Ֆելիքս Տիմմերմանս
Ֆելիքս Տիմմերմանս (անգլ.՝ Felix Timmermans, հուլիսի 5, 1886[1][2][3][…], Լիր, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա[4] - հունվարի 24, 1947[1][2][3][…], Լիր, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա[4]), բելգիացի գրող և նկարիչ։
Ֆելիքս Տիմմերմանս հոլ.՝ Felix Timmermans | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | հոլ.՝ Leopold Maximiliaan Felix Timmermans |
Ծնվել է | հուլիսի 5, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիր, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա[4] |
Վախճանվել է | հունվարի 24, 1947[1][2][3][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Լիր, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա[4] |
Գրական անուն | Koldys/Polleke v Mehr/Stelijn[4] |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, նկարիչ, բանաստեղծ, բեմանկարիչ և ceramics designer |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Pallieter? և Boerenpsalm? |
Անդամակցություն | Հոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա |
Զավակներ | Clara Timmermans?, Lia Timmermans?, Tonet Timmermans? և Gommaar Timmermans? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԳրել է ֆլամանդերեն։ 1825 թվականից եղել է ֆլամանդական թագավորական ակադեմիայի թղթակից անդամ։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրել«Մահվան աղջամուղջ» (1910) նովելների ժողովածուում դրսևորված են հոռետեսական տրամադրություններ, սակայն «Պալիտեր» (1916) վեպը ներթափանցված է լավատեսությամբ։ Գրել է «Սքանչելի ժամեր տիրուհի Սիմֆորոզայի կյանքում» (1918), «Ես տեսա, թե ինչպես եկավ Ցեցիլիան» (1938) վիպակները, «Գեղջկական սաղմոս» (1935) վեպը, «Աննա Մարիա» (1921), «Սուրբ Ֆրանցիսկուսի տավիղը» (1932), «Հեռնատների ընտանիքը» (1941) պատմավեպերը և նկարիչների կյանքից վերցված «Պիտեր Բրեյգել» (1928) և «Ադրիան Բրաուեր» (1948) վեպերը։
Տիմմերմանսի գեղանկարչական և գծանկարչական աշխատանքներից առավել հայտնի են սեփական գրքերի նկարազարդումները, որ կատարված են Բրեյգել Ավագի և հին նիդերլանդացի այլ վարպետների ազդեցությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Տիմմերմանս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 9)։ |