Թեոդոր Դրայզեր (անգլ.՝ Theodore Herman Albert Dreiser; օգոստոսի 27, 1871(1871-08-27)[1][2][3][…], Տերրե Հոտ, Ինդիանա, ԱՄՆ[1][4] - դեկտեմբերի 28, 1945(1945-12-28)[1][4][2][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4]), ամերիկացի գրող, հասարակական գործիչ։ Թեոդոր Դրայզերն ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է։

Թեոդոր Դրայզեր
անգլ.՝ Theodore Dreiser
Ծննդյան անունգերմ.՝ Fresca de la caña
Ծնվել էօգոստոսի 27, 1871(1871-08-27)[1][2][3][…]
ԾննդավայրՏերրե Հոտ, Ինդիանա, ԱՄՆ[1][4]
Վախճանվել էդեկտեմբերի 28, 1945(1945-12-28)[1][4][2][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան, ակնարկագիր, ինքնակենսագիր, սցենարիստ և խմբագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Գրական ուղղություններնատուրալիզմ
Изображение автографа
Թեոդոր Դրայզեր Վիքիքաղվածքում
 Theodore Dreiser Վիքիպահեստում

Դրայզերի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում նաև հայերեն[5]։

Կենսագրություն խմբագրել

Թեոդոր Դրայզերը ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Իր մանկությունից մեծանուն գրողը հետագայում տխուր հուշեր է պատմում, քանի որ դեռ մանկուց զգացել է քաղցը, անապահով կյանքի դառնությունները, որը ստիպել է աշխատանք որոնել։ Պատանի Դրայզերը եղել է լրագրավաճառ, սևագործ բանվոր, սպիտակեղենը լվացքատուն տանող, ճաշարանի հավաքարար և այլն։ Բոլոր տեղերից նրան հեռացրել են, և երիտասարդը ստիպված է եղել նորից ու նորից ձեռնարկատերերի դռները ծեծել։

Դրայզերը կանոնավոր կրթություն չի ստացել։ Սկզբնական կրթությունն ստացել է կաթոլիկ դպրոցում, որը անվանի գրողը համարում էր իզուր վատնված ժամանակ։ 1888 թվականին ընդունվել է Բլումինգտոնի համալսարան, որտեղ սովորել է մեկ տարի։ Այդտեղ էլ սկիզբ է առել նրա բուռն հետաքրքրությունը դեպի գրականությունը։ Համալսարանում նա առաջին անգամ ծանոթացել ու ոգեշնչվել է Լև Տոլստոյի գրվածքներով և մտադրվել է դառնալ Տոլստոյի նման հռչակավոր գրող, գրել այնպես, որ ամբողջ աշխարհը լսի։

1892 թվականից սկսում է աշխատել «Չիկագո դեյլի գլոբ» թերթում որպես լրագրող։ Այնուհետև աշխատակցում է տարբեր թերթերի և ամսագրերի, վարում է տարբեր պաշտոններ՝ լրաբեր, ակնարկագիր, խմբագիր, բաժնի վարիչ։ Այդ ընթացքում նա ավելի լավ է ծանոթանում գրական, քաղաքական գործիչների, տարբեր խավերի և բնագավառների մարդկանց հետ։ Սակայն մոտիկից ծանոթանալով լրագրողական աշխարհին, հասկանալով իրական ճշմարտության և լրագրի ճշմարտության տարբերությունը, հաճախակի ընդհարումներ է ունենում պետերի և պաշտոնատար այլ անձանց հետ, անդրադառնալով որ այդ գործն իր էությանը չէր համապատասխանում։ Շուտով նա անցնում է գեղարվեստական ակնարկի և պատմվածքի ժանրին[6]։

Դրայզերի տաղանդի փայլը միանգամից շողաց իր առաջին վեպում՝ «Քույր Քերրի»-ում (1900), որը մեծ համբավ ստեղծեց նրա անվան շուրջ։ Այն բերում էր յուրահատուկ ռեալիստական ոճ, դրա հետ մեկտեղ՝ նուրբ մոտիվացիա։

Վեպեր խմբագրել

Քույր Քերրի խմբագրել

«Քույր Քերրի» (1900, Sister Carrie) վեպը 20-րդ դարի ամերիկյան ռեալիզմի առաջին լուրջ գործերից է։ Գլխավոր հերոսուհին Քարոլին Միբերն է։ Քարոլինան կամ Քերրին՝ ինչպես նրան այլ կերպ կոչում են, մաքուր հոգով ու զգացմունքներով լի, կենսափորձից զուրկ, պատրանքներով հրապուրված տասնութամյա աղջիկը հեռանում է Չիկագո, թողնելով օրվա ապրուստով ապրող ծնողներին։ Վեպի առաջին մասում Դրայզերը գրում է․

  Երբ տասնութամյա աղջիկը թողնում է հայրական տունը, ապա կա՛մ լավ ձեռքերի մեջ է ընկնում և այդ դեպքում դառնում է լավը, կա՛մ արագ յուրացնում է մայրաքաղաքի բարոյական հայացքները և դառնում վատը։  

Վեպի առանցքային թեման հանդիսանում է գլխավոր հերոսուհու կյանքի պատմությունը, նրա սոցիալական կենսագրությունը։

Ջեննի Գերհարդ խմբագրել

«Ջեննի Գերհարդ» (1911, Jennie Gerhardt) վեպը, որը Դրայզերի երկրորդ վեպն է, լույս է տեսել 1911 թվականին։ Բովանդակության և գեղարվեստական կառուցվածքի տեսանկյունից որոշ նմանություններ կան այս և նախորդ վեպի միջև։ Այս վեպում սյուժետային հիմնական գիծը աշխատավոր ընտանիքից դուրս եկած աղջկա տառապանքների պատմությունն է։ Վեպի բուն նպատակը բուրժուական այլասերված աշխարհի քննադատությունն է։ Դրայզերը վեպի հետագա հրատարակություններից մեկի վերջաբանում հայտնել է, որ իր նպատակն է եղել պատկերել «խլացուցիչ կերպով աղմկող աշխարհի ոլորապտույտն ընկած չունևոր ընտանիքի աղջկան, այն աշխարհի, որը կոչում են քաղաքակիրթ, այն աշխարհի, որը ծարավի է զվարճությունների ու հարստության»։

Այլ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Hussman L. E. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Драйзер Теодор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Երկերի ժողովածու | 10 հ. | Թ. Դրայզեր | Առաջաբ. և խմբ.՝ Դ. Եսայան. - Երևան | Հայաստան, 1966. - 10 հ.։
  6. Թեոդոր Դրայզեր - Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր առաջին, Քույր Քերրի, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966
  7. Թեոդոր Դրայզեր - Պատվար

Արտաքին հղումներ խմբագրել