Յան Պարանդովսկի (լեհ.՝ Jan Parandowski, 11 մայիսի, 1895, Լվով - 26 սեպտեմբերի, 1978, Վարշավա), լեհ գրող, էսսեիստ, թարգմանիչ։ 1933-1978 թվականներին (ընդմիջումով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին) եղել է Լեհաստանի ՊԵՆ ակումբի նախագահը։

Յան Պարանդովսկի
լեհ.՝ Jan Parandowski
Ծնվել էմայիսի 11, 1895(1895-05-11)[1][2][3][…]
ԾննդավայրԼվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էսեպտեմբերի 26, 1978(1978-09-26)[1][2][3] (83 տարեկան) կամ հոկտեմբերի 26, 1978(1978-10-26)[5] (83 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[6]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, գրող և դասական բանասեր
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԼվովի համալսարան
ԱնդամակցությունPolish PEN Club? և Związek Zawodowy Literatów Polskich?
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Ակադեմիական ոսկե դափնի
 Jan Parandowski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յան Պարանդովսկին ծնվել է 1895 թվականի մայիսի 11-ին Լվով քաղաքում։ Սովորել է Յան Դլուգոշի չորրորդ դասական գիմնազիայում, որն ավարտելուց հետո՝ 1913 թվականին, ընդունվել է Լվովի համալսարան։ Ուսանողական տարիներին մասնակցել է Եվրոպայի տարածքում անցկացվող բազմաթիվ պեղումների։ Կրթությունի կիսատ է թողել սկսված Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, որի ժամանակ նա տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ դասավանդել է Վորոնեժի ու Սարատովի դպրոցներում։ Ռուսաստանում Յան Պարանդովսկին ամուսնացել է գրող Աուրելիա Վիլեժինսկայի հետ[7]։ Հետագայում նրանք ամուսնալուծվել են[8]։

1920 թվականին շարունակում է կրթությունը և 1923 թվականին ստանում դասական բանասիրության ու հնագիտության մագիստրոսի կոչում։ 1924 թվականից մինչև 1926 թվականը Յան Պարանդովսկին ճանապարհորդում է Եվրոպայում՝ լինելով Հունաստանում, Ֆրանսիայում ու Իտալիայում։ 1930-1931 թվականներին Յան Պարանդովսկին եղել է «Պամենտնիկ Վարշավսկի» գրական-գիտական ամսագրի խմբագիրներից մեկը։ 1930 թվականին նա դառնում է Լեհաստանի ՊԵՆ ակումբի անդամ, իսկ 1933 թվականին՝ նույն ակումբի նախագահ։ 1945-1946 թվականներին նա դասավանդել է Լյուբլյանայի համալսարանում։ 1948 թվականին Յան Պարանդովսկին դարձել է Վարշավայի գիտական ընկերության անդամ։

 
Յան Պարանդովսկու շիրմաքարը Պովոնզկի գերեզմանատանը

1958 թվականին Յան Պարանդովսկին Վարշավայում կազմակերպում է Թարգմանիչների միջազգային կոնֆերանս, իսկ 1962 թվականին նա դառնում է Միջազգային ՊԵՆ կազմակերպության փոխնախագահը։ 1964 թվականին Յան Պարանդովսկին արժանանում է Լեհաստանի պետական մրցանակի։ 1976 թվականին Լյուբլյանայի Կաթոլիկական համալսարանի կողմից նրան շնորհվում է քրիստոնեական փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում։

Յան Պարանդովսկին մահացել է 1978 թվականի սեպտեմբերի 26-ին Վարշավայում։

1988 թվականին սահմանվել է Յան Պարանդովսկու անվան մրցանակ, որ ամեն տարի շնորհվում է Լեհաստանի ՊԵՆ ակումբի կողմից պատմական թեմատիկայով ստեղծագործող գրողներին։

Ստեղծագործություն խմբագրել

1913 թվականին լույս է տեսել Յան Պարանդովսկու առաջին լուրջ հոդվածը Ժան Ժակ Ռուսոյի մասին։ Հետագայում Պարանդովսկին տարվել է անտիկ մշակույթով, և նրա հոդվածների, էսսեների ու պատմվածքների մեծ մասը նվիրված են հենց այդ թեմային։ Մեծ ճանաչում է ձեռք բերել «Առասպելաբանություն» գրքի շնորհիվ։ 1933 թվականին հրատարակվել է նրա «Օլիմպիական սկավառակ» գիրքը։ Յան Պարանդովսկու արձակ ստեղծագործությունների շարքում առանձնանում է «Երկինքը կրակի մեջ» ինքնակենսագրական վեպը։ Պատերազմից հետո նա հրատարակել է ևս մի քանի ստեղծագործություններ, որոնց թվում էին Պետրարկայի մասին գիրքը (1956) ու մանկության մասին պատմվածքների «Արևային ժամացույցներ» (1953) ժողովածուն։ Պարանդովսկին թարգմանել է նաև Հուլիոս Կեսարի «Քաղաքացիական պատերազմի մասին» (1951), Լոնգոսի «Դափնիս և Քլոե» (1948), Հոմերոսի «Ոդիսական» (1953) երկերը։ Սակայն նրա ամենահայտնի աշխատությունը «Բառի ալքիմիա» գիրքը։

Երկեր խմբագրել

  • «Առասպելաբանություն»
  • «Օլիմպիական սկավառակ»
  • «Երկինքը կրակի մեջ»
  • «Արևային ժամացույցներ»
  • «Բառի ալքիմիա»
  • «Կյանքի թագավորը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. Парандовский Ян // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. Deutsche Nationalbibliothek Record #118789597 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Dane z abstraktu artykułu o Aurelii Wyleżyńskiej zamieszczonego na witrynie Central European Journal of Social Sciences and Humanities (dostęp: 24 lipca 2014 r.).
  8. Inna inaczej niż inni [wywiad Mateusza Borkowskiego z Joanną Szczepkowską], "Tygodnik Powszechny" z 27 lipca 2014 r. nr 30 (3394), s. 59.

Գրականություն խմբագրել

  • Парандовский, Ян. Мифология. Верования и легенды греков и римлян. - М.: Детская литература, 1971. — 272 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Պարանդովսկի» հոդվածին։