ «Նոր վեպ» գրական ուղղության ներկայացուցիչներից։ «Անծանոթի դիմանկարը» (1948), «Մարտըրո» (1953), «Պլանետարիում» (1959), «Ոսկե պտուղներ» (1963), «Կյանքի և մահվան միջև» (1968) վեպերին բնորոշ է գործող անձանց անդադար փոփոխվող հոգեվիճակի մանրամասն նկարագրությունը։ Հեղինակը գեղարվեստական խոսքի է վերածում հոգու անորսալի, մշուշոտ «շարժումներ», որոնք, սակայն, չեն ենթարկվում տրամաբանական իմաստավորման և չեն առնչվում սոցիալ-պատմական արտաքին պայմանների հետ։ Կերպարները չունեն իրենց անհատականությունը, երբեմն նույնիսկ իրենց անունը։ Գեղագիտական հայացքները շարադրել է «Կասկածների դարաշրջանը» (1956) տեսական հոդվածների ժողովածույում, պահանջելով հրաժարվել ռեալիզմի ավանդույթներից՝ հօգուտ «մաքուր հոգեբանականի»։ Հակառակ Մ-ի առաջ քաշած դրույթների, նրա վեպերը (մանավանդ «Դուք լսու՞մ եք նրանց», 1972) վերարտադրում են ֆրանսիական բուրժուազիայի մտավորականության միստիֆիկացված գիտակցությունը, պատկերացում են տալիս ժամանակակից Արևմտյան Եվրոպայի հոգևոր ճգնաժամի մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Սառոտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 190)։ |