Մաթիլդա Սերաո

իտալացի լրագրող, գրող

Մաթիլդա Սերաո (իտալ.՝ Matilde Serao, մարտի 7, 1856(1856-03-07)[1][2][3], Պատրաս - հուլիսի 25, 1927(1927-07-25)[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[4]), իտալացի և կիսով չափ հույն գրող ու լրագրող:

Մաթիլդա Սերաո
Photo of Matilde Serao.jpg
Ծնվել էմարտի 7, 1856(1856-03-07)[1][2][3]
ԾննդավայրՊատրաս
Վախճանվել էհուլիսի 25, 1927(1927-07-25)[1][2][3][…] (71 տարեկան)
Վախճանի վայրՆեապոլ, Իտալիա[4]
Գրական անունGibus[4]
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան և խմբագիր
Լեզուիտալերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն և Flag of Italy (1861–1946).svg Իտալիա[4]
ԱմուսինEdoardo Scarfoglio?
Matilde Serao Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Պատրոսում՝ լրագրողի ընտանիքում։ Հայրը իտալացի էր, քաղաքական փախստական, մայրը՝ հույն էր։ Սեփական ուժերով ավարտել է դպրոցն առանց դժվարությունների։ Հանդես է եկել գրականության ոլորտում, իսկ վաստակելու համար աշխատել է ոչ մեծ դպրոցում որպես տնօրեն և ապրել է աղքատության մեջ։ Դեբյուտում հանդես է եկել Chichita կեղծանունով, իսկ պարբերականներում տեղադրել է տարբեր բովանդակություն պարունակող հոդվածներ՝ էսքիզներ, նովելներ, վեպեր, որոնց շնորհիվ էլ իր վրա ուշադրություն գրավեց։

Նրա գեղավերստական տաղանդը ի հայտ եկավ «Legende Napoletane» ստեղծագործությունում, որը գրել է 1879-1880 թվականներին։ Ավելի ուշ պարբերաբար հրապարակվող վեպերը փառաբանության հասցրին Սերաոյին Իտալիայի սահմաններից հեռու։ Նրա լավագույն գործերից են համարվում՝ «Cuire infirme», «Piccole anime», «Pagina azzura», «Fantasia», «La virtu di Chichina», «Il ventre di Napoli», «La conquista di Roma», «Il romanzo della Fanciulla», «Racconti napolitani», «Fior di passione», «Vita e aventure di Riccardo Joanna», «Addio Amore», «Naple», «Gli amanti», «Le amante», «All’erta Sentinella», «Castigo», «In paese di Cuccagna», «Storia di una monaca»։ 1880 թվականից 1886 թվականը ապրել է Հռոմում։ Հետևելով հորից ժառանգած լրագրողական հակումներին և ամուսնու՝ հայտնի հրապարակախոս Էպոարդո Սկարֆոլոյի աջակցությամբ, Սերաոն չդադարեց իր աշխատանքները լրագրությունում։ Երկու պարբերագրեր՝ «Corriere di Roma» և «Mattuo» իրենց ի հայտ գալու համար պարտական էին նրան, իսկ ահա «Corriere di Napoli»-ն գտնվում էր Սկարֆոլոյների տիրապետության տակ։ 1891 թվականին նրանց կողմից ստեղծվեց «Il Mattino» թերթը, որն ունեցավ հաջողություններ հատկապես Իտալիայի հարավում։

Թե՛ իր կոլորիտային, և թե՛ լեզվի հզորության շնորհիվ քննադատները Սերաոյի անունը դրեցին իր ժամանակի լավագույն իտալացի գրողների կողքին։ Նրա առանձնահատկությունն այն էր, որ Սերաոն չէր սահմանափակվում կանացի հոգու սիրո դրսևորումներով, նա իր ստեղծագործություններում համադրում էր տղամարդկային էներգիան և տրամաբանությունը, կանացի քնքշության և զգայնության հետ, ամուր կերպով նկարագրելով սոցիալական պատկերները բոլոր զարմանահրաշ ճշմարտություններում (այսպիսի ստեղծագործության օրինակ է համարվում՝ «In paese di Cuccagna» վեպը)։ Սերաոյի շատ գրվածքներ թարգմանվել են ռուսերեն և անգլերեն լեզուներով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.wechanged.ugent.be/wechanged-database/

Արտաքին հղումներԽմբագրել